Լրահոս

2026-06-20
  • Միջազգային
    Թրամփի վիրավորանքը, իտալացիների զայրույթը. ԱՄՆ-Իտալիա դիվանագիտական բախում
    Թրամփի վիրավորանքը, իտալացիների զայրույթը. ԱՄՆ-Իտալիա դիվանագիտական բախում
    18:00
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վենսը կարող է մեկնել Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բանակցությունների
    «Ես ակնկալում եմ, որ կմեկնեմ մոտավորապես մի քանի օրվա ընթացքում, սակայն, ինչպես գիտեք, միշտ կա նուրբ համաձայնեցում և դիվանագիտական արձանագրություն», - ասել է նա։ Այսպես է Վենսը պատասխանել այն հարցին, թե արդյոք մտադիր է մասնակցել այդ խորհրդակցություններին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի առաջնորդի փեսայի՝ գործարար Ջարեդ Քուշների հետ միասին։
    17:45
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ փակում են Հորմուզի նեղուցը
    «Կապված ԱՄՆ-ի կողմից պատերազմի դադարեցման մասին հուշագրի առաջին կետի ակնհայտ խախտման և չկատարման, ինչպես նաև Լիբանանի հարավում սիոնիստական ռեժիմի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների, հարյուր հազարավոր բնակիչների դաժան սպանությունների ու տեղահանման, և հաշվի առնելով Լիբանանի հարավի տարածքներից սիոնիստական օկուպացիոն ուժերի դուրս չբերումը՝ մենք հայտարարում ենք, որ Հորմուզի նեղուցը փակ կլինի նավերի անցման համար»,- ընդգծված է Իրանի ԶՈՒ «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։
    17:30
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա. Ռոբերտ Քոչարյան
    Հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    17:17
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր քրեական գործը աբսուրդ է. Ռոբերտ Քոչարյան
    Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    17:00
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. ձերբակալված կա
    Հունիսի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։ Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ Սիսավան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։ Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Մեկ անձ ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
    16:45
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Nissan»-ը ինքնավթարի է ենթարկվել․ կա վիրավոր
    Այսօր՝ հունիսի-20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էմիլ Գ-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, ինքնավթարի է ենթարկվել։ 
    16:30
    20.06.26
    Ավելին
  • Հասարակական
    Ավերիչ կարկտահարություն՝ Գյումրիում. մեքենաներ են շարքից դուրս եկել
    Գյումրին նորից խոշոր կարկուտի տեղատարափի տակ է հայտնվել: Ձվի չափ կարկուտը մի քանի տասնյակ մեքենաների ապակիներ, տանիքներ է ջարդել: Եղանակը նոր անակնկալներ է մատուցում: Անոմալ տեղումներից հետո այսօր հարավ-արևմուտքից հանրապետություն են ներթափանցելու օդային տաք հոսանքներ:
    16:15
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած հերթական կրակոցների դեպքից
    Այսօր՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիլիկիա թաղամասում՝ Սիսվան փողոցում, կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
    16:05
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զարուհի Փոստանջյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
    Հայցի քննությունը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարան, դատավորի Սարգիս Երիցյանին։
    15:58
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի դեսպան Բոդնարը հրաժարվել է Լեհաստանի պետական պարգևից
    «Ես ստիպված եմ վերադարձնել «Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Կավալերական խաչը», - գրել է նա Facebook-ում (արգելված է Ռուսաստանում, պատկանում է Meta կորպորացիային, որը ՌԴ-ում ճանաչված է որպես ծայրահեղական)։ Նա Զելենսկուն պարգևից զրկելու որոշումը անվանել է «պատմականորեն անարդար»։ Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունների կողմից ստացված պետական պարգևներից հրաժարվել էին Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան և Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը (ներառված է ՌԴ ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում)։ Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտնել էր, որ որոշում է կայացրել Զելենսկուն զրկել հանրապետության բարձրագույն պետական պարգևից՝ «Սպիտակ արծիվ» շքանշանից՝ վերջինիս կողմից ԶՈՒ ստորաբաժանումներից մեկին «ՈւՊԱ-ի հերոսների» (Ուկրաինական ապստամբների բանակ, ՌԴ-ում ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված) անունը շնորհելու որոշման պատճառով։
    15:53
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այդ մարդը պիտի աշխատի կառավարության պահակ, ոչ թե կառավարության ղեկավար. Ռոբերտ Քոչարյան
    Հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    15:45
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համար
    Միջոցառումը անցկացվելու է հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում: Նախատեսված են բացման և փակման հանդիսավոր արարողություններ, վազքի մարաթոն,  համերգային ծրագիր և այլն: 
    15:35
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԿԳՄՍՆ-ն Հ1-ին 665 մլն դրամ դրամաշնորհ է հատկացրել
    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական մյուջեից կես միլիարդից ավել՝ 665 մլն դրամ է փոխանցել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը՝ Հ1-ին: Դրամաշնորհը փոխանցվել է «Պատանի երաժիշտների դասական եվրատեսլի» միջոցառման կազմակերպման համար, որը կայացել է հունիսի 6-ին:
    15:25
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում․ կա վիրավոր
    Երևանի Սիսվանի փողոցում կրակոցներ են հնչել։
    15:15
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարաթափում՝ դեպի Ջերմուկ տանող ճանապարհին
    Հունիսի 20-ին՝ ժամը 06:23-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ քաղաք տանող 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
    15:00
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Սյունիքի մարզի քույր քաղաքների համագործակցության շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորությամբ։ Այցի մասին տեղեկությունը տարածել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը։ Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այցելել են թանգարան, որտեղ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղել են Հիշողության պուրակում, որտեղ 2019 թ. Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն տնկել էր եղևնի: Պատվիրակությանը դիմավորել է և այցի ողջ ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։
    14:45
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին
    Հունիսի 19-ին՝ ժամը 16։31-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գետի ափին թևը վիրավոր արծիվ կա, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն վիրավոր արծվին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։
    14:30
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանում «Ford» մակնիշի ավտոմեքենա է այրվել
    Հունիսի 20-ին՝ ժամը 01:02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։25-ին, մարվել՝ 01։32-ին։ Պարզվել է, որ այրվել է կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը մասամբ․ տուժածներ չկան։
    14:24
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    14:18
    20.06.26
    Ավելին