Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:30
23.06.26
164

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

Img default alt hy

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդաթյանի հետ մեր հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք մեր երկրների միջև անցյալում ակտիվորեն օգտագործված երկաթուղային և ավտոճանապարհային կապերի վերագործարկմանն ուղղված աշխատանքները։

Մինչ մենք մեր երկրում սկսում ենք անհրաժեշտ պահպանման աշխատանքները, գնահատեցինք նաև հայկական կողմի պատրաստության և մրցութային գործընթացներում հասած փուլը։

Քննարկեցինք նաև Կարս-Անի հատվածում՝ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման գործընթացը և դիտարկեցինք մեր ընդհանուր պատմության կարևոր հետքերից մեկը վերականգնելուն ուղղված քայլերը»,-գրել է Աբդուլքադիր Ուրալօղլուն։