Լրահոս
2025-06-26
-
ՀայաստանԱղոթքով սպասում եմ զարհուրելի հաջորդ իրադարձություններին. ամեն ինչ նոր է սկսվում. Թովմաս ուրարակիր Առաքելյան«Մեր երկրում ամեն ինչ ավելի քան պարզ է ու պարզունակ: Մինչև հիմա համառորեն չհասկացողներին ոչինչ բացատրել այլևս հնարավոր չէ: Աղոթքով սպասում եմ զարհուրելի հաջորդ իրադարձություններին՝ զարմանալու կարողությունս վաղուց սպառած: Աղոթքով մնանք։ Ամեն ինչ նոր է սկսվում...»,-գրել է նա։Ավելին14:0026.06.25 -
ՔաղաքականԴեմ ես վիլայեթացմանը՝ ուրեմն քո հետևից կգան՝ եթե ոչ այսօր, ապա վաղը․ Արմեն ԱյվազյանՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրել է․ «2021թ-ից ի վեր բազմիցս եմ հրապարակավ նախազգուշացրել, որ ՀՀ ընթացիկ վիլայեթացումը՝ պետական ինքնիշխանության համակարգային ապամոնտաժումը հօգուտ ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի, բնականաբար ուղեկցվելու է հասարակության դիմադրությամբ և իշխանության լայնածավալ բռնաճնշումներով։ Այլ կերպ հնարավոր չէ, որովհետև թուրքացումը հակասում է հայ մարդու աշխարհայացքին ու հավաքական մտայնությանը՝ նրա ինչպես գիտակցական, այնպես էլ անգիտակցական շերտերին։ Ազգային օրակարգի քայքայումը և դրա ենթարկումը Թուրքիայի և Ադրբեջանի գաղութատիրական խոսույթներին ոչ այլ ինչ է, քան հիբրիդային պատերազմ հայոց ինքնության և էության դեմ։ Այսօրվա զարգացումները վկայում են, որ իշխանությունն անցել է համընդհանուր կանխարգելիչ հարձակման՝ նպատակ ունենալով խափանել հայ հասարակության դիմադրությունն առաջիկա ստրկացուցիչ և կապիտուլյացիոն «խաղաղության պայմանագրերին» ու անհայտ գաղտնի պայմանավորվածություններին։ Դեմ ես վիլայեթացմանը՝ ուրեմն քո հետևից կգան՝ եթե ոչ այսօր, ապա վաղը։ Խուզարկություններ, ձերբակալություններ, քաղաքական պատվերով մեղադրանքներ, ուղղորդված դատավարություններ, կեղծ քարոզչական արշավներ… ահա սա է Հայաստանի ներկան և, ըստ երևույթին, մոտակա ապագան։ Սակայն իշխանության պատժիչ ռեսուրսը անսահման չէ։ Ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Այս ամենը կարող է դառնալ ոչ միայն ներկա իշխանության ավարտի սկիզբը, այլև՝ ազգային պետության վերակերտման նախերգանքը»։Ավելին13:4526.06.25 -
ՔաղաքականՇուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը. Սամվել Կարապետյանը՝ բանտախցիցՇուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը. Սամվել Կարապետյանը՝ բանտախցիցԱվելին13:3826.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին13:3026.06.25 -
ՏնտեսականԿառավարության պարտքը կտրուկ կաճի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Վերջին տարիներին աշխարհաքաղաքական իրադրությունների շուրջ ձևավորված արտածին գործոնները, որոնք 2022-ից սկսած բարենպաստ ազդեցություն էին գործում ՀՀ տնտեսության վրա, վերջին շրջանում զգալիորեն թուլացել են (գործոնների մեծ մասը գրեթե ամբողջությամբ չեզոքացել են)։ Այդ թուլացմամբ պայմանավորված բացասական զարգացումներն արդեն իսկ զգալի չափով ուրվագծվում են։ Այսպես, տարեցտարի դանդաղում է տնտեսական աճի տեմպը՝ 2022-ին այն կազմել է 12.6%, 2023-ին՝ 8.3%, 2024-ին՝ 5.9%։ Ընդ որում, վատթարացումն առավել ակնառու է տնտեսության կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտում, ինչպիսին է արդյունաբերությունը։ Անցյալ տարվա առաջին եռամսյակում այն 30.4% աճի շնորհիվ ապահովել էր եռամսյակային տնտեսական աճի զգալի մասը, իսկ արդեն մեկ տարի անց՝ 2025թ. առաջին եռամսյակում, 2.2 տոկոսային կետով հակազդել է տնտեսական աճին, քանի որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում արձանագրվել է կտրուկ անկում: Շեշտակի նվազել են նաև արտահանումն ու ներմուծումը, նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ զգալիորեն վատթարացել են արտաքին առևտրի մնացորդը և ընթացիկ հաշվի պակասուրդը: Քանի որ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) կազմվել է վերը նշված արտածին գործոնների մի մասի չեզոքացման, իսկ մնացած մասի՝ զգալի թուլացման պայմաններում, դրանում, բնականաբար, չէին կարող ընդհանրապես «արհամարհվել» ոչ բարենպաստ մակրոտնտեսական զարգացումները։ Պատահական չէ, որ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով վատթարացման ուղղությամբ վերանայվել են ընթացիկ և առաջիկա տարիների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք կանխատեսվել էին նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրով։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ նույնիսկ այս վերանայումներով հանդերձ՝ նոր Ծրագրի հիմքում դրված տնտեսական զարգացման սցենարի լավատեսությունը բավարար չափով հիմնավորված չէ։ Ընդհանուր առմամբ, որոշ կանխատեսումներ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս. • Նախորդ՝ 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում էր պետական բյուջեի եկամտային ցուցանիշների բավական ագրեսիվ աճ։ Այն ներկայիս՝ 2026-2028թթ. ծրագրով զգալիորեն «մեղմվել է»։ Նոր Ծրագրում նախորդի համեմատ զգալիորեն նվազեցվել են նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի կանխատեսումները։ Հաշվի առնելով 2024թ. արդյունքներով արձանագրված թերհավաքագրումների փաստը, այնուամենայնիվ, ցուցանիշների կանխատեսումները նույնիսկ նվազեցումից հետո շարունակում են թերահավատության տեղիք տալ: Մասնավորապես՝ անհավանական է թվում, որ հարկեր/ՀՆԱ-ն կհաջողվի 2024-ի 23.5%-ից 2028-ին հասցնել 25.1%-ի կամ ցուցանիշը բարելավել 1.6 տոկոսային կետով, այն դեպքում, երբ 2021-2024թթ. ընթացքում դրա բարելավումն ընդամենը 0.5 տոկոսային կետ է կազմել։ • Նոր Ծրագրով նախորդի համեմատ նվազեցվել են նաև պետական բյուջեի ծախսերի կանխատեսվող մեծությունները։ Ընդ որում, տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերը նվազեցվել են անհամեմատ ավելի շատ, քան ընթացիկ ծախսերը։ Նվազեցումը սպասելի էր՝ հաշվի առնելով վերջին ժամանակներում «քրոնիկ» դարձած թերակատարումները։ Պատահական չէ, որ Ծրագրի հարկաբյուջետային ռիսկերին վերաբերող մասում որպես կարևոր ռիսկ անդրադարձ է կատարվում ծախսերի թերակատարմանը։ Նշվում է, որ չնայած 2026-2028թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային սցենարում նախատեսվել են բավական բարձր՝ ՀՆԱ շուրջ 6%-ը կազմող կապիտալ ծախսեր, այնուամենայնիվ, հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի կատարողականները, առկա է ծրագրավորված ցուցանիշների թերակատարման խորացող ռիսկ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչպես ամբողջական պահանջարկի և ընթացիկ տնտեսական ցուցանիշների, այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածում՝ տնտեսության ներուժի վրա։ • Սպասվում է, որ բնակչության մի ստվար հատվածի կենսամակարդակն էականորեն ընկնելու է։ Ծրագրում չի խոսվում առաջիկա երեք տարիներին կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին: Իսկ հաշվի առնելով ծրագրվող ժամանակահատվածում գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում կենսաթոշակը և նվազագույն աշխատավարձն իրական արտահայտությամբ 2028-ի վերջում 12.1%-ով ցածր են լինելու, քան 2025-ի տարեսկզբին։ Ավելին, հիմնավոր մտավախություն կա, որ այս տարեվերջին գնաճի տեմպը, ամենայն հավանականությամբ, էապես ավելի բարձր կլինի, քան Ծրագրով ակնկալվող 2.6%-ը։ • Կառավարության պարտքն այս և առաջիկա երեք տարիներին մինչև այժմ արձանագրվածից շատ ավելի կտրուկ է աճելու. Ծրագրով նախատեսվում է, որ բացարձակ մեծությամբ այն 2028թ. վերջում կանցնի 7.7 տրիլիոն դրամից և 2024թ. վերջի փաստացի մեծությանը՝ շուրջ 4.9 տրիլիոն դրամին կգերազանցի 58.2%-ով։ ՀՆԱ-ի համեմատ կառավարության պարտքի կշիռը 2028թ. վերջին կկազմի 55.4%՝ 2024թ. փաստացի մեծության համեմատ ավելանալով 7.4 տոկոսային կետով։ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ «պարտքը շարունակում է զգայուն մնալ հատկապես տնտեսական աճի ցնցումների նկատմամբ, պարտքի կառուցվածքը գնահատվում է միջին կամ բարձր խոցելի, իսկ իրականացված տարբեր հետազոտություններն ուրվագծում են էական անորոշություններ»։ Չնայած 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում մասամբ արձանագրված են որոշ ակնհայտ մտահոգիչ միտումներ, իսկ կատարված վերանայումները որոշ չափով վկայում են փոփոխված իրողությունների գիտակցման մասին, այնուամենայնիվ, ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ վերանայումները ոչ թե բխում են քաղաքական հստակ ռազմավարությունից, այլ ընդամենը պարզ արձագանք են անկառավարելի իրադարձություններին։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/F8sfC ։Ավելին13:2026.06.25 -
ՀասարակականԲժիշկները փրկել են 16-ամյա տղայի կյանքըԵրեկ՝ հունիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել հերթական երեխայի կյանքը: Կեսօրին «Արարատ» բժշկական կենտրոնից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կնետրոն է տեղափոխվել տղա երեխա՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխված տղան 16 տարեկան է և ունեցել է ազդրի միջին երրորդականի շրջանում ծակած-կտրած վերք: «Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ արդեն բժիշկներին հաջողվում է փրկել տղային: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հունիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի «Ոսկու կորզման ֆաբրիկա» բանավանում, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է՝ որպես Սոթքի բանավան, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ, եղբայրներ 41-ամյա Աշոտ Ա.-ի և 45-ամյա Արտակ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված 16-ամյա Գեղամ Ս.-ի հետ, որի ժամանակ էլ Արտակ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է երեխային: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներ Աշոտ և Արտակ Ա.-երին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկությունը կռվի մասնակցիները փորձել են թաքցնել իրավապահներից, սակայն դա նրանց չի հաջողվել:Ավելին13:1526.06.25 -
ՔաղաքականՍա այլևս երկիր չէ, այլ հոգեկան հիվանդների մեծ հիվանդասենյակ. Լևոն ՋավախյանՄենք ապրում ենք մի երկրում, որի վարչապետը աչքի է ընկնում ոչ ադեկվատ վարքով, չի կառավարում իր հույզերը, գերադասում է առաջնորդվել էմոցիայով, քան բանականությամբ, անհավասարակշիռ է, բռնկուն, պայթունավտանգ:Ավելին13:0026.06.25 -
ԻրավականՏականքնե՛ր, պատասխան եք տալու. «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորվել է 15 մեղադրյալՏականքնե՛ր, պատասխան եք տալու. «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորվել են բոլոր 16 մեղադրյալներըԱվելին12:5426.06.25 -
ՔաղաքականՓաշինյանը փաստացի արգելափակել է Ղարաբաղի հարցն արծարծելու բոլոր փորձերը՝ առաջնորդվելով բացառապես սեփական իշխանության պահպանման նկատառումներով. ՕսկանյանՀասկանալի է, որ հասարակական ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Հայաստանում տեղի ունեցող զանգվածային կալանքների վրա։ Այնուամենայնիվ, ես չեմ շեղվելու իմ օրակարգից և շարունակելու եմ բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի և նրա ժողովրդի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին, հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանային մյուս զարգացումներին։ Այդուհանդերձ, այս կալանքները ապօրինի են և քաղաքական հետապնդումներ են։ Ներկայումս կալանավորված ընդդիմադիր յուրաքանչյուր անձ, ներառյալ տնային կալանքի մեջ գտնվողները, քաղաքական բանտարկյալներ են։ Այս ամենը հստակ հաստատում է, որ Հայաստանը միանշանակ մտել է ավտորիտար կառավարման փուլ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Եվ հիմա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ աշխարհը հավատա, թե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Նա հայտարարել է, թե Հայաստանն այլևս ոչինչ չունի ասելու կամ անելու այդ կապակցությամբ, իբր այդ էջը փակված է։ Նրա դրդապատճառները դժվար չէ հասկանալ՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիվանագիտական շարունակական ճնշումներից և, ամենից առաջ, ջնջել այն խարանը, որ իր իշխանության օրոք և իր պատճառավ կորսվեց հայկական պատմական հողը։ Առավել զավեշտալի էր նրա հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։ Այս մոտեցումները, որքան էլ հարմար լինեն նրանց, ովքեր ուզում են փակել այդ էջը, որևէ աղերս չունեն իրականության կամ հայ ժողովրդի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և չի կարող համարվել այդպիսին։ Այն մնում է չլուծված այնքան ժամանակ, քանի դեռ նրա 150,000 բնիկ հայերը չեն կարող վերադառնալ իրենց պապենական հողեր։ Ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի որևէ հայտարարություն կամ պայմանագիր ի զորու չէ վերացնել պատմական ճշմարտությունը կամ իրավական փաստը. Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է հայկական։ Այն երբեք՝ պատմության որևէ փուլում, չի կազմել անկախ ադրբեջանական պետության մաս։ Կարծել, թե հնարավոր է այն օտարել հայկական ազգային ինքնությունից, ապարդյուն է և ցինիկ։ Հակառակը՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն՝ հիմնված երեք ամուր սյուների վրա՝ միջազգային իրավունք, քաղաքական հաստատումներ և ինստիտուցիոնալ գործընթաց։ Առաջին՝ միջազգային իրավունքը միանշանակ է։ Հարկադիր տեղահանվածների՝ իրենց տները վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար նորմ է։ Այն ամրագրված է սովորութային միջազգային իրավունքում, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի համակարգերում՝ երաշխավորված այնպիսի փաստաթղթերով, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։ Ավելին՝ 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց երաշխավորել Լեռնային Ղարաբաղից արտաքսված հայերի «անվտանգ, անխափան և արագ վերադարձը»։ Դատարանը հատուկ ընդգծեց, որ վերադարձողները պետք է պաշտպանված լինեն «ուժի կամ ահաբեկման ցանկացած ձևից, որը կարող է ստիպել նրանց կրկին փախչել»։ Երկրորդ՝ այս իրավական հիմքը լրացվել է քաղաքական հաստատումներով։ 2024-ի մարտին և հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց բանաձևեր, որոնցով Ադրբեջանին կոչ է արվում սկսել երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ և ապահովել տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը։ Նման կոչերով հանդես են եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը՝ հստակ արտահայտելով իրենց մտահոգությունն Ադրբեջանի գործողությունների հումանիտար և քաղաքական հետևանքների վերաբերյալ։ Իսկ որոշ պահերի՝ նույնիսկ ադրբեջանցի պաշտոնյաներն են հրապարակայնորեն ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է վերադառնալ իրենց տները։ Երրորդ՝ արդեն սկիզբ է դրվել ինստիտուցիոնալ գործընթացի։ Շվեյցարիայի խորհրդարանը, ընդամենը վերջերս, Դաշնային խորհրդին հանձնարարեց ստեղծել երկխոսության հարթակ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու վերջիններիս՝ իրենց տները վերադառնալու խնդիրները։ Սա այլևս տեսական նախաձեռնություն չէ. այժմ գոյություն ունի հստակ մանդատ՝ հիմնված Շվեյցարիայի չեզոքության և վստահության վրա, որը կարող է մեկնարկել մի գործընթաց, որն ի զորու է վերականգնել հազարավոր մարդկանց արժանապատվությունը և նախապատրաստել վերադարձի ճանապարհը։ Այնուամենայնիվ, այսօր այս ամենում ամենամեծ խոչընդոտը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Հայաստանի կառավարությունը։ Փաշինյանը փաստացի արգելափակել է Ղարաբաղի հարցն արծարծելու բոլոր փորձերը՝ առաջնորդվելով բացառապես սեփական իշխանության պահպանման նկատառումներով։ Բայց կառավարությունները փոխվում են։ Երբ Փաշինյանի իշխանությունը ավարտվի, հետփաշինյանական Հայաստանի համար պատրաստ կլինի իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բոլոր հիմքերը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերելու համար։ Իրավական գործիքակազմը պատրաստ է, միջազգային աջակցությունն աճում է, իսկ մեխանիզմները գործարկված են։ Պետք է միայն քաղաքական կամք։ Աշխարհը չպետք է մոլորության մատնվի «փակված էջի» ձևակերպումներով։ Էթնիկ զտումը փակուղի չէ։ Լռությունը արդարություն չէ։ Հայ ժողովուրդը և բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պետք է շարունակեն անզիջում հետապնդել վերադարձի իրավունքը՝ որպես անբաժանելի և հիմնարար սկզբունք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- գրել է նա:Ավելին12:5026.06.25 -
ԱրցախԱդրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով անցկացնելու մասինԴեսպանի խոսքով՝ 13 անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովում տարածաշրջանի ապագայի հարցեր կքննարկվեն: Նա մասնավորապես ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքի կարևորությունը:Ավելին12:4526.06.25 -
ՔաղաքականՓաշինյանի գրառումից հնարավոր է եզրակացնել, որ շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում. Հակոբ ԲադալյանԻնչպես առիթ եմ ունեցել ասելու, կրկնեմ, որ ըստ իս, Փաշինյանի նետած մարտահրավերը եկեղեցին պետք է դիտարկի որպես հնարավորություն: Այո, շատ բարդ ու լուրջ մարտահրավեր, բայց հենց դրանով նաեւ որպես հնարավորություն՝ հետ բերել այն բաց թողնված ժամանակը, որ անհրաժեշտ էր օգտագործել նոր ժամանակների գլոբալ մարտահրավերներին պատրաստվելու եւ նոր ժամանակների անխուսափելի միջավայրում կենսունակ մարտավարություն ու ռազմավարություն ունենալու համար:Ավելին12:4026.06.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքումԱյսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարևանությամբ, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել և կա վտանգ, որ այն կտարածվի դեպի հարևան շինություններ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները,ապա ժամանած հրշեջները մարել են մոտ 1,500 քմ չոր, խոտածածկ տարածքում առաջացած կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածեր չկան:Ավելին12:3526.06.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Գիշերային դատեր. կալանավորվել է Բագրատ սրբազանը, մյուս 15 մեղադրյալները՝ ևսՀայլուր 12։30 Գիշերային դատեր. կալանավորվել է Բագրատ սրբազանը, մյուս 15 մեղադրյալները՝ ևսԱվելին12:3026.06.25 -
ԻրավականԱրմեն Ալեքսանյանը կալանավորվեց այլ Արմենի փոխարեն. փաստաբանԱրմեն Ալեքսանյանը կալանավորվեց. Դիլեման այն չէ, որ կալանավորվեց, այլ այն, որ կալանավորվեց այլ Արմենի փոխարեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Քննիչները, դիտավորյալ, թե ոչ, սխալ էին զննել հեռախոսային խոսակցությունները և այլ անձի գործողությունները վերագրել են պաշտպանյալիս»,– հավելել է նա։Ավելին12:1526.06.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 26.06.2025Մամուլի տեսություն 26.06.2025Ավելին12:0826.06.25 -
ՄիջազգայինՄակրոնն ԱԷՄԳ-ին կոչ է անում հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունն ԻրանումՀունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատել են օրինագիծ Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: Գործակալության աշխատակիցներին չի թույլատրվում մուտք գործել երկիր՝ ստուգումներ անցկացնելու համար, քանի դեռ Իրանի միջուկային օբյեկտների անվտանգությունը և խաղաղ միջուկային գործունեությունը երաշխավորված չեն:Ավելին12:0026.06.25 -
ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը: ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների ձևավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ԵՄ-ի կողմից շարունակաբար իրականացվող վերապատրաստման տարբեր ծրագրերը հակակոռուպցիոն պայքարի միջոցառումների կարևոր բաղադրիչ են: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների քննությանն առնչվող վերապատրաստման տարբեր ծրագրերի իրականացման արդյունավետությանը, միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող աշխատանքների կարևորությանը: Քննարկվել է նաև միջազգային գործընկերների աջակցության հնարավորությունը կոռուպցիայի դեմ պայքարում Կոմիտեի ծառայողների կարողությունների զարգացման ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Հանդիպման ավարտին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ եվրոպացի գործընկերների հետ շարունակական հանդիպումներն ու համատեղ սերտ աշխատանքները նոր թափ կհաղորդեն իրավապահ համագործակցությանն ու նշանակալի արդյունք կապահովեն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում:Ավելին11:4526.06.25 -
ԻրավականՀրայր սարկավագը կալանավորվեցԱվելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք՝ իրավապահները նախօրեին մի շարք խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:Ավելին11:4026.06.25 -
ՀասարակականՄալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց վրшերթի ենթարկված երեխայի և մոր կյանքին վտանգ չի uպառնnւմՀունիսի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ու ցնցեց հանրապետությունը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան և մայրը, շնորհիվ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի, ողջ և առողջ են։ Տեղի բժիշկների հոգատար աշխատանքի արդյունքում նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Մայրը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ աղջիկը մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք հունիսի 24-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում «Kia»-ն Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի էր ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային:Ավելին11:3026.06.25 -
ԻրավականԳործարար Տիգրան Գալստյանը կալանավորվեցԱվելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք՝ իրավապահները նախօրեին մի շարք խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:Ավելին11:2626.06.25