Լրահոս
2025-07-18
-
ՀասարակականԿարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներԿարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 53-ամյա մի կին ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր 14-ամյա դստեր հետ գտնվելիս է եղել Երևանի Կարապի լճում, որտեղ մի տղամարդ մոտեցել է իր աղջկան՝ իբրև թե ինչ-որ հասցե ճշտելու պատրվակով, զրուցել երեխայի հետ, ապա նրան է ցույց տվել սեռական բնույթի լուսանկարներ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ստահակի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:Ավելին13:0018.07.25 -
ԻրավականՔանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերքԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, նռնակի պայթուցիչ և պայթուցիկ նյութեր։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:Ավելին12:4518.07.25 -
ՔաղաքականՈստիկանները ներխուժել են Վերին Դվին համայնք և ձերբակալություններ են իրականացնում (տեսանյութ)Հրատապ ահազանգ։ Հրավիրում եմ պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը. Ինձ են դիմել Հ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչներն՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է Ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան, ով նաեւ տեսանյութեր է հրապարակել։Ավելին12:4018.07.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Նոր սկանդալ է թեժանում. քահանան արգելել է ՔՊ-ականին կնքահայր լինելՀայլուր 12։30 Նոր սկանդալ է թեժանում. քահանան արգելել է ՔՊ-ականին կնքահայր լինելԱվելին12:3018.07.25 -
ՀասարակականՏապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆՏապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։ Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր ջուր, նույնիսկ առանց ծարավի զգացումի: Խուսափե՛ք արևից 11:00–17:00-ը ընկած ժամանակահատվածում: Կրե՛ք թեթև, բաց գույնի, օդաթափանց հագուստ և գլխարկ: Օրվա ընթացքում 1–2 անգամ չափե՛ք զարկերակային ճնշումը: Ձեր բժշկի հետ քննարկե՛ք դեղերի, դեղաչափերի հնարավոր փոփոխությունը տապի ժամանակ: Թուլության, կրծքավանդակի ցավի, գլխապտույտի դեպքում անմիջապես դիմե՛ք բժշկի: Եթե ունեք շաքարային դիաբետ․ Վերահսկենք գլյուկոզի մակարդակը: Ինսուլինն ու գլյուկոմետրը պահե՛ք համապատասխան պայմաններում: Տապին սահմանափակե՛ք ֆիզիկական ակտիվությունը: Վատ ինքնազգացողության դեպքում չափե՛ք արյան մեջ գլյուկոզի մակարդակը և դիմե՛ք բժշկին: Ընդհանուր խորհուրդներ․ Օգտագործե՛ք օդորակիչ կամ օդափոխիչ: Ցանկալի է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն և մրգեր: Սահմանափակե՛ք ճարպոտ, աղի, ապխտած ուտեստները: Խմե՛ք բավարար ջուր, խուսափե՛ք քաղցր հյութերից և գազավորված ըմպելիքներից: Պլանավորե՛ք զբոսանքները առավոտյան և երեկոյան ժամերին:Ավելին12:1518.07.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 18.07.2025Մամուլի տեսություն 18.07.2025Ավելին12:0518.07.25 -
Հասարակական60-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել թփերի մեջ․ կա վիրավորԵրեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Մ14 ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Դրախտիկ գյուղի սկզբնամասում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Սաշիկ Մ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել թփերի մեջ։ Վթարի հետևանքով, ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարինե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին12:0018.07.25 -
ՀասարակականՋուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:5018.07.25 -
ՄիջազգայինՀնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռՀնդկաստանը հաջողությամբ իրականացրել է Prithvi-II և Agni-I փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձնական արձակումներ: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Օդիշայի նահանգի Չանդիպուրի զինափորձարանում: Հրթիռների արձակումն իրականացվել է Ռազմավարական ուժերի հրամանատարության հսկողության ներքո: «Բոլոր տեխնիկական և շահագործման պարամետրերը հաստատվել են», - ընդգծել են Հնդկաստանի ռազմական գերատեսչությունում: Prithvi-II-ը և Agni-I-ը Հնդկաստանի ռազմավարական զինանոցի մի մասն են և նախատեսված են բարձր ճշգրտության հարվածներ հասցնելու համար: Prithvi-II-ը կարող է կրել 0,5-ից մինչև 1 տոննա զանգվածով մարտալիցք, դրա թռիչքի հեռահարությունը կազմում է 250-ից մինչև 350 կմ: Այն հանդերձված է հրթիռներից խույս տալու տեխնոլոգիաներով և օգտագործում է դեպի թիրախն ուղղորդման նորագույն համակարգ: Agni շարքի բալիստիկ հրթիռները ստեղծվել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության կառավարվող արկերի մշակման համալիր ծրագրի շրջանակներում: Երկրի սպառազինության համակարգում կան չորս տեսակի այդպիսի հրթիռներ: Agni-I-ի թռիչքի հեռահարությունը հասնում է 700 կմ-ի:Ավելին11:4518.07.25 -
ԻրավականԳեղարքունիքի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ 200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:3018.07.25 -
ԻրավականԱզգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը պահանջում է համակարգային մոտեցում. ՄԻՊՀուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում մասնակցել է «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմայով կազմակերպված քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև նրանց հանրակրթության և բարձրագույն կրթության իրավունքի ապահովմանն առնչվող խնդիրներին։ Իր ելույթում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և խթանումը պահանջում է համակարգային մոտեցում և տարբեր շահագրգիռ կողմերի համատեղ աշխատանք։ «Կրթության իրավունքն առանցքային նշանակություն ունի ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման և հանրային կյանքին լիարժեք մասնակցության համար։ Մեզ համար առաջնահերթ է, որ այդ իրավունքն ապահովվի ոչ միայն իրավական ակտերի համատեքստում, այլ նաև գործնականում։ Այդ համատեքստում կարևորվում է նաև ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը, ինչը ներկայում շարունակում է մնալ մարտահրավեր։ Պետք է համատեղ ջանքերով լուծենք այս հիմնախնդիրները», – նշել է Անահիտ Մանասյանը։ Բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Մասնակցել են պետական մարմինների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտը կարգավորող իրավական ակտերին ու դրանց նախագծերին, մասնագիտական կադրերի պատրաստման գործում առկա դժվարություններին, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված ուսումնական գրականության և մասնագիտական նյութերի սակավությանը։ Միջոցառման մասնակիցները կարևորել են նաև կրթական միջավայրի ներառականության խթանումը՝ հիմնվելով բազմազանության և հավասար հնարավորությունների սկզբունքների վրա։Ավելին11:1518.07.25 -
Արտաքին քաղաքականությունԲելգիայի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունելԲելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 18-ի լիագումար նիստի ընթացքում բանաձև ընդունեց ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։Ավելին11:0018.07.25 -
ՀասարակականԵրևանյան խճուղում բախվել են հեծանիվը, «Volkswagen»-ը և «Chevrolet»-ն․ հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոցԵրեկ՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։20-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 145 հասցեի դիմաց բախվել են էլեկտրական հեծանիվը, «Volkswagen» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը:Ավելին10:4518.07.25 -
Մամուլի տեսությունՎեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ»Եկեղեցականների շրջանում զայրույթ է առաջացրել Հարությունյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը, որտեղ նա հայտարարել է. «Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է եւ արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը եւ ապապետականությունը: Խայտառակություն է նրանց կոչը՝ ազատելու քրեական օրենսգրքի ծանրագույն մեղադրանքներով կալանավայրում հայտնվածներին: Հարգելի եպիսկոպոսներ, գիտենք, որ Ձեզանից շատերը պատանդի կարգավիճակում են Կտրիճ եւ Եզրաս Ներսիսյանների ձեռքում: Ընտրությունը ձերն է: Եթե պատանդի կարգավիճակում եք, նշան տվեք: Բայց դուք էլ պետք է քայլ անեք՝ ազատագրելու Հայ առաքելական եկեղեցին այս աղետից»:Ավելին10:3518.07.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը կասկածներ ունի իր հենասյուների նկատմամբ. «Իրավունք»Նույն աղբյուրների համաձայն` ԱԱԾ տնօրենի՝ Արմեն Աբազյանի անակնկալ ու հանկարծակի հեռացումը ընդամենը տեսանելի հետեւանքն է խորքային անվստահության, որը հասունացել է վերջին ամիսներին՝ ներքաղաքական անորոշության ֆոնին: Փաշինյանի մտահոգությունները շատ ավելի հեռուն են գնում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Նրան իրականում տանջում է մի ծանր հարց՝ ի՞նչ կլինի, եթե վճռական պահին իրեն պաշտպանելու փոխարեն՝ հանկարծ պարզվի, որ այդ նույն համակարգը դուրս է եկել իր դեմ:Ավելին10:3018.07.25 -
Մամուլի տեսությունԵրբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից. «Հրապարակ»Հիշեցնենք, որ անցած փետրվարին նա հայտարարեց՝ Հայաստանը սառեցնում է անդամակցությունը կառույցին։Ավելին10:2418.07.25 -
Մամուլի տեսությունԵրևանի դատախազը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել․ «Ժողովուրդ»2024 թվականին դատախազը գնել է Lexus մակնիշի 2 մեքենա 2022 թվականի արտադրության։ Մեքենաներից մեկն արժեցել է 17 մլն 550 հազար դրամ, ձեռք է բերվել անհատից, իսկ մյուս՝ 17 մլն 290 հազար դրամ արժողությամբ մեքենան ձեռք է բերվել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից։Ավելին10:1918.07.25 -
Մամուլի տեսությունՎրացիները մերժել են Պապոյանին․ «Հրապարակ»Մեր տեղեկություններով, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը խնդրել է վրացական կողմին՝ կոմունիկացիան ապահովելու համար որեւէ պաշտոնյա նշանակել, օրինակ՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան որեւէ աշխատակցի, որը կապահովի վրացական կողմի եւ հայ արտադրողների միջեւ կապը, վերջիններիս տեղեկություններ կփոխանցի մաքսակետում կոնյակով եւ այլ ապրանքներով բեռնված բեռնատարների անցման, հերթերի, ապրանքների նմուշառումների եւ այլ խնդիրների հետ կապված:Ավելին10:1418.07.25 -
Մամուլի տեսությունՖուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի են նշանակում. «Հրապարակ»Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ ջանք չպահանջող ու բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն է տվել ոչ միայն Ֆեդերացիայի ղեկավարությանը, այլեւ նրանց եւ իշխանությունների որոշ ներկայացուցիչների մերձավորներին:Ավելին10:0918.07.25 -
ՀասարակականՊարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին10:0018.07.25