Լրահոս
2025-07-06
-
ՔաղաքականՌուսական ալիքները կարող են փակվել. վիրավորական է համարում դրանց բովանդակությունը ՀՀ իշխանությունըՌուսական ալիքները կարող են փակվել. վիրավորական է համարում դրանց բովանդակությունը ՀՀ իշխանությունըԱվելին13:0006.07.25 -
ՀայաստանՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է«Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի»։Ավելին12:4006.07.25 -
ՍփյուռքԳերմանիայում ամեն կիրակի ցույց տեղի կունենա՝ Սրբազանների և Կարապետյանի ազատ արձակման պահանջովԱյսուհետ հայտարարում ենք՝ ամեն կիրակի, ժամը 15:00 Բեռլինում հայկական դեսպանատան առջև կազմակերպելու ենք բողոքի ցույց, մինչև ապօրինի ձերբակալված Միքաել Արքեպիսկոպոս Սրբազանը, Բագրատ Արքեպիսկոպոս Սրբազանը, Սամվել Կարապետյանը և մյուս քաղբանտարկյալները ազատ չարձակվեն։ Այս մասինի ֆեյսբուքյան իր էջում գրել է գերմանահայ հասարակական գործիչ, պրոֆեսոր Ավետիս Սադոյանը: «Բանտերը գողերի, ավազակների ու դավաճանների համար են, ոչ թե Սրբազանների ու ֆորբսի ցուցակներում ներառնված հայ մեծահարուստների համար։ Մյուս Ցույցը՝ հուլիսի 6-ին դեսպանատան առջև։ Հաջորդը հուլիսի՝ 13-ին։ Ցույցին կարող եք միանալ նաև առցանց։ Առցանց մասնակցության համար դիմել Արամ Մկրտչյանին: Բարձրացնենք մեր ձայնը ընդդեմ Հայաստանի բռնապետական ռեժիմի Նիկ․- Փաշի ղեկավարությամբ, որն իր դաժանությամբ անցավ բոլոր նախկիններին, որը իր կառավարությամբ ապրում է առանձին կյանք, իսկ ժողովուրդը առանձին կյանք, որը նույնիսկ սահմանադրության օրը նշում է ոչ թե իր ժողովրդի հետ այլ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ Օպերայի շենքում, փակված ոստիկանության եռաշերտ շղթայով քանի որ ժողովրդի հետ նա այլևս ոչ մի աղերս չունի։ Ուրախ կլինենք ձեր դիրքորոշումը լսել ու լսել դարձնել գարշելի ռեժիմի ներկայացուցիչ ՀՀ դեսպանատան աշխատակիցներին ու անձամբ դեսպանին, որը նախորդ ցույցից տասնհինգ րոպե առաջ ծլկեց դեսպանատնից թողնելով դեսպանատունը դատարկ, որ հանկարծ ստիպված չլինի գերմանական ոստիկանության հորդորների տակ դուրս գա և վերցնի ցույցի պահանջագիր-պետիցիան։ Հ․ Գ․ Բեռլինում 29.06.2025 ցույցը Սփյուռքում գրանցված առաջին ցույցն էր ի պաշտպանություն ձերբակալված Սրբազանների և Սամվել Կարապետյանի»։Ավելին12:3006.07.25 -
ՀասարակականԱյրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով:Ավելին12:0006.07.25 -
Աշխարհ18 մարդ է տուժել Մալյորկայի օդանավակայանում Ryanair-ի ինքնաթիռից տարհանման ժամանակՆշվում է, որ թռիչքի նախապատրաստական փուլի ժամանակ օդանավի անձնակազմը ցամաքային ծառայություններին տեղեկացրել է ինքնաթիռի սրահում հնարավոր հրդեհի մասին։ Ըստ աղբյուրի՝ բռնկման ահազանգով անմիջապես սկսվել է ուղևորների տարհանում։Ավելին11:3006.07.25 -
ՀասարակականՔաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդուԵրեկ՝ հուլիսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10- ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղսի գյուղի հյուրատներից մեկից մի քաղաքացու են առևանգել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հյուրատնից դեռևս անհայտ անձանց կողմից ավտոմեքենայով առևանգվել է օտարերկրացի տղամարդ և նրան հայտնաբերելու ուղղությամբ քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները ու քննիչները սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել։ Իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է նա մինչ այդ սպանվել է, ապա դին փորձել են տեղափոխել, որպեսզի թաքցնեն, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով նույնպես օտարերկրացի է և մի քանի օր է՝ բնակվում էր նշված հյուրատանը։Ավելին11:0006.07.25 -
ՀասարակականԵրևանում 31 համարի ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. վիրավորներ կանԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված երթուղին սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից մինչև Ջրվեժ թաղամաս։Ավելին10:5406.07.25 -
ՔաղաքականՓեզեշքիանի այցը բռնшզшվթված Ստեփանակերտ լայն քննադատություն և մեծ հակազդեցություն է առաջացրել. ՈսկանյանԲաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված Ստեփանակերտ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, մեղմ ասած, տհաճ այցը վերջինիս նկատմամբ ոչ միայն լայն քննադատություն, այլ նաև մեծ հակազդեցություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում՝ ընդհուպ մինչև այն, որ սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում շրջանառվում են «#քաղաքական_սնանկություն» հեշթեգով գրառումներ՝ պահանջելով նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկ և նրա հեռացում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Բայց ամենաազդեցիկը տարածվող այն նկարն է, որտեղ մի կողմում Իսրայելի մերձավոր դաշնակից Բաքվի բռնապետի հետ գրկախառնված Փեզեշքիանն է, իսկ մյուսում՝ իսրայելական վերջին ագրեսիայի նահատակների թարմ շիրիմները՝ «Թշնամուն գիրկն առնելը հողի գիրկն է ուղարկում բարեկամներին» գրառմամբ»,- գրել է նա։Ավելին10:3006.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0006.07.25 -
ՀասարակականԵրկրաշարժ` Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։Ավելին09:3006.07.25
2025-07-05
-
ՄիջազգայինՖրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է վթարվել«Շատորու-Վիլեր օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռը վթարվել է։ Օդաչուն, որն ինքնաթիռում միակ մարդն է եղել, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է»,-գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։Ավելին23:5805.07.25 -
ՀասարակականՀերոսի մոր ձեռքն է․ դարձել է «ծառայություն» իրականացնող իրավապահի վրա ազդող կին․ Մելոյան«Սա մեր զոհված հերոսի մոր ձեռքն է, ով ինչպես միշտ առաջնագծում է եղել, այս անգամ՝ Եկեղեցու պատնեշը, ու դարձել «ծառայություն» իրականացնող իրավապահի վրա ազդող կին»։Ավելին23:4505.07.25 -
ՔաղաքականԻնձ արգելել են մուտք գործել Հայաստան. Կարեն ԻգիթյանԱյսպիսով, բարեկամներ, ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է Ռուս-Հայկական Համալսարանի դասախոս և փորձագետ Կարեն Իգիթյանը։ Իր խոսքով՝ ինքը վերադառնում էր Պյատիգորսկից, որտեղ մասնակցել է «Կովկասյան երկխոսությանը» և խոսել է արմատականության մասին, որը տարածում է Թուրքիան Կովկասում։ «Հայաստան ժամանելուն պես Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայտարարեցին, որ ինձ արգելվել է մուտք գործել երկիր։ ԱԱԾ-ի և օդանավակայանի անվտանգության ծառայության համար հարցեր չկան. նրանք իրենց պահեցին հնարավորինս ճիշտ և պրոֆեսիոնալ։ Բայց կան հարցեր (հռետորական) Հայաստանի իշխող ուժերի համար։ Ո՞րն է արգելքի պատճառը։ Որովհետև ես լրատվամիջոցներում հանդես եմ եկել Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության օգտի՞ն։ Կամ որովհետև խոսել եմ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասի՞ն։ Ես վերջին 16 տարիների ընթացքում ապրել և աշխատել եմ Հայաստանում։ Ափսոս, որ հիմա չեմ տեսնի իմ հարազատներին, դասախոս կոլեգաներիս, ընկերներիս և ուսանողներիս։ Դասախոսները կհասկանան, թե ինչն է հատկապես վշտացնող այս իրավիճակում. դուք անհանգստանում եք այն երիտասարդների համար, ովքեր սպասում էին մեր դասախոսություններին, ուզում էին գրել իրենց թեզերը իմ ղեկավարությամբ։ Ամեն դեպքում, սա վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբը։ Մենք կապի մեջ կմնանք», - նշել է Իգիթյանը։Ավելին23:3005.07.25 -
ՀասարակականՈւժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, սյուներ թեքվելՀուլիսի 5-ին՝ ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ փրկարարական աշխատանքներ են իրականացվում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, Երևան քաղաքի Խանջյան, Կուրղինյան, Եղբայրության, Իսրայելյան, Շահումյան, Չեխովի, Ագաթանգեղոսի, Չարենցի, Հասրաթյան, Անդրանիկի փողոցներում, Սայաթ-Նովայի, Արշակունյաց, Բաղրամյան պողոտաներում։ Տեղում իրականացվում են տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։ Նշված հասցեներում աշխատանքները շարունակվում են: Մանրամասները՝ ՆԳՆ փրկարար ծառայության տեսանյութում։Ավելին23:1505.07.25 -
ՄիջազգայինՌուսներն առաջ են գնում ցամաքում, ուկրաինացիներն ակտիվ են օդում. ծանր մարտեր են ռազմաճակատումՌուսներն առաջ են գնում ցամաքում, ուկրաինացիներն ակտիվ են օդում. ծանր մարտեր են ռազմաճակատումԱվելին23:0005.07.25 -
ՀասարակականՀաստաբուն ծառի ճյուղը ընկել է տրանսպորտին սպասող կնոջ վրա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԺամը 18։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Ձախ բազկի և ուսագոտու շրջանի ջնջխած վերք, խառը տիպի պրոֆուզ արյունահոսությամբ։ Ձախ բազկոսկրի և ձախ անրակոսկրի բաց կոտրվածք՝ տեղաշարժով։ Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Ճակատային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։Ավելին22:4505.07.25 -
Արտաքին քաղաքականությունՀայերը Թուրքիա կմտնեն Թալեաթի թրի տակո՞վ. սկանդալային օրինագիծ՝ ՄեջլիսումՀայերը Թուրքիա կմտնեն Թալեաթի թրի տակո՞վ. սկանդալային օրինագիծ՝ ՄեջլիսումԱվելին22:3005.07.25 -
ՄիջազգայինՖիդանը և Լավրովը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև Գազայի հատվածի իրադարձությունները, Իրանի միջուկային գործունեությունը, իրավիճակը Աֆղանստանում և տարածաշրջանային այլ հարցեր։Ավելին22:2105.07.25 -
ՔաղաքականԵրեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը, ինչպես որ սպասելի էր, բազմապատկվեցին. Սևակ ՀակոբյանԱնցած օրերին էի անդրադարձել, համոզմունքս ամրապնդվեց․ երեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը, ինչպես որ սպասելի էր, բազմապատկվեցին։ Չնայած իշխանության բոլոր կալիբրների ներկայացուցիչների հիստերիային, ճնշումներին, ակտիվիստներին զանգ-ահաբեկումներին, ոստիկանության բաժիններ հրավիրելուն, Կարապետյանի կալանավորում-չթողնելուն, ՀԷՑ-ի խլելուց անգամ հետո, հավաքվեց մարդկանց պատկառելի թիվ։ Երեկ նայելով երթի մասնակիցների քանակը, անկեղծորեն մտածում էի, որ իշխանությունը հերթական հիմարությունն արեց՝ իր դեմ դիմադրության նոր, գուցե ինչ-որ իմաստով ավելի հզոր օջախ ստեղծելով։ Ինչպես որ միշտ է, Նիկոլն այս անգամ ևս քայլն անելուց հետո երևի սկսեց մտածել։ Գուցե վաղուց պլանավորել էր, դա էլ չեմ ժխտի։ Ու հիմա, իր ուսապարկերը, սկսել են ինչ-որ ծիծաղելի բաներ հորինել՝ տպավորությունը իբր մեղմելու համար։Ավելին22:2005.07.25 -
ՄիջազգայինԻրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ«Նրանք հրաժարվել են ստուգումներից, հրաժարվել են դադարեցնել հարստացումը։ Բայց այնուամենայնիվ, փաստացի մենք տեսնում ենք, որ ծրագիրը դադարեցված է։ Թեև հնարավոր է՝ նրանք այլ վայրում շարունակում են աշխատանքները»,-ասել է Թրամփը։Ավելին22:1505.07.25