Լրահոս

2025-08-02
  • Img default alt hy
    Հասարակական
    2 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում
    Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ մահացածներից մեկը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածները ու վիրավորը ՌԴ քաղաքացիներ են։ Մահացածներից մեկը 64-ամյա կին է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մյուսը 64-ամյա վարորդն է, ով հայտնաբերվել է ավտոմեքենայում՝ արգելափակված վիճակում, իսկ վիրավորը 84-ամյա կին է, ով տեղափոխվել է հիվանդանոց։
    22:29
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պետք է հասնել Գազայում ռազմական գործողությունների ամբողջական ավարտին. Սթիվ Ուիթքոֆ
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու համապարփակ համաձայնության հասնելը պետք է դառնան առաջնային խնդիրը:
    22:20
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօրվա լռողները պետք է քաջ գիտակցեն, որ վաղը Նիկոլը իրենց հետևից էլ է գալու, թող չկասկածեն․ Գեղամ Մանուկյան
    «Վերջին օրերին ցավով անդրադառնում էի, որ, զրկված լինելով իմ անձնական տիրույթում հրապակային դիրքորոշում հայտնելուց, չէի կարողանում խոսել այն խայտառակ վիճակի մասին, որը տեղի էր ունենում «Առավոտ» օրաթերթի և ընդհանրապես մամուլի շենքի շուրջ։
    22:00
    02.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Այդ խուժանությունը պետք է կատարի ՀՀ իշխանությունը. Քոչարյանը վստահ է՝ կրակի հետ է խաղում Փաշինյանը
    Այդ խուժանությունը պետք է կատարի ՀՀ իշխանությունը. Քոչարյանը վստահ է՝ կրակի հետ է խաղում Փաշինյանը
    21:40
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. Հայաստանում այսօր ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել
    ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսի 2-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +41.9°C։
    21:20
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անմարդկային վերաբերմունքը Ստեփան Սամվելյանի նկատմամբ շարունակվում է. փաստաբան
    Արամ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ստեփան Սամվելյանի փաստաբանն ահազանգում է. «Ստեփան Սամվելյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ իր ծայրահեղ ծանր առողջական վիճակի պատճառով։ Այսօր հիվանդանոց են տարել նրա կողմից պահանջված կենսական անհրաժեշտության պարագաներ՝ ներքնաշոր, հագուստ, հիգիենայի միջոցներ և սնունդ։ Սակայն արդեն շուրջ մեկ ժամ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները խոչընդոտում են այդ փոխանցման գործընթացը՝ պատճառաբանելով, որ հանձմունքը պետք է նախ տարվի «Արմավիր» ՔԿՀ, իսկ այնտեղից նորից տեղափոխվի հիվանդանոց։ Հիշեցնեմ, որ երբ ՀՀ արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանը վերջերս այցելել էր «Աբովյան» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Լիանա Հարությունյանին և նրա 8 ամսական դստերը, նա նաև փոխանցել էր հանձմունքը։ Այդ դեպքում ոչ ոք չէր պահանջել, որ այն նախ տեղափոխվի «Աբովյան» ՔԿՀ, ապա միայն հասնի բժշկական կենտրոն։ Այն միանգամից ու առանց որևէ խոչընդոտի փոխանցվել էր Լիանային։ Այսինքն՝ նույն համակարգում գործում են երկակի ստանդարտներ՝ պայմանավորված երևի թե այցի նպատակի կամ անձի կարգավիճակով։ Ստեփան Սամվելյանի դեպքում այս պահվածքը դիտվում է որպես խտրական ու վտանգավոր անգործություն, որն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանը և կյանքին։ Պահանջում եմ անմիջապես դադարեցնել ապօրինի խոչընդոտները և թույլ տալ, որ Ստեփան Սամվելյանին անհապաղ փոխանցվեն կենսական անհրաժեշտության իրերը և թարմ սնունդը։ Հ.Գ Նման պատասխան, որ հանձմունքը և սնունդը փոխանցենք Ստեփան Սամվելյանին ավելի ուշ` երկուշաբթի օրը, ինձ պաշտոնապես հայտնեց ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը»,- հայտնում է Զ.Փոստանջյանը։ ՔԿ հաղորդագրության համաձայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ս.Ս.-ն(Ստեփան Սամվելյան) 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի (Արամ Սարգսյան) սպանությունը։ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրիք 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։
    21:00
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կեղծ թեզերի և մեղադրանքների փոխարեն լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք. Տեր Սամվել վարդապետը՝ Ռուբեն Ռուբինյանին
    Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին. «Կեղծ թեզերի և մեղադրանքների փոխարեն լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք Կարդացի «հոգևոր կատարելության» հասած Ռ․ Ռուբինյանի՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի գրառումը՝ որպես անվայելուչ պահվածքի և կեղծիքով թիրախավորված վիրավորանքի վկայություն Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին։ Այս առիթով՝ ի գիտություն Ռ․Ռ․-ի․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իբրև ազգընտիր Հայրապետ, մշտապես աղոթում և մտահոգվում է թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում ապրող իր զավակների համար, ինչի պատճառով էլ արդարացի պահանջ է առաջ քաշում հայրենիքում բանտարկված և թշնամի երկրում գերության մեջ պահվող հոգևորական և աշխարհիկ իր զավակների շուտափույթ ազատ արձակման համար։ Շատ օրեր չեն անցել այն իրադարձություններից, երբ, օրինակ, ձեր իսկ որակավորմամբ, Հրայր սարկավագը «ահաբեկիչ» էր․ եթե այդպես էր, ինչպես ազատ արձակվեց։ Ձեր անօրինություններն ու հոխորտանքներն ամեն քայլափոխի բախվում են արդարության և ընդամենն իր «փշրանքները» պահպանած արդարադատության պատին ու վերադառնում դեպի ձեզ, որ բոլոր արդարացի մեղադրանքների իրական հասցեատերն եք։ Այս հոխորտանքի, կեղծ թեզերի ու մեղադրանքների փոխարեն շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք և գոնե հետևեիք Ձեր և այլոց՝ Ազգային ժողովում ձևավորած մթնոլորտին ու խոսույթին, որտեղ մեկը վիզ կտրելու սպառնալիք է հնչեցնում, մեկը՝ սրան կամ նրան վերացնելու, և այդպես շարունակ, էլ չասեմ այն հայհոյախառն բառապաշարի մասին, որն արդեն սովորական ու ասես օրակարգային է դարձել։ Խորհորդ կտամ Ազգային ժողովի նիստերի՝ ուղիղ եթեր հեռարձակվելուց առաջ նախապես զգուշացնեք, որ երեխաներին, աղջիկներին և կանանց խստիվ արգելվում է հեռուստացույցի առջև լինել։ Արդարացի հայտարարություններին այդչափ ուշադիր հետևելու և անմիջապես հակադարձելու ձեր մեծ ցանկության փոխարեն՝ հակադարձեք սպառնալիքներին, վիրավորանքներին և կեղծիքին, որը թշնամի երկրի ղեկավարն ուղղում է մեր ողջ ազգին՝ ի դեմս ձեզ․ այ սա կլիներ ձեր՝ իբրև պետական գործչի, ամենամեծ ու հիմնավորված դիմադրությունը։ Եկեղեցականներին ուղղված ձեր «հորդորները», վստահ եմ, անհասցե կմնան, քանի որ այս պարագայում հորդորի և ճշմարիտ ճանապարհի կարիք ունեք դո՛ւք։ Ճիշտ կլինի, որ ինչպես յուրաքանչյուր քրիստոնյա անձ ապաշխարության ճանապարհն ունի իբրև կյանքի առաջնային ուղենիշ, Դուք էլ, թեպետ ուշացումով, այդ նույն ճանապարհն ընտրեք, քանի որ հենց այդ ճանապարհի լրումին է, որ կհանդիպենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մնացեք խաղաղությամբ այսօր և միշտ և հավիտյանս»։
    20:45
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 ՀԷՑ-ը խլելու ծանր հետևանքները. իշխանությունը խայտառակում է Հայաստանը
    Հայլուր 20։30 ՀԷՑ-ը խլելու ծանր հետևանքները. իշխանությունը խայտառակում է Հայաստանը
    20:30
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ
    Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
    20:15
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եղիշե Մոսեսյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին
    Ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Այս մասին  հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Մոսեսյանը մինչ այս հաղթանակը նաև հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: Ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը տեղի է ունենում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։
    20:00
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավշարում բախվել են «Լադա»-ն և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է կամրջի տակ
    Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Գևորգ Ն․-ի վարած «Լադա» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Ղ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե հենասյուներին և հայտնվել կամրջի տակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանադանոց մեկնելուց։ Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։
    19:40
    02.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Դու աշխարհաքաղաքական մենյուում ես. Քոչարյանը՝ «Զանգեզուրի Միջանցքի» մասին
    Դու աշխարհաքաղաքական մենյուում ես. Քոչարյանը՝ «Զանգեզուրի Միջանցքի» մասին
    19:20
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
    Օգոստոսի 2-ին, ժամը 16։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարները ափից մոտ 250 մ հեռավորությունից դուրս են բերել քաղքացուն։
    19:00
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սպառվել եք, ձեր խոսույթը նմանվում է սուրճի սեղանի շուրջ հավաքված քպապաշտ կանանց խրախճանքում արտահայտված մտքերին․ Տեր Գաբրիել
    «Կարդացի Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սուրբ Եկեղեցու վրա հարձակված Ռուբեն Ռուբինյանի գրածը. այն, որ սույն պատգամավորը պատահմամբ հայտնվել է այդ կարգավիճակում, հարցի, ցավոք սրտի, դեռևս իրականության մասին փաստող կողմն է և, եթե կուզեք, միակ իրականությունը իր ամբողջ կենսագրության պատմության մեջ։
    18:45
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Խուժանություն եկեղեցու դեմ և աբսուրդ՝ Սյունիքում. Քոչարյանի հարցազրույցի կարևոր կետերը
    Հայլուր 18։30 Խուժանություն եկեղեցու դեմ և աբսուրդ՝ Սյունիքում. Քոչարյանի հարցազրույցի կարևոր կետերը
    18:30
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ե՞րբ կավարտվեն Պեմզաշենի դաժան uպանության գործով դատական նիստերը. MediaHub
    2022 թվականի նոյեմբերի 9-ին դաժան սպանությունը ցնցեց ամբողջ Հայաստանը. հայտնաբերվել էին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի` Զարինե Մելիքսեթյանի ու նրա 11 և 8 տարեկան երեխաների դիերը։ Հետո կպարզվեր, որ նախքան սպանությունը, մորն ու երեխաներին բռնության են ենթարկել, այդ թվում և սեռական… Գործով մեղադրյալները Վրույր և Արկադի Բարսեղյաններն են։ Վրույր Բարսեղյանը բռնաբարության մասով ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն, սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում։ Մյուս մեղադրյալը` Արկադի Բարսեղյանը, հայտարարել է՝ կապ չունի ո՛չ բռնաբարության, ո՛չ էլ սպանության հետ։ Նշենք, որ կեսգիշերին, նախապես պայմանավորվածության գալով` Վրույրն ու Արկադին ներխուժել են Զարինեի տուն, ներխուժումը նկատած երիտասարդ կնոջը դանակահարել, ապա այդ աղմուկին վրա հասած երեխաներին կապել, Զարինեին տեղափոխել ննջասենյակ, որտեղ տասնյակից ավելի հարված հասցրել դանակով՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Ապա սպանել երեխաներին, քանի որ նրանք ականատեսն են ու կարող են իրենց ճանաչել, բայց նախքան դա բռնաբարել Զարինեի անչափահաս դստերը: MediaHub-ը հիշեցնում է, որ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ընդունել է մեղքը՝ հայտարարելով, թե բռնաբարել է 11-ամյա Կարինեին, բայց պնդել՝ սպանության հետ կապ չունի: «Ես սպանության հետ գործ չունեմ, ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, բայց էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ... եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինեի օրը...»,- ասել է նա։ Այդ զազրելի արարքի մասին խոսելիս տականքը նաև նշել է, թե ազգական Արկադի Բարսեղյանի առաջ միշտ տուժող է եղել, միշտ «կանչել ու ծեծել ա»: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ այս դաժանությունն արվել է, որ ջրի երես դուրս չգա Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին նախկինում արված արտամուսնական կապ ունենալու առաջարկը, քանի որ օրեր անց Զարինեի ամուսինը պետք է վերադառնար Հայաստան: Պեմզաշենի դաժան սպանության գործով դատավորը Արտուշ Գաբրիելյանն էր, սակայն մայիսի սկզբին նա կալանավորվեց։ Ավելի վաղ MediaHub-ը զրուցել էր տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանի հետ, ով նշել էր, որ Պեմզաշենի դաժան սպանության դատական գործը պետք է 0-ից սկսվի։ Ի՞նչ զարգացումներ կան այդ դաժան սպանության դատական նիստերից․ MediaHub-ը դիմեց տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանին․ «Դատավորը փոխվեց, գործը սկսվեց 0-ից, դատավորը նշանակվել է Ռոման Սմբատյանը։ Այս պահին նախապատրաստական նիստերն են, նախնական դատալսումներն են, գնում ենք առաջ, հաջորդ նիստը լինելու է օգոստոսի 13-ին»։ Թե ե՞րբ կվերջանան դատական նիստերը, ե՞րբ վերջնական վճիռը կլինի, փաստաբանը չգիտի, նշում է՝ գործը ծավալուն է, մինչ դատավորի փոխվելը գրեթե վերջացրել էին։
    18:15
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հորդանանը հայտնել է Սիրիայի սահմանով ներթափանցման փորձի ժամանակ զինված անձանց սպանելու մասին
    Հորդանանի զինված ուժերը հայտարարության մեջ այլ մանրամասներ չեն հաղորդել, սակայն նշել են, որ զինված խմբի մնացած մասը հետ է մղվել Սիրիայի տարածք։
    18:00
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Զվարթնոց» օդանավակայանում փորձել են մարդ առևшնգել
    Ոստիկանության ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ 2024թ. դեկտեմբեր ամսին մեկնել է ՌԴ Յակուտիայի հանրապետություն, որտեղ աշխատանքի է անցել ՌԴ քաղաքացի 43-ամյա Արմեն Հ․-ին պատկանող ավտոլվացման կետում։ Հուլիսի 18-ին վերադարձել է Հայաստան և «Զվարթնոց» օդանավակայանի 1-ին հարկի ավտոկայանատեղիում Արմեն Հ․-ն և նրա եղբայրը 34-ամյա Ալիկ Հ․-ն մոտենալով իրեն, բռնել են իր ձեռքերը և իր կամքին հակառակ նստեցրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և ավտոմեքենայի մեջ հարվածել են իրեն և իր կամքին հակառակ ցանկացել են հետ ճանապարհել Ռուսաստան, բացի այդ վերցրել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է իր անձնագիրը և իր իրերը։
    17:40
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ
    Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
    17:20
    02.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապացույց չկա. սրբազանի «հանցանքը» բառացիորեն սահմանափակվում է հրապարակային խոսքով. հայտարարություն
    Վերաքննիչ դատարանը նախօրեին ոչ թե վերանայեց, այլ մեխեց անօրինականությունը․ մեկ ամսից ավելի է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մնում է կալանքի տակ առանց որևէ նոր փաստի։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։ «Սա հաստատուն մանևր է՝ լռեցնելու այն հոգևորականներին, ովքեր բաց քննադատում են իշխանական կուրսը։ Ապացույց չկա. սրբազանի «հանցանքը» բառացիորեն սահմանափակվում է հրապարակային խոսքով։ Կալանքը՝ որպես պատիժ. դատարանը փոխում է կալանքի իրավական իմաստը՝ այն դարձնելով արդեն իսկ կանխօրինակ պատիժ, մինչ գործը քննության փուլ չի անցել։ Մեսիջ մյուսներին. այս գործը ուղիղ ազդակ է մնացած հոգևորականներին ու հասարակական գործիչներին` «լռեք, թե չէ»։ Մեր հստակ պահանջը՝ ազատ արձակել սրբազանին՝ իրավական պետության, այլ ոչ՝ պատժամեքենայի սկզբունքներին համապատասխան։ Այս կալանքը ոչ թե իրավական, այլ քաղաքական քայլ է: Եթե իշխանությունն ուզում է դնելու իր խոսքը, թող իրավական հիմքեր ներկայացնի և դատապարտի նրան այլ ոչ՝ ցուցադրիչ ձեռնոց նետի մտածող և հավատացյալ հանրությանը։ Մենք հորդորում ենք դատավորներին, որոնց արձանագրությունները վաղը կդառնան պատմության նյութ, մտածել՝ ո՞ր կողմում են ուզում հայտնվել այս չարաշահման մեջ»։
    17:00
    02.08.25
    Ավելին