Լրահոս
2025-08-03
-
ԻրավականՀայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանցՇրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։Ավելին16:4903.08.25 -
ՀասարակականChatGPT-ի հազարավոր զրույցներ հայտնվել են Google որոնման մեջOpenAI-ի նոր «Կիսվել» ֆունկցիայի սխալի պատճառով օգտատերերի անձնական չատերը դարձել են հրապարակային։Ավելին16:1403.08.25 -
ՀասարակականԱրարատի մարզում «Լադա»-ն հայտնվել է բնակելի տան խորդանոցի վրա՝ փլուզելով այնԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին15:3303.08.25 -
ՀասարակականՍպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքությունՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 3-8-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։Ավելին15:0003.08.25 -
ՀասարակականՍևանա լճում 16-ամյա տղա է ջրահեղձ եղելԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։Ավելին14:4203.08.25 -
ՔաղաքականԼոպեսի ուտելու ծախսերը միտումնավոր ուռճացված են՝ որ մոտ 4 մլն դոլարի թալանը կարողանան փաստաթղթերի վրա տեղավորեն. ՉախոյանԻսկ Ջենիֆեր Լոպեսը գիտի՞, որ իր համերգի համար հատկացվել է 6 միլիոն դոլար։ Այս մասին իր էջում գրել է բլոգեր Արթուր Չախոյանը։Ավելին13:5403.08.25 -
ՀասարակականՇենգավիթ վարչական շրջանում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։Ավելին13:2803.08.25 -
ՀասարակականՈրտե՞ղ են հանգստանում հայերը. հարցումներ՝ անհանգիստ ԵրևանումԱրդյո՞ք Ջեյ Լոյի համար եկած զբոսաշրջիկները համերգից հետո կմնան ու կվայելեն Հայաստանը: Մեր երկիրը շքեղություն է զբոսաշրջիկների համար, այսօր ասել են «Հայլուր»-ի հարցախույզին մասնակցած զբոսաշրջիկները: Ոչ միայն օտարերկրացիների, հայերի համար էլ է թանկ Հայաստանը: Նախընտրելի և մատչելի ուղղություններ են շարունակում մնալ Վրաստանը, Եգիպտոսը, Հունաստանը: Հայաստանում միայն արևայրուքն է անվճար, այսպես են պատասխանել Երևանի տապից փախչող քաղաքացիները:Ավելին12:4903.08.25 -
ՔաղաքականՊետությունները պատրաստվում են պատերազմի, միայն Հայաստանում են խոսում «խաղաղության» մասին ու ժողովրդին պատրաստում ինքնասպանության. Արա Պողոսյան«Այս պահի դրությամբ առնվազն երկու պետություն` Իրանը և Ալժիրը օրենսդրական մակարդակով իրենց երկրները պատրաստում են պատերազմական իրավիճակների։ Ընդ որում հնարավորինս կարգավորում են կառավարման և մոբիլիզացիոն համակարգը։Ավելին12:1303.08.25 -
ՀասարակականԵրևանում 23-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներԱյսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Հարություն Ղ․-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում՝ Բրազիլիայի հրապարակում, բախվել է տրանսպորտի համար տեղադրված կանգառին, ապա երկաթե էլեկտրասյանը։Ավելին11:3803.08.25 -
ՔաղաքականՍա նոր «երանգ» կլինի Մոսկվա-Բաքու տակտիկական դիմակայությունում. Հակոբ ԲադալյանՄոսկվայում ձերբակալվել է Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շախլիսնկին, որը հետախուզվում էր հայտնի իրադարձություններից հետո: Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ ձերբակալել էին նրա որդուն: Առայժմ պարզ չէ, թե ինչ դատավարական կարգավիճակ կունենա ադրբեջանական համայնքի ղեկավարը:Ավելին11:1303.08.25 -
ՀասարակականՎանաձոր-Ալավերդի ճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:5403.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի թիվ 2-ից 28 բազմաբանակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն`Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազպրոմ ԱրմենիաԱվելին10:3003.08.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0003.08.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևանում բռնկված հրդեհի դեպքից․ փրկարարները տարհանել են շենքի բնակիչներինՕգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել են հյուրասենյակի (մոտ 10 քմ), խոհանոցի (մոտ 5 քմ) և պատշգամբի (մոտ 5 քմ) գույքը, տեխնիկան: Փրկարարները շենքից տարհանել են մոտ 50 բնակչի:Ավելին01:0503.08.25
2025-08-02
-
ՄիջազգայինԹրամփը միջուկային սուզանավեր է տարել Ռուսաստանի մոտ. Մոսկվան ցուցադրում է «Կնյազ Պոժարսկին»Թրամփը միջուկային սուզանավեր է տարել Ռուսաստանի մոտ. Մոսկվան ցուցադրում է «Կնյազ Պոժարսկին»Ավելին23:5802.08.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանում․ պատճառը եղել է գազաբալոնից առաջացած արտահոսքըԱյսօր՝ օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ապա լրացուցիչ թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը երկրորդ հարկի բնակարանի պատշգամբում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են այն։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհը բռնկվել է պատշգամբում և տարածվել դեպի կից սենյակ, որտեղ այրվել են կենցաղային իրեր և գույք։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում 3 քաղաքացու և 2 հրշեջի օգնություն են ցուցաբերել, քանի որ ծխահարվել էին։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պարզվել է, որ բնակարանը գազաֆիկացված չի և հրդեհը բռնկվել է 3 կգ-ոնց գազաբալոնից՝ գազի արտահոսքի հետևանքով։ Պարեկային ծառայությունը պարզում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին23:4002.08.25 -
ՔաղաքականԷսօր ընդդիմադիր դաշտում քաղաքական օրակարգը թելադրում է Ռոբերտ Քոչարյանը. Հրանտ ԱվետիսյանԱկտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էսօր ընդդիմադիր դաշտում քաղաքական օրակարգը թելադրում ա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մնացած բոլորը ուզեն, թե չուզեն, դուր գա իրենց, թե ոչ` պարտավորված տեղավորվում են այդ գծի մեջ: Ֆեյսբուքի լայքերից, յութուբյան դիտումներից դուրս իրական կյանք կա, որտեղ մարդիկ իրական դեմքով (ոչ պուտանկեքի նկարներով ֆեյք էջերով) իրենց գնահատականն են տալիս 2018-ի դեպքերին և դրանց մեղավորներին: Դուրս էկեք ֆեյսբուքից, ու պատահական երեք անծանոթի հարց տվեք, թե ինչ կարծիք ունեն Հայաստանի բոլոր նախորդ ղեկավարների մասին, ու հետո համեմատեք այդ կարծիքները ֆեյսբուքում պուտանկեքի նկարներով սեփական գրառումները լայքողների մեծ-մեծ խոսացածների հետ: Էսօր վաղը ու հաջորդիվ մի մարդ կա, ով ունակ ա երկիրը դուրս բերել այս հավերժական թվացող ճահիճից, և դա Ռոբերտ Քոչարյանն ա: Շատերը կարան իրեն ընդունեն կամ ոչ, բայց չընդունել փաստը, որ Նախագահը երկրի կառավարման բացառիկ փորձառություն ունի` ինքնախաբեություն է»:Ավելին23:2002.08.25 -
Տարածաշրջան1 զոհ, 3 վիրավոր․ զենքի կիրառմամբ խոշոր ծեծկռտուք՝ Մոսկվայում«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ բնակելի շենքի 9-րդ հարկում սառը զենքի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Երեք միավորներից մեկը ծանր վիճակում է, երկուսը՝ միջին ծանրության:Ավելին23:0002.08.25 -
ՔաղաքականԴադարեցվող ներդրումներ, կալանավորվող պետական գույք՝ արտերկրում. ՀԷՑ-ը խլելու վտանգներըԴադարեցվող ներդրումներ, կալանավորվող պետական գույք՝ արտերկրում. ՀԷՑ-ը խլելու վտանգներըԱվելին22:4002.08.25