Լրահոս
2025-08-09
-
Արտաքին քաղաքականությունԵրթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա անցնել Նախիջևան՝ լիովին հարգելով ՀՀ-ի ինքնիշխանությունը․ Թրամփ35 տարի իրենք կռվել են ու հիմա ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Մեծագույն պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը։ Երկու հրաշալի առաջնորդներին ուզում եմ ողջունել Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս պատմական հռչակագիրը։ Այս մասին այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը հայտարարել է՝ Սյունիքով անխափան կապ է հաստատվելու Ադրբեջանի հիմնական հատվածի ու Նախիջևանի հետ՝ Հայաստանի ինքնիշխանությամբ ամբողջական շրջանակներում։ «Հայաստանը բացառիկ գործընկերություն է հաստատում ԱՄՆ-ի հետ՝ զարգացնելու այս միջանցքը, որը կարող է երկարացվել մինչև 99 տարի։ Ամերիկյան ընկերությունները անչափ հետաքրքրված են միանալու ենթակառուցվածքների զարգացմանը։», – նշել է Թրամփը։Ավելին00:0909.08.25 -
ՔաղաքականԹրամփ-Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթղթեր են ստորագրվելԱյս մասին հայտնում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։Ավելին00:0009.08.25
2025-08-08
-
ՔաղաքականՄեկնարկեց Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումըՍպիտակ տանը մեկնարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:Ավելին23:5808.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերինՍպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։Ավելին23:4608.08.25 -
ՄիջազգայինԱլիևը ժամանեց Սպիտակ տունՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ դիմավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Դիմավորման արարողության ժամանակ լրագրողի հարցին, թե որքանո՞վ է ԱՄՆ նախագահը վստահ, որ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ կլինի տևական խաղաղություն, Թրամփն ասաց. «Շատ վստահ եմ»։ Հաջորդ հարցին՝ արդյոք այսօրվա համաձայնագիրը կպաշտպանի քրիստոնյաներին, Թրամփը չպատասխանեց։ Լուսանկարվելուց հետո երկու երկրների նախագահները մտան Սպիտակ տուն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահական նստավայրի դիմաց Թրամփը դիմավորել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կայացել էր նրանց երկկողմ հանդիպումը։ ՀՀ կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Truth Social հարթակում անդրադարձել էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ սպասվող եռակողմ հանդիպմանը՝ այն որակելով պատմական։ «Ես անհամբերությամբ սպասում եմ Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության գագաթնաժողովի համար», - գրել էր ԱՄՆ նախագահը։ Նա հավելել էր, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմի հետ և նշել, որ օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Սպիտակ տանը կմիանան իրեն՝ մասնակցելու խաղաղության փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը։Ավելին23:4008.08.25 -
ՔաղաքականԱվարտվել է Փաշինյան-Թրամփ հանդիպումը. ստորագրվել են փաստաթղթերՀանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման,Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի ևԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:Ավելին23:3408.08.25 -
ՄիջազգայինԱնտառային հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է«Դարդանելի նեղուցում նավագնացությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով՝ Չանաքքալե նահանգում տեղի ունեցած բնական հրդեհների պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին23:3008.08.25 -
ՀասարակականՀրդեհ` Աբովյանի կանանց գաղութումՀրդեհ է բռնկվել Աբովյանի կանանց գաղութում:Ավելին23:1508.08.25 -
ՀասարակականՄաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկում հսկայական ծառը տապալվել է՝ վնասելով մեքենաներԱյսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում, քամու հետևանքով, Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցների խաչմերուկում ծառը տապալվել ու վնասել է տրանսպորտային միջոցներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, թե երբ դեպքի վայր կժամանեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որպեսզի ծառը մասնատեն ու հեռացնեն անվտանգ վայր։ Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։Ավելին23:0008.08.25 -
ՔաղաքականՄեկնարկել է Փաշինյան-Թրամփ հանդիպումըՆշենք՝ Թրամփն այսօր հանդիպում է անցկացնելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա տեղի է ունենալու եռակողմ ձևաչափով՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպում։ Սպասվում է նաև փաստաթղթի ստորագրում։Ավելին22:5408.08.25 -
ՔաղաքականՊատերազմ այլևս չի լինելու․ Ալեն ՍիմոնյանՊատերազմ այլևս չի լինելու: Մեր երեխաներն այլևս չեն զոհվելու: Միջանցք չի լինելու, ճանապարհներն են բացվում: Տարածաշրջանի բոլոր ճանապարհները և սահմանները բացվելու են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մեր տնտեսությունը շնչելու է: Ամեն օր մեր պետությունն էլ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու: ԿԵՑՑԵ, Ապագան, որն այսօր ենք կերտում, Ապագա կա՜, կա ապագա! ԿԵՑՑԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, Կեցցե այն իրական Հայաստանի Հանրապետությունը, որը մենք միշտ իրականում երազել ենք, որը հավետ է»,- գրել է նա:Ավելին22:4808.08.25 -
ՄիջազգայինՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR-ինՌուսաստանը օգոստոսի 8-ի գիշերը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարին, հայտնում է «РБК-Украина»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին։Ավելին22:4508.08.25 -
ՀասարակականԿրակոցներ՝ Զովունի գյուղում․ հայտնաբերվել են կրակված ու չկրակված պարկուճներԱյսօր՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի 35-րդ փողոցի 1-ին նրբանցքում կրակոցներ են հնչել։ Քրեական և համայնքային ոստիկանները, ինչպես նաև պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված ու չկրակված 6 պարկուճ փողոցի տարբեր հատվածներում։ Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին22:3008.08.25 -
ՔաղաքականՐոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տունՐոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։Ավելին22:2008.08.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի հավաքին մասնակցած ու կալանավորված անձանցից մեկը ազատ արձակվեց․ News.amՎերաքննիչ դատարանը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով ազատ է արձակել Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցած քաղաքացիներից մեկը, որը մեղադրվում է շանտաժի սպառնալիքով անձանց հավաքի բերելու մեջ։ Այս մասին NEWS.am–ին ասաց նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։Ավելին22:1008.08.25 -
ԻրավականԲերման են ենթարկվել «Սրբազան Պայքարի» ակտիվիստներ Լուսինե Գրիգորյանն ու Արթուր ԴեմիրչյանըՈստիկանները բերման են ենթարկել «Սրբազան Պայքարի» երիտասարդ ակտիվիստներ Լուսինե Գրիգորյանին և Արթուր Դեմիրչյանին, հայտնում է «Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքը։ Երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։Ավելին22:0508.08.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ի հետ սիրախաղ սկսած Ալիևին Պուտինը կպատժի՞՝ Բաքու-Ջեյհան նավթամուղը վնասելովՌուսաստանի հնարավոր արձագանքը կարող է լինել կոշտ Բաքվի համար: Ադրբեջանի «Ատլաս» վերլուծական կենտրոնի իշխանամետ փորձագետ Էլհան Շահինօղլուի կարծիքով՝ ադրբեջանա-ամերիկյան համաձայնագրերը կարող են վտանգել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և վերաճել ռուս-ադրբեջանական հարաբերությունների լայնածավալ ճգնաժամի։Ավելին22:0008.08.25 -
ՔաղաքականՀայաստանը պայթեցնում է ԵԱՏՄ-ն «Զանգեզուրի միջանցքո՞ւմ». Թրամփի քավորության վտանգներըՀայ փորձագետները Հայաստանի համար դրական սպասումներ չունեն առաջիկա հանդիպումներից։ Կործանարար հետևանքներ՝ գեղեցիկ փաթեթավորմամբ. այսպես են նրանք գնահատում Փաշինյանի ստորագրած յուրաքանչյուր փաստաթուղթ։Ավելին21:3008.08.25 -
ԻրավականԱղվան Արշակյանի խափանման միջոցը փոխվեց. նա ազատ արձակվեցԴատարանը (դատավոր՝ Գնել Գասպարյան) բավարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանի միջնորդությունը և Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխեց տնային կալանքի։Ավելին21:2408.08.25 -
ՔաղաքականՔՊ-ականները ստատուս գրելու հրահանգ են ստացե՞լ․ News.amԱՄՆ–ում Դոնալդ Թրամփ– Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև հանդիպմանը և դրան հաջորդող փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ նախարարները, պատգամավորները, պաշտոնյաները, իրար հերթ չտալով, ֆեյսբուքյան գրառումներ են անում։ Բացումն առավոտյան արեց Նիկոլ Փաշինյանը՝ Աստվածաշնչից հերթական մեջբերումն անելով. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն»։ Նրան հաջորդեցին վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Չնայած դեռ պաշտոնական փաստաթուղթը չի ստորագրվել, բայց իշխանության ներկայացուցիչները խանդավառված գովերգում են վաշինգտոնյան պայմանավորվածությունը՝ այն համարելով Հայաստանի խաղաղության նոր դարաշրջանի բացման գործարք։Ավելին21:1508.08.25