Լրահոս
Միջազգային
19:45
11.10.25
309

Դժոխքից փրկվածները. անորոշության մշուշ արյունալի պատերազմից հետո՝ Գազայում

«Գազան կվերականգնվի՝ պատանդների ազատ արձակման հաջորդ օրը»,- Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ հոկտեմբերի 10-ի հրադադարի պայմանագրի՝ ՀԱՄԱՍ-ը պատանդներին պետք է ազատի 72 ժամ անց՝ ստացվում է երկուշաբթի: Մոտ 250 հազար պաղեստինցիներ արդեն վերադարձել են Գազայի հյուսիսային հատված ու իրենց նախկին կյանքի փշուրներն են միայն գտել: Գրեթե հիմնահատակ ավերված է Գազան: