Լրահոս

2025-10-02
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը հասել է կես տրիլիոն դոլարի
    Պարբերականը նշում է, որ Tesla և SpaceX ընկերությունների ղեկավարի, X սոցիալական ցանցի և Neuralink նյարդատեխնոլոգիական ընկերության սեփականատիրոջ կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի Tesla-ի բաժնետոմսերի գնի աճից հետո: 
    12:00
    02.10.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 02.10.2025
    Մամուլի տեսություն 02.10.2025
    11:54
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
    Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, ԱԺ նախագահի որոշմամբ՝ սեպտեմբերի 30-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
    11:50
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի՞թե ձեզ թվում է, որ  խաբված ու հուսահատ հասարակությամբ հնարավոր է  խաղաղություն հաստատել կամ երկիր վերականգնել․ Լիլիթ Գալստյան
    Խոսելու եմ այս օրերի ամենահրատապ թեմայից՝ այսպես կոչված խաղաղության դարաշրջանից, որն իշխող քաղաքական ուժի և նրա առաջնորդի կողմից որակվում է որպես կայացած և դարակազմիկ  իրողություն։
    11:45
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի ՌԴ տարածքի խորքին հարվածելու համար. WSJ
    Ամերիկյան պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ կտրամադրի Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին հեռահար հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Ըստ թերթի զրուցակիցների՝ դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Կիևին «հզոր զենք ուղարկելու հնարավորությունը, որը կարող է ավելի շատ թիրախներ խոցել»։
    11:30
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ասում եք՝ վենդետա է, բա այդ վենդետան ինչի արդյունքում է տեղի ունենում. Գառնիկ Դանիելյան
    «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4 սպանության դեպք է եղել»,- Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Պատգամավորն ասաց, որ նման հանցագործությունների ծավալի պայմաններում, միայն թաղային ոստիկաններ են ազատվում և իշխանությունները պատշաճ աշխատանք չեն տանում։ «Նայեք վիճակագրական տվյալները, սրանք ահասարսուռ պատկեր են՝ ռազբոյ, կրակոցնե, գողություն, հաշվեհարդար։ Դուք փոխանակ զբաղվեք այդ խնդիրները լուծելով, զբաղված եք ընդդիմադիրներին հետապնդելով։ Մենք էլ ենք զգում դա, տնից դուրս ենք գալիս մի քանի օպերատիվ աշխատող մեր հետևից ֆռռում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ Դահլիճից Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե իրեն են պաշտպանում։ Դանիելյանը հակադարձեց, թե այդ դեպքում ինչու են իր մեքենան 7 անգամ թալանել, երկու անգամ կոտրել մի անգամ այրման փորձ արել, նաև արգելակների խնդիր էլ է ունեցել։ «Ձեզ են պաշտպանում, մեքենան՝ չէ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ Գառնիկ Դանիելյանն էլ հակադարձեց, թե այդ մեքենաների մեջ իրենք են։ «Փոխանակ կանչեք ոստիկանապետին, նախարարին՝ հարցնեք ինչպես է, որ Փարաքարում 8 ամիս լարված պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում ու ոչինչ չի արվել։ Էդ գաղտնալսելուց լավ եք, բա ձեզ հետաքրքիր չէ, թե ի՞նչ է տեղի ունենում, կատարվում։ Ասում եք՝ վենդետա է, բա այդ վենդետան ինչի արդյունքում է տեղի ունենում։ Այն տեղի է ունենում երբ պետություն չկա, իրավապահ համակարգը պատշաճ չի աշխատում և մարդիկ ստիպված են իրենց հարցերը լուծել են այն ձևով, որն անընդունելի է»,-հայտարարեց պատգամավորը։ Մեր հայրենակիցներն անպաշտպան են, փոխարենը պաշտպանված են իշխանության ամենաբարձր օղակներում գտնվող անձինք, տեսեք ոստիկանական համակարգն ինչով է զբաղված՝ կառավարության շենքի մոտ, կառավարական ամառանոցի մոտ հազարավոր ոստիկաններ։ Երբ պաշտոնյան միջպետական ճանապարհով գնում են ամբողջ ճանապարհի երկայնքով ոստիկաններ են, էդ ոստիկանները քիչ են մի հատ էլ Փրկարար ծառայությունից են բերում, կենդանի պատ են ստեղծում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
    11:19
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երուսաղեմի պատրիարքարանի Գլխավոր ժողովը մերժում է իսրայելցի ներդրողի հետ կնքված վարձակալության պայմանագիրը. Սասունյան
    Սա վերջին դրվագն է`«Կովերի պարտեզը» իսրայելցի ներդրողին վարձակալության տալու շուրջ ծագած վեճում, որը կազմում է Երուսաղեմի պատրիարքարանի Հայկական թաղամասի գրեթե 25 տոկոսը։ 2021 թվականին Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պայմանագիր է կնքել իսրայելցի գործարարի հետ՝ 98 տարով վարձակալության հանձնելու պատրիարքարանի 11500 քառակուսի մետր տարածքը՝ շքեղ հյուրանոց կառուցելու նպատակով։ Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ո՛չ ես, ո՛չ էլ հայ հասարակությունը չենք կարողացել տեսնել պայմանագրի պատճենը: Չենք տեսել նաև Պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից վարձակալության վավերականությունը վիճարկող երկու դատական հայցերի պատճենները: Ավելին, հայ համայնքի փաստաբանները պատրաստել են 184 էջանոց փաստահավաք զեկույց, որը նույնպես գաղտնի է պահվել: Չունենք նաև իսրայելցի ներդրողի կողմից տեղի հայ համայնքի դեմ ներկայացված հակընդդեմ հայցի պատճենը: Կարևոր է իմանալ պայմանագրի պայմանները: Ի՞նչ էր կոնկրետ պատրիարքը համաձայնվել փոխանցել իսրայելցի ներդրողին: Ի՞նչ փոխհատուցում էր խոստացել իսրայելցի ներդրողը պատրիարքարանին վարձակալության դիմաց: Արդյոք պայմանագիրը թո՞ւյլ էր տալիս միակողմանի չեղարկում, թե՞ դադարեցումը պահանջում էր երկուստեք համաձայնություն: Ի՞նչ խախտումների մեջ էին մեղադրվում իսրայելցի ներդրողը և Հայոց պատրիարքարանը դատական հայցերում: Այս կարևոր փաստաթղթերը թաքցնելու գործում ամենաանհանգստացնողն այն է, որ կողմերն այս վեճը դիտարկում են որպես մասնավոր հարց: Պատրիարքարանի ունեցվածքը հետաքրքրում է ամբողջ հայ ժողովրդին, այլ ոչ թե միայն Պատրիարքարանին կամ տեղական համայնքին: Դարեր շարունակ աշխարհի տարբեր ծայրերից հայ ուխտավորները առատաձեռն նվիրատվություններ են արել, որոնք հնարավորություն են տվել Պատրիարքարանին ձեռք բերել այդ ունեցվածքներից շատերը: Դատական հայցերի բովանդակությունը գաղտնի պահելն անիմաստ է: Որևէ հայց դատարան ներկայացնելիս, պատասխանողը ստանում է դրա պատճենը: Հետևաբար, և՛ հայ մեղադրողները, և՛ իսրայելցի պատասխանող կողմը գիտեն դատական հայցերի բովանդակության մասին: Անտեղյակ են միայն աշխարհասփյուռ հայերը: Ավելին, հաշվի առնելով Արևելյան Երուսաղեմի վիճարկվող քաղաքական կարգավիճակը, այս վարձակալությունը կարևոր է միջազգային հանրության, այդ թվում՝ պաղեստինցիների, արաբական կառավարությունների, Իսրայելի պետության և բոլոր հայերի, մասնավորապես՝ Երուսաղեմի նոսրացող հայկական համայնքի համար: Զարմանալի չէ, որ Պաղեստինի իշխանությունը բողոքի խիստ նամակ էր հղել Հայոց պատրիարքարանին՝ պատրիարքարանի սեփականության մի խոշոր հատվածը իսրայելցի ներդրողի վերահսկողության տակ դնելու որոշման կապակցությամբ: Երուսաղեմի պատմական պահապան Հորդանանի թագավորը և Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը համատեղ հայտարարություն էին տարածել՝ մեղադրելով պատրիարքին, միաժամանակ կասեցնելով արքեպիսկոպոս Մանուկյանի ճանաչումը որպես Երուսաղեմի, Սուրբ Երկրի և Հորդանանի Հայ եկեղեցու պատրիարք: Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը նույնիսկ խոստացել էր վճարել վարձակալության պայմանագիրը չեղարկելու դեպքում նախատեսված տուգանքը: 2021 թվականի պայմանագիրը ստորագրել են Պատրիարքը, Պատրիարքարանի գլխավոր լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը և Պատրիարքարանի կալվածքների տեսուչ Հայր Պարետ Երեցյանը: Վեճի բռնկումից հետո, Պատրիարքը Հայր Երեցյանին դարձրեց քավության նոխազ և կարգալույծ արեց՝ մեղադրելով նրան խաբեության մեջ: Անհավատալի է՝ Պատրիարքը պնդում էր, որ պայմանագիրը ստորագրել է առանց այն կարդալու: Եթե նա չստորագրեր, մյուս երկու ստորագրությունները որևէ նշանակություն չէին ունենա: Ինչպե՞ս կարող է Պատրիարքը 98 տարվա վարձակալության պայմանագիր կնքել Պատրիարքարանի տարածքի 25 տոկոսի վերաբերյալ՝ առանց նախապես այն կարդալու կամ իր փաստաբանների իրավական կարծիքը ստանալու, որոնք, ըստ լուրերի, ներկա են եղել: Ավելին, նման երկարաժամկետ վարձակալության պայմանագրի կնքումն առանց Գլխավոր ժողովի հաստատման խախտում է Պատրիարքարանի կանոնադրությունը: 2021 թվականին Պատրիարքարանի Միաբանության 17 անդամները, որոնք կազմում են նրա գերագույն մարմնի մեծամասնությունը, երկու հայտարարություն տարածեցին վարձակալության դեմ՝ պնդելով, որ Պատրիարքը լիազորություններ չուներ այն ստորագրելու համար: Վերջին ամիսներին իսրայելցի ներդրողը և Հայոց Պատրիարքարանը մի քանի անգամ հանդիպել են՝ 2021 թվականի պայմանագիրը վերանայելու համար՝ առաջարկելով կրճատել վարձակալության պայմանները, օրինակ՝ տարածքը 11500 քառակուսի մետրից կրճատելով մինչև 7200 քառակուսի մետր: Տեղական համայնքը դեմ է եղել առաջարկվող վերանայմանը՝ վախենալով, որ դրան համաձայնելը կվավերացնի 2021 թվականի սկզբնական վարձակալության պայմանագիրը: Անցած շաբաթ 20 ականավոր իսրայելցի գիտնականներ, իրավաբաններ և մշակութային գործիչներ հրատապ հայտարարություն տարածեցին՝ աջակցելով Երուսաղեմի Հայկական թաղամասին և մերժելով «Կովերի պարտեզի» վարձակալության պայմանագիրը։ Վերջապես, Պատրիարքարանի Գլխավոր Ժողովի 28 անդամներն աշխարհի տարբեր ծայրերից սեպտեմբերի 24-ին հանդիպեցին Երուսաղեմում՝ առաջարկվող վերանայված վարձակալության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում ընդունելու նպատակով։ Երկար քննարկումներից հետո Գլխավոր ժողովի անդամների ճնշող մեծամասնությունը որոշեց. 1) Եղբայրության անդամների կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին և 2021 թվականի նոյեմբերի 15-ին գործարքը դատապարտող հայտարարությունները մնում են ուժի մեջ և պարտավորեցնող են։ 2) 2021 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Կովերի պարտեզի» 2021 թվականի վարձակալության պայմանագիրը համարվում է անօրինական, հակականոնական և անվավեր՝ Գլխավոր ժողովի հաստատման բացակայության պատճառով։ 3) Գլխավոր ժողովը պաշտոնապես մերժում է թե՛ հավելվածը, թե՛ միջնորդությամբ ձեռք բերված հաշտության համաձայնագիրը։ 4) Ստեղծվել է հինգ հոգևորականներից կազմված հանձնաժողով՝ Պատրիարքարանի իրավաբանի հետ միասին՝ շարունակելու հետապնդել իսրայելցի ներդրող «Xana Gardens» ընկերության դեմ ներկայացված չեղարկման հայցը: Մնում է տեսնել, թե ինչ որոշում կկայացնի իսրայելական դատարանը Պատրիարքի կողմից 2021 թվականին ստորագրված վարձակալության պայմանագրի օրինակալության վերաբերյալ։ Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
    11:15
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:00
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը և Ալիևը հանդիպել են Կոպենհագենում
    Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն:
    10:57
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոկտեմբերի 6-ից հնարավոր կլինի ներկայացնել ՀՀ քաղաքացիության ստացման/դադարեցման նախնական հայտ
    Հերթագրման համակարգում հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 6-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նախագործարկելու է քաղաքացիության նոր համակարգը՝ https://mcs-citizenship.am։
    10:52
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը կալանել է Գազա օգնություն տեղափոխող մի քանի նավ և միջազգային քննադատության արժանացել
    Ակտիվիստները սոցցանցերում հայտնել են, որ իսրայելցի զինվորականներն «ակտիվ ագրեսիա» են կիրառել մի քանի նավի նկատմամբ. դրանցից մեկը խոյահարվել է, ևս երկուսի վրա կրակել են ջրցան մեքենաներով։ Տախտակամածին գտնվողները չեն տուժել։ 
    10:45
    02.10.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    ՔՊ-ում ընդդիմությանը վիրավորելը թրենդ է. հաջորդ ընտրացուցակի կռիվ է սկսվել. «Ժողովուրդ»
    Ազգային ժողովի վերջին երկու օրերը կարելի է նկարագրել մեկ բառով՝ «հերթ». ոչ թե օրակարգային հարցերի քննարկման, այլ ընդդիմությանը հերթով վիրավորելու համար։ Թվում է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները գտել են իրենց քաղաքական գոյատեւման բանալին. որքան ավելի կոպիտ խոսեն ընդդիմության հասցեին, կամ գրառում անեն, այնքան բարձր կլինի հաջորդ ընտրացուցակում հայտնվելու հավանականությունը։
    10:40
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Առնո Բաբաջանյան փողոցում
    Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։11-ին, մարվել՝ 03։41-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ):
    10:30
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ ՀՀ Կառավարությունը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս․ «Ժողովուրդ»
    ՀՀ Էկոնոմիկայի նախարար, նախկին ՀՀԿ-ական Գեւորգ Պապոյանը, երեկ կրկին մոռանալով, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանում կյանք է եղել, «Զվարթնոց» օդանավակայանում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 10 տարի առաջ չկար նման թռիչքներ իրականացնելու հնարավորություն, որ մարդիկ էժան տոմսով «աշխարհ տեսնեին»:
    10:25
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Լավ լուր ունենք». Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
    Վերջին 2 օրերին Սև ծովի ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է, մի շարք շրջաններում տեղումներ են, բայց մենք ձեզ համար ունենք շատ լավ լուր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Սկսած հոկտեմբերի 3-ից այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին։ Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում մեր երկիրը գտնվելու է այդ տաք հոսանքների ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-10 աստիճանով»,- սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է Սուրենյանը:
    10:15
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում դպրոցի աշակերտները 2-րդ հարկի պատուհանից թռել են․ բժիշկները պայքարում են աղջիկ երեխայի կյանքի համար
    Սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։
    10:12
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Փաշինյանը ձգտում է ամեն գնով նվազեցնել կախվածությունը ԵԱՏՄ-ից եւ Ռուսաստանից:
    10:05
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Երկրաշարժ՝ Ֆիլիպիններում․ զոհերի թիվը գերազանցել է 70-ը
    Հոկտեմբերի 1-ի գիշերը գրանցված ստորգետնյա ցնցումների պատճառով վնասվել են էլեկտրալարեր, կամուրջներ և բազմաթիվ շենքեր։ Հիմնականում տուժել է Սեբուի նահանգը, որտեղ աղետի դրություն է հայտարարվել։ 
    10:00
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Զոհի մեղադրանքը»՝ որպես պետական քաղաքականություն. «Փաստ»
    Եթե դիմենք հոգեբանական գրականությանը, կտեսնենք, որ «զոհի մեղադրանքի» հետևանքներից է զոհի կրկնակի տրավմատիզացիան։ Դրա ուղիղ հետևանքներից են՝ զոհի կողմից կյանքի նկատմամբ վերահսկողության զգացման կորուստը։ «Զոհի մեղադրանքի» ենթարկվածները չեն հավատում, որ իրենցից ինչ-որ բան է կախված, կորցնում են վստահությունը սեփական կարողությունների հանդեպ՝ ադեկվատ որոշումներ կայացնելու հարցում։ Կորչում է հանցագործի մեղքը ապացուցելու մոտիվացիան։ Սկսվում է ապատիան։ Համաձայնեք՝ հայ հասարակությունը, լինելով «զոհի մեղադրանքի» լիարժեք թիրախ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից, գտնվում է այսպիսի հոգեբանական վիճակում։ Հայերը այսօր այլևս չեն հավատում, որ կարող են որոշել իրենց երկրի ճակատագիրը։
    09:50
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    02.10.25
    Ավելին