Լրահոս
2025-08-08
-
ԱրցախԱռանց որոշ բաղադրիչների արդյունավետ հասցեագրման՝ որևէ կայուն խաղաղություն չի կարող գործել. Արցախ ՄիությունԱրցախ Միությունը խորը մտահոգություն է հայտնում վաշինգտոնյան առաջիկա եռակողմ հանդիպմանը Արցախի ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման առթիվ Արցախ Միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Վաշինգտոնում այսօր կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգի և դրանում ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման ու ոտնահարման առթիվ: Իհարկե, հակամարտային որոշ հարցերի շուրջ գլխավոր գերտերության երաշխավորմամբ բանակցային համաձայնության ձեռքբերումն ինքնին կարող է առաջընթաց համարվել, սակայն դա չի կարող արվել մնացած սկզբունքային հարցերի ու հակամարտության առաջնային զոհերի հիմնարար իրավունքների հաշվին: Տեղեկատվական դաշտում առկա տվյալների համաձայն՝ հանդիպման օրակարգում ներառված չեն Արցախի և արցախցիներին վերաբերող հարցեր, օրինակ՝ Արցախի ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը, արցախյան մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, Բաքվում պահվող բոլոր 23 հայ գերիների ազատումը և այլն։ Ընդ որում, ավելի քան տրամաբանական ու բարոյական կդիտարկվեր առնվազն գերիների վերադարձի հարցի լուծումը՝ որպես խաղաղության համար անհրաժեշտ մարդասիրական քայլ: Հավասարապես մտահոգիչ են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին տեղեկությունները, ինչը դիվանագիտական մեծ պարտություն է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Այս կառույցը հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, իսկ այն, որ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, փաստում են բազմաթիվ միջազգային իրավական ակտեր և նորմեր, ըստ որոնց՝ բռնի ուժով հաստատված ստատուս քվոն չի կարող լեգիտիմացվել։ Ավելին՝ խիստ տարակուսելի է, որ ՀՀ իշխանությունները, որոնք բազմիցս հայտարարել են «խաղաղության համաձայնագրի» ստորագրման հետ մեկտեղ Մինսկի խմբի լուծարման մտադրության մասին, այժմ կատարում են այդ ռազմավարական սխալը՝ առանց որևէ համաձայնագրի ստորագրման և նույնիսկ առանց գերիների ազատ արձակման կամ Ադրբեջանի կողմից մեկ այլ զիջման: Արցախի 150,000 քրիստոնյա հայերի իրավունքների զանգվածային խախտման ու անտեսման, բռնի տեղահանման և խեղված ճակատագրերի վրա հիմնված խաղաղությունը չի կարող արդար ու մնայուն լինել: Ուստի, ոչ ոք արցախցիներից ավելի չի ձգտում խաղաղության, սակայն հակամարտության կարգավորումը ինքնանպատակ չէ։ Կա պարզ ճշմարտություն՝ կարգավորման որևէ փաստաթուղթ չի կարող լինել կենսունակ, եթե կողմերից մեկն ստանում է ամեն ինչ, իսկ մյուս կողմը՝ ոչինչ: Արցախ Միությունը պահանջում է ՀՀ իշխանություններից կատարել Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած պարտավորությունները և հակամարտության կարգավորման գործընթացում ապահովել նրա իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը: Արցախ Միությունը նաև կոչ է անում ԱՄՆ իշխանություններին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին չանտեսել հակամարտության էությունն ու պատճառները և, որպես աշխարհակարգի գլխավոր երաշխավոր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ապահովել Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք, մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը, հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ՀՀ բռնազավթված տարածքների վերադարձը Հայաստանին և Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերացումը: Առանց հակամարտության այս և որոշ այլ բաղադրիչների արդյունավետ հասցեագրման՝ որևէ կայուն ու համապարփակ խաղաղություն չի կարող գործել Հարավային Կովկասում:Ավելին21:0008.08.25 -
ՄիջազգայինՀԱՄԱՍ-ը հաստատել է Իսրայելի հետ համաձայնության հասնելու համար քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունըՕգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։Ավելին20:4508.08.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Ալիևին պատժելու համար Պուտինը կոշտ քայլի կդիմի՞. Բաքու-Ջեյհանը՝ Մոսկվայի թիրախումՀայլուր 20:30 Ալիևին պատժելու համար Պուտինը կոշտ քայլի կդիմի՞. Բաքու-Ջեյհանը՝ Մոսկվայի թիրախումԱվելին20:3008.08.25 -
ՀասարակականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գուրգեն Մահարի), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • պանիրների հասունացման սրահի պատերը չեն եղել հարթ և նորոգ վիճակում, • առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր, • տարաների մետաղական հատվածները ենթարկված են եղել կոռոզիայի, • սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, • արտադրամասում առկա տակդիրներից մեկը պատրաստված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:Ավելին20:1808.08.25 -
ՄիջազգայինԹեժ բախումներ՝ Երուսաղեմում. հրեաները դեմ են Գազան «մահվան հովիտ» դարձնելու Նեթանյահուի պլանինԻսրայելի քաղաքական անվտանգության կաբինետը հաստատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազան ամբողջովին օկուպացնելու ծրագիրը: Իսրայելի վարչապետը խոստացել է ապահովել խաղաղ բնակիչների տարհանումը մինչև ցամաքային հարձակում սկսելը:Ավելին20:0208.08.25 -
ԻրավականԱվարտվեց Աղվան Արշակյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության դատական նիստըԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քիչ առաջ ավարտվեց Աղվան Արշակյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության դատական նիստը։ Որոշումը դեռևս հրապարակված չէ:Ավելին19:5708.08.25 -
ԻրավականԴատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարանների խուզարկությունները2025 թվականի օգոստոսի 8-ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են: Այս մասին հայտնում է փաստաբան Արմեն Ֆերոյանը։ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն ըստ էության փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։ Այսպիսով, վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նշված բնակարաններում կատարված խուզարկություններն եղել են ակնհայտ ապօրինի։ Հորդորում ենք պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից»,– գրել է նա։Ավելին19:5108.08.25 -
ՀասարակականՀրդեհ` Նորաշեն թաղամասում․ շենքից տարհանել են 50 բնակչիՕգոստոսի 8-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել՝ այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մուտքի 3-րդ և 4-րդ հարկերում։ Փրկարարները շենքից տարհանել են 50 քաղաքացու․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։13-ին։ Շքամուտքի 3-րդ և 4-րդ հարկերում այրվել են գազի 10 հաշվիչ, կենցաղային իրեր, բնակարաններից մեկի և շքամուտքի դռները։Ավելին19:4608.08.25 -
ՔաղաքականԱրաբկիրի թաղապետը հրաժարական է տվել«Ցանկությունս է, որ Արաբկիրը զարգանա, ծաղկիԱվելին19:4008.08.25 -
Հասարակական41-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. 4 վիրшվորներից մեկն անչшփահաս էԱյսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ - Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով Սամվել Ս.-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 63-ամյա Աիդա Ս.-ն, 36-ամյա Լուսինե Դ.-ն և 11-ամյա Ջիվան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին19:3008.08.25 -
ԱռողջապահականՆոր վիրուս է մտել Հայաստան. գլխացավ, բարձր ջերմություն, թուլությունՀանրապետությունում նոր վիրուսի տարածման մասին են ահազանգում բժիշկները: Եթե ունեք բարձր ջերմություն, թուլություն, ցավեր կոկորդում և գլխի շրջանում, ուրեմն վարակակիր եք: Ինչպե՞ս պաշտպանվել հիվանդությունից:Ավելին19:1508.08.25 -
ԻրավականՀայտնաբերվել է երթևեկության կանոնները խախտած կին վարորդը․ կազմվել է արձանագրությունՀամացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։Ավելին19:0008.08.25 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Սթիվ Ուիթքոֆի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ: Փաշինյանը գտնվում է Վաշինգտոնում, որտեղ օգոստոսի 8-ին կկայանա եռակողմ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։Ավելին18:5408.08.25 -
ԻրավականԱղվան Արշակյանի գործով հրատապ նիստին դատախազը չի ներկայացել«Սրբազան պայքարի» աջակիցների Աղվան Արշակյանի գործով հրատապ նիստին դատախազը չի ներկայացել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այս առնչությամբ հայտնել է. «Ցավոք, մեր մտավախությունն անտեղի չէր։ Դատարանին ուղղված գրությամբ դատախազը հայտնել է, որ չի ներկայանալու քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի կալանքի իրավաչափության հարցով հրատապ նշանակված դատական նիստին»։ Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ Արշակյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ կալանքը անհամատեղելի է հիվանդության հետ։Ավելին18:4808.08.25 -
ՔաղաքականՀՀ-ն մասնատելու համաձայնությունը իշխանությունները ներկայացնելու են որպես «պատմական հաղթանակ»․ Արման ԱբովյանՌուսաստանի և Իրանի տարածաշրջանից դուրս մղումը և միջանցքով էներգառեսուրսների, ապրանքների, ռազմական բեռների և զորքերի տեղափոխման համար նոր լոգիստիկ ուղիների ձևավորումը։Ավելին18:4508.08.25 -
ՀայաստանԴուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի պատասխանատուն եք․ Ռուբեն վարդապետՌուբեն վարդապետ Զարգարյանը գրում է․ Նա, ով ասել է՝ Երանի՜ խաղաղարարներին, նաև ասել է՝ Երանի՜ հեզերին, որից դուք անսահման հեռու եք, նաև ասել է՝ Երանի՜ սգավորներին, որը ձեզ անըմբռնելի է, նաև ասել է՝ Երանի՜ արդարության համար քաղց ու ծարավ ունեցողներին, որի հակառակորդներն եք։ Ի դեպ, դուք խաղաղարար էլ չեք․ 44-օրյա աղետաբեր պատերազմի հիմնական պատասխանատուն եք, այսօրվա թվացյալ խաղաղության դիմաց տարածքային և պետական շահերի զիջողներն եք և ապագա սերունդների պատերազմի նախադրյալների ստեղծողները։Ավելին18:4108.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նախ Փաշինյանին, ապա Ալիևին կընդունի Թրամփը. նոր մանրամասներ՝ Սպիտակ տնիցՀայլուր 18։30 Նախ Փաշինյանին, ապա Ալիևին կընդունի Թրամփը. նոր մանրամասներ՝ Սպիտակ տնիցԱվելին18:3008.08.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Զովունիում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրիցԱյսօր՝ օգոստոսի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում։Ավելին18:1508.08.25 -
ՔաղաքականՓաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպումը վտանգում է խաղաղության գործընթացում ամրապնդել մի անընդունելի զիջում. ՕսկանյանԱյսօր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Հավանական է, որ հանդիպումն ավարտվի համաձայնագրով՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցիկ ճանապարհի վերաբերյալ, որը կներկայացվի որպես ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված «առաջընթաց» և գուցե անգամ կնշանավորվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) անվանմամբ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Նախքան ծափահարելը, պետք է հստակ ասել․ նշանակություն չունի՝ միջանցքն տնօրինվելու է Հայաստանի, ԱՄՆ-ի, թե ինչ-որ «միջազգային կառավարչի» կողմից, վարձակալվելու է հարյուր, տասը կամ մեկ տարով, ներկայացվելու է որպես «չեզոք Սյունիքի ճանապարհ» կամ փաթեթավորվելու է այլ դիվանագիտական զուսպ ձևակերպումներով։ Փաստը մնում է այն, որ Հայաստանին համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է։ Իրական վրդովեցնող հանգամանքը ոչ թե այն է, թե այս գործարքը «լավ» է, թե «վատ», այլ այն, որ այն ընդհանրապես գոյություն ունի։ Արդեն մի քանի տարիներ շարունակ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի կողմից օգտագործվել է որպես քաղաքական զենք՝ հարցականի տակ դնելու Հայաստանի ինքնիշխանությունը և վերաձևելու հետպատերազմյան կարգավորումը։ Այժմ, այս պահանջը կտրուկ մերժելու փոխարեն, Վաշինգտոնի միջնորդությունը այն ավելի է լեգիտիմացրել՝ ադրբեջանական արհեստածին պահանջը վերածելով «ստեղծագործական լուծումների» քննարկման թեմայի։ Սա դիվանագիտական առումով նույնն է, ինչ բանակցել՝ այգուդ տարածքից որքան պատրաստ եք զիջել, փոխարենը պահանջելու, որ ցանկապատը մնա իր տեղում։ «Տեխնիկական» քննարկումների միջոցով՝ կառավարման մոդելների, վարձակալության ժամկետների և կառավարչի չեզոքության մասին, Հայաստանը ներքաշվում է մի թակարդ, որը միջանցքը ներկայացնում է որպես անխուսափելի։ Երբ քննարկումը տեղափոխվում է այն հարթություն, թե ինչպես պետք է գործի միջանցքը՝ այլ ոչ թե՝ պետք է արդյոք այն գոյություն ունենա, ինքնիշխանության հիմնական սկզբունքը արդեն խախտված է։ Պետք է հստակ ասել․ Հայաստանը երբեք չի համաձայնել որևէ երկրին տրամադրել արտատարածքային մուտք Սյունիքով։ Հայաստանի օրենքը բացահայտ արգելում է նման նպատակով հող վարձակալելը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Հայաստանի իսկ առաջարկած մոդելը, նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցություն, որը հիմնված է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության վրա։ «TRIPP» գործարքը, որով ճանապարհի մի հատված երկարաժամկետ կտրվի ԱՄՆ վերահսկողությանը, խախտում է այս բոլոր չորս սկզբունքները։ Իրանն արդեն բաց տեքստով հայտարարել է, որ չի հանդուրժի Սյունիքում որևէ օտար ներկայություն։ Այս զգուշացումները պարզապես հռետորաբանություն չեն․ Սյունիքը և Հայաստանի ռազմավարական կենսական գոտին է, և հյուսիս–հարավ առանցքի կարևոր օղակ։ Այն վերածելը աշխարհաքաղաքական շոուի առևտրի առարկայի՝ վտանգում է թե՛ Հայաստանի անվտանգությունը, թե՛ տարածաշրջանային կայունությունը։ Գործարքի կողմնակիցները կհայտարարեն, թե սա «իրատեսական» փոխզիջում է խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար։ Բայց ի՞նչ տեսակ խաղաղություն է, որը սկսվում է կողմերից մեկի ինքնիշխանության խաթարմամբ։ Ոմանք կարող են պնդել, թե ԱՄՆ ներկայությունը «չեզոք երաշխիք» է։ Սակայն չեզոքությունը իմաստազրկվում է, երբ հենց միջնորդավորված միջանցքն է կատարում Ադրբեջանի պահանջը։ Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ չի կարող վստահել սովորական հայկական ճանապարհներին՝ Նախիջևան հասնելու համար առանց «Թրամփի» միջանցքի, ապա փոխադարձության սկզբունքով անհրաժեշտ է «Թրամփի» միջանցք Ադրբեջանի տարածքում, որպեսզի հայերը նույնպես ապահով կերպով հասնեն Կասպյան ավազան՝ առևտրի կամ ճանապարհորդության նպատակով։ Փաշինյան–Ալիև–Թրամփ հանդիպումը որոշ շրջանակներում կարող է ներկայացվել որպես դիվանագիտական նվաճում։ Իրականում այն վտանգում է խաղաղության գործընթացում ամրապնդել մի անընդունելի զիջում։ Միջանցքի քննարկումը երբեք չպետք է օրակարգ մտներ։ Նրա պայմանների շուրջ «խելացի» փոխզիջումները ծափահարելու փոխարեն, միակ սկզբունքային դիրքորոշումը նրա ամբողջական մերժումն է»,-գրել է Օսկանյանը:Ավելին18:0908.08.25 -
ՀասարակականՄիակողմանի փակ է լինելու «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան - Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը«ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ. - Ավետիսյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:Ավելին18:0008.08.25