Լրահոս
2025-10-02
-
Աշխարհ2 զոհ, 3 վիրավոր․ դանակահարություն՝ Մանչեստրի սինագոգներից մեկումԴեպքի վայր ժամանած ոստիկանները կրակել են կասկածյալի վրա: Ամենայն հավանականությամբ, նա զոհվել է, սակայն «նրա վրա գտնվող կասկածելի առարկաների պատճառով» կասկածյալի վիճակն անմիջապես գնահատել չի հաջողվել:Ավելին17:1002.10.25 -
ՄիջազգայինԴուք այդ գումարը վաստակո՞ւմ եք․ սպանությա՞մբ․ Զախարովան դիմել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի զենքի միջոցների հարցովՌուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Վլադիմիր Զելենսկու և նրա արևմտյան գործընկերների հետ բարձրացրել է ԱՄՆ-ի հետ զենքի գործարքի համար նախատեսված միջոցների ծագման հարցը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա ուշադրություն է հրավիրել Կիևի ռեժիմի հայտարարության վրա՝ Ուկրաինայի զինված ուժերի համար 90 միլիարդ դոլարի զենք գնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ բանակցությունների վերաբերյալ։ «Ես կցանկանայի հարցնել Զելենսկիին և նրա բոլոր կողմնակիցներին. որտեղի՞ց է գալիս այդ գումարը։ Դուք այն վաստակո՞ւմ եք։ Ինչպե՞ս։ Սպանությամբ՞»,- հարցրել է Զախարովան։Ավելին17:0002.10.25 -
ՔաղաքականՊայթեցնում է հայ-ալբանական անեկդոտը միջազգային քաղաքական կուլիսներըՀայաստանը Ալբանիայի հետ շփոթած ԱՄՆ նախագահը զվարճացնում է եվրոպացի առաջնորդներին ու Ադրբեջանի նախագահին: Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի ժամանակ Ալբանիայի վարչապետը կատակել է Մակրոնի հետ, թե ինչու Ֆրանսիայի նախագահը չի շնորհավորել իրեն ու Ալիևին, թե որ Թրամփը վերջ է դրեց Ալբանիայի և Ադրբեջանի միջև hակամարտnւթյանը:Ավելին16:4502.10.25 -
Հասարակական«Պահակը չի թողել դասից փախչեն, 2-րդ հարկի պատուհանից թռել են». 117 դպրոցի տնօրենը՝ միջադեպի մասին․ News.am«Բոլոր երեխաները գնացել են տուն, նաև այդ աղջիկը, իրենք գնացել են տուն, շրջել են Քանաքեռով, ժամը 6–ի կողմերը նոր իր ծնողները երեխային տարել են հիվանդանոց, և պարզվել է որ երեխայի կողը ջարդվել է, բայց հիմա կյանքի վտանգ չի սպառնում, երեխան գտնվում է նորմալ վիճակում։Ավելին16:3202.10.25 -
ՄիջազգայինՖրանսիայում 76 000 ոստիկան ու ժանդարմ կապահովի անվտանգությունը բողոքի ակցիաների ժամանակՀոկտեմբերի 2-ին ամբողջ երկրում շուրջ 250 բողոքի ակցիա է սպասվում կառավարության խիստ տնտեսական միջոցառումների դեմ։ Բողոքի ակցիաների նախաձեռնողներն են արհմիութենական կազմակերպությունները։Ավելին16:2502.10.25 -
ՔաղաքականՓարաքարի սպանություններով պայմանավորված՝ այսօր պաշտոնանկ է եղել ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ ԲարսեղյանըՓարաքարի սպանություններով պայմանավորված՝ այսօր պաշտոնանկ է եղել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը, այս մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ ԱԱԾ լրատվական վարչությունից Բարսեղյանի պաշտոնանկության մասին լուրը հաստատել են։ «ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով՝ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը: Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այդ դեպքից հետո արդեն պաշտոնանկ էին արվել Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանն ու, Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը»,- գրել է լրագրողը։Ավելին16:1502.10.25 -
Իրավական«Հրազդանի հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակՄասնավորապես՝ նպատակադրվելով իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ անհամեմատ ցածր գնով ձեռք բերել վերը նշված ՊՓԲ ընկերությանը պատկանող թիվ 2 մասնաշենքը և տեղյակ լինելով հիվանդանոցի ֆինանսական պարտավորությունների մասին, տնօրենը, ընկերությունում բավարար միջոցների առկայության պայմաններում, որևէ միջոց չի ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ և գլխավոր հաշվապահին կարգադրել է չվճարել պարտավորությունները՝ դրանով իսկ դիտավորությամբ պայմաններ ստեղծելով դատական կարգով գումարի բռնագանձման համար։Ավելին16:0102.10.25 -
ՀայաստանՍոթքի հատվածում մեր կողմն անցած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է․ «Sputnik Արմենիա»Ավելի վաղ հաղորդել էինք, որ ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում այսօր անցել են ՀՀ տարածք:Ավելին15:5302.10.25 -
ԻրավականՀայտնաբերվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին օժանդակող անձը. վերջինիս վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Դ.-ն ընկերության տնօրեն Գ.Ս.-ի օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Մասնավորապես՝ վերջիններս կնքել են ձևական առուվաճառքի պայմանագրեր և կեղծ փաստաթղթերի, հաշիվ-ապրանքագրերի միջոցով խեղաթյուրել են առանձնապես խոշոր չափերով՝ 150 մլն 901 հզր 987 ՀՀ դրամ արժեքով գույքի հանցավոր ծագումը, տնօրինաման եղանակը, իրական պատկանելիությունը, ինչպես նաև ստացված գույքը դրել են շրջանառության մեջ և դրան հաղորդել օրինական տեսք: Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ս.-ն ՀՀ-ում չէ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ աշխատակիցների կողմից Գ.Ս.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:4502.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Անեկդոտներ՝ հայ-ադրբեջանական խաղաղության շուրջ. միջազգային կուլիսների նոր զվարճանքըՀայլուր 15։30 Անեկդոտներ՝ հայ-ադրբեջանական խաղաղության շուրջ. միջազգային կուլիսների նոր զվարճանքըԱվելին15:3002.10.25 -
ՔաղաքականՀիմա դուք ինքնիշխանությո՞ւն եք պահպանել․ այդ ինքնիշխանությունն ինչ պոզով-պոչով կենդանի է, կնկարագրե՞ք․ Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանն այն պետությունն է, ով այդ քաղաքականությունը կրկնել է Արցախում, շարունակում է դա։ Այս երկու պետություններն ասում են՝ մենք մի ազգ ենք, երկու պետություն»,- ասաց Վարդանյանը։Ավելին15:2002.10.25 -
Արտաքին քաղաքականություն«Դուք չեք շնորհավորել Ալիևին և ինձ, Թրամփը վերջ դրեց մեր միջև hակամարտnւթյանը». Ալբանիայի վարչապետը կատակել է Մակրոնի հետԵվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Կոպենհագենում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հետ զրույցում կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրիպակի շուրջ, թե ինչու նա չի շնորհավորել Ալբանիային և Ադրբեջանին խաղաղ համաձայնության հասնելու կապակցությամբ: «Շնորհավորեք ինձ և Իլհամ Ալիևին. Թրամփը դադարեցրել է մեր միջև պատերազմը»,-Մակրոնի հետ զրույցում ասել է Ալբանիայի վարչապետը: «Ներողություն եմ խնդրում»,-կատակով պատասխանել է Ֆրանսիայի նախագահը: Հիշեցնենք՝ Թրամփն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Ես վերջ տվեցի Ալբանիայի և Ադրբեջանի միջև հակամարտությանը»: Թրամփը բազմիցս շփոթել է Հայաստանի և Ադրբեջանի անունները՝ հանրությանը պատմելով դրանց «հաշտեցման» գործում իր դերի մասին: Հայաստանը նա հաճախ անվանում է Ալբանիա, իսկ վերջերս Ադրբեջանը շփոթել էր Կամբոջայի հետ։Ավելին15:1502.10.25 -
ԻրավականՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 86-ամյա տղամարդու դինՍեպտեմբերի 1-ին հաղորդվել էր 1939 թվականին ծնված Գալուստ Ե.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրակայանում հայտնաբերվել է նրա դին: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։Ավելին15:0202.10.25 -
ՔաղաքականԹո՛ղ 24 ժամ դադարեցնեն ուժային կառույցների ապօրինությունները՝ ձերբայկալությունները, ճնշումները, ու կտեսնենք՝ Փաշինյանը կմնա՞, թե չէ․ Սաղաթելյան«Գիտեք այս 135 տարվա մեջ ինչքան Նիկոլ Փաշինյաններ են եկել ու գնացել։ Դաշնակցությունը գաղափարախոսություն է, էություն, բովանդակություն։ Մի օր իշխանության չլինի, տեսնենք քանի օր կդիմանա։ Հետո կտեսնենք՝ ով կփակվի, ով կմնա»։Ավելին14:4902.10.25 -
ՔաղաքականԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծըԸնդդիմությունն այս քննարկմանն ու քվեարկությանը չէր մասնակցում:Ավելին14:4502.10.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների և «TRIPP» նախագծի իրականացմանը վերաբերող հարցերԿառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։Ավելին14:3302.10.25 -
ՔաղաքականՀարցումները բացահայտեցին հասարակության մեջ աստիճանաբար աճող միտումը, որ Արցախի կորուստը ժամանակավոր է. «Հայաքվե»Ոմանք կարծում էին, թե ժամանակի ընթացքում` անցնող երկու տարում, հասարակությունը կսկսի ավելի և ավելի համակերպվել Արցախի կորստի հետ։ Այս մասին իր էջում գրել է «ՀայաՔվե» քաղաքացիական-հասարակական միավորումը։ «Մյուսները փաստարկում էին, որ հակառակն է տեղի ունենալու, քանի որ երբ հասարակությունը ստանում է ծանր տրավմա, որոշ ժամանակ անց այն աստիճանաբար սկսում է ապաքինվել և դարձյալ վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ։ Բայց պարբերաբար անցկացվող հարցումները բացահայտեցին հասարակության մեջ աստիճանաբար աճող այն միտումը, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, Հայաստանը հզորանալու է և Արցախը հետ է բերելու: Նախ 80, հետո 82, ապա 85, իսկ այս տարվա հուլիսի տվյալներով` հարցվողների` արդեն 91 %-ն էր այդպես կարծում»։Ավելին14:2302.10.25 -
Արտաքին քաղաքականությունՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը մեծ ձեռքբերում է. ՄակրոնՄենք կենտրոնացած ենք Հարավային Կովկասում և Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,- նշել է Մակրոնը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ:Ավելին14:1902.10.25 -
ՄիջազգայինՄոսկվա է ժամանել Սիրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունըՀեռուստաալիքի տվյալներով՝ պատվիրակությանը դիմավորել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս Բեկ Եվկուրովը։ Այցը տեղի է ունենում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համակարգման մեխանիզմների զարգացման շրջանակներում, նշում է հեռուստաալիքը։ Հուլիսի 31-ին պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մարհաֆ Աբու Քասրան։Ավելին14:1502.10.25 -
ՔաղաքականՀՀ ԱԺ-ն մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծըՀՀ Ազգային ժողովն այսօր 1-ին ընթերցմամբ մերժեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։Ավելին14:0602.10.25