Լրահոս
Միջազգային
23:15
16.06.26
188

Ուկրաինայում կործանվել է Սու-24Մ ռմբակոծիչ. անձնակազմը զոհվել է

Img default alt hy

Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում կործանվել է Սու-24Մ ռազմաճակատային ռմբակոծիչ, օդաչուն և շտուրմանը զոհվել են։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերը։

«2026 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի Պետրո Ֆրանկոյի անվան տակտիկական ավիացիայի 7-րդ բրիգադի Սու-24Մ ռազմաճակատային ռմբակոծիչի ավիավթար է տեղի ունեցել։ Սու-24Մ-ի անձնակազմը՝ օդաչուն և շտուրմանը, առաջադրանք էին կատարում Խմելնիցկիի մարզում։ Ցավոք, երկու օդաչուներն էլ զոհվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ օդային ուժերի տվյալների՝ զոհվածները մայոր Բոգդան Զագորուլկոն և ավագ լեյտենանտ Բոգդան Բաբենկոն են։ Ինքնաթիռի կործանման վայրում աշխատում են փրկարարներն ու իրավապահները։ Նախնական տեղեկություններով՝ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Կործանման պատճառներն ու հանգամանքները պարզվում են։