-
Հասարակական
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար. 45 դեպքով տուգանքներ են նշանակվել. ԲԸՏՄ
14:0014.07.26 -
Հասարակական
Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր»
13:3914.07.26 -
Հասարակական
Ավելի քան 20 միլիարդի հոսքագծեր այս կազմակերպությունում փակի տակ է. «Մուլտի տաբակի» հաշվապահ
12:4214.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանի ձիերին առգրավելը հետաձգվել է. ի՞նչն է զսպել իրավապահներին
12:3014.07.26 -
Հասարակական
Հունիսին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Արարատում՝ 38․3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը՝ Աշոցքում՝ -4․1 °C
12:1814.07.26 -
Հասարակական
Ամբողջ երկրով շրջագայում, սելֆիներ է անում, արդեն հոգնել ենք էս կառավարությունից, զզվել ենք արդեն. քաղաքացի
12:0714.07.26 -
Մամուլի տեսություն
Առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից․ Քրիստինա Վարդանյան
12:0214.07.26 -
Հասարակական
Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում. 24 ժամ ջուր չի լինի
11:2414.07.26 -
Հասարակական
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
11:0914.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց, փաստաբանները պատճառը չգիտեն
10:5614.07.26 -
Հասարակական
Կաթողիկոսն այցելել է ՀՀ-ում Իրանի դեսպանատուն, հարգանքի տուրքը մատուցել Ալի Խամենեիի հիշատակին
10:4114.07.26 -
Մամուլի տեսություն
ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»
10:3314.07.26 -
Մամուլի տեսություն
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»
10:2114.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»
10:1514.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու… գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»
10:0614.07.26 -
Մամուլի տեսություն
Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում․ «Ժողովուրդ»
09:5914.07.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»
09:5014.07.26 -
Մամուլի տեսություն
Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է ընտրություններին. «Ժողովուրդ»
09:3814.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
23:5913.07.26 -
Հասարակական
Այս պահին խայտառակ վիճակ է Վրաստան-Հայաստան սահմանին, երեխաներ են ուշшգնաց եղել․ Panorama.am
23:4513.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է վարչապետ Սվիրիդենկոյի հրաժարականի դիմումը
23:3013.07.26 -
Հասարակական
Ողբերգության պատճառ է դարձել փտած ծառը՝ Աշտարակի խճուղում. մահացել է Թուրքմենստանի 50-ամյա քաղաքացի
23:0013.07.26 -
Հայաստան
Ամուսնական առաջին գիշերից հետո ԱԱԾ-ն նորապսակներին հանել է «Փարավոնից». բողոքի ակցիա և վերջնագիր
22:0013.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ․ պատճառը հայտնի է
21:4613.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն հուլիսի 15-ին կփորձի համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը․ Կալլաս
21:3013.07.26 -
Տնտեսական
«Բարոյականությունից զուրկ» հայտարարություն և սպառնալիքներ. շառ ու փորձանքի մեջ են տնտեսվարողները
21:1513.07.26 -
Միջազգային
Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացումը
20:4613.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և դիվանագիտության միջոցով․ Էրդողան
20:3513.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Նորապսակներին հանել են սենյակից առաջին գիշերից հետո. վերջնաժամկետ՝ Փաշինյանին
20:3013.07.26 -
Քաղաքական
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
20:1113.07.26 -
Միջազգային
Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv
20:0013.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Եվրոպայից նեղացած Ալիևը Հայաստանի համար «փրկություն» է անվանում Ադրբեջանի նավթը
19:4513.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
19:3913.07.26 -
Հայաստան
Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները
18:5613.07.26 -
Միջազգային
Թրամփը մտադիր է փոխհատուցում պահանջել Հորմուզի նեղուցի վերահսկողության համար
18:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյունալի կրակոցներից շոկի մեջ են Արաբկիրում. մեկ ձերբակալվածի մասին է հայտնի
18:3013.07.26 -
Հասարակական
Իմ երեխաներին ես ո՞նց պահեմ, գործազուրկ նստել ենք տանը. Ծառուկյանին պատկանող ռեստորանի աշխատակից
18:1713.07.26 -
Հասարակական
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
17:2713.07.26 -
Քաղաքական
Բաքվում դատվում է հայի հավաքական խիղճն ու արժանապատվությունը․ Վահագն Սարոյան
17:1513.07.26 -
Հասարակական
Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար կառգրավեն նաև նրա ձիերը․ փաստաբան․ Armat Media
17:0213.07.26 -
Հասարակական
Բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
16:3813.07.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ թեժ գիշերից հետո Թեհրանը փակում է իր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի առաջ
16:2613.07.26 -
Միջազգային
Լեհաստանը հայտարարել է 150 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնելու մտադրության մասին
15:5813.07.26 -
Միջազգային
Զելենսկին Ռադա է ներկայացրել ռազմական դրությունը և մոբիլիզացիան երկարաձգելու մասին օրենքները
15:3013.07.26 -
Հասարակական
Տոնը պետք է արտացոլի մեր ազգային, հոգևոր, բարոյական կողմերը. ի՞նչ կապ ուներ Պոսեյդոնը Վարդավառի հետ
15:1613.07.26 -
Հասարակական
Երևանում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
13:3813.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կհաստատի. Կալլասը մանրամասներ է հայտնել
13:2713.07.26 -
Միջազգային
Օդային թեժ հարձակումների ֆոնին Ուկրաինան նոր ՀՕՊ համակարգեր կարող է ստանալ
13:1213.07.26 -
Հասարակական
«Մուլտի Սթոունի» աշխատակիցները գնում են քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչություն
12:4813.07.26 -
Հասարակական
Ես Արցախից եմ եկել, վարձով եմ ապրում, պարտքեր ունեմ, կառավարությունը իմ հարցը լուծելո՞ւ է. քաղաքացի
12:4213.07.26 -
Հասարակական
Պետք չի մուռը ժողովրդից հանել. «Նոյ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անում
12:3813.07.26 -
Հասարակական
Կարող ա՝ իջնենք, Երևան-Սևան մայրուղին փակենք. «Մուլտի Սթոունի» աշխատողները բողոքի ակցիա են անում
12:3413.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում. Թեհրանը հատուկ հայտարարություն է տարածել
12:3013.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվել է. առևտրային նավերը խուսափում են ազդանշաններ հաղորդելուց․ Bloomberg
11:5213.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը․ կան վիրավորներ
11:3213.07.26 -
Հասարակական
Հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան
11:1713.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ներկայիս պայմաններում Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է․ Ալիև
10:5913.07.26 -
Միջազգային
Ալիևը բացահայտում է. ինչո՞ւ էին Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև հարաբերությունները լիովին խզվել
10:3713.07.26 -
Տարածաշրջան
«Միասին մենք ավելի ուժեղ ենք». Ալիևը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին
10:2113.07.26 -
Միջազգային
ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ նախքան ԱԳ նախարարների հանդիպումը
10:1213.07.26 -
Միջազգային
Իրանի ԱԳՆ-ն զգուշացնում է. երրորդ երկրները կդառնան թիրախ, եթե մասնակցեն Թեհրանի դեմ ագրեսիային
10:0713.07.26 -
Հասարակական
Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն
23:2012.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS համակարգերի ոչնչացման մասին․ Fars
22:4012.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող հրթիռային համալիրներին․ Axios
21:5412.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն կարող է մեկնել ԱՄՆ՝ սենատոր Գրեմի հուղարկավորությանը մասնակցելու համար. ԶԼՄ
21:0012.07.26 -
Միջազգային
Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
19:5012.07.26 -
Հասարակական
«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
19:3212.07.26 -
Հասարակական
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
18:3512.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
14:0012.07.26 -
Հասարակական
«Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
12:4312.07.26 -
Հասարակական
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
10:5012.07.26 -
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26
Մի՞թե ձեզ թվում է, որ խաբված ու հուսահատ հասարակությամբ հնարավոր է խաղաղություն հաստատել կամ երկիր վերականգնել․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի եույթը Ազգային ժողովում․
«Սիրելի հայրենակիցներ,
Խոսելու եմ այս օրերի ամենահրատապ թեմայից՝ այսպես կոչված խաղաղության դարաշրջանից, որն իշխող քաղաքական ուժի և նրա առաջնորդի կողմից որակվում է որպես կայացած և դարակազմիկ իրողություն։
Հիմա մի քիչ ժամանակագրություն։
Վաշինգտոնից ընդամենը քսան օր անց, Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովում, Փաշինյանը հետևյալ արձանագրումն արեց․
«Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում»։
Հիշեցնեմ, որ վաշինգտոնյան փաստաթղթերի թանաքը չչորացած, Ալիևը հայ հասարակությանն անվանեց հիվանդ, պնդեց Սահմանադրության փոփոխության խնդիրը և հայտարարեց՝ ուժով էլ լինի՝ միջանցքը բացելու ենք։
Սիրելիներ,
Պաշտոնական Ադրբեջանի այս և այլ հայտարարությունները ոչ միայն խաղաղության մասին չեն, այլև անհամատեղելի են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով ուժի կիրառման կամ սպառնալիքի անթույլատրելիության սկզբունքների հետ։
Դարակազմիկ որակվող խաղաղությունը մեր աչքի առջև փլուզվում է։
Եվ դրա արձանագրողը հենց ինքը իշխանությունն է։Օրեր առաջ, ԱԺ փոխխոսնակը հորդորեց ինձ չվախեցնել հայ հասարակությանն ու չբարձրաձայնել Ալիևի խոսույթն ու հաստատումները:
Սխալվում եք, պարոնայք․ խուլ և կույր ձևանալով չեն չեզոքանում սպառնալիքները։
Իսկ Ալիևը շարունակում է հոխորտալ, թե «Սյունիքը Ադրբեջանից խլված տարածք է», պնդել, որ «Համաձայնագիրն արտահայտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններ կառուցելու Ադրբեջանի տեսլականը»։
Օրերս, ՄԱԿ-ի 79–րդ նստաշրջանում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, Փաշինյանը կիսադատարկ դահլիճում այսպիսի հռետորական հարցեր հնչեցրեց․ «Իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով /խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է/, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում…։
Ի դեպ, Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է նաև Հայաստանի կապիտուլյացիայի մասին։
Երկու օր առաջ, Բրյուսելում, դարձյալ վրդովված նույն հարցից, Փաշինյանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցք խոսույթ ընդհանրապես չկա և գոյություն չի ունեցել։
Անկեղծորեն, հրաշալի է, եթե սա է իրականությունը, բայց չգիտես ինչու վաշինգտոնյան հանդիպմանը Փաշինյանը չհակադարձեց և լռեց, երբ Թրամփը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Հայաստանը բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ՝ այս միջանցքը զարգացնելու ուղղությամբ, որը կարող է տևել 99 տարի, իսկ հետո խոստանում են, որ կարող է ընդլալյնել, այնպես չէ՞, դու խոստացել ես»։
Հիմա հայ ժողովրդի մոտ բնական հարց է առաջանում՝ ի վերջո, ի՞նչ եք բանակցել նախաստորագրելուց առաջ։
Եվ մի՞թե պետք էր հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն կամ ԵԽԽՎ այս հռետորական հարցերը հնչեցնելու համար։
Երբ պահանջում ենք մանրամասնել TRIP-ի դետալները, դա նկատի ունենք։
Երբ պնդում ենք, որ միջազգային ատյաններից հայցերը ետ քաշելը մեր մեջքին հասցրած դաշույն է, դա նկատի ունենք։
Երբ ասում ենք, որ ագրեսոր ցեղասպանին չի կարելի լեգիտիմացնել, դա նկատի ունենք։
Մի ցավալի դիտարկում էլ՝ ՄԱԿ-ում հնչած 21000 բառանոց տեքստում ոչ մի անգամ չհնչեց գերի բառը և ոչ էլ՝ խոսք եղավ Ադրբեջանի կողմից ոչնչացվող երեք հազարամյա հայկական հետքի և մշակութային ժառանգության մասին։
Բայց կարևորը ականջահաճո վերնագրերն են՝ «Խաղաղությունը, այսպիսով հաստատված է», պնդում են Փաշինյանը, թիմն ու ուղեկից լրատվամիջոցները։
Իսկ ո՞րն է օբյեկտիվ իրականությունը. վաշինգտոնյան համաձայնություններն իրական խաղաղության հետ ի՞նչ աղերս ունեն։
Արդյոք խաղաղության մասին են խոսում Ադրբեջանի ռազմական ծախսերի 25 տոկոսով ավելացումը, ինտենսիվ սպառազինումը, Հայաստանից օկուպացված տարածքներում ամրապնդվումը, Բաքվում ընթացող հայ ռազմագերիների կեղեքումն ու շինծու դատավարությունները:
Շարունակական և միակողմանի զիջումների դիմաց Հայաստանը ստանում է «խաղաղություն» վերնագրով նախաստորագրված փաստաթուղթ, որն ըստ էության մեծագույն հարցականի տակ է դնում Հայաստանի կենսունակությունն ու ապագան, իսկ Փաշինյանի անշրջահայաց հայտարարության արդյունքում Հայաստանը դիրքավորվում է որպես օկուպանտ:
Ի վերջո, ինչո՞ւ պիտի Ադրբեջանը զսպի իր ախորժակը, երբ ակնհայտորեն Ադրբեջանի պահանջով է լուծարվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, երբ պաշտոնական Հայաստանը հայտնում է սահմանադրության փոփոխության պատրաստակամության, նույնն է, թե Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին:
Սիրելի հայրենակիցներ,
Մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ծավալապաշտությունը շարունակում է մնալ թուրքական աշխարհի նպատակադրում։
Տարբեր ամբիոններից խաղաղություն մասին apolitic տեքստերով հնարավոր չէ զսպել թուրանական ծրագիրը։
Լավագույն դեպքում ուսդ կթպթպացնեն, հետո անունդ կմոռանան՝ քեզ թողնելով առանց անվտանգային երաշխիքների, որովհետև լավ բանակցող չեք, որովհետև չունեք անհրաժեշտ բանակցային ունակություններ, չունեք երկրի անվտանգության և արտաքին քաղաքականության երկարատև ռազմավարություն ու տեսլական:
Կրկնում եմ՝ մեր կենսական շահերի և իրավունքների հաշվին միակողմանի և ճակատագրական զիջումները որպես անվտանգային քաղաքականություն ներկայացնելը քաղաքականապես սնանկ է։
Հնազանդվել, մոռանալ, ուրանալ. սրանք են խաղաղության ձեր պատկերացումներն ու մոդելը:
Հրովարտակներ իջեցրեք, փորձեք ջնջել Արարատը, դասագրքերից հանեք ազատագրական պայքարը, Մաշտոցի փոխարեն QR կոդ դրեք, կայսերական համարեք մեր հայրենասիրությունը, հոգեբանական և տեղեկատվական տեռորի ենթարկեք հասարկությանը, բանտերը լցրեք քաղաքական ընդդիմադիրներով, երկիրը ոստիկանանկան բռնություններով, հետո զարմացեք, թե ինչու հեղափոխություն չենք անում։ Ատելության խոսքով խլացրեք ազատ միտքը, կուսակցություններ փակեք, դատախազի ու դատավորի դեր ստանձնեք ու այս ամբիոնից դատավճիռներ կարդացեք․․․
Եվ մի՞թե ակնհայտ չէ, որ այսպես կոչված 4-րդ Հանրապետությունը՝ մեր խորհրդանիշների դեմ պայքարը, Հայ Առաքելական եկեղեցու ասպատակումը, նոր գեղագիտության սահմանումը, գրաքննությունը, բռնաբարվող արդարադատությունը, Արցախից հրաժարումը, մի խոսքով՝ հայկական ինքնության դեմ ծրագրավորված պայքարը՝ Ադրբեջանի պահանջների արտացոլանքն է։
Կարծում եք թշնամին չի տեսնում, որ բազմաթիվ խորքային խնդիրները լուծելու փոխարեն ներազգային ատելությունն ու բևեռացումն եք խորացնում։
Եվ մի՞թե ձեզ թվում է, որ խաբված ու հուսահատ հասարակությամբ հնարավոր է խաղաղություն հաստատել կամ երկիր վերականգնել:
Անտեսլական ու նվաստացած ազգը ոչ թե խաղաղության, այլ՝ կապիտուլյացիաի կրողն է:
Իսկ խաղաղության վերնագրով թուղթն ընդամենը ներքին սպառման, նախընտրական ապրանք է․ անվտանգային զրո երաշխիքներով։
Խոսքս ուղղում եմ քաղաքական մեծամասնությանը․ Այս վերջերս ինքնահայեցում բառն եք շրջանառում․․․
Փորձեք կողքից նայել և հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր շուրջն ու աշխարհում։ Հիշեք, որ այն ամենն, ինչ ունի սկիզբ, ունի նաև՝ վերջ։
Երեկ այս ամբիոնից, կառավարության ծրագիրը ձախողած թիմի առաջնորդը հոխորտում էր, թե ընդդիմությունն անելիք չունի:
Լավ, ասենք թե, չունի… բայց դուք, որ իշխանություն եք, ո՞րն է ձեր անելիքը, և, հատկապես, ձեր հետագիծը։
Ասեմ/ Իսկ այդ հետագծում վերջին հարյուրամյակի ամենամեծ ողբերգությունն է՝ Արցախի հայաթափումը, որ ոչ մի հրաշքով չի ջնջվելու ձեր քաղաքական կենսագրությունից»։
-
22:45
13.07.26
TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում․ Սուրեն Սուրենյանց
Կարդալ ավելին
-
20:11
13.07.26
Ալեն Սիմոնյանը հեռանալուց առաջ ԱԺ աշխատակազմին պարգևատրելու որոշում է կայացրել
Կարդալ ավելին
-
17:43
13.07.26
Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
Կարդալ ավելին
-
17:34
13.07.26
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Կարդալ ավելին