Լրահոս
2026-06-20
-
ՄիջազգայինՊատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնումՊատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնումԱվելին22:4720.06.26 -
ՀայաստանԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԱպօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից կարող է պատճառ հանդիսանալ, որ նրանք զրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։Ավելին22:3020.06.26 -
ՄիջազգայինԻրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ APԸստ AP-ի՝ իրանական իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժվար թե իրականացնի պատերազմը վերսկսելու իր սպառնալիքները, քանի որ Թեհրանը ցույց է տվել Հորմուզի նեղուցը փակելու և համաշխարհային տնտեսությանը վնաս հասցնելու իր կարողությունը։Ավելին22:1520.06.26 -
ՀասարակականՎարի գնաց ունեցվածքը. կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը Հայկավանում10 օրում երկրորդ անգամ է Շիրակի մարզում ուժեղ կարկտահարությունը ավերածությունների պատճառ է դարձել: Հայկավանում բերք չի թողել հավկիթի չափ կարկուտը:Ավելին21:5020.06.26 -
ՄիջազգայինԻրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելուՊատվիրակության կազմում են նաև նավթի փոխնախարար և Ազգային նավթային ընկերության ղեկավար Համիդ Բորդը, արտգործնախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին և արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։Ավելին21:3920.06.26 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանԱյս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Ավելին21:3020.06.26 -
ՔաղաքականՑայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառներըՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները Փաշինյանի գցել են ցայտոտնի մեջ, կարծում է ընդդիմոթյունը: Անհանգիստ է նաև Ալիևը, որովհետև ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Փաշինյանը տապալել է Հայաստանում դենացիֆիկացիա անելու նախաձեռնությունը՝ ըստ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի:Ավելին21:1520.06.26 -
ՀասարակականՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն ԱզիզյանՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: -Արարատ +38.3°C -Արմավիր +37.8°C -Ուրցաձոր +37.0°C -Արտաշատ +36.8°C -Երևան (Ագրոօդերևութաբանական կայան) +36.5°C -Երևան («Աերոլոգիական կայան) +35.0°C -Աշտարակ +35.0°C Այսպիսով, Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները:Ավելին21:0020.06.26 -
ՀասարակականԱրզնու խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին20:4520.06.26 -
ՀայլուրՀայլուր 20:30 Կրակոցներ են նորից հնչել Երևանում. չորս վիրավոր կա, մեկ ձերբակալվածՀայլուր 20:30 Կրակոցներ են նորից հնչել Երևանում. չորս վիրավոր կա, մեկ ձերբակալվածԱվելին20:3020.06.26 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Գեորգի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Գարիկ Ս․-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին20:1520.06.26 -
Հասարակական7 տարեկան Նարեին հուղարկավորել են Հովտաշենում. նրա քրոջը՝ 13-ամյա Նարինեին, դեռ որոնում են ՓամբակումՓամբակի ջրերում խեղդված 7-ամյա Նարեին այսօր հուղարկավորել են: Նարեի մոր գյուղում՝ Հովտաշենի գերեզմանատանն են հողին հանձնել փոքրիկին: Հարազատները որոշել են չսպասել երկրորդ աղջկա՝ 13-ամյա Նարինեի որոնումների ավարտին: Փրկարար ծառայության 167, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ անօդաչու թռչող սարքերով, նավակներով են իրականացնում որոնողական աշխատանքները:Ավելին20:0020.06.26 -
ՔաղաքականԿա՞ որևէ լծակ, որ ընտրությունները կեղծելու համար կարող էին օգտագործել ու չեն օգտագործել, չկա՛. Ռոբերտ ՔոչարյանԱյս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին19:4520.06.26 -
ՀասարակականԼուսավորչի մասունքը Բյուրավանում․ Ռուբեն եպիսկոպոսը կոչ արեց լուսավորել հոգիներըԱյսօրվա տոնը կոչվում է «Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ»։ Առաջին հայացքից հարց է ծագում՝ Եկեղեցին ինչո՞ւ է մեծ հանդիսությամբ նշում սուրբի մասունքների հայտնությունը։ Ինչո՞ւ են ոսկորները, նշխարները, մասունքները սրբազան։ Պատասխանը տալիս է հենց Սուրբ Գիրքը։ Երբ Եղիսե մարգարեն արդեն վախճանվել էր, պատահում է, որ մահացած մի մարդու մարմինը հուղարկավորության ընթացքում, թշնամու հարձակման ժամանակ, շտապ նետվում է գերեզմանի մեջ։ Սուրբ Գիրքն ասում է, որ երբ այդ մեռած մարդը Եղիսեի ոսկորներին դիպչեց, կենդանացավ ու կանգնեց իր ոտքերի վրա (Դ Թագ. ԺԳ 21)։Ավելին19:3020.06.26 -
ՄիջազգայինԶելենսկին սպառնում է Լուկաշենկոյին, ապտակ է ստանում բարեկամ Լեհաստանից. օդային մարտերը թեժանում ենՌուս-ուկրաինական դրոնային հարձակումների ֆոնին՝ առճակատումների նոր օջախներ է բորբոքում Զելենսկին: Սպառնում է Լուկաշենկոյին, թե մեկ շաբաթ ժամանակ ունի Բելառուսի նախագահը ռուսական զինտեխնիկան երկրից հանելու համար: Զելենսկի գործողությունները դիվանագիտական ճգնաժամի պատճառ կարող են լինել Ուկրաինայի և Լեհաստանի միջև:Ավելին19:1520.06.26 -
ՀասարակականԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը հարվածել է կայանված մեքենաներին․ կա կողաշրջված ավտոմեքենաԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում Երևանի բնակիչ 33-ամյա Փայլակ Գ.-ն իր վարած «Volkswagen ID. UNYX» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lada Priora» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «Mercedes»-ը առաջ է ընթացել և բախվել է կայանված «Renault» մակնիշի ավտոմեքենային, իսկ «Lada Priora»-ն կողաշրջվել և բախվել է ծառին։Ավելին19:0020.06.26 -
ՏարածաշրջանՄենք չենք հավակնում ուրիշի տարածքներին, բայց թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները. ԷրդողանՆրա խոսքով՝ «Թուրքիայի նպատակը տարածաշրջանում լարվածություն ստեղծելը չէ, այլ խաղաղության, արդարության, հանգստության և կայունության ամրապնդումը»։ «Մենք չենք ձգտում որևէ մեկի հետ ճգնաժամ, քաոս, մարտական գործողություններ կամ հակամարտություններ հրահրել։ Մենք չունենք և երբեք չենք ունեցել մտադրություն հավակնելու որևէ մեկի հողին, ինքնիշխանությանը, օրինական իրավունքներին և շահերին։ Սակայն մենք թույլ չենք տա որևէ մեկին ոտնձգություն կատարել մեր ինքնիշխանության նկատմամբ, սպառնալ մեր երկրին կամ վնաս հասցնել մեր շահերին»,- հայտարարել է Էրդողանը։Ավելին18:4620.06.26 -
ՄիջազգայինԹրամփը Իտալիայի վարչապետին մեղադրել է անշնորհակալության և «իր վարկանիշը բարձրացնելու» փորձերի մեջՆա նաև հայտարարել է, որ Մելոնին թույլ չի տվել ԱՄՆ-ին օգտագործել իտալական թռիչքուղիները, ինչը «մեծ լոգիստիկ անհարմարություններ» է ստեղծել, չնայած այն բանին, որ Վաշինգտոնը տարեկան «հարյուրավոր միլիարդավոր դոլարներ» է ծախսում Իտալիայի և ՆԱՏՕ-ի այլ «այսպես կոչված դաշնակիցների» պաշտպանության համար: «Հիմա, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ռազմական պարտության մատնեցին Իրանին, նա ուզում է նորից ընկերանալ, որպեսզի բարձրացնի իր վարկանիշը: Ո՛չ, շնորհակալություն»,- գրել է Թրամփը:Ավելին18:3620.06.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Գետում խեղդված աղջնակին հուղարկավորել են. նրա քրոջ որոնումները շարունակվում ենՀայլուր 18։30 Գետում խեղդված աղջնակին հուղարկավորել են. նրա քրոջ որոնումները շարունակվում ենԱվելին18:3020.06.26 -
ՀայաստանՀայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել «7or.am»-ի տեխնիկական միջոցներըՄայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, Անդրանիկ Թևանյանի բնակարանում, ավտոտնակում և մեքենայում, ինչի արդյունքում, ի թիվս այլնի, առգրավվել են նաև «7or.am» լրատվավերլուծական կայքի տեխնիկական միջոցները, որոնցով ապահովվում էր կայքի անխափան աշխատանքը: Արդյունքում «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը այդ օրվանից ցայսօր պարալիզացված է: Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը: Միանշանակ է, որ այն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեության սկզբունքին՝ ցավով արձանագրելով, որ սույն գործելաոճը դարձել է կրկնվող: Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան ՊԱՀԱՆՋՈՒՄ Է․ - Անհապաղ վերադարձնել «7or.am» լրատվամիջոցի գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ամբողջ տեխնիկան՝ կայքի բնականոն գործունեությունը աշխատանքային հուն վերադարձնելու նպատակով։ - Ապագայում զերծ մնալ լրատվամիջոցի պարալիզացում առաջացնող գործելաոճից, անկախ հանգամանքից, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվել գործողությունը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի անդամ լրատվամիջոցներս, այս դեպքում ևս, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ տեխնիկապես և մասնագիտական ռեսուրսներով օժանդակել «7or.am» լրատվականին՝ աջակցելով, որպեսզի նրանց մեդիա արտադրանքի շարունակականությունն ապահովվի մինչև տեխնիկայի վերադարձը և լրատվամիջոցի բնականոն գործունեության լիարժեք վերականգնումը։Ավելին18:1520.06.26