Լրահոս

2026-04-30
  • Img default alt hy
    Միջազգային
    Չեխիայում հայտարարել են, որ երկիրը չպետք է մասնակցի ուկրաինական հակամարտությանը
    «Ուկրաինայում պատերազմը Չեխիայի պատերազմը չէ, դա հակամարտություն է Մոսկվայի և Կիևի միջև։ Հենց այդ պատճառով մենք չպետք է մասնակցենք դրան», - նշել է Բելգրադում այցով գտնվող քաղաքական գործիչը։
    19:30
    30.04.26
    Ավելին
  • Իրավական
    Ճչացող կեղծիքներ, քաղաքական հետապնդում. Սրբազան պայքարի գործով դատարանում լսել են փաստաբաններին
    Բագրատ արքեպիսկոպոսի և նրա պայքարի 17 աջակիցների քրեական գործը ավելի քան 10 ամիս է քննող դատարանը աչք է փակում ներկայացված կեղծ ապացույցների վրա, կարծում է սրբազանի փաստաբանը: Այսօր հերթական նիստում Սրբազան պայքարի գործով մեղադրյալների պաշտպաններն են ելույթներ ունեցել:
    19:16
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գուտերեշը մտահոգված է Հորմուզի նեղուցի շրջանում նավագնացության սահմանափակմամբ
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ինչպես ցանկացած հակամարտության դեպքում, «ողջ մարդկությունն է գին վճարում դրա համար, նույնիսկ եթե ոմանք հսկայական շահույթներ են ստանում»։
    19:09
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
    Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
    19:01
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուժեղ Հայաստան»-ը նախատեսում է հավաքներ կազմակերպել. «Փաստինֆո»
    Հավաքների նպատակն է ՀՀ ներքաղաքական և նախընտրական հարցերի քննարկումը։ Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա իրազեկման փաստաթղթում նշված է, որ նախատեսվում է 40.000 անձի մասնակցություն։ Հավաքի համար հնարավոր է տեղադրվի բեմահարթակ, կոնստրուկցիաներ, բարձրախոսներ, թմբուկներ, լեդ էկրան և այլ տեխնիկկան սարքավորումներ։ Նախատեսվում է նաև երթ՝ Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով։
    18:50
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անբարոյականության հասնող կեղծավորություն է. հայտարարություն
    Անբարոյականության հասնող կեղծավորություն է, երբ հայկական եկեղեցիներ քանդողին ու խաչքարեր պղծողին արդարացնողները հանդգնում են Հայոց Եկեղեցուն մեղադրել «խաղաղությանը խոչընդոտելու» մեջ։ Լսե՛ք և լավ հիշե՛ք. էթնիկ զտումների, ավերված վանքերի, սրբապղծության և բռնի տեղահանված արցախահայության արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք։ Արժանապատվության ոտնահարմամբ և հիշողության ջնջմամբ պարտադրվողը խաղաղություն չէ, դա հանձնվողականության ու նվաստացման ակտ է, որը մենք երբե՛ք չենք ընդունելու։
    18:45
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
    Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ, STEM) կրթության զարգացման նպատակով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 231 դպրոց համալրվել է ժամանակակից լաբորատորիաներով՝ ապահովելով ծրագրի թիրախային ցուցանիշների կատարումը։
    18:35
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Լարվածությունն աճում է դատարանում. Ազատի մահաբեր հրդեհի գործով դատավարությունը
    Հայլուր 18։30 Լարվածությունն աճում է դատարանում. Ազատի մահաբեր հրդեհի գործով դատավարությունը
    18:30
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը կշտամբել է Մերցին Ուկրաինայի հարցում կարգավորման անարդյունավետության համար
    «Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ ծախսի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու վրա (որտեղ նա լիովին անարդյունավետ է) և իր քայքայված երկրի վերականգնման վրա՝ հատկապես ներգաղթի ու էներգետիկայի ոլորտներում, և ավելի քիչ ժամանակ հատկացնի նրանց խոչընդոտելուն, ովքեր վերացնում են իրանական միջուկային սպառնալիքը՝ դրանով իսկ աշխարհը, ներառյալ Գերմանիան, դարձնելով ավելի անվտանգ վայր», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր վարչակազմը դիտարկում է Գերմանիայում տեղակայված զորակազմի կրճատման հնարավորությունը։ Ամերիկյան առաջնորդը չէր հստակեցրել, թե ինչու կարող է վարչակազմը նման քայլի դիմել, սակայն հայտարարությունը հայտնվել էր այն բանից հետո, երբ Մերցը քննադատաբար էր արտահայտվել Իրանի դեմ Վաշինգտոնի ռազմական արշավի մասին՝ մատնանշելով ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությունը։ Երեքշաբթի օրը Թրամփը մեղադրել էր Մերցին այն բանում, որ նա իբր «ընդունելի է համարում Իրանի մոտ միջուկային զենքի առկայությունը»։
    18:15
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
    Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ապրիլի 27-ին Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Վարդենիս քաղաքում գտնվող կիսաքանդ շինության ներսում։ Նշված վայրում հայտնաբերվել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, տարբեր տեսակի ու տրամաչափի 175 փամփուշտ, տանկային ական, ծխագլանակ։ Հաջորդ դեպքը գրանցվել է ապրիլի 28-ին։ Ոստիկանության գվարդիայի Գորիսի պահպանության բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս Տոլորսի ջրամբար տանող ճանապարհին հայտնաբերել են կտորով փաթաթված ինքնաձիգի նմանվող առարկա։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
    18:00
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փակ կլինեն մի շարք փողոցներ
    Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք: Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.06.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար:
    17:45
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
    Այս մասին վկայում է Գերագույն ռադայի կայքում հրապարակված օրինագծերի տեքստում համապատասխան նշումը։ Ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը Ուկրաինայում ներդրվել են 2022 թվականի փետրվարի 24-ին։ Այդ ժամանակից ի վեր դրանք բազմիցս երկարաձգվել են։ Ռազմական դրության պատճառով երկրում չեն անցկացվում ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական և ո՛չ էլ տեղական ընտրություններ, ինչից էլ օգտվում է Զելենսկին, որի նախագահական լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։
    17:37
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի այցից առաջ կրթահամալիրի տնօրենը հրահանգել է հագնել միանման շապիկներ՝ ՔՊ-ի քարոզչական սրտիկներով. «Իշխանություն» լրատվական
    Ըստ նրանց՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Երեմյանը հրահանգել է հագնել միանման շապիկներ՝ ՔՊ քարոզչական սրտիկի պատկերով, որոնք պետք է ձեռք բերեն ծնողները 1 հատի արժեքը 7000 դրամով։ Ծնողների մի մասը հրաժարվել է, եւ հանրային աղմուկից խուսափելու համար որոշում է կայացվել հագնել միանման շապիկներ, սակայն, արդեն զինանշանի պատկերով։
    17:28
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը թույլ չտվեց Սամվել Կարապետյանին այցելել հոր գերեզմանին
    Նախորդ նիստին դատարանը երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով։
    17:15
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականությունն է. Գևորգ Դանիելյան
    Սա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականությունն է, իսկ աշխատող է, որովհետև գործ ունեն զրո դիմակայման հետ։ Ստացվում է, որ իրենք կադաստրի թղթով են զավթել Հայաստանի տարածքները, ոչնչացրել դարերի պատմություն ունեցող սրբավայրերը, ամբողջովին էթնիկ զտումներ իրականացրել Արցախում և Նախիջևանում, ցեղասպանության դիմել Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերի հայության նկատմամբ և այլն։
    17:00
    30.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը ընտանիքներ է սպանում. ողբերգություն՝ Լիբանանում
    Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավային շրջաններին՝ չնայած երեք օր առաջ ուժի մեջ մտած հրադադարին: Լիբանանյան լրատվամիջոցները 4 գյուղերի հրետակոծության մասին են հայտնել: Իսրայելի բանակը հայտնել է հարավի 3 քաղաքում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածնքերի հարվածների մասին: Ջիբչիտ քաղաքում Իսրայելի օդային հարվածից զոհվել են մի ընտանիքի բոլոր անդամները:
    16:45
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հրազդան համայնքի Քաղսիի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր, ի մասնավորի՝ սննդի կառույցը ապահովված չի եղել՝ - ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով, - անձնակազմի համար հանդերձարանով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:
    16:41
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ
    «Սովետի ժամանակ մեր գյուղով որ ջուրը անցնում էր, այնքան զուլալ էր, նույնիսկ խմում էինք։ Մեր ծնողները ճաշ էին պատրաստում էդ ջրով, լվացք էինք անում, ձկները պարզ երևում էին։ Բայց արդեն 10 տարուց մի քիչ ավելի է՝ անգամ կողքով չենք կարողանում անցնել։ Որոշ տների սանհանգույցներից դուրս թափվող ջուրը լցվում է կանալը։ Որոշ հատվածներում առաջացել է տիղմ և կա վտանգ, որ ճահճով կպատվի։ Ում ասես դիմել ենք, Կոտայքի մարզպետին, Աբովյանի քաղաքապետին, մեր գյուղապետին, սակայն հետո իմացանք, որ կանալի մաքրման ու շահագործման պատասխանատուն Ջրային կոմիտեն է։ Ու հիմա հարց ենք ուղղում Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի. երբ դիմում էինք Ջրային կոմիտե, ինչո՞ւ էին մեզ մոլորեցնում, թե դա իրենց գործը չէ ու քանի տարի է մեզ սխալ հասցեներ էին ուղղորդում, թե գնացեք մարզպետի, քաղաքապետի, ձեր գյուղապետի մոտ։ Մենք միամտաբար հավատացել ենք ձեզ, բայց արդեն պարզել ենք, որ հենց դուք պետք է աշխատանքները կատարեք։ Բայց կամ թամբալություն եք անում, կամ ձեզ համար նշանակություն չունեն մարդն ու բնությունը, կարևորը ժամանակից շուտ պարգևավճարներ ստանաք։ 
    16:30
    30.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տիգրան Մանասերյանը ոնց որ լակոտ լիներ, չգիտեմ՝ ինքը ո՞նց էր դարձել սպա. Ազատի զորամասի ինժեներական ծառայության պետ
    Տիգրան Մանասերյանը ոնց որ լակոտ լիներ, չգիտեմ՝ ինքը ո՞նց էր դարձել սպա: Դատական նիստի ժամանակ ասաց Ազատի զորամասի ինժեներական ծառայության պետը:
    16:19
    30.04.26
    Ավելին