Լրահոս
2025-07-06
-
ՀասարակականԵրևանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարա ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին21:3006.07.25 -
ՄիջազգայինԳազայում իսրայելական զինված ուժերի գործողություններից զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 57,4 հազարըՆշվում է, որ, ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 57 հազար 418-ի, իսկ վիրավորներինը՝ 136 հազար 261-ի:Ավելին21:0006.07.25 -
ՀասարակականԱրջը հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտելԱրդեն 3 շաբաթից ավելի է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի անասնապահները հայտնվել են արտակարգ իրավիճակում։ Խնդիրը կայանում է նրանում, որ արջերը հանգիստ չեն տալիս թե ՛ մեղվապահներին, թե ՛ անասնապահներին։ Վերջին դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Արջը գյուղի մոտակա արոտավայրում հարձակվել է հորթի վրա, մի մասը հոշոտել ու հեռացել։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan. com-ը: Կայքի թղթակցի հետ զրույցում մտահոգ անասնապահները ասել են․ «Անհանգստացնող է հատկապես այն, որ նման բան չէինք լսել, որ արջը հարձակվի ընտանի կենդանու վրա, իսկ այն արջը որը հարձակվում է ընտանի կենդանու վրա և հոշոտում, նույն հաջողությամբ կարող է հարձակվել նաև մարդկանց վրա։ Լսել էինք, որ փեթակներն է վնասում, ծառերն է կոտրում, այգու հատապտուղներն է հավաքում, բայց որ հարձակվի ընտանի կենդանիների վրա, որ մտնի նախիրի մեջ ու վնասի ընտանի կենդանիներին, առաջին անգամ ենք վերջին 40 տարվա մեջ տեսնում։ Մեզ հասած տեղեկություններով մեծ, արու արջ է։ Գյուղացիներս անպաշտպան ենք զգում և ուզում ենք, որ պատկան կառույցները հետամուտ լինեն»։Ավելին20:3006.07.25 -
ՀասարակականԱռևանգված օտարերկրացուն մահացած են հայտնաբերելՔաղսիի հյուրատներից մեկից առեւանգված օտարերկրացին մահացած է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին մոտ, Երևան - Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» հետնամասում՝ դաշտամիջյան հատվածում, խոտերով թաքցրած հայտնաբերվել է մահացածի մարմինը։ Քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնինն է։ Իրավապահները պարզել են, որ հուլիսի 1-ին Քաղսի գյուղում գործող հյուրատուն են այցելում ՌԴ քաղաքացիներ 40-ամյա Անդրեյ Միրոշնիկը և 23-ամյա Դարյա Ասաբինան։ Նրանք մի քանի օր մնացել են այդ հյուրատանը, իսկ արդեն երեկ՝ հուլիսի 5-ին, զանգահարել են հյուրատան սեփականատիրոջը և հայտնում են, որ իրենք մեկ օր շուտ հեռանում են ու հյուրատան իրենց սենյակում թողնում են գումար՝ կոտրված բաժակի և վնասված անկողնում համար։ Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ նշված անձինք Վախոնինին նշված հյուրատնից «Mazda» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են։ Արդյոք նա մինչ այդ մահացած է եղել, թե ոչ, այն պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ա. Միրոշնիկն ու Դ. Ասաբինան հասցրել են արդեն լքել ՀՀ տարածքը։ Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին20:0006.07.25 -
ՀայաստանՀիմա հասկացա՞ք, թե ինչու ենք մենք կալանավայրերում․ Բագրատ Սրբազանի ուղերձըՍրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակ է գրել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից: «Աշխարհն, այո, շուռ է եկել»,- կասեր հոգելույս Արամաշոտ Պապայանը։ Շուռ եկած աշխարհում է միայն, որ հայտնի «Ձուկ գողացողը», կենդանական ծագումով տարբեր անկենսագիրներ կարող են խոսել իմ և համակիրների, Միքայել Սրբազանի և եկեղեցու, Սամվել Կարապետյանի և այլ արժանավոր հայորդիների մասին, ինչպես նաև ստամբուլյան տրամաբանությամբ վերլուծություն կատարել աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Այսօրվա տեղեկություններն առ այն, որ հուլիսի վերջին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-Փաշինյան հանդիպումը, որը վերահաստատում է մեր այն տեղեկությունը, որ Կ. Պոլսում հենց այս համաձայնությունն էին գոյացնելու «Խաղաղության համաձայնագիր թե պայմանագիր» կոչված «սև թուղթը» ստորագրելու համար, որի բովանդակությունը ցայսօր թաքցված է հայ մարդուց։ Այս մասին տեղեկացրել էի դեռևս հունիսի 18-ին՝ ստամբուլյան հանդիպումից առաջ՝ թե՛ տեղի մասին և թե՛ հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին հնարավոր ստորագրության մասին։ Հիմա հասկացա՞ք, թե ինչու՞ ենք մենք կալանավայրերում, իրական և բուն պատճառը՝ այն է վերացնել դիմադրության հնարավոր օջախները։ Այո՛, ոչ ոքի համար գաղտնիք չի եղել, որ ես և շատերը հստակ ու պարզ հայտարարել ենք, որ փողոցային խաղաղ անհնազանդության պայքարը անհրաժեշտություն է և պահանջված՝ չարիքը մեր երկրից հեռացնելու համար։ Մշտապես շեշտել եմ, որ այս աղետի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է, որը կարող է ի վերջո համախմբել հանրությունը և թույլ չտալ մեր պետության վերջնական հանձնումը։ Պատկերը առավել քան հստակ է, սակայն անելիքներն անորոշ։ Զգուշացնում էի, որ այս վերջնական աղետալի գործողությունը տեղի է ունենալու մարդկանց արձակուրդների շրջանում, որպեսզի նույնիսկ նկատելի չլինի «խավարի քողի տակ», ինչպես եղավ 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը, 2022թ. հոկտեմբերի 6-ը, 2023 թ. սեպտեմբերի 19-24 Արցախի հանձնումը, 2024թ. ապրիլի 19-ի գիշերը, Սև լիճն ու Գորիս-Կապան ճանապարհի հանձնման պարագան և այլն։ Իսկ հիշու՞մ եք, թե ինչ դեպք է տեղի ունեցել գիշերվա քողի տակ… Հունդան խաղաղության համբույրով մատնեց Հիսուսին։ Հիմա նույն «խաղաղության համբույրով» մատնվում է մեր կյանքը։ Սիրելիներ, Այժմ այլևս վաղուց ժամանակը չէ վերլուծությունների, փորձագիտական մեկնաբանությունների, քաղաքական և այլ տարբերությունների։ Մեկ կողմ թողեք ամեն բան և միավորվեք հանուն Հայաստանի, հանուն պատվի և արժանապատվության, հանուն մեր նահատակների, հանուն մեր տառապանքների, հանուն մեր երազների և իղձերի, որոնք ավելի մեծ են քան մեր ժամանակավոր կյանքի սահմանափակ օրերը։ Հաղթանակն այլընտրանք չունի…»-գրել է նա:Ավելին19:3006.07.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:Ավելին19:0006.07.25 -
ՀասարակականԳառնիում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2110»-ում․ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնիԵրեկ՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:Ավելին18:3006.07.25 -
Զինված ուժերՊապիկյանը պարգեւատրել է Բանակային խաղերի մրցանակակիրներինՀուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային խաղերի բարեհաջող ավարտի կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը գոհունակությամբ արձանագրել է, որ մրցումների ընթացքում գրանցված բանակային խաղերի յոթ ռեկորդները վկայում են մասնակիցների ֆիզիկական պատրաստության շարունակական բարելավման մասին: Նախարարը նկատել է նաև, որ բանակային խաղերն ամրապնդում են համագործակցությունն ուժային կառույցների միջև՝ առողջ մրցակցությանը զուգահեռ ձևավորելով գործընկերային ջերմ մթնոլորտ։ Կարևորելով ֆիզիկական պատրաստության դերն ուժային կառույցների ծառայողների պատրաստության գործում՝ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն իր հերթին ընդգծել է, որ հաղթանակն արդյունքն է երկարատև ու քրտնաջան աշխատանքի: Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողության շրջանակում տեղի է ունեցել կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից, բանակային քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք մարզաձևերի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Ուժային կառույցների միջև ընդհանուր թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է պաշտպանության նախարարության հինգերորդ թիմը, երկրորդ տեղը՝ Պետական պահպանության ծառայության թիմը։ Լավագույն եռյակը եզրափակել է ՊՆ երկրորդ թիմը:Ավելին18:0006.07.25 -
ՀասարակականՔարաթափում` Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ ծավալով քար. «Lada» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։Ավելին17:3006.07.25 -
ՀասարակականԱյրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան:Ավելին17:0006.07.25 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին«Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Մենք հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում են անհայտ կորած, բարեհաջող կապաքինվեն»,- ասվում է ԱԳՆ ուղերձում։Ավելին16:3006.07.25 -
ԱռողջապահականԱՆ-ն մանրամասներ է հայտնել ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասինՀիշեցնենք` այսօր առավոտյան Նոր Նորքում վթարի է ենթարկվել թիվ 31 համարի ավտոբուսը։ Դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակվել է փորձաքննություն։Ավելին16:2506.07.25 -
ՀասարակականԻրազեկում․ որոշ հասցեներում ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին16:0006.07.25 -
ՄիջազգայինԵմենի հութիները կրկին հարվածել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանինՆշվում է, որ իսրայելական օդանավակայանին հարված է հասցվել «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով:Ավելին15:3006.07.25 -
ՀասարակականԽոշոր հրդեհ` Գյումրիում գործող կարի արտադրամասումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:33-ին մարվել՝ 09:46-ին: 15 քմ հատվածում այրվել են գույք, կուտակած կտոր և ջերմահարվել է առաստաղը՝ մոտ 5 քմ: Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը արտադրամասի մյուս հատվածներ և տանիք։Ավելին15:0006.07.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են. Ամիրբեկով«Դրանց թվում են Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որը հակասում է խաղաղության պայմանագրի բովանդակությանը և ոգուն, ինչպես նաև այնպիսի կառույցների վերացման անհրաժեշտությունը, որոնք կորցրել են իրենց նշանակությունը, ինչպիսին Մինսկի խումբն է»։Ավելին14:4306.07.25 -
ՔաղաքականԱյդ տխմшրները ձերբակալվել են իրենց шխմախ խելքի պատճառով և կապ չունի ում կողմից․ Զարեհ Սինանյանի հոր գրառումը՝ Բաքվի բանտում գտնվողների մասինՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառման տակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը` Նուրան Սինանյանը վիրավորական գրառում է կատարել Բաքվի և Երևանի բանտերում գտնվող Դավիթ Իշխանյանի և Դավիթ Գալստյանի հասցեին, նշելով.Ավելին14:3006.07.25 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացուՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները և անվտանգ տարածք տեղափոխել հինգ քաղաքացու։Ավելին14:0006.07.25 -
ԱշխարհԱվերիչ ջրհեղեղ` ԱՄՆ Տեխաս նահանգում․ 50 զոհ կաԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 50-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Քեր շրջանի ոստիկանությունը նախկինում հայտնել էր 43 մահվան մասին, այդ թվում՝ 15 երեխայի: ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը X սոցիալական ցանցում հայտնել է արտակարգ իրավիճակի մասին Տեխասի Քեր շրջանի մի քանի քաղաքներում: CNN-ի տվյալներով՝ տարածաշրջանում կես միլիոնից ավելի մարդ ջրհեղեղի վտանգի տակ է: Տեխասի նահանգապետը հայտարարել է, որ նահանգային իշխանությունները ուղարկում են բոլոր հասանելի ռեսուրսները, այդ թվում՝ Ազգային գվարդիան, ավերիչ ջրհեղեղի դեմ պայքարելու համար:Ավելին13:4206.07.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։Ավելին13:3006.07.25