Լրահոս

2026-06-20
  • Img default alt hy
    Հայաստան
    Շուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համար
    Միջոցառումը անցկացվելու է հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում: Նախատեսված են բացման և փակման հանդիսավոր արարողություններ, վազքի մարաթոն,  համերգային ծրագիր և այլն: 
    15:35
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԿԳՄՍՆ-ն Հ1-ին 665 մլն դրամ դրամաշնորհ է հատկացրել
    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական մյուջեից կես միլիարդից ավել՝ 665 մլն դրամ է փոխանցել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը՝ Հ1-ին: Դրամաշնորհը փոխանցվել է «Պատանի երաժիշտների դասական եվրատեսլի» միջոցառման կազմակերպման համար, որը կայացել է հունիսի 6-ին:
    15:25
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Երևանում․ կա վիրավոր
    Երևանի Սիսվանի փողոցում կրակոցներ են հնչել։
    15:15
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարաթափում՝ դեպի Ջերմուկ տանող ճանապարհին
    Հունիսի 20-ին՝ ժամը 06:23-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ քաղաք տանող 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
    15:00
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի և Սյունիքի մարզի քույր քաղաքների համագործակցության շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորությամբ։ Այցի մասին տեղեկությունը տարածել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը։ Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այցելել են թանգարան, որտեղ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղել են Հիշողության պուրակում, որտեղ 2019 թ. Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն տնկել էր եղևնի: Պատվիրակությանը դիմավորել է և այցի ողջ ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։
    14:45
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին
    Հունիսի 19-ին՝ ժամը 16։31-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գետի ափին թևը վիրավոր արծիվ կա, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն վիրավոր արծվին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։
    14:30
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանում «Ford» մակնիշի ավտոմեքենա է այրվել
    Հունիսի 20-ին՝ ժամը 01:02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։25-ին, մարվել՝ 01։32-ին։ Պարզվել է, որ այրվել է կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը մասամբ․ տուժածներ չկան։
    14:24
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    14:18
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա է սրանց մակարդակը. Վարդան Ոսկանյան
    Չնայած սրան, լկտիության մակարդակը գերազանցում էր ցանկացած «ակնկալիք»։ Հայաստանի Արալեզ գյուղում ծնված և արհեստածին Ադրբեջանի խորհրդարան կոչեցյալի պատգամավոր ու «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձրել է Ալաքբարլի, կիսագրագետ հոխորտանքով «պահանջում» էր Հայաստանից ապահովել «վերադարձը»:
    14:07
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻԵԴ-ը հաստատել է, որ Ադրբեջանը խոշտանգել է հայ զինծառայողին
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից խոշտանգված մայորի ընտանիքի օգտին որոշում է կայացրել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով վճարել 90 հազար եվրո փոխհատուցում: Այս մասին News.5tv.am-ը տեղեկանում է «V.T. AND OTHERS v. AZERBAIJAN» գործից: Միեդը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելք) հոդվածների խախտում: Գործից տեղեկանում ենք, որ զինծառայողին սպանել են 2016-ի ապրիլի երկուսին, ադրբեջանցիները կտրել են նրա ձեռքերն ու գլուխը: Նրա մարմինը հայկական զորքերի կողմից հայտնաբերվել է հաջորդ առավոտ՝ 2016 թվականի ապրիլի 3-ին, բեռնատարից մոտ 30 մետր հեռավորության վրա՝ Թալիշ գյուղի ուղղությամբ գտնվող ձորի մոտ։
    13:57
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքական մրցակիցներին «ջախջախելու» սպառնալիքները բացահայտ բռնատիրության դրսևորումներ են. Ռոբերտ Ամստերդամ
    Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա։ Սատարելով այս կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն Ռուսաստանի հանդեպ կուրացնող ատելության և ի հաշիվ հայ ժողովրդի շահերի։
    13:53
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անց է կացրել ատելության խոսքի ներքո. Ռոբերտ Քոչարյան
    Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    13:45
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
    Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։
    13:38
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել է բյուջետային կաշառք. Ռոբերտ Քոչարյան
    Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    13:33
    20.06.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի վախերը՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո. իշխանափոխության ի՞նչ սցենար է տեսնում Քոչարյանը
    Չկա մի լծակ, որը իշխանությունը կարող էր օգտագործել ընտրությունները կեղծելու համար ու չի օգտագործել: Աննախադեպ ընտրախախտումների մասին մի քանի լրատվամիջոցների հետ հետընտրական երկրորդ հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Նա ընդգծել է, որ ընտրական գործընթացը Հայաստանում տարեցտարի ոչ թե բարելավվել է, այլ ավելի վատն է դարձել, ինչի վրա աչք է փակում քաղաքակիրթ Եվրոպան:
    13:28
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5․01 դրամ:
    13:15
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նարեկ Կարապետյանը դատի է տվել քննչական կոմիտեին
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ քննչական կոմիտեի: «News.5tv.am»-ը տեղեկացավ, որ հայցադիմումով Կարապետյանը քննչականից պահանջում է հերքել իր հասցեին արված զրպարտությունը, թե իբր Կարապետյանը թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու հանգամանքը: Կարապետյանը նաև պահանջում է, որ ՀՀ-ն, որպես փոխհատուցում իրեն վճարի 1 մլն դրամ: Դատվոր Տիգրան Գրիգորյանը հայցադիմումը ընդունել է վարույթ։
    13:00
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հացահատիկով բեռնված 7 վագոն
    Տարանցիկ փոխադրումներից բացի, Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 13 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։
    12:45
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
    Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ 22 տարի առաջ կառավարության որոշումը հաստատելու վերաբերյալ գործով։ Մասնավորապես, խոսքը 2004թ․ կատարված մի գործարքի մասին է, որը հաստատել է ՀՀ կառավարությունը, որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել՝ բավականին մեծ գումար վճարելով։ Այժմ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է` «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ։ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել էր, որ այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալություն է, ներդրումային ծրագրի մասին է խոսքը, քրեական գործն արհեստական է՝ հնարված։
    12:33
    20.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Սարսափելի կարկուտը մեքենաներ է ջարդուխուրդ արել Գյումրիում. եղանակը նորից կփոխվի
    Հայլուր 12։30 Սարսափելի կարկուտը մեքենաներ է ջարդուխուրդ արել Գյումրիում. եղանակը նորից կփոխվի
    12:30
    20.06.26
    Ավելին