Լրահոս
2025-06-26
-
ՀայլուրՀայլուր 20։30 Բռնաճնշումներ՝ Ստալինի ոճով և Էրդողանի հրամանո՞վ. փաշինյանական սրացումների պատճառներըՀայլուր 20։30 Բռնաճնշումներ՝ Ստալինի ոճով և Էրդողանի հրամանո՞վ. փաշինյանական սրացումների պատճառներըԱվելին20:3026.06.25 -
ՀասարակականՈւրեմն բոլորս էլ ահաբեկիչներ ենք. մարդիկ չգիտեն՝ լացե՞ն, թե՞ խնդան Փաշինյանի սարքած բարդակի վրաՈւրեմն բոլորս էլ ահաբեկիչներ ենք. մարդիկ չգիտեն՝ լացե՞ն, թե՞ խնդան Փաշինյանի սարքած բարդակի վրաԱվելին20:1526.06.25 -
ՀասարակականԵրևանում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքումՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։Ավելին20:1026.06.25 -
ՀայաստանՍրբությունը քամահրողներն ու ծաղրողները խոսում են վեհությունից... խելքի աշեցեք. Տեր Փառեն քահանա ԱռաքելյանՀայհոյանքը պարզ մարդու կենցաղ բերողները, սրբությունը քամահրողներն ու ծաղրողները խոսում են վեհությունից... խելքի աշեցեք, այս մասին հայտարարել է Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ «Փա՜ռք Աստծո, գիտենք, որ մարդկանց մեծամասնությունը պարկեշտ են և չեն կիսում որոմ ցանողների կարծիքը, ուղղակի «Խաչը հանիր նրա» գոռացողներն են ակտիվացել։ Պարկե'շտ մարդիկ, «Խաչը հանիր նրան» բղավողներին հավանություն մի՛ տվեք։ Ու հիշե՛ք, բարին միշտ պարզ ճակատով է քայլում։ Աստված օգնական, Վեհափառ Տեր»,- նշել է Տեր Փառենը։Ավելին20:0026.06.25 -
ՔաղաքականՊետք է բացառվի քրվարույթի ընթացքում իրավապահներին պարգևատրելը, գովելը կամ ինչ-որ եղանակով ուղղորդելը. Խուդոյան․ News.amՆորմալ, ադեկվատ իշխանության պարագայում, նորմալ երկրում առհասարակ պետք է բացառվի քրեական վարույթի ընթացքում, դատական ակտ չեղած պայմաններում նման տեսակի միջամտությունը և իրավապահներին գովելը կամ ինչ-որ եղանակով ուղղորդելը: Եթե նախկինում գործերով դա արվում էր ինչ-որ կես խոսքերով, ուղղորդումներով, երբեմն գաղտնի, երբեմն տեսնում էինք, որ այդ իրավապահները պարգևատրվում են, բայց դա ներկայացվում էր որպես ընթացող գործողություն, այլ ոչ թե քաղաքական իշխանության կողմից խոստում կամ խոստման կատարում, դրանք դեռ թույլ դրսևորումներ էին: Հիմա արդեն շատ բաց, պարզ և ստարտն են ազդարարում քաղաքական հետապնդումների, և տեղում էլ արդեն հընթացս կառավարում կեղծ ինֆորմացիոն հոսքերը, և փաստորեն, պարգևատրում այն պաշտպանող անձանց, որոնք ակնհայտ ապօրինի գործողություններ են կատարում»,– ասաց փաստաբանը։Ավելին19:4526.06.25 -
ՔաղաքականՊոլի փետերով հեղաշրջման փորձը կանխելու համար Փաշինյանը կպարգևատրի «գործեր կարողներին»Պոլի փետերով հեղաշրջման փորձը կանխելու համար Փաշինյանը կպարգևատրի «գործեր կարողներին»Ավելին19:3026.06.25 -
ԻրավականԻրավական ամենաթողություն Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքի շուրջ․ փաստաբանական թիմի հայտարարությունըՆախ՝ Արմեն Դանիելյանը պարտավոր լինելով անհապաղ կարճելու վարույթը, մատնվել էր հատուկ անգործության: Այնուհետև՝ Դատախազությունը ներկայացնում է վերաքննիչ բողոք, այն պայմաններում, երբ քննիչի միջնորդությունը բավարարվել էր ամբողջությամբ, այսինքն բողոքարկման հարցի բացակայության պայմաններում՝ բողոք է ներկայացվել: Այս ամենը կատարվել է զուտ նրա համար որպեսզի Արմեն Դանիելյանը ամեն գնով շարունակի մնալ բողոքը քննող դատավոր: Միաժամանակ սրանով Արմեն Դանիելյանը չի սահմանափակվել: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը ուղարկել է որոշում, որով վարույթ է ընդունել դատախազի բողոքը, բայց նաև սահմանել է նոր նշաձող իրավունքի սահմանազանցման՝ փաստաբանական խմբի ներկայացրած բողոքը, որից հրաժարվելու միջնորդություն էր ներկայացվել՝ ևս վարույթ է ընդունվել: Ավելին՝ պաշտպանության կողմին տրվել է ընդամենը 1 օր ժամկետ դիրքորոշումներ ներկայացնելու համար, իսկ դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2025 թվականի հուլիսի 4-ը:Ավելին19:2426.06.25 -
ՄիջազգայինՀունգարացիները դեմ են քվեարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանըԽորհրդակցական հանրաքվեն, որը ներառում էր Հունգարիայի կողմից ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցության հարցը, անցկացվել է ապրիլի սկզբից մինչև հունիսի 20-ը։ Հանրաքվեի արդյունքները պարտադիր չեն Հունգարիայի կառավարության համար։Ավելին19:1526.06.25 -
ՀասարակականԱրարատի մարզում պարեկն ինքնասպանություն է գործելԱյսօր՝ հունիսի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Լևոն Անտոնյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 27-ամյա Խորեն Զ․-ն է, ով աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում՝ որպես պարեկ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը տանը ինքնասպանություն է գործել։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «ինքնասպանություն» կամ «ինքնասպանության փորձ» հատկանիշներով։Ավելին19:0026.06.25 -
ՔաղաքականԴատապարտում ենք իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը. հայտարարությունՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեն կազմակերպական իր ողջ կառույցով, դատապարտում է Հայաստանի Հանրապետության գործող վարչախմբի շղթայազերծած հալածանքի արշավը ՀՅԴ Հայաստանի կառույցի և ընդդիմադիրների դեմ։ «Այս վարքագծով Հայաստանի Հանրապետության ղեկին հայտնված վարչախումբը, կամայականորեն ու նենգորեն ևս մեկ անգամ ոտնահարում ու հարված է հասցնում ժողովրդավարության տարրական սկզբունքները ու հստակորեն բացահայտում է բռնատիրության ճանապարհով իշխանությունը երկարաձգելու իր դիտավորությունը։ ՀՅԴ Կանադայի կառույցը վերահաստատում է իր ամբողջական ներուժը ի գործ դնելու Հայաստանի եւ Արցախի հանդեպ իր հանձնառությունը։ Դատապարտում ենք ու մերժում իշխող վարչախմբի դավադիր վարքագիծն ու կեղծ խաղաղության օրակարգը: Միաժամանակ, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցին եւ պահանջում ենք, որ անհիմն մեղադրանքներով դրսևորված քաղաքական հալածանքի այս նոր ալիքը անհապաղ վերջանա»,– ասվում է հայտարարության մեջ։Ավելին18:4926.06.25 -
ՔաղաքականԸնդդիմությանը «բռնելու» անոնսը տրվել էր դեռ երկու շաբաթ առաջ՝ ԱԺ-ում․ ԳալստյանՍա էլ բավարար չէ․ Փաշինյանի՝ որպես բռնապետական ռեժիմ կառուցողի փաստն արդեն միջազգային զեկույցներն են արձանագրում, և մեջտեղ է նետվում «ահաբեկչության» թեզը։ Դե, ահաբեկչությունը, բնականաբար, սրբազան կով է արևմտյան աշխարհի համար, ինչը թույլ կտա ապահովագրել իրեն՝ երկրում քաղաքական տեռորը շարունակելու ծրագրի քողով։ Իսկ միջազգայիններն էլ, իհարկե, պարտավոր են հավատալ և քաջալերել «պրոռուսական ագենտ ահաբեկիչների» դեմ պայքարը։Ավելին18:4526.06.25 -
ՔաղաքականԼիդյա Մանթաշյանը սկզբունքային է, քանզի ընտրել է ոչ թե հեշտությամբ, այլ ճշմարտությամբ տանող ճանապարհ. Մարիա Գալստյան«ՏաԼույս» մանկապատանեկան երգչախմբի խմբավար Մարիա Գալստյանն իր զորակցությունն է հայտնել «Սրբազան պայքար» շարժման աջակից, երկու ամսով կալանավորված Լիդյա Մանթաշյանին. «Սիրելինե՛րս, սրբազան պայքարի, Հայրենիքի ազատագրման համար մտահոգ ու աջակցող մարդիկ, զորակցությունս եմ հայտնում շատերիս համար հարազատ դարձած երիտասարդ կնոջը` Լիդյա Մանթաշյանին: Երբ մենք խոսում ենք պայքարի, արդարության, հայրենիքին նվիրվելու մասին, հաճախ առաջինը հիշում ենք ուժը, զենքը, մարտը։ Բայց ես այսօր ուզում եմ անդրադառնալ մի այլ կանացի ուժի, որը չի աղմկում, բայց երբեք չի լռում ու կորչում։ Լիդյան հիմա ազատազրկման մեջ է ու իր մեջ կրում է արժանապատվության լռությունը, սրտում պահում է ցավը որպես աղոթք։ Անազատության մեջ, բանտախցում, իր վահանը սերն է, իսկ ճշմարտությունը՝ սուր։ Վերջերս կորցրեց հորը և ներանձնային ցավի մեջ երբեք չվախեցավ ու չսասանեց իր հավատամքը, քանի որ իր ներսում ունի հավատ, որը բազմակի զորավոր է, ինչպես մեր տեսիլքներն ու իղձերը, քան մեր ապրած տարիներն ու ժամանակը։ Նա քայլում է լույսի մեջ՝ աներկյուղ, հույսի ջահը ձեռքին՝ հանուն նրանց, ովքեր մոլորվել են խավարում։ Նա ոչ միայն պայքարող կին է, այլ խորհուրդ՝ կանգուն սյուն սերնդի համար, որ ապրում է ոգու լույսով, ոչ միայն ներկայությամբ։ Նա սկզբունքային է, քանզի ընտրել է ոչ թե հեշտությամբ, այլ ճշմարտությամբ տանող ճանապարհ։ Նա գիտի՝ սրբազան պայքարն անհնար է թերի հավատով, և պատրաստ է իր կյանքը զոհաբերել ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի լուսավոր գաղափարի։ Լիդո ջան, կամքդ կոփվել է ցավի ու փորձության բոցերի միջով, սիրտդ բաբախում է հայրենիքի համար՝ ոչ որպես հողի, այլ որպես սրբազան պատառ հոգևոր հանձնառության, արժանապատվության ու ճշմարտության: Ու թերևս ինձ համար կյանքդ երգ չէ, որ պետք է լսվի, այլ աղոթք է, որ շատերիս հիմա ապրեցնում է և անսասան պահում մեր հավատամքի մեջ: Պի´նդ կաց, քեզ հետ ենք»:Ավելին18:3526.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Միքայել սրբազանին ևս բանտարկություն է սպառնում. քրեական վարույթ՝ արքեպիսկոպոսի դեմՀայլուր 18։30 Միքայել սրբազանին ևս բանտարկություն է սպառնում. քրեական վարույթ՝ արքեպիսկոպոսի դեմԱվելին18:3026.06.25 -
ՀասարակականՑավի հետ չհարմարված արտիստը. Հայաստանը վերջին հրաժեշտն է տվել Գուժ ՄանուկյանինՑավի հետ չհարմարված արտիստը. Հայաստանը վերջին հրաժեշտն է տվել Գուժ ՄանուկյանինԱվելին18:1526.06.25 -
ՔաղաքականԴավիթին առանց փաստերի պարզապես կալանավորեցին, որովհետև նա անհայրենիք ապրելը չընկալեց․ Մետաքսե Հակոբյան«Դավիթը ՀԱՅ է։ Դավիթն իմ ընկերն է, իմ եղբայրն է։ 2018-ից Դավիթի հետ, մոռանալով սեփական բարեկեցությունը, գիտակցելով ՀՀ-ում իշխանազավթման հետևանքները, չընդունելով շատերի «գլուխը դինջ ապրելու» կեցվածքը, նետվեցինք պայքարի։ 2020-ի սկզբից արդեն քրեական գործեր էին «կարում» մեզ վրա, միայն այն բանի համար, որ ամենօրյա ռեժիմով խոսում էինք, որ ահասարսուռ պատերազմ է լինելու, որ Արցախը հանձնելու են, որ ի վերջո գաղթական ենք դառնալու։ Ավաղ… շատերն ի պատասխան տարակուսում էին. «հանգիստ ապրեք էլի», «ձեզ պե՞տք է», «չեք վախենու՞մ»… Սրանք չեն փոխվել, էլի են նույնը ասում ու վախից ծվարած գոյությունն են քարշ տալիս։Ավելին18:0926.06.25 -
ՀայաստանՍտի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել, քան հալածելը․ մեր հաղթանակը այլընտրանք չունի․ Բագրատ ՍրբազանՍրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել ժղովրդին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. Իմ շատ սիրելի ժողովուրդ, Նախ ցանկանում եմ ամբողջ սրտով խոնարհ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր աջակցության և զորակցության համար և ձեր ներողամտությունը հայցել անհարմարություններ պատճառելու համար։ Ստի և կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունը այլ կերպ չի կարող վարվել, քան հալածելը, լռեցնելը բոլոր նրանց, ովքեր ճշմարտության և արդարության ճանապարհի մարտիկներ են, ում համար թանկ է Հայրենիքը, սեփական պետությունը և պատիվը։ Չկա ավելի քաղցր երևույթ, քան հալածվելը Հայրենիքի և պատվի համար։ Պատիվ է մեզ անցնել այս ճանապարհը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, իմ, մեր որոշումը մեկն է՝ մեր խոցված մոր՝ Մայր Հայաստանի ազատագրումը, մեր պատվի և ուրախության վերականգնումը։ Չտրտմե՛ք, չընկճվե՛ք, չկասկածե՛ք և չտատամսե՛ք. իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է և մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը։ Այո՛, Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս «նոր» հայաստանին, Եռագույնը՝ սև ու սպիտակին, Տաճարը՝ փողոցին։ Քանի որ մեր երազներն ու իղձերը ավելի են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը։ Ապրում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերը, քանզի հենց ինձ և ձեզ է տրված իրականացնելու մեր Տան կառուցման առաքելությունը, կյանքի կոչելու մեր Ավետյաց Երկրի Տեսիլքը։ Մեր հաղթանակը այլընտրանք չունի… Հ.Գ. Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ՔՊ-ական պատգամավորները սուտ լուրեր են տարածում, իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը։ Ստի ու կեղծիքի իշխանությունը չի կարող այլ բան անել, քան սուտ ու կեղծիք տարածելը։ Բայց, ինչպես արդեն ասացի, ստի վերջը մոտ է։ Ամեն բան լավ է լինելու։ Բագրատ արք. ԳալստանյանԱվելին18:0526.06.25 -
ՔաղաքականԷլեկտրոցանցերը պետք է տա թուրքական ընկերությանը, իսկ գազը ստանա Ադրբեջանից․ քաղաքագետԿամաց-կամաց բացվում է, թե Էրդողանի հետ ինչ է պայմանավորվել. այսպես էլ Գորիս-Կապան ճանապարհը տվեց, օգտագործելով գյուղերի ադրբեջանական անվանումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսով, իհարկե, էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է ավելացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում: Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով՝ երկու ատոմակայան ենք ստացել, և հարց է՝ այդ ատոմակայանն ինչպե՞ս կառավարենք. դա երկրորդ խնդիրն է»: Նկատի ունի, որ արևային էլեկտրակայանների հզորությունն արդեն երկու անգամ ավելի շատ է, քան ատոմակայինը: Թուրքիան ու Ադրբեջանը վաղուց են պահանջում, որ ատոմակայանը փակվի, փաստորեն դուրս է գալիս, որ արդեն խոստացել է փակել: Հաջորդ փուլը էլեկտրոցանցերը պետք է տա թուրքական ընկերությանն, իսկ գազը ստանա Ադրբեջանից, որպես «խաղաղության» ու «համագործակցության» երաշխիք: Դեևս երկու-երեք տարի առաջ ՔՊ պատգամավորներից մի քանիսն այդ միտքը բարձրաձայն հայտնել էին: Իսկ իր ԱԺ նախագահն ասում է, պայմանագիրը Ադրբեջանը որ ստորագրի, ադրբեջանցիները հանգիստ կապրեն Հայաստանում, ինչպես՝ Վրաստանում: Իսկ Ադրբեջանում բլոգերին դատում են, որ հայերի հետ նամակագրություն է ունեցել: Սա է ծրագիրը, սա է Եկեղեցու ու Սամվել Կարապետյանի դեմ արշավի իմաստը»։Ավելին18:0026.06.25 -
ՀասարակականՀայաստանում կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքը«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։ Առաջին զբոսաշրջային գնացքը կմեկնարկի հունիսի 28-ին՝ 9-օրյա երթուղով, որը կանցնի Հայաստանի և Վրաստանի քաղաքներով։ Գնացքով կճանապարհորդեն շուրջ 300 հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներ, ովքեր կայցելեն Սևան, Երևան, Գյումրի, ինչպես նաև Թբիլիսի, Քութայիսի և Բաթումի։ Ուղևորության ընթացքում զբոսաշրջիկները կապահովվեն բարձր հարմարավետությամբ՝ տեղակայվելով ՀԿԵ ընկերության վագոններում, որոնք կհանդիսանան, որպես հյուրանոցային սենյակներ։ Գնացքում նախատեսված են հարմարավետ քնելու պայմաններ, օդորակիչ, լոգասենյակներ և այլ ծառայություններ։ Այս ընթացքում հյուրերը կկարողանան լիարժեք ծանոթանալ Հայաստանի և Վրաստանի մշակույթին, պատմությանը, բնությանը և տեսարժան վայրերին։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է. «Երկաթուղային զբոսաշրջությունը աշխարհում լայնորեն կիրառվում է, բայց Հայաստանում այն դեռ նորություն է։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ընդլայնել մեր ծառայությունների շրջանակը և նոր լիցք հաղորդել տարածաշրջանային զբոսաշրջությանը։ Մենք վստահ ենք, որ բարձրորակ ծառայությունները կգնահատվեն մեր հյուրերի կողմից, իսկ երկաթուղային զբոսաշրջությունը կդառնա Հայաստանում զարգացող և կայուն ուղություն»։ Չարտերային ուղևորությունները նորություն չեն ՀԿԵ-ի համար. ընկերությունն արդեն մի շարք հաջող փորձեր ունի ներպետական ուղղություններով՝ էլեկտրագնացքների միջոցով։ Վերջին չարտերային ուղևորությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղով։ Սակայն առաջին անգամ է, երբ նմանատիպ նախագիծն իրականացվում է միջազգային երթուղում՝ զբոսաշրջային նպատակներով։ Gepard Express ընկերությունը երկաթուղային զբոսաշրջության ոլորտում ունի երկարամյա փորձ և մասնագիտացված է միջազգային տուրիստական երթուղիների կազմակերպման մեջ։ Հայաստանի և Վրաստանի գեղատեսիլ բնությունը, հարուստ մշակույթը և պատմական ժառանգությունը խոստանում են դարձնել այս նախաձեռնությունը յուրահատուկ և հիշարժան բոլոր մասնակիցների համար։Ավելին17:4526.06.25 -
ՄիջազգայինԲողոքի ուժգին ալիք՝ Եվրոպայում. ՆԱՏՕ-ն որոշել է ավելացնել ռազմական ծախսերըԲողոքի ուժգին ալիք՝ Եվրոպայում. ՆԱՏՕ-ն որոշել է ավելացնել ռազմական ծախսերըԱվելին17:3026.06.25 -
ՀայաստանՀայաստանի առաջին արբանյակի շուրջ քրեական վարույթը պետական գաղտնիք է պարունակում. «Հետք»2024-ի աշնանը մամուլը գրեց, որ արբանյակի վերաբերյալ առկա է քրեական վարույթ, որով նախաքննություն է ընթանում Հակակոռուպցիոն կոմիտեում: Սակայն Գլխավոր դատախազությունը թեմայի շուրջ լրագրողների հարցումներին չի պատասխանում՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի այն դրույթին, որի համաձայն՝ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե այն պարունակում է պետական, բանկային, առեւտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն:Ավելին17:1526.06.25