Լրահոս
Իրավական
18:45
11.10.25
339

Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Img default alt hy

Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը):

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն, ինչի շուրջ ինքը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ։