Լրահոս

2025-08-02
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ
    Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
    17:20
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապացույց չկա. սրբազանի «հանցանքը» բառացիորեն սահմանափակվում է հրապարակային խոսքով. հայտարարություն
    Վերաքննիչ դատարանը նախօրեին ոչ թե վերանայեց, այլ մեխեց անօրինականությունը․ մեկ ամսից ավելի է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մնում է կալանքի տակ առանց որևէ նոր փաստի։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։ «Սա հաստատուն մանևր է՝ լռեցնելու այն հոգևորականներին, ովքեր բաց քննադատում են իշխանական կուրսը։ Ապացույց չկա. սրբազանի «հանցանքը» բառացիորեն սահմանափակվում է հրապարակային խոսքով։ Կալանքը՝ որպես պատիժ. դատարանը փոխում է կալանքի իրավական իմաստը՝ այն դարձնելով արդեն իսկ կանխօրինակ պատիժ, մինչ գործը քննության փուլ չի անցել։ Մեսիջ մյուսներին. այս գործը ուղիղ ազդակ է մնացած հոգևորականներին ու հասարակական գործիչներին` «լռեք, թե չէ»։ Մեր հստակ պահանջը՝ ազատ արձակել սրբազանին՝ իրավական պետության, այլ ոչ՝ պատժամեքենայի սկզբունքներին համապատասխան։ Այս կալանքը ոչ թե իրավական, այլ քաղաքական քայլ է: Եթե իշխանությունն ուզում է դնելու իր խոսքը, թող իրավական հիմքեր ներկայացնի և դատապարտի նրան այլ ոչ՝ ցուցադրիչ ձեռնոց նետի մտածող և հավատացյալ հանրությանը։ Մենք հորդորում ենք դատավորներին, որոնց արձանագրությունները վաղը կդառնան պատմության նյութ, մտածել՝ ո՞ր կողմում են ուզում հայտնվել այս չարաշահման մեջ»։
    17:00
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ինդոնեզիայի Ֆլորես կղզում գտնվող Լևոտոբի հրաբուխը շարունակում է ժայթքել
    Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Ինդոնեզիայի երկրաբանական գործակալությունը հրաբխի լանջերին հայտնաբերել է գազի ամպեր, լավա և ապարների կտորներ՝ ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա:
    16:40
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունն աջակցում է Փաշինյանի ընկերոջ ներդրումային ծրագրին․ «Հետք»
    Հուլիսի 31-ին Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է մի որոշում, որով հավանություն է տվել «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին եւ համաձայնել է, որ Արմավիր համայնքն առանց աճուրդի, ուղղակի վաճառքով ընկերությանն օտարի Մայիսյան գյուղում գտնվող երկու հողակտոր, իսկ մեկն էլ առանց մրցույթի տա երկարաժամկետ վարձակալության: Այս մասին գրում է «Հետք»-ը։ Թվում է, թե գործադիրի սովորական որոշումներից է, ինչպիսիք Կառավարությունը կայացնում է պարբերաբար, սակայն հարցն այն է, որ «Իջեւանյան բեկոն» ընկերության հիմնական փայատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերն է: Ի՞նչ ծրագիր է իրականացվելու Մայիսյան գյուղում «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն պատրաստվում է Արմավիր խոշորացված համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարան հիմնել: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է շուրջ 2 մլրդ դրամ: Ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով խոզեր բուծել (հավանական տարբերակներն են լանդրաս, պետրեն եւ դյուրոկ ցեղատեսակները): Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում խոզաբուծարանը տարեկան պետք է արտադրի 2280 տոննա կենդանի քաշով խոզի միս: Նախատեսվում է բացել 49 նոր աշխատատեղ: Ըստ ծրագրի նկարագրի՝ այս տարվա հունիսի 30-ի դրությամբ արդեն իսկ 863 մլն դրամի ներդրում է կատարվել, մասնավորապես՝ Մայիսյան գյուղում 2 հողակտոր է ձեռք բերվել, շինանյութ եւ խոզաբուծարանի սարքավորումներ են գնվել, շինաշխատանքներ են կատարվել, հորատանցք է հորատվել, թույլտվություններ են ստացվել, փորձաքննություններ են կատարվել: Այս հողամասերի վրա ընկերությունը նախատեսում է կատարել եւս 799 մլն դրամի ներդրում (կերի արտադրամասի սարքավորումների եւ բունկերների, մեքենաների, խոզաբուծարանի սարքավորումների, խոզերի մայրական կազմի ձեռքբերում, շինաշխատանքներ): 2023-ի հոկտեմբերին «Իջեւանյան բեկոնը» պայմանագիր է կնքել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն տրամադրելու փորձնական ծրագրի շրջանակներում: Հիմա ՍՊԸ-ն պատրաստվում է եւս 3 հողակտոր ձեռք բերել, երկուսը՝ ուղղակի վաճառքով, մեկը՝ առանց մրցույթի վարձակալությամբ: Սրանց վրա նախատեսվում է կատարել 430 մլն դրամի ներդրում: Հողային օրենսգիրքը սահմանում է այն պայմանները, որոնց պարագայում պետությունը կամ համայնքը կարող են ուղղակի վաճառքով հող օտարել ՀՀ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Դրանցից մեկը Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագիրն է: Այս հարցում, ինչպես տեսնում ենք, «Իջեւանյան բեկոնի» առաջ կանաչ լույս է վառվել: Ըստ նույն օրենսգրքի՝ եթե օտարվողը համայնքային հող է, ապա անհրաժեշտ է գործադիրի համաձայնությունը, ինչը նշված ՍՊԸ-ն եւս ստացել է: Ի՞նչ արժեն վաճառվող եւ վարձակալվող հողամասերը «Իջեւանյան բեկոնի» ներդրումային ծրագրին հավանություն տալու Կառավարության որոշման նախագիծն ու կից փաստաթղթերը գործադիրին ներկայացրել է ՏԿԵՆ-ը, սակայն փաթեթը կազմել է Արմավիրի համայնքապետարանը: Ընկերությանը վաճառվող հողակտորներից մեկի մակերեսը 0,6 հա է, մյուսինը՝ 10 հա: Դրանք օտարվելու են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով: 0,6 հա մակերեսով հողամասը արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հող է: Ըստ Կադաստրի կոմիտեի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 7 մլն դրամ է: Այս հողի վրա ներդրողը խոզերի բտման երկու մասնաշենք պիտի կառուցի: Իսկ ահա 10 հա մեկերեսով հողը, որը գյուղատնտեսական նշանակության է, ըստ Կադաստրի կոմիտեի, ունի ընդամենը 575 հազ. դրամ կադաստրային արժեք, բայց նպատակային նշանակությունը փոխելու դեպքում գինը կդառնա 122 մլն դրամ: ՏԿԵՆ-ը հակադարձել է, որ այդ հողամասը ներկայում ընդհանրապես չի շահագործվում եւ, «Իջեւանյան բեկոնի» տեղեկացմամբ, գտնվում է ոչ բարվոք վիճակում ու վերածվել է անօրինական աղբավայրի: Ուստի, ըստ ՏԿԵՆ-ի, ներդրողը մտադիր է բարեկարգել հողամասն ու օգտագործել իր ներկա նպատակային (գյուղատնտեսական) նշանակությամբ: Ներդրումային ծրագրի համաձայն էլ՝ ընկերությունն այս 10 հա հողը պետք է բարելավի վերամշակված գոմաղբով, իսկ հետո օգտագործի գյուղատնտեսական կամ այլ նպատակներով: Այսպիսով՝ 0,6 հա եւ 10 հա հողամասերի ընդհանուր արժեքը սահմանվել է մոտ 7,6 մլն դրամ: Ինչ վերաբերում է երրորդ հողամասին (4,6 հա), ապա այն առանց մրցույթի վարձակալության է տրվելու 25 տարով: Կառավարությունը վարձավճարի չափ չի նշել՝ հիմնավորելով, որ, ըստ օրենսդրության, այն պետք է սահմանի սեփականատիրոջ՝ Արմավիր համայնքի ավագանին: Այս հողի վրա ներդրողը գոմաղբի կուտակման հորեր պիտի կառուցի: Ավելին՝ սկզբնաղբյուրում։
    16:20
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ վիրավոր կա
    Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածի ինքնությունը։
    16:00
    02.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    ՀԷՑ-ը ձայն է բերելու ՔՊ-ին. Ռոբերտ Քոչարյանի վերլուծությունն իրականություն է դառնում
    ՀԷՑ-ը ձայն է բերելու ՔՊ-ին. Ռոբերտ Քոչարյանի վերլուծությունն իրականություն է դառնում
    15:40
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խմելու ջրի խնդիր Զովունի բնակավայրում. հարյուրավոր բնակիչների ծորակներից ջրի փոխարեն օդ է «դուրս տալիս»
    Վերջին ամիսներին հանրապետությունում չկա այնպիսի մարզ, բնակավայր, որտեղ բնակիչները խմելու ջրի խնդիր չունենան։ Կան բնակավայրեր, որտեղ ըստ բնակիչների՝ մեկ ամսից ավելի է «Վեոլիա ջուր» ընկերությունը ոչ կանոնավոր ռեժիմով է ջրամատակարարումը իրականացնում։ Երեկ՝ օգոստոսի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Եղվարդ խոշորացված համայնքի Զովունի բնակավայրի 1-ին փողոցի բնակիչները հավաքվել ու անգամ քննարկում էին, թե ինչպես և ինչ քայլերի դիմեն, որ վերջապես «Վեոլիա ջուրը» գոնե օրը մի քանի ժամով իրենց խմելու ջուր հատկացնի։ Բնակիչներն ասում էին. «25 օր է՝ ջրի խնդիրը առաջացավ, օրը 30 րոպե, կամ ամենաշատը 1 ժամ եթե ջուր էին տալիս, էն էլ ծորակներից ոնց որ ծլծլալով գար, բայց վերջին մի քանի օրերի ընթացքում էդ ջրից էլ կտրվեցինք։ Դիմել ենք «Վեոլիա ջուր», դիմել ենք Զովունի վարչական շրջանի ղեկավարին, եթե վերջինը ինչ հնարավոր է, արել է, որպեսզի մեր խնդիրը կարգավորվի, ապա «Վեոլիա ջրից» պատասխանում են, թե մենք ջուրը տալիս ենք , խնդիր չէ։ Երևի էդ «Վեոլիա ջրի» որոշ աշխատակիցներ ճիշտ կանեն գան ու սեփական աչքով տեսնեն, որ իրենց ասածը իրականությունից մի քանի հազար կիլոմետր հեռու է։ Էնպես բան են ասում, որ հավատալու չէ, անգամ եփած հավի ծիծաղը կգա։ Կանոնավոր վճարումները կատարում ենք, նույնիսկ կան բնակիչներ, ովքեր կանխավճար են վճարում ու ոչ մի սպասարկում։ Հիմա ինչ, ձեր քայլը արդյոք մտնո՞ւմ է քաղաքակիրթ սպասարկման մեջ, մեր կարծիքով՝ ոչ, ու հարգելի՛ «Վեոլիա ջուր», ստիպում եք, որպեսզի մարդիկ դիմեն ամենակտրուկ միջոցներին։ Պետությունը ասում է, թե պետականանցնելու են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, բայց առաջին հերթին «Վեոլիա ջրի» ոչ որակյալ սպասարկման պատճառով հենց այդ ընկերությունը պետք է պետականացվի։ Ամոթն էլ է լավ բան, այս շոգին, տապին աշխատանքից գալիս ենք տուն, որ գոնե առաջին իսկ վայրկյանին «ցայվենք», էլ չենք ասում էնքան երեխաներ կան, այդ թվում նորածիններ, որոնց հիգիենան պահելու համար խանութներից խմելու ջուր ենք առնում։ Այսքանից հետո գոնե մի քիչ ցուցաբերեք ձեր սպառողի նկատմամբ հոգատարություն, ու էլի համաձայն ենք, որ ջուրը գոնե մի 7 ժամ ստանանք օրվա ընթացքում»։
    15:20
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է բարձր ջերմային ֆոն
    Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    15:00
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները Կոմիտասի պողոտայում հայտնաբերել են հետախուզվողին
    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով․ խափանման միջոցը` կալանք:
    14:45
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ը «Վանաձոր» ՔԿՀ-ում առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկվածների հետ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։
    14:30
    02.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը չի հարձակվի վեհարանի վրա, իսկ ի՞նչ կանի. Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումը
    Փաշինյանը չի հարձակվի վեհարանի վրա, իսկ ի՞նչ կանի. Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումը
    14:15
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. «Հետք»
    Գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը: Նախարարությունը Եկեղեցուն  շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել: Այս մասին գրում է «Հետք»-ը։
    14:00
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուսուցողական և գործնական միջոցառում՝ Ստեփանավան քաղաքում
    Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի ձևավորմանը։ Սեմինարներին մասնակցում էր 45 երեխա՝ այդ թվում նաև տարբեր շարժողական կամ առողջական առանձնահատկություններ ունեցող, ովքեր ակտիվորեն մասնակցել են քննարկումներին, հարցեր ուղղել փրկարարներին և ստացել սպառիչ պատասխաններ՝ ինչպես գործել վտանգի դեպքում: Երեխաների հետաքրքրվածությունը զարգացնելու և պահելու նպատակով մասնագիտացված փրկարարների վերահսկողությամբ և օգնությամբ կազմակերպվել է նաև գետանցման վարժանք։ Վարժանքն անցկացվել է անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ մասնակիցների մեջ կային երեխաներ, ովքեր ունեն ֆիզիկական դժվարություններ։ Նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են երեխաների՝ անկախ իրենց կարողություններից, ինքնավստահության, փոխօգնության հմտությունների և արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացմանը, ինչպես նաև հասարակության մեջ հավասար հնարավորությունների ապահովմանը։
    13:45
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ «կյանքի ճանապարհ» Բաքվի բռնապետnւթյան համար․ Ոսկանյան
    Չնայած պաշտոնական Մոսկվան առայժմ բավական զուսպ հռետորաբանություն է դրսևորում Բաքվի բարբարոսական վարչախմբի ակնհայտ հակառուսական հիստերիայի նկատմամբ, սակայն պարզ էր, որ այն ինչ շատ մեծ սրությամբ ասվում է արհեստածին Ադրբեջանի հասցեին «ոչ պաշտոնական» քարոզչական մակարդակում չի կարող համաձայնեցված չլինել Կրեմլի հետ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
    13:30
    02.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Դիվանագիտական ձախողման գլուխգործոց. Ռոբերտ Քոչարյանը «Զանգեզուրի միջանցքի» մասին
    Դիվանագիտական ձախողման գլուխգործոց. Ռոբերտ Քոչարյանը «Զանգեզուրի միջանցքի» մասին
    13:15
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան առանցքային նշանակություն է ձեռք բերում․ «Հայաքվե»
    Այսօր, երբ Հայաստանը բախվում է անմիջական ռազմական ագրեսիայի սպառնալիքի, կարևոր է ձևակերպել ոչ միայն երկարաժամկետ անվտանգային ռազմավարությունը, այլև կարճաժամկետ, շատ կոնկրետ այդ ագրեսիան կանխելու մարտավարությունը, հայտնում են Հայաքվեից։ «Այս իմաստով` Հայաստանի ազատության աստիճանները, ցավոք, մեծ չեն, սակայն դրանցից պետք է առավելագույնս օգտվել՝ այդ ագրեսիան հետաձգելու և հեռանակարում կանխելու համար։ Ներկայումս առանցքային նշանակություն է ձեռք բերում ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան ԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալուց հետո։ Եթե նախկինում այս հարաբերությունները ծայրահեղ լարված էին և Հայաստանին դրել էին անելանելի ընտրության առաջ, այժմ հնարավորություն է բացվել, որ կողմերը փորձեն որոշակի հարցերում իրար ընդառաջ գնալ՝ առաջին հերթին, պայմանավորվածության գան Ուկրաինայի հարցում, ինչպես նաև որպես հետևանք՝ գլոբալ անվտանգային ճարտարապետության ավելի լայն սպեկտրով», – նշված է տեքստում։
    13:00
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ:
    12:45
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Թմրամոլության քավոր, ապերախտ, քանդող. Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի իշխանության մասին
    Հայլուր 12։30 Թմրամոլության քավոր, ապերախտ, քանդող. Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի իշխանության մասին
    12:30
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք․ ականի պայթյունից սատկել է 7 անասուն
    Հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ականապատ տարածքում պայթյունի հետևանքով նախնական 7  կովեր է սատկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Ա․-ին պատկանող խոշոր եղջերավոր անասունները արածել են Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի տարածքում գտնվող սարերում, որի ժամանակ թվով 7 անասունները նշված տարածքում ականի պայթյունից սատկել են, ինչի հետևանքով պատճառվել է նյութական վնաս։
    12:25
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը
    Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
    12:15
    02.08.25
    Ավելին