Լրահոս
2025-07-18
-
Մամուլի տեսությունԽնդիր է դրված ՀԷՑ–ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտրոատ. «Հրապարակ»Արդեն մի քանի շաբաթ է՝ Փաշինյանն անձամբ կառավարչի թեկնածուների քասթինգ էր իրականացնում, սակայն հարմար թեկնածու չեն գտել, որը ե՛ւ ոլորտի մասնագետ լինի, ե՛ւ Փաշինյանի համար վստահելի մարդ։Ավելին09:5218.07.25 -
Մամուլի տեսություն«Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ»Հունիսի 25-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ-ն նաեւ մի շարք ձայնագրություններ էր հրապարակել։Ավելին09:4818.07.25 -
ՀասարակականՈրոշ հասցեներում գազ չի լինելուՊլանային աշխատանքներ (Արտաշատի ԳԲԿ-ն սնող կողմնատար-գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի, Այգեզարդ, Քաղցրաշեն, Այգեպատ, Շահումյան, Ոստան, Տափերական, Գինեվետ, Նոր Ուղի բնակավայրերի գազասպառողների, «Վ․Կ․ Գրուպ-5», «Վ․Կ․ Գրուպ», «Գար Լուս», «Նատուռալ Գազ», «ԱՐԱՇԱԳ», «ԳԱ-ԳԱ-ԷՏ», «ԲՈՒԱՏ», «Լիգա», «ՄԱՅ ԱՐԳ», «Ռուբադա», «Շահումյան գազ» ՍՊԸ-ներիի ԱԳԼՃԿ-ների, «Սպայկա» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության (Շահումյան), «Գործիքագործ» ԲԲԸ-ի, «Ոստան» գինու գործարան ՍՊԸ-ի, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ի, «Վան 777» ՍՊԸ-ի, «Մակարյան Սմբատ» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին09:4518.07.25 -
ՔաղաքականՓաշինյանն արձակուրդ է մեկնումԱյս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։Ավելին09:4118.07.25 -
Մամուլի տեսությունԻնչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը․ «Իրավունք»Թեպետ մամուլում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի պաշտոնանկությունը ներկայացվեց որպես իր եւ Փաշինյանի լարված հարաբերությունների ու աշխատանքային ձախողումների հետեւանք, «Իրավունք»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ իրական պատճառը նրա՝ իշխանական շրջանակներում «տարօրինակ» համարված վարքն է։Ավելին09:3818.07.25 -
Մամուլի տեսությունՓաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի երկկողմ հանդիպումը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Սակայն հանդիպումից ավելի քան մեկ շաբաթ անց դեռ ոչ մի խոսք չկա՝ նրանք անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների հարցը որեւէ կերպ քննարկել են, թե ոչ»։Ավելին09:3418.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3018.07.25
2025-07-17
-
ՀասարակականԱրտակարգ իրավիճակ․ Նոր Նորքի 9-րդ զանգվածի հարյուրավոր բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ քայլերիԱմեն օր ահազագում ենք «Վեոլիա ջուր», եթե առաջին 10 օրը մեր հեռախոսազանգերին պատասխանում էին, ասելով, թե խնդրին ծանոթ ենք, ապա 10 օր հետո մի 2 անգամ հեռախոսազանգերով ասում էին, թե ջուրը կանոնավոր մատակարարվում է, իսկ հիմա ընդհանրապես չեն էլ պատասխանում, երևի անգիր գիտեն մեր համարները, իրենց մոտ ֆիքսվում է, դրա համար էլ մեր զանգերը թողնում են անպատասխան:Ավելին23:5817.07.25 -
Հասարակական15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԱյսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխա, ում բժիշկները միանգամից առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել վիրահատարան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչություն, որտեղից հիվանդանոց են ժամանել ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։ Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական մեքենայով, Լոռու մարզի Դսեղ գյուղից, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Կ. Է.-ն է։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները ամբողջական պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։Ավելին23:4517.07.25 -
ԻրավականԱղմկոտ դատավարություն է սկսվում. ՍԴ-ն կկանխի՞ Հայաստանի խայտառակությունը՝ ՀԷՑ-ի գործովԱղմկոտ դատավարություն է սկսվում. ՍԴ-ն կկանխի՞ Հայաստանի խայտառակությունը՝ ՀԷՑ-ի գործովԱվելին23:3017.07.25 -
ՀայաստանՀայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք՝ զերծ «երկարամորուս» կեղծավոր ձևապաշտություններից. Տեր ԱսողիկՏեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․ «ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ Սիրելիներ՝ ծանոթներ և անծանոթներ, Այս էլ կասեմ և կլռեմ, քանի որ այս ծով անարդարության ու կեղծիքի մեջ պետք է միշտ բա՛րձր հնչի ձայնը ճշմարտության: Գիտեք, թե ինչո՞ւ են հարձակվում հենց Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի վրա՝ անհեթեթություններ դուրս տալով ու զազրախոսելով, և այդ ամենը կազմակերպված կերպով տարածելով: Որոշներ, հայտնի ու անհայտ շրջանակներից, ընկնավորվում են՝ լսելով Հայոց Հայրապետի նվիրական անունը, քանզի՝ ա. Հայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք՝ զերծ ամեն տեսակ կրոնական մոլեռանդություններից ու «երկարամորուս» կեղծավոր ձևապաշտություններից. բ. Իր շնորհալի ու լուսավոր նախորդների նման քայլում է ժամանակին համընթաց՝ ամեն նորն ու լավը, պատշաճն ու վայելուչը ծառայեցնելով հավատքին, հոգևոր կյանքին, հոգևորականության առաջադիմությանն ու Սբ Եկեղեցու՝ որպես կառույց, զորացմանը՝ այդ ամենը միշտ միայն ու միայն ի վայելումն հայոց ազգի. գ. Որպես Կաթողիկոս ամրացրել ու ամուր է պահում Հայոց Եկեղեցու ինքնիշխանությունը, միջեկեղեցական ու միջազգային հեղինակությունը, իրեն հատուկ սրտացավությամբ, իմաստությամբ և կարողությամբ, ի մի բերելով ազգային բարերարներին, համալրել է Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռի նյութական միջոցները. գ. Անդրդվելի կերպով տեր է կանգնել Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ հոգևոր ու նյութական, կալվածական ժառանգությանը՝ բռնելով այն եկեղեցավնաս ու ազգադավ ձեռքերը, որոնք օտարում ու մսխում էին համայնքային ու թեմական միջոցները, պատմական կալվածքները. դ. Ճեմարանական բարձրագույն դպրոցում կրթյալ և դաստիարակյալ հոգևոր նոր սպասավորներով՝ շենացրել ու վերակենդանացրել է Հայոց Եկեղեցու հայրենական ու աշխարհասփյուռ ծուխերն ու հովվությունները. ե. Ամեն ջանք գործադրել է, որ Մայր Հայաստանում հոգևոր արթնությունն ու դաստիարակությունը սփռվի ընտանիքում, դպրոցում, բանակում և կյանքի բոլոր ոլորտներում, որպեսզի Հայոց պետությունն ու ազգը լինեն զորեղ, լուսավոր և տեր իրենց անցյալին, ներկային ու գալիքին. զ. Բացառապես ազգային բարերարների հովանավորությամբ ծավալել է բծախնդիր եկեղեցաշինություն՝ հայաստանյան և Սփյուռքի համայնքները ծաղկեցնելով աղոթքի ու պաշտամունքի սուրբ տներով, վերանորոգելով ու վերակենդանացնելով նաև որոշ հինավուրց եկեղեցիներ ու վանական համալիրներ. է. Ընդարձակել ու սքանչելիորեն պայծառացրել է աշխարհի հնագույն կրոնական կենտրոններից մեկը՝ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Կարելի է տակավին երկար գրել Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Վեհափառ Հայրապետի կյանքի ու առաքելության մասին: 132-րդ Հայոց Հայրապետի աստվածսիրությունը ճառագում է նրա ազգասիությամբ ու հայրենասիրությամբ, իսկ այս լույսը, արդարև, խավարահալած է: Պարզապես, անկարելի է լռել և թույլ տալ, որ տարածվի սուտն ու թույնը՝ տարիներով գործված ու պատրաստված: Հայոց Հայրապետն իր անձով, իր կյանքով և իր առաքելությամբ կերտել է պատմություն, ՄԵԾ ԱՎԱՆԴ, որն անջնջելի է մեր Ազգային տարեգրության մատյանից և օրինակելի է ներկա ու գալիք սերունդների համար»:Ավելին23:1517.07.25 -
ՄիջազգայինՍարսափելի ռմբակոծություններ, մարդկային ահռելի զոհեր. թեժ է իրավիճակը ռուս-ուկրաինական ռազմաճակատումՍարսափելի ռմբակոծություններ, մարդկային ահռելի զոհեր. թեժ է իրավիճակը ռուս-ուկրաինական ռազմաճակատումԱվելին23:0017.07.25 -
ՀասարակականՎերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվելՎերին Լարսի սահմանին Ռուսաստանն արտակարգ դրություն է հայտարարել։ Մաքսային անցակետի պաշտոնական կայքում նշված է, որ ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով, և որ այս պահին հերթում կա 2543 մեքենա։ Վրացական կողմի Կղազբեգիի մաքսային անցակետերում այս պահին հերթում կա 442 բեռնատար։Ավելին22:4517.07.25 -
ԱրցախՄահացել է Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ ՀովսեփյանըՄեծ մոր կերպարը նրա մեջ էր ոչ միայն բեմական դերի սահմաններում, այլ նաև իր էությամբ։ Նա կարողանում էր իր շնչով ու հայացքով փոխանցել ամբողջ մի սերնդի կուտակած հիշողություն, ցավ, ուժ ու փառք։Ավելին22:3017.07.25 -
ՀասարակականԻնչո՞վ է պայմանավորված Երևանի որոշ հատվածներում ջրամատակարարման գրաֆիկի խախտումը․ պարզաբանում«Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ:Ավելին22:1517.07.25 -
ՄիջազգայինԳերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինան շուտով հեռահար զենք կստանա«Մենք մանրամասն քննարկել ենք Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության հարցը, և խոսքը ոչ միայն օդային պաշտպանության, այլև հեռահար համակարգերով ավելի լավ պաշտպանվելու կարողության մասին է։ Ուկրաինան մոտ ապագայում այս ոլորտում կստանա զգալի լրացուցիչ աջակցություն, այդ թվում՝ Ուկրաինայի հետ մեր կողմից հաստատված արդյունաբերական համագործակցության միջոցով», - ասել է Մերցը։Ավելին22:0017.07.25 -
ՔաղաքականԿատարյալ հիմարություն. Ռուսաստան-Արևմուտք ուղիղ բախման վտանգավոր կետ են դարձնում ՀայաստանըԿատարյալ հիմարություն. Ռուսաստան-Արևմուտք ուղիղ բախման վտանգավոր կետ են դարձնում ՀայաստանըԱվելին21:4517.07.25 -
ԻրավականԱնհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։Ավելին21:3017.07.25 -
ՔաղաքականՀայի չուզողություն է միջանցք չտալը. ի՞նչ է անում Հայաստանի՝ Թուրքիայի երազած վարչապետըՀայի չուզողություն է միջանցք չտալը. ի՞նչ է անում Հայաստանի՝ Թուրքիայի երազած վարչապետըԱվելին21:1517.07.25 -
ՔաղաքականՔննարկվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:Ավելին21:0017.07.25