Լրահոս
2025-07-07
-
Իրավական«Միասնական Վարդենիս»–ի ղեկավարն ու Սոթքի ղեկավարը ձերբակալված չեն. նրանց հետ քննչական գործողություններ են կատարվում. News.amՄամուլում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ այսօր առավոտյան ձերբակալվել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։Ավելին13:0507.07.25 -
ՀասարակականԵրևանում 42-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային. նրա կյանքին վտանգ չի սպառնումԵրեկ՝ հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ալեքսան Խ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Կորի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 8-ամյա Սերգեյ Գ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։Ավելին12:5007.07.25 -
ԻրավականԲագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավnրանքների ու զրպարտnւթյունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ. փաստաբանԱհա թե ինչ է անում հակահայը` Էջմիածնի վրա իր պիղծ հարձակումը պլանավորելիս: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:Ավելին12:3907.07.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Մայր Աթոռի վրա նոր հարձակման հրահա՞նգ. Փաշինյանի առավոտյան գրառումըՀայլուր 12։30 Մայր Աթոռի վրա նոր հարձակման հրահա՞նգ. Փաշինյանի առավոտյան գրառումըԱվելին12:3007.07.25 -
ԻրավականՓաշինյանը միջամտում է նախաքննությանը. Միքայել Սրբազանի պաշտպանական թիմՆիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը. հայտարարում է Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը։Ավելին12:1707.07.25 -
ԻրավականՁերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանին«Ըստ մեր տեղեկությունների վաղ առավոտյան ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին և Սոթքի վարչական ղեկավար Սևակ ԽաչատրյանինԱվելին12:0907.07.25 -
ԻրավականԱվարտվել է Սյունիքում 2021 թ.-ի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՍյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը. հայտնում են ՔԿ-ից։Ավելին11:4307.07.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա․ ՍուրենյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա՝ 5-8 աստիճանով։Ավելին11:2707.07.25 -
ՔաղաքականԿարելի է անվերջ հետևել քպ-ական բարոյականության անկումին, ստին ու տգիտությանը և երբեք չտեսնել հատակը․ Լիլիթ Գալստյան«Կարելի է անվերջ հետևել ՔՊ-ական բարոյականության անկումին, ստին ու տգիտությանը և երբեք չտեսնել հատակը։Ավելին11:0907.07.25 -
ՄշակույթՀուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանըՇառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը հուլիսի 18-ին է՝ ժամը 11-ին։ Այն կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում։Ավելին10:5207.07.25 -
ՀասարակականԱնօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ԱՄՆ դեսպանատուն«Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։ ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը»։Ավելին10:3107.07.25 -
ԱշխարհՏեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է մոտ 80-իՏեխասում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 80-ի։ Նրանցից 28-ը երեխաներ են: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։Ավելին10:0307.07.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 7-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ․Ուլնեցու, Բաբայան, Դ․Անհաղթի, Վարշավյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին09:4507.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3007.07.25
2025-07-06
-
ՔաղաքականԽաչատուրյանը դեռ ՀԷՑ-ը խլելու օրենքը չի ստորագրել․ նա ոտքը «կախ է գցում». Politik.amՀուլիսի 3-ին ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին օրենսդրական փաթեթը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած՝ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 27։ ԱԺ-ում ընդունված այս օրենսդրական փաթեթը վերջնական գործարկման փուլ կմտնի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրումից հետո։ Շատերին զարմացրել է այն փաստը, որ ինչպես նախկին դեպքերում, այս անգամ նախագահ Խաչատուրյանը նույն օրը չի ստորագրել ԱԺ-ում հաստատված օրենքը։ Մեր տեղեկություններով՝ Խաչատուրյանը առանձնապես ոգևորված չէ նախաձեռնությամբ։ Տնտեսագետ լինելով՝ նա լավ հասկանում է, որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։ Ավելի կարևորն այն է, որ ինքն ըստ էության դառնում է Հայաստանի և Արցախի համար անգնահատելի ներդրում ունեցող ընտանիքից գույք խլելու գործընթացի մասնակից։ Ըստ մեր աղբյուրների՝ Խաչատուրյանը խուսափողական վարքագիծ է դրսևորում՝ ձգտելով, նույնիսկ ստորագրելու դեպքում, հասկացացնել Կարապետյաններին, որ կատարվածը իր սրտով չէ։ Խաչատուրյանի այս վարքագիծը հիշեցնում է խորհրդային հայտնի ֆիլմի հայտնի դրվագը, որտեղ հերոսուհին արդարանում է «Не виноватая я, он сам пришёл» բղավելով։Ավելին23:5806.07.25 -
ՄիջազգայինՀարավային Կորեայում դատախազը կրկին դիմել է դատարան՝ երկրի նախկին նախագահին ձերբակալելու համարՀարավային Կորեայում հատուկ դատախազը, որը պատասխանատու է ռազմական դրության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության համար, կրկին դիմել է դատարան՝ հանրապետության նախկին նախագահ Յուն Սոկին ձերբակալելու օրդեր ստանալու համար:Ավելին23:3006.07.25 -
ՍպորտԸմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 5։5 հաշվով, սակայն հաղթող ճանաչվեց Բեգոյանը, քանի որ նա կատարել էր ավելի բարձր միավոր տվող հնարք։Ավելին23:0006.07.25 -
ՍպորտԸմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։Ավելին22:3006.07.25 -
ՀայաստանՎեհափառի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ ՊատարագՀուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից ու Սփյուռքից թեմակալ առաջնորդներ,Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կողմից կազմակերպված համահայկական ուխտագնացության եկեղեցասեր երիտասարդներ և բազում հավատացյալ հայորդիներ։ Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձավ խոնարհության առաքինությանը որպես հոգևոր կյանքի առանցք՝ ընդգծելով, որ խոնարհության կենդանի և կատարյալ օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով ուղեկից է ամենքին հոգևոր կյանքի ընթացքում։ «Սիրելի հայորդինե՛ր, Տերը հրավիրում է ամենքիս պայծառակերպության։ Խնդրենք Աստծուց, որպեսզի բացի մեր հոգու աչքերը՝ տեսնելու ճշմարիտը, տեսնելու այն, ինչ սուրբ է և վստահված է ամենքիս Տիրոջ կողմից», - ասաց Հովնան արքեպիսկոպոսը՝ հորդորելով հավատցյալներին անհատական և հավաքական կյանքում ամրագրել աղոթքի մղումը, համերաշխության, եղբայրության ոգին ու գիտակցությունը։ Ապա, իր խոսքն ուղղելով համահայկական ուխտագնացության մասնակից եկեղեցասեր երիտասարդներին, Հովնան Սրբազանը կարևորեց Հայաստանի և Սփյուռքի հայորդիների համախմբումը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում։ «Սուրբ Էջմիածինը ներշնչում է մեզ խոնարհվելու մեր սրբազան ավանդույթների առջև, Սուրբ Էջմիածինը մեր առջև բացում է լուսավորյալ կյաքնի ճանապարհը՝ նոր թռիչք տալով ձեր ծաղկյալ հոգիներին և իղձերին, որպեսզի ինչպես այսօր և հավիտյան միավորի աշխարհասփյուռ հայությանը՝ դառնալով ոգեշնչման աղբյուր մեր զավակների և գալիք սերունդների համար», - նշեց Հովնան Սրբազանը՝ պատգամելով ամենքին ծառայության բարձր գիտակցությամբ կամուրջ լինել Հայրենիքի ու Սփյուռքի միջև։ Համահայկական ուխտագնացության մասնակիցների անունից Սրբազան Հայրն իր որդիական սերն ու երախատգիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին՝ ՀԵՀԵՄ-ի հիմնադրման, հայրական օրհնության ու հոգածության համար։ Վերջում Հովնան Սրբազանը պատգամեց հավատավոր ժողովրդին և երիտասարդներին Հայրենիքով ներշնչված, Սուրբ Էջմիածնով զորացած ամուր փարվել մեր սրբություններին, միմյանց նկատմամբ անվերապահ սիրով հաղթահարել փորձությունները և առաջնորվել դեպի կենարար լույսը։Ավելին22:0006.07.25 -
ՀասարակականԵրևանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարա ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին21:3006.07.25