Լրահոս
2025-06-26
-
ՀասարակականՎիճաբանություն՝ Գոգավանում․ մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ արտաքին լսուղու արյունային արտադրություն» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն է դիմել մի տղամարդ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Լոռու մարզի Գոգավան գյուղում վայր ընկնելու հետևանքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Արման Ս․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ հունիսի 9-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գոգավան գյուղում գտնվող բեռնատար մեքենաների համար նախատեսված կայանատեղիում վարորդներից կայանման վճար վերցնելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Արամ Ս․-ի և Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Վարդան Շ․-ի միջև, որին միացել են նաև վերջինի որդիներ, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Վանո Շ․-ն, 22-ամյա Նարեկ Շ․-ն և Արման Ս․-ի հայրը, Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Զավեն Ս․-ն, որի ժամանակ Վարդան Շ․-ն ու նրա երկու որդիները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Արամ Ս․-ին, ինչի հետևանքով վերջինս ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը։ Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։Ավելին17:0826.06.25 -
ՀասարակականԳործարկվելու է էլեկտրական շչակԱյս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Ավելին17:0026.06.25 -
ՔաղաքականՌեպրեսիաներ՝ Էրդողանի՞ հրահանգով. Փաշինյանը Թուրքիայում է փնտրում անվտանգության երաշխիքներՌեպրեսիաներ՝ Էրդողանի՞ հրահանգով. Փաշինյանը Թուրքիայում է փնտրում անվտանգության երաշխիքներԱվելին16:4526.06.25 -
ԻրավականՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվելՀոդվածը վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։Ավելին16:4026.06.25 -
ՔաղաքականԱԺՄ-ն աջակցություն է հայտնում իշխանության կողմից հետապնդվող բոլոր քաղաքացիներին․ Վազգեն Մանուկյան«ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունն աջակցություն է հայտնում իշխանության կողմից հետապնդվող այն բոլոր քաղաքացիներին, որոնք ազնիվ մղումներով պայքարում են երկիրն այս մղձավանջային իրավիճակից դուրս բերելու և այս կործանարար ընթացքը կասեցնելու համար։Ավելին16:3026.06.25 -
ՄիջազգայինԷրդողանը մանրամասներ է ներկայացրել Թրամփի և Մակրոնի հետ հանդիպումներիցՆա հայտնել է, որ իր ամերիկացի գործընկերոջը փոխանցել է իր այն սպասումը, որ Թրամփը ջանքեր կգործադրի Գազայի և Ուկրաինայի հակամարտությունները դադարեցնելու համար, ինչպես արել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հասնելու ուղղությամբ:Ավելին16:2326.06.25 -
ՔաղաքականՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատարանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ:Ավելին16:1526.06.25 -
ՔաղաքականՀույս ունենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն․ Վահան Կոստանյան«Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանանում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ»,-հայտնել է ԱԳ նախարարի տեղակալը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տեղաշարժ կա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման առնչությամբ։Ավելին16:0826.06.25 -
ԻրավականՈստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողելՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ, Ֆ1 տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափերի 233 փամփուշտ: Հիշեցնում ենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:Ավելին16:0026.06.25 -
ՀասարակականԽուսափեք արևի ուղիղ ճառագայթներիցՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին15:4526.06.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. ամուսիններն ու նրանց 6 ամսական աղջնակը տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:05-ի սահմաններում, Արտաշիսյան փողոցում բախվել են «Lexus», «Tesla» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին15:4026.06.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հեղաշրջման փաշինյանական վարկածին չեն հավատում հայերըՀայլուր 15։30 Հեղաշրջման փաշինյանական վարկածին չեն հավատում հայերըԱվելին15:3026.06.25 -
ՔաղաքականՊեկինում սկսվել է Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումըՊեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, սկսվել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ:Ավելին15:2626.06.25 -
ՀասարակականԿոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի բնակարաններից մեկի շքապատշգամբում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։06-ին, մարվել՝ 11։26-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, կենցաղային իրեր (մոտ 1 խմ) և կախովի առաստաղը (4 քմ)։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ։Ավելին15:1526.06.25 -
ԻրավականԿալանավորվել է նաև ակտիվիստ Արսեն ՂազարյանըԿալանավորվել է նաև ակտիվիստ Արսեն Ղազարյանը․։ այս մասին հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան էջը։Ավելին15:0526.06.25 -
ԱշխարհԱնձրև, փոթորիկ ու հեղեղ՝ Փարիզում. եղանակային անոմալ ցնցումներից մարդիկ են մահացելԱնձրև, փոթորիկ ու հեղեղ՝ Փարիզում. եղանակային անոմալ ցնցումներից մարդիկ են մահացելԱվելին15:0026.06.25 -
ՀայաստանՓախնելը մոտդ լավ ա ստացվում. էս անգամ դեղերդ գրպանիցդ հանելն ու կամերայի դիմաց խղճուկ դեմքի արտահայտություն ընդունելը չի փրկելու. Թամամյանը՝ ԹորոսյանինԷդ շատ լավ ա, որ 6 տարի մեջդ պահում ես, ճիշտ ես անում, Գինեսի գիրքը տեղդ չգիտի՝ 6 ամյա հղիության սիմպտոմներով հավանաբար քեզ էլ գրանցեն, որպես յուրահատուկ գտածո։ Լավ լսի ու ականջիդ օղ արա, 6 տարի առաջ ինչ ասել եմ, ամեն ասածս ուժի մեջ ա ու ամեն հարցիս պատասխանը վաղ թե ուշ տալու ես` օրենքի ամբողջ խստությամբ։ Դու ոչ թե չես պատասխանել, այլ չես կարողացել պատասխանել, էդ չխառնես հանկարծ։ Դիմել ես տարբեր մարդկանց, որ քո տեղը «հարցդ» լուծեն, բայց քեզ, մեղմ ասած, ցույց են տվել դուռը, ասելով՝ բան ունեիր ասելու ուղիղ իրեն ասեիր, ոչ թե փախնեիր։ Օրենքով էլ դատի չէիր կարող տալ, որովհետև գիտեիր, որ յուրաքանչյուր ասածս ճիշտ էր։Ավելին14:4526.06.25 -
ՔաղաքականԿառավարությունը 6 ամսով երկարաձգեց ցեմենտի ներմուծման արգելքըԿառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում որոշեց Հայաստանի ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառել, նաև հաստատեց ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը։ Այս որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024–ի նոյեմբերի 28-ի որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվել ցեմենտի ներմուծման վրա։ Իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել է տեղական շուկայում (երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի նկատմամբ) Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները։ Այնուամենայնիվ՝ 2024–ին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%-ով: Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)։ Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները. 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 436 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ. նկատմամբ՝ 72%)։ Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը, ինչի արդյունքում՝ վատթարացել է նաև տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը (ներկայումս Կառավարության քննարկման փուլում է գտնվում ցեմենտի ներմուծման գործունեության լիցենզիայի տրամադրման համար պետական տուրքի չափի բարձրացում նախատեսող օրինագիծը)։ Այսպիսով, ցեմենտի ներմուծման աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործընթացին, միաժամանակ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը ի հաշիվ տեղական ցեմենտ արտադրող, ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։ Այս ամենը հաշվի առնելով կառավարությունը որոշել է շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և գործողության ժամկետն ավարտվելուց հետո՝ սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր վեցամսյա ժամկետ։Ավելին14:3026.06.25 -
ՔաղաքականԱմենքիս պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլը ջախջախվի Եկեղեցու դեմ սանձազերծված այս կռվում․ քաղաքագետ«Նիկոլ Փաշինյանը շուտով կգնա Վեհափառի ետևից։ Չեմ ուզում չարագուշակ բաներ խոսել, բայց մտածում եմ, որ Նիկոլը կարող է և հասնել իր նպատակին։ Համենայն դեպս, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու, Սրբազան Պայքարի կողմնակիցներին հետպանդելու հետ կապված Եկեղեցու արձագանքը, ցավոք, այլ բան մտածելու առիթ չի տալիս։ Դատարանի դիմաց երեկ տասնյակ հոգևորականներ պետք է լինեին։ Արքեպիսկոպոսներ, վարդապետեր, քահանաներ… Բայց նրանք չկային։ Փոխարենը Գերագույն Հոգևոր Խորհուրդը երեկ դատապարտում էր «հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը»։Ավելին14:2026.06.25 -
ՀասարակականԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱնհատ ձեռնարկատեր Սարգիս Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Գյուլբենկյան 35/2) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի մի շարք խախտումներ: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Մասնավորապես՝ շաուրմայի պատրաստման խոհանոցային հատվածը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանություն, սննդի կառույցն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով (հումքի և ձեռքերի լվացումը կատարվել է նույն լվացարանի մեջ), պատուհաններին առկա միջատասպան ցանցերը եղել են կեղտոտ և պատռված, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն ու գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն պահվեել նորոգ ու բարվոք վիճակում: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին14:1526.06.25