Լրահոս
2025-08-08
-
ՄիջազգայինՊատմական հանդիպում՝ դեռ գաղտնի վայրում. Պուտինն ու Թրամփը կորոշեն Ուկրաինայի ճակատագիրըԱշխարհն անհամբեր սպասում է ևս մեկ պատմական հանդիպման՝ Թրամփ-Պուտին: Նրանք կհանդիպեն՝անկախ Թրամփի սպառնալիքներից ու հիասթափություններից՝ որոշելու Ուկրաինայի ճակատագիրը՝ առանց Ուկրաինայի:Ավելին17:4508.08.25 -
ՄիջազգայինՉինաստանն ուրախ է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պահպանում են կապերը. Սի ԾինփինՉինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրի միջև ռազմավարական փոխգործակցության մակարդակը: Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։Ավելին17:3008.08.25 -
Արտաքին քաղաքականությունՀրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանը. News.amԱմերիկյան հանրահայտ փաստաբան, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար շրջանակի նշանավոր ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը, որը հայտնի է նաև որպես քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, մոտ օրերս ժամանելու է Հայաստան։ Տարբեր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ամստերդամի այցը հրատապ բնույթ է կրում և կապված է միանգամից մի քանի աղմկահարույց գործերի հետ, որոնք, ըստ ամենայնի, անհանգստացրել են մեր տարածաշրջանում նոր ակտիվություն ցուցաբերող ԱՄՆ-ին։ Դրանք են՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ամստերդամի այցը կոչված է որոշակի մոնիտորինգային գործառույթ իրականացնել ու պարզել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակը։ Դոնալդ Թրամփի ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը հայտնի է իր վառ հակառուսական դիրքորոշմամբ։ Հենց Ամստերդամն է եղել ռուսաստանցի հայտնի գործարար և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար նույնիսկ ձերբակալվել է ՌԴ-ում։2003 թվականին Ամստերդամը ներգրավվել է «Յուկոսի» գլխավոր տնօրեն և Ռուսաստանի ամենահարուստ մարդ Միխայիլ Խոդորկովսկու պաշտպանությանը, որը նաև ներկայացվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդ։ 2005 թվականին Խոդորկովսկին դատապարտվեց ազատազրկման։ Դատավճռի գիշերը Ամստերդամին ձերբակալեցին անվտանգության՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցները, հյուրանոցի իր սենյակում։ Այնուհետև Ամստերդամը ջանքերն ուղղեց Խոդորկովսկու ազատ արձակմանը, որը, ի վերջո, տեղի ունեցավ 2013թ․։ 2010 թվականի մայիսին Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավատրան վարձել է Ամստերդամին՝ որպես միջազգային իրավաբան և Դեմոկրատիայի դեմ պայքարի միացյալ ճակատի (UDD) կամ «Կարմիր վերնաշապիկներ» պաշտպանական խորհրդի խորհրդական։ Ամստերդամը հրապարակային կոչեր է արել միջազգային հանրությանը չհանդուրժել նոր կառավարության բռնաճնշումները։ Ապա հրապարակել է մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և միջազգային իրավունքի ոտնահարման ցուցակը՝ այն անվանելով «Բանգկոկի կոտորածներ»։ Ամստերդամը պաշտպանել է բազմաթիվ հայտնի քաղբանտարկյալների, ժողովրդավարության կողմնակիցների, ինչպիսիք են վենեսուելացի Էլիջիո Սեդենյոն, նիգերիացի Նասիր Ահմադ Էլ-Ռուֆայը և այլք։ Ամստերդամը եղել է Megaupload-ի դատական գործի իրավաբանական թիմի մի մասը, որը ներկայացնում է Քիմ Դոքոմին՝ համացանցի ձեռներեցին, ով աշխատել էր ակտիվիստներ Գլեն Գրինվալդի, Ջուլիան Ասանժի, Էդվարդ Սնոուդենի հետ։Ավելին17:1508.08.25 -
ԻրավականՎարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեցՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կկալանավորվի։ Այս մասին հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքված լրագրողներին հայտնեց Վարդան Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։ Վարդան Հարությունյանը ձերբակալվել էր երեկ՝ օգոստոսի 7-ի երեկոյան՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։Ավելին17:0508.08.25 -
Իրավական«Արթիկ» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, կրկնակի խուզարկության են ենթարկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին բերված սառնարանը։ Խուզարկության արդյունքում սառնարանի ստորին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս, 8 բաժանորդային քարտ, 7 լիցքավորման լար, 2 լիցքավորման սարք, անլար ականջակալ և բջջային հեռախոսի պահեստամաս։ Սառնարանը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության 300․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։ Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:Ավելին17:0008.08.25 -
Հասարակական5466 ապօրինի հատված ծառ, 115 կենդանու ապօրինի որս. ԲԸՏՄԲԸՏՄ-ն ներկայացրել է 2025թ. 1-ին կիսամյակի վերահսկողության արդյունքները կենսաբազմազանության ոլորտում:Ավելին16:4508.08.25 -
ՔաղաքականՀայրենիքին որդիներ տված, պայքարող, արժանապատիվ այս մարդկանց կալանավորումը չի՛ ներվելու ձեզ. պատգամավորՀերոսի հայրը կհայտնվի անազատության մեջ՝ Ռոման Բաղդասարյանի վրա խմելու ջուր լցնելու համար։ Սա աննախադեպ է դատական համակարգի ողջ պատմության մեջ։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նույն ադրբեջանասեր բլոգեր Ռոման Բաղդասարյանը ողջ օրը ներազգային թշնամանք է քարոզում և որևէ պատասխանատվության չի ենթարկվում։Ավելին16:3008.08.25 -
ՄիջազգայինԻսրայելը հարվածել է Լիբանանին. Բեյրութը համաձայն է «Հըզբոլահի» զինաթափման ԱՄՆ առաջարկինԶոհեր ու տասնյակ վիրավորներ կան Լիբանանում: Իսրայելական անօդաչուների մահաբեր հարվածները Թել Ավիվը մեկնաբանել է՝ հայտարարելով, թե նպատակը «Հըզբոլահ»-ի ենթակառուցվածքները ոչնչացնելն է: Տարածաշրջանում իրավիճակը լարվել է, երբ կառավարությունը պահանջել է ոչ պետական ուժային միավորումների, այդ թվում՝ «Հըզբոլահի»-ի զինաթափումը:Ավելին16:1508.08.25 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ում Փաշինյանի և Ալիևի հանդիպման համար նախատեսվող համաձայնագրերը չեն բխում Երևանի շահերից. ԶատուլինԱվելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շրջանակներում ԱՄՆ-ն առաջարկել է մասնավոր ընկերության վերահսկողությանը հանձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող 40 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի կառավարումը։Ավելին16:0508.08.25 -
ՀասարակականՊարո՛ն նախարար, քաղաքացիները ձեզ եպիսկոպոսության չեն կոչել, լավ կլինի զբաղվեք Ձեր ոլորտով․ Տեր Սահակը՝ Պապոյանին«Վերջերս Էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը, ի պատասխան լրագրողի հարցի, փաստեց, որ այսպես կոչված «Եկեղեցու խնդիրը» շարունակում է մնալ իրենց օրակարգում։ Այսպիսով՝ ինքներս մեզ համար, այն էլ որերորդ անգամ, կարող ենք փաստել, որ այս կառավարությունը (տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը) փորձում է հանրային ուշադրությունը շեղել այն իրական խնդիրներից, որոնց պատասխանատվությունն իր վրա է կրում։Ավելին16:0008.08.25 -
ԻրավականՋալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատարանի որոշումը՝ փորձելով ձգձգել վաղեմության ժամկետը. Լիպարիտ Սիմոնյան«Ակնհայտ դարձավ, որ մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը և նպատակը այն է, որ վաղեմության ժամկետը անցնի և խուսափի պատիժը կրելուց։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ առձեռն փորձել է նրան հանձնել որոշումը, սակայն փաստը այն է, որ չի ստացել։Ավելին15:5308.08.25 -
ՔաղաքականԱրսեն Թորոսյանը Հայաստանում «ժողովրդավարության» հաստատումից հետո անցել է ԱՄՆ-ում «ժողովրդավարության» հաստատմանը. Քրիստինե ՎարդանյանԱրսեն Թորոսյանը Հայաստանում «ժողովրդավարության» հաստատումից հետո անցել է ԱՄՆ-ում «ժողովրդավարության» հաստատմանը, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։ Պատգամավորի խոսքով՝ Արսեն Թորոսյանին խիստ զարմացրել է՝ ինչպես կարող է ԱՄՆ-ում գործող Հայ Դատի գրասենյակը քննադատել ԱՄՆ նախագահին ու չհայտնվել ճաղերի ետևում, կազմակերպությունն էլ շարունակի գործել: «Իսկ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակն ու նրա ղեկավար Արամ Համբարյանը հռչակվել են «ռուսի շպիոններ» բացառապես նրա համար, որ մինչև վերջին պահը իրենց ամբողջ ազդեցությունն օգտագործում են, որ այսօր սպասվելիք պայմանավորվածությունները հնարավորինս քիչ վնասեն մեր ազգային շահերին ու թիրախային քննադատում են ԱՄՆ գործող իշխանություններին ոչ թե խնդիրը լուծելու իրական ջանքերի համար, այլ դրա իմիտացիայի համար, որի գինը վճարելու ենք բացառապես հայերս: Այս ամենի համար ԱՄՆ Հայ Դատի ցանցը և նրա ղեկավարը ՀՀ-ում իշխող ուժի կողմից հռչակվեցին ոչ ավել ոչ պակաս «ռուսի շպիոններ»»,- նշել է Վարդանյանը։Ավելին15:4908.08.25 -
ՄիջազգայինՄԱԿ Մարդու իրավունքների հանձնակատարն Իսրայելին կոչ է արել կասեցնել Գազա քաղաքի օկուպացման ծրագիրը«Այս պատերազմը սրելու փոխարեն, Իսրայելի կառավարությունը պետք է իր բոլոր ջանքերը ներդնի Գազայի խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար՝ թույլ տալով մարդասիրական օգնության լիարժեք և անարգել հոսքը։ Պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն պաղեստինյան զինված խմբավորումների կողմից։ Իսրայելի կողմից կամայականորեն ձերբակալված պաղեստինցիները նույնպես պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», - հավելել է նա։Ավելին15:4508.08.25 -
ՔաղաքականՀՀ-ի ռեժիմի վարած քաղաքականությունն իմաստ չունի քննարկել, նրանք հենց այս արդյունքներն էին հետապնդում. Դանիելյան«Ուկրաինացիները ոգեւորվել էին Արցախում մեր պարտությամբ։ Շնորհավորում էին Ադրբեջանին, հույս ունենալով, որ դա նախադեպ կդառնա իրենց համար ու իրենք եւս կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը։ Ամենայն հավանականությամբ պատահականություն չէր, որ Ռուսաստան-ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ»։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Ավելին15:3008.08.25 -
ՔաղաքականՄիլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շինթույլտվության համար․ ՉախոյանԿարո՞ղ է որևէ մեկը նշել՝ Երևանում ո՞ր կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքերն են համապատասխանում Տիգրան Ավինյանի կողմից 2023 թվականին հնչեցված չափորոշիչներին, մասնավորապես՝Ավելին15:1508.08.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։Ավելին15:0008.08.25 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան Իսրայելին կոչ է արել անհապաղ վերանայել Գազայի վերաբերյալ պլաններըՕգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։Ավելին14:4508.08.25 -
ԻրավականԱյդ փաստաթուղթը նախ պետք է անցնի ներպետական վավերացում, հակառակ պարագայում՝ այն առոչինչ փաստաթուղթ է․ ԱսլանյանԱյլ կերպ ասած, ՀՀ Սյունիքի մարզով «միջանցք» կամ ճանապարհ տրամադրելու եռակողմ համաձայնությունը ևս պայմանագիր է, մինչդեռ դրա բովանդակության մասին նույնիսկ հասարակությունը տեղեկացված չէ՝ ստորագրումից ընդհուպ մեկ օր առաջ, իսկ ՀՀ վարչապետը պետության անունից այն ստորագրելու իրավասություն չունի։Ավելին14:3008.08.25 -
ՀասարակականՉի կարելի Փրկչի խոսքն այսքան քաղաքականորեն շահարկել. Տեր Նշանը՝ ՓաշինյանինԵրկնքի եւ երկրի միջեւ, Աստծու եւ մարդու միջեւ խաղաղություն հաստատելու մասին է սա։ Չի կարելի Փրկչի խոսքն այսքան քաղաքականորեն շահարկել։Ավելին14:1508.08.25 -
ՔաղաքականԵթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար. Ռուբեն ՌուբինյանԵթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է - Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: - Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով: Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»,-գրել է Ռուբինյանը:Ավելին14:0408.08.25