Լրահոս

2025-10-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում
    Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Նոր Արեշ 9-րդ փողոցում բախվել են 27-ամյա Յուրի Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գևորգ Հ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
    19:45
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնն ու Ալիևը հանդիպել են
    Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Կոպենհագենում հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
    19:40
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄ
    Քաղացու ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «Պասկուչի» հանրային սննդի կետում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք: Մասնավորապես՝ ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանք (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 17․09․2025թ․), տոստի հաց (արտադրված 27․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025թ․), պաստերիզացված կաթ (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 30․09․2025թ․)։ Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է, դրանք տեղում ոչնչացվել են:
    19:35
    02.10.25
    Ավելին
  • Իրավական
    Նոր պաշտոնանկություն՝ սպանություններից հետո. միայն ուժայինների՞, թե՞ ամբողջ իշխանության թերացում
    Փարաքարում սպանություններից հետո պաշտոնանկությունների շարքը շարունակվում է: Աշխատանքից ազատվել է ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը:
    19:27
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նորվեգիան պլանավորում է միանալ ԵՄ-ի «անօդաչու թռչող սարքերի պատի» ստեղծման նախաձեռնությանը
    «Այո, մենք շփման մեջ ենք (Եվրոպական) հանձնաժողովի հետ՝ այդ նախաձեռնության մի մասը դառնալու համար», - Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ նրա զրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
    19:15
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Կոպենհագենում
    Հիշեցնենք՝ Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը:
    19:05
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջրային պարեկները թմրանյութ են հայտնաբերել
    Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները սեպտեմբերի 30-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21104» մակնիշի մի ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Ստուգմամբ պարզվել է, որ 25-ամյա ուղևորի մոտ կիսամոխրացված հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ կա՝ լցված տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
    19:00
    02.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իրենց «դուրս շպրտել» պատրաստվող Փաշինյանի կաբինետին դատի է տալու Վարդան Ղուկասյանը
    Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Ընդդիմադիր քաղաքապետը ՔՊ-ին մեղադրել է հանրապետության երկրորդ քաղաքի ավագանու ընտրությունները կեղծելու փորձի համար:
    18:45
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մեր ձևով» շարժման անդամները Մեղրաձորի և Աղավնաձորի բնակիչների հետ քննարկել են մարզային բնակավայրերի զարգացման տեսլականը
    Հոկտեմբերի 1-ին «Մեր ձևով» շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղեր։ Շարժման անդամները այցելեցին Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, շրջեցին բնակավայրի տարածքում, որից հետո տեղի ունեցավ շարժման անդամների հանդիպումը գյուղի բնակիչների հետ։ Հանդիպմանը մեղրաձորցիներին ներկայացվեցին Հայաստանի մարզային բնակավայրերի զարգացման հնարավորությունները, կարևորվեց բնակավայրի գյուղատնտեսական և տուրիստական ողջ պոտենցիալի օգտագործումը։ Աղավնաձորում շարժման անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղի ենթակառուցվածքների զարգացման տեսլականը, պատասխանեցին իրենց ուղղված հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում։
    18:35
    02.10.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Բախումը սրվում է ՔՊ-ում. ինչո՞ւ են ծածկադմփոց անում 44-օրյա պատերազմի զեկույցը
    Հայլուր 18։30 Բախումը սրվում է ՔՊ-ում. ինչո՞ւ են ծածկադմփոց անում 44-օրյա պատերազմի զեկույցը
    18:30
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 դպրոցում ռումբ է դրված
    Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրված։
    18:25
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զինծառայողները ծառայակցի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնաuպшնnւթյшն. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային երկու զինծառայող նույն զորամասի ժամկետային զինծառայողի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։ Մասնավորապես՝ երկու զինծառայողները տարբեր պատճառներով պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել Ս.Հ.-ի հասցեին, այնուհետև խմբով դաժան վերաբերմունք են դրսևորել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողի դեմքին առկա մարմնական վնասվածքը նկատել է ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը, ով պարզելով, որ նշված վնասվածքները պատճառել են զորամասի երկու զինծառայողները, հանցագործության դեպքի մասին սահմանված կարգով չի զեկուցել, այլ դրա փոխարեն՝ կարգադրել է զինծառայողի աչքի շրջանում առկա վնասվածքը շպարել: Այսպիսով, երեք անձի՝ վերը նկարագրված գործողությունների հետևանքով Ս.Հ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթով արձակել է երկու կրակոց՝ գործելով ինքնասպանություն: Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), մեկ անձի նկատմամբ՝ 549-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    18:15
    02.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Աղմկոտ ցատկ՝ երևանյան դպրոցի պատուհանից. 14-ամյա աղջիկը ողնաշարի վնասվածք է ստացել
    Ողնաշարի մեկ ողն է կոտրել 9- րդ դասարանի 14-ամյա աղջիկը իր դասընկերների հետ երկրորդ հարկի պատուհանից փախչելու հետևանքով: Երևանի Կոստան Զարյանի դպրոցում աշակերտների աղմկահարույց փախուստի հետքերով Զարուհի Սահակյանն է գնացել:
    18:00
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Սրբազանին հունիսի 28-ին ուղեկցում են իմ խուց և սկսում են գաղտնալսել մեր խուցը․ Բագրատ Սրբազան
    «Այս գործով դատախազներին բացարկ հայտնելուն ոչ միայն կողմնակից ենք այլ նաև մեր փափագն ու ցանկությունն է. առաջին օրն ասել եմ, որ մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտողներ են և այդ խոսքս հիմք ունի». այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ «Երկու հարց եմ ես հրապարակային հնչեցրել մոտ երեք ամսվա ընթացքում, որոնք ուղղված են եղել գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի ղեկավարին։ Մեկը այն հատվածի վերաբերյալ է, որ դարձել է քաղաքական թեմա, խորհրդարանի ամբիոնից, իրար հերթ չտալով, զոհի կերպարանք ստացած դահիճները անընդհատ խոսել են 2 հոգու գյուլելու և 15 հոգու բանտ դնելու մասին, որը տեսաք, որ բացարձակ կապ չունի որևէ թեմայի հետ։ Երկրորդը, որ անընդհատ հնչել է, ավտոբուս վառելու թեման է։ Հիմա ես հրապարակային հարցնում եմ այն անձանց, որոնք հանդես են գալիս որպես մեղադրող, ում շնորհավորում եմ իմիջիայլոց, որ օրեր առաջ նաև կոչում ստացան, մեդալ ստացան։ Դուք կարող եք մեծ շնորհակալություն հայտնել այդ թեմայով և Միքայել Սրբազանին և վստահ եմ նաև առաջիկայում Սամվել Կարապետյանին։ Ուրեմն ավտոբուս վառելու թեման այս գործում կա՞, թե՞ չկա։ Երկրորդը, ինչի՞ն է վերաբերում 2 հոգու գյուլելու, 15 հոգու բանտ դնելու թեման։ Մնացածների մասին չեմ ասում, որ թե ինչպես նենգաբար ամբողջությամբ նենգափոխված, որտեղ ձեռք չի տվել գրել եք չի լսվում, որտեղ ձեռք է տվել փոխել եք։ Հլը դրանց կգանք, այդ փաստական ապացույցներին վստահ եմ, դուք ասելիք ընդհանրապես չեք ունենալու, եթե մնացիք իհարկե»,–ասաց նա։ Բագրատ Սրբազանը շարունակեց. «Հունիսի 28-ին, ես արդեն երկու օրվա կալանավոր էի, կալանք է տրվում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Միքայել Սրբազանին ուղեկցում են իմ խուց, սկսում են լսել մեր խուցը, հրահանգ է տրված երեք ամսվա համար, մինչդեռ մեր կալանքը երկու ամսով էր, հրահանգ մինչև սեպտեմբերի 28-ը։ Այսինքն նախապես արդեն որոշված է, որ այդ կալանքը պետք է լինի նվազագույնը երեք ամիս, բայց մեզ երկու ամսվա կալանք է տրվել՝ երեք ամսվա գաղտնալսման իրավունքով։ Սա ի՞նչ է նշանակում, լսել են երկու հոգևորականի խոսակցություն, մեկը կարող է մյուսի խոստովանահայրն է կամ խոստովանորդին է և առանց ամաչելու նաև մտցրել են գործերի մեջ՝ բացարձակ ոչ մի բան չլինելով գործի հետ առնչված, փորձելով իմանալ, թե որտեղ են այն թաքստոցները, որով ներխուժում էին մեր բնակարաններ խուզարկելու, թե որտեղ են այն զենք-զինամթերքը, որոնք մենք չգիտեմ ինչ ենք արել։ Ասեմ ձեզ որտեղ են, Իջևան ՔՊ-ի գրասենյակի նկուղում են այդ զենքերը, հիմիկվանից ասում եմ»։
    17:49
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արծվաբերդի անտառներում հայտնաբերվել է սնկի անհետացած համարվող տեսակ, որը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․ «2025 թվականի սեպտեմբերին Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության խմբի կողմից իրականացվող հերթական դաշտային աշխատանքների ընթացքում «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում գրանցվել է Battarrea phalloides սնկի տեսակը։ Այն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում` որպես Անհետացած (EX - Extinct) տեսակ։ Մինչ այս հաշվառումը Հայաստանում հայտնաբերվել էր միայն 1915 թվականին Լոռու ֆլորիստական շրջանում՝ Ախթալայի շրջակայքում, սակայն նրա հերբարիումային նյութը չի պահպանվել։ Տեսակը նմուշառվել է հետագա հետազոտությունների համար: Տարածքում առկա էր 5 առանձնյակ: Ըստ հնէաբանական տվյալների՝ Battarrea phalloides սնկի տեսակը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ, որի վտանգման հիմնական պատճառը համապատասխան բիոտոպերի վերացումն է»։
    17:45
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԳՆ-ի աշխատակցի՝ պետական դավաճանության գործով նախաքննությունը ավարտվել է
    Հիշեցնենք՝ հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:
    17:40
    02.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սուրճ՝ Ալիևի հետ և խաղաղությունը գովերգող փաստաթուղթ՝ ԱԺ-ում. ընդդիմության բոյկոտը
    Մինչ Կոպենհագենում սուրճ էին խմում ու գագաթնաժողովի մասնակցում Փաշինյանն ու Ալիևը, Երևանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը մեկ ժամում քննարկեց ու ընդունեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ՔՊ-ն արտահերթ նիստ էր հրավիրել՝ նախագիծը քննարկելու համար: Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է նիստը: Ըստ ընդդիմության՝ նախագիծը Փաշինյանի կողմից հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է:
    17:30
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ ծանրորդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում
    Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
    17:20
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    2 զոհ, 3 վիրավոր․ դանակահարություն՝ Մանչեստրի սինագոգներից մեկում
    Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակել են կասկածյալի վրա: Ամենայն հավանականությամբ, նա զոհվել է, սակայն «նրա վրա գտնվող կասկածելի առարկաների պատճառով» կասկածյալի վիճակն անմիջապես գնահատել չի հաջողվել: 
    17:10
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դուք այդ գումարը վաստակո՞ւմ եք․ սպանությա՞մբ․ Զախարովան դիմել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի զենքի միջոցների հարցով
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Վլադիմիր Զելենսկու և նրա արևմտյան գործընկերների հետ բարձրացրել է ԱՄՆ-ի հետ զենքի գործարքի համար նախատեսված միջոցների ծագման հարցը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա ուշադրություն է հրավիրել Կիևի ռեժիմի հայտարարության վրա՝ Ուկրաինայի զինված ուժերի համար 90 միլիարդ դոլարի զենք գնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ բանակցությունների վերաբերյալ։ «Ես կցանկանայի հարցնել Զելենսկիին և նրա բոլոր կողմնակիցներին. որտեղի՞ց է գալիս այդ գումարը։ Դուք այն վաստակո՞ւմ եք։ Ինչպե՞ս։ Սպանությամբ՞»,- հարցրել է Զախարովան։
    17:00
    02.10.25
    Ավելին