Լրահոս

2025-10-02
  • Իրավական
    Էդ զենքերը ՔՊ գրասենյակում են. Սրբազան պայքարի գործով դատական նիստին
    Այսօր հերթական դատական նիստի ժամանակ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իրեն ու Միքայել Սրբազանին միտումնավոր են նույն խցում տեղավորել, որպեսզի գաղտնալսեն, թե որտեղ են պահված իբրև ահաբեկչության համար անհրաժեշտ զենքերը: Նա նաև հարց է ուղղել, թե արդյո՞ք իրավապահները գտել են այն ռուսական հետքը, որի մասին խոսում էր իշխանությունը:
    23:30
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Միացյալ Նահանգները շարունակելու է զենք վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային մատակարարելու նպատակով
    «Ես գիտեմ, որ նախագահը շատ հստակ հասկացրել է, որ մենք պատրաստվում ենք շարունակել զենք վաճառել ՆԱՏՕ-ին, որպեսզի ՆԱՏՕ-ն կարողանա այդ զենքը մատակարարել Ուկրաինային»,– ասել է Լևիթը։
    23:15
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. բուժքույրն ու բուժառուն հոսպիտալացվել են
    Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Ժամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Մելիս Ս.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Վիրավորներից մեկը բուժքույրն է, մյուսը՝ բուժառուն, ում տեղափոխում էին հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
    23:00
    02.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Կիևը հեռահար հարվածներ է հասցնում Ռուսաստանին՝ ռուսական զենքով. Զելենսկին սպասում է Թրամփի որոշմանը
    Եվրոպական քաղաքական համայնքն իր 7-րդ գագաթնաժողովը նվիրել է ուկրաինական ճգնաժամին: Դանիայի մայրաքաղաքում ընթացող հավաքին ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին: Զելենսկին հույս ունի, որ Թրամփը կանաչ լույս կտա Կիևին «Տոմահավկ» հրթիռների մատակարարմանը, ինչի կարիքը շատ ունի Ուկրաինան:
    22:45
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ ժողովրդին պետք է պատասպան տալ՝ ի վերջո, ի՞նչ է բանակցվել նախաստորագրելուց առաջ. պատգամավոր
    ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ԴՈՒ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՍ»- ԹՐԱՄՓՆ ԱՍՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․ Փաշինյանը չհակադարձեց ու քար կտրեց, երբ Թրամփը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Հայաստանը բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ՝ այս միջանցքը զարգացնելու ուղղությամբ, որը կարող է տևել 99 տարի, իսկ հետո խոստանում են, որ կարող է ընդլալյնել, այնպես չէ՞, ԴՈՒ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՍ»։ Հայ ժողովրդին պետք է պատասպան տալ՝ ի վերջո, ի՞նչ է բանակցվել նախաստորագրելուց առաջ։
    22:30
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելգիան իրավական երաշխիքներ է պահանջում ԵՄ-ից՝ ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման համար
    Բելգիան առայժմ շարունակում է հրաժարվել իր իրավասության տակ գտնվող ռուսական ակտիվների բռնագրավումից՝ ԵՄ բոլոր երկրների ղեկավարներից պահանջելով լիարժեք իրավական երաշխիքներ տրամադրել թագավորության ֆինանսական ռիսկերը կիսելու վերաբերյալ:
    22:15
    02.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Արաբներին «քցել», հայերին կեղեքել. կոռուպցիայի թռիչքը՝ փաշինյանական Հայաստանի օդում
    Air Arabia ընկերությունների խմբի գլխավոր-գործադիր տնօրենի նամակն է խորհրդարանում կարդացել ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը ու պնդել, որ Հայաստանի կառավարությունը «քցել է արաբներին» ու նաև Հայաստանի քաղաքացիներին, որոնց գրպանից գրեթե 5 մլրդ դրամ է հանվել հայ-արաբական գործարքի համար:
    22:00
    02.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ձեռքլվացում կա. նվաստացում են զգում հայ գերիների հարցով զբաղվողները և վերադարձածները
    Ձեռքլվացում կա. նվաստացում են զգում հայ գերիների հարցով զբաղվողները և վերադարձածները
    21:45
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շենգավիթի քննչական բաժնի մոտ քաղաքացին հայտնել է, որ պետք է ինչ-որ մեկին վնասի և պայուսակից ցանկացել է հանել դանակը․ ոստիկանը վնասազերծել է նրան
    Սեպտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 27 հասցեում գտնվող Շենգավիթի քննչական բաժնի մոտ մի քաղաքացի, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, հայտնել է, որ ինքը պատրաստվում է ինչ-որ մեկին սպանի, որի ժամանակ իր պայուսակից ցանկացել է հանել դանակ և այդ ժամանակ Շենգավիթի քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանը բռնել է նրա ձեռքը՝ թույլ չտալով պայուսակից հանել դանակը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Նշված քաղաքացին ապօրինի սառը զենք կրելու և պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։ Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Սամվել Գ․-ն և վերջինիս անձնական խուզարկությամբ իր մոտի պայուսակից հայտնաբերվել է մեկ հատ խոհանոցային դանակ։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Սամվել Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
    21:40
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելուն․ Միրզոյան
    «Ուրախ եմ ուղեկցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոպենհագենի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում․ երկկողմ ներգրավվածություն և ակտիվ համագործակցություն Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին։ Բարձր գնահատելով այս պլատֆորմը՝ անհամբերությամբ սպասում ենք հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալելուն Հայաստանում՝ 2026 թվականի մայիսին»,– X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
    21:30
    02.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Տանջող ցավ և լուռ զայրույթ՝ կառավարության շենքի մոտ. անհետացած հաղթանակների ու մեդալների ժամանակը
    44 օր Արցախի համար կռված տղաները կառավարության աստիճաններին են թողել իրենց շքանշանները՝ պնդելով, որ դրանք արժեզրկվել են առանց Արցախ Հայաստանում, որին Փաշինյանն ուզում է պաշտոնապես Չորրորդ Հանրապետություն անունը տալ:
    21:15
    02.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Սոված ու պաշարված մարդկանց հաց բերողներին ձերբակալել է Իսրայելը. նույնիսկ հույսն է լքում Գազան
    Գազայի ափերին մոտ մարդասիրական օգնություն տեղափոխող 50 նավերի անձնակազմի ձերբակալությունը բողոքի ալիք է հրահրել Եվրոպայում: Բեռլինում, Միլանում, Բարսելոնայում և Փարիզում փողոցային բախումներ են սկսել: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Իսրայելը չխոչընդոտի շուրջ 7 ամիս շրջափակման մեջ մնացած պաղեստինցիներին օգնություն հասցնող նավերի մուտքը քաղաք:
    21:00
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք ապրում ենք արագ և դրամատիկ փոփոխությունների ժամանակաշրջանում․ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի․ Պուտին
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ընդծեց, որ  «Վալդայի» քննարկումները հնարավորություն են տալիս հասկանալու աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։
    20:54
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում կասեցվել է բենզալցակայանի և գազալցակայանների գործունեությունը
    ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Արզնի խճ. 1/2/4 հասցեում՝ «Օռանժ Օիլ» ՍՊԸ-Ի կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կայանում և Աբովյան համայնք, գ. Բալահովիտ, 1-ին փող., 4/10 1-3 հասցեում՝ «Դ. Բ. Ա.» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանում։ Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված երկու լցակայաններում էլ կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնց համաձայն՝ ընկերությունների գործունեության հասցեներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի անվտանգության համար։ Տեսչական մարմնի մասնագետների որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է նշված հասցեներում շահագործվող հեղուկ գազի լցավորման, բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանների գործունեությունները՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արգելվել է դրանց շահագործմանն ուղղված որևէ գործողություն, ինչպես նաև դատարկվել և չեզոքացվել է պահեստարաններում առկա վառելիքը։ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում նշված լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
    20:45
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նույն շոուն է, ձեռագիրը չի փոխվել․ Արթուր Սարգսյան
    Ես առաջին օրից եղել եմ Սրբազանի կողքին, և մենք հակապետական և հակաօրինական ոչինչ չենք կազմակերպել։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման գործով ամբաստանյալ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։ «Բնականաբար, նույն շոուն է, որը 2021 թվին կազմակերպվել է, ձեռագիրը չի փոխվել, դա պետական պատվեր է, քաղաքական պատվեր է։ Հանրային մեղադրողներին, ես անկեղծ չեմ մեղադրում, ամեն մարդ ինքն է որոշում իր արարքների և Աստծու առաջ պատասխան տալու, որովհետև բոլորը, դատախազ լինի, պատգամավոր լինի, բոլորս պատասխանատու ենք Աստծո առաջ։ Իրենք են որոշել իրենց ճանապարհը, և այդ գործը տարել են առաջ, պարգևատրվել են Մխիթար Գոշով, վարչության պետ են ստացել, որի համար էլի ուրախ ենք, շնորհավորում ենք։ Դա էլ իրենք են որոշել։ Բայց անկախ այս ամեն ինչից մի հատ կարևոր բան կա. դատախազ լինես, պատգամավոր լինես, կա տղամարդ տեսակ։ Հիմա գործով կա 18 հոգի, պիտի կալանավորվեն, Ազգային ժողովի բարձր ամբիոնից էն օրը հայտարարեցին, որ այ, որ իրենք լինեին, խաղաղության պայմանագիրը չէր ստորագրվի, մենք կխանգարեինք։ Հիմա խաղաղության պայմանագիրն էլ կա, բայց խնդիրը նա է, որ մեղադրյալների մեջ կա կին՝ Լիդիա Մանթաշյանը։ Ես զարմանում եմ, Լիդիա Մանթաշյանի մեղադրանքը կարդալուց հետո իրենք ո՞նց են գնացել իրանց տուն և նայել իրենց կանանց աչքերին։ Գոնե հիմա կամք ունենան, միգուցե իրենց որոշումը փոխվի»,–ասաց նա։ Արթուր Սարգսյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մեղադրող քննիչը, քննչական խմբի ղեկավարը, որը ևս ստացել էր Մխիթար Գոշ, հիմա գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում»։
    20:35
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Կոռուպցիոն մեծ սկանդալը թափ է հավաքում. ինչպե՞ս հօդս ցնդեց ազգային ավիափոխադրողը
    Հայլուր 20։30 Կոռուպցիոն մեծ սկանդալը թափ է հավաքում. ինչպե՞ս հօդս ցնդեց ազգային ավիափոխադրողը
    20:30
    02.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը ջուրն է նետում Անդրանիկ Քոչարյանի տանջանքը. 44-օրյա պատերազմի զեկույցը փակված կլսեն
    44-օրյա պատերազմը Արցախի պես ուզում է մոռացության տալ իշխանությունը, ըստ լուրերի, խաղաղության ճանապարհին քար չգցելու համար է Ազգային ժողովի նախագահը որոշել քննիչ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանի լիագումար նիստում չքննարկել: Ալեն Սիմոնյանը պատճառաբանել է, թե հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ժամկետների խախտմամբ է զեկույցն ուղարկել իրեն, հետևաբար՝ այն կքննարկվի փակ լսումների ընթացքում:
    20:25
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔՊ-ականները «Շողակաթը» փակելու գործընթաց են սկսո՞ւմ. News.am
    ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2–ը։ Նշենք, որ հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։
    20:15
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիտվան երկարաձգել է օդային տարածքի փակումը Բելառուսի սահմանի մոտ
    Բելառուսի հետ սահմանամերձ հատվածում ինքնաթիռների թռիչքների արգելքը սահմանվել էր օգոստոսի 12-ին՝ «Զապադ-2025» բելառուսառուսական զորավարժությունների նախաշեմին, և պետք է գործեր մինչև հոկտեմբերի 1-ը։ Դրա հետ մեկտեղ Լիտվայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ «դրա երկարաձգման պահանջ կներկայացվի, եթե չնվազի անօդաչու թռչող սարքերի կողմից Լիտվայի օդային տարածք ներխուժելու սպառնալիքը»։ 
    20:00
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի հարցում Թրամփի ջանքերը փշրվում են ԵՄ միլիտարիզմի ժայռերի վրա․ Պեսկով
    Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը փշրվում են եվրոպական միլիտարիզմի ժայռի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
    19:50
    02.10.25
    Ավելին