Լրահոս
Միջազգային
17:37
30.04.26
297

Զելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետը ևս 90 օրով՝ մայիսի 4-ից մինչև օգոստոսի 2-ը երկարաձգելու մասին օրենքը։

Այս մասին վկայում է Գերագույն ռադայի կայքում հրապարակված օրինագծերի տեքստում համապատասխան նշումը։

Ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը Ուկրաինայում ներդրվել են 2022 թվականի փետրվարի 24-ին։ Այդ ժամանակից ի վեր դրանք բազմիցս երկարաձգվել են։ Ռազմական դրության պատճառով երկրում չեն անցկացվում ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական և ո՛չ էլ տեղական ընտրություններ, ինչից էլ օգտվում է Զելենսկին, որի նախագահական լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։