Լրահոս

2026-04-23
  • Img default alt hy
    Իրավական
    Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորած
    Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1993 թ. ծնված Մանուկ Ադամյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ ՆԳՆ ոստիկանություն
    18:49
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ոչնչացումը ցեղասպանական գործողություն է․ «ՀայաՔվե»
    Բազմիցս փաստագրվել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը, ինչը պահանջում է միջազգային խիստ արձագանք` իրավական գնահատական և հետագա նմանօրինակ քայլերի կանխարգելմանն ուղղված գործուն միջոցների անհապաղ ձեռնարկում։
    18:40
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 «Պայքարը շարունակվում է. 3000 ջահակիր կառաջնորդի ցեղասպանության 111-րդ տարելիցի երթը»
    Հայլուր 18։30 «Պայքարը շարունակվում է. 3000 ջահակիր կառաջնորդի ցեղասպանության 111-րդ տարելիցի երթը»
    18:30
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ սպասվում են ուժեղ քամի և ինտենսիվ տեղումներ
    Գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ:
    18:25
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անօրինական միգրացիա՝ 42 հազար դոլարի դիմաց
    ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների օգտագործմամբ՝ 42 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի ելքը Հայաստանի Հանրապետությունից, օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը: Մասնավորապես՝ Ա.Ա․-ն, Կ.Ե․-ն և Հ.Թ․-ն կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպել են Ս.Յ․-ի և Ա.Յ․-ի կողմից «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի թույլտվության ստացումը։ Այնուհետև, Ա.Ա․-ի, Կ.Ե․-ի և Հ.Թ․-ի կազմակերպմամբ Ս.Յ․-ն և Ա.Յ․-ն ԱՄՆ հասնելու նպատակով մեկնել են Իտալիա, այնուհետև՝ Բրազիլիա, Պանամա, Նիկարագուա, Հոնդուրաս, Գվատեմալա, Մեքսիկա։ Վերջիններս Մեքսիկայից 4–րդ փորձից միայն կարողացել են մուտք գործել ԱՄՆ, որտեղ ամիսներ շարունակ մնալով տարբեր քրեակատարողական հիմնարկներում՝ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Ա.Ա.-ի, Կ.Ե.-ի և Հ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօրինական միգրացիայի կազմակերպումը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ վերջիններս նախկինում նույնպես կատարել են նույնաբնույթ հանցանքներ, մասնավորապես՝ Հ.Թ․-ն նախաքննության փուլում գտնվող այլ քրեական վարույթով, իսկ Ա.Ա․-ն և Կ.Ե․-ն՝ դատաքննության փուլում գտնվող քրեական գործով ունեն մեղադրյալի կարգավիճակ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք՝ անօրինական միգրացիայի զոհ չդառնալու համար զերծ մնալ գումարի դիմաց կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ՝ ԱՄՆ կամ այլ երկրներ մեկնելու խոստումներ տվող անձանց դիմելուց և այդ եղանակով մեկնելու փորձերից: ՀՀ իրավապահ մարմինները մշտապես հետևողական աշխատանքներ են տանում նմանատիպ դեպքերի բացահայտման և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    18:20
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ընդդիմությանը
    Ուզում եմ դիմել ամբողջ ընդդիմադիր դաշտին։ Համարում եմ, որ դուք հայրենատեր մարդիկ եք։ Հատկապես այս օրերին՝ Ցեղասպանության սուրբերի հայացքի ներքո՝ իրար մի՛ թիրախավորեք, իրար կյանք մի՛ կերեք։ Ձեր կյանքն անձնական և ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքը ու մեր գոյությունն են։ 
    18:13
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արցախում հոգևոր ժառանգության հետևողական ոչնչացումը
    Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։ Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։ Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում»:
    18:01
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ-ին անհրաժեշտ են ազատ ու արդար ընտրություններ․ Ռոբերտ Ամստերդամը դիմել է ԱՄՆ սենատորներին
    Պարոն Կարապետյանը հանդես է գալիս հանուն այնպիսի ընտրությունների, որոնք կլինեն ազատ, արդար և զերծ ապատեղեկատվությունից կամ որևէ արտաքին ուժի, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցությունից: Նա չի գործում Ռուսաստանի կառավարության անունից և մերժում է իր շարժումը որպես օտարերկրյա շահերի գործիք ներկայացնելու ցանկացած փորձ: Նրա ողջ գործունեությունն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության, հայ մարդու իրավունքների և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությանը: Դրա համար նա բանտարկվել է և զրկվել իր օրինական սեփականությունից: Նա միակը չէ. հունիսի 7-ի ընտրությունների նախաշեմին բազմաթիվ հոգևորականներ, լրագրողներ և ընդդիմադիրներ ենթարկվել են շինծու մեղադրանքների և հարկադրանքի: Այս իրավիճակում ձեր նամակը ոչ թե պաշտպանում է հայաստանյան ժողովրդավարությունը, այլ օգնում է ամրապնդել այն կեղծ թեզը, որն օգտագործվում է ընդդիմությանը մեկուսացնելու համար:
    17:50
    23.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս-ուկրաինական խաղաղության համար ջանքեր է գործադրում Թուրքիան
    Ռուս-ուկրաինական դրոնային հարձակումների հետևանքով զոհերի մասին են հայտնում Ռուսաստանն ու Ուկրաինան: Սմոլենսկը՝ ուկրաինացիների, Դնեպրը ռուսական օդուժի թիրախում են եղել: Արդյո՞ք բանակցությունները կվերսկվեն ու, ի վերջո, կհանդիպեն Պուտինն ու Զելենսկին:
    17:45
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին
    Միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ճակատում համախմբելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
    17:36
    23.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Երգը երիտասարդացնում է. «Օրրան»-ի բեմում տարեցների երգչախումբն է
    «Օրրան» բարեգործական-հասարակական կազմակերպությունը նորից բեմ է բարձրացրել տարեցների երգչախմբին:
    17:33
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու և դիտելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերի հասանելիություն ձեռք բերելու և դիտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 1 անձի մասով: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Գ.-ն 2025 թվականի մարտի 4-ից 30-ն ընկած ժամանակահատվածում «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում իրեն պատկանող օգտահաշվի միջոցով Մ.Բ.-ի հետ վարել է նամակագրություն, նրանից ստացել՝ հասանելիություն է ձեռք բերել և դիտել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր: Ա․Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերի հասանելիություն ձեռք բերելը կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը կամ մանկական պոռնոգրաֆիա դիտելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հիշեցնենք, որ Մ.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է դեռևս 2025 թվականի մայիսին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    17:23
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրապարակվել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը
    Այս մասին հայտնում են դաշինքց։
    17:19
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան
    ՊՆ ղեկավարության կողմից քաղաքական ճնշումների են ենթարկվում բազմաթիվ ուրիշ զինվորականներ ևս, որոնք ծանոթ են կամ երբևէ բանակում ծառայել են Կանդազի հետ։
    17:15
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀԱԿ-ը ընտրությունների մասնակցության մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ
    Հայ Ազգային Կոնգրեսի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակցության մասին դիմումը եւ թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով:
    17:11
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման․ հայտարարություն
    Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժամանակ քանի դեռ ցեղասպան կողմը չի ընդունել իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը՝ չի պարտադրել դա։ Ցեղասպանության ընդունումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես ցեղասպանին՝ մաքրվելու պատմական խարանից ու դադարելու հանդիսանալ քաղաքակրթական վտանգ, այնպես էլ ցեղասպանվածին՝ իբրև երաշխիք ցեղասպանական մտադրությունների դադարեցման։
    17:00
    23.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլ է սպասվում Վաշինգտոնում
    Սպասվում է, որ այսօր Վաշինգտոնում Իսրայելի ու Լիբանանի ներկայացուցիչները բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն: Ամենայն հավանականությամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պետադեպարտամենտում նորից կհյուրընկալի Միացյալ Նահանգներում Իսրայելի և Լիբանանի դեսպաններին: Չնայած 10-օրյա հրադադարին՝ Իսրայելը չի դադարեցնում հրետակոծությունը Լիբանանում:
    16:46
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բագրատ Սրբազանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս
    ՔԿ-ն հրապարակել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները: 2025 թվականի հունիսի 25-ին քննչական կոմիտեից հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:
    16:38
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար
    Մասնավորապես նա նշել է, որ պարարտանյութերի պակասը, որը սրվել է Հորմուզի նեղուցում բեռնատար նավերի արգելափակման պատճառով, արդեն իսկ նվազեցրել է գյուղատնտեսական արտադրողականությունը։
    16:31
    23.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Բարեգործությո՞ւն ընտրություններից առաջ. ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու սակագինը 40% իջեցնելու որոշում կա
    Նախընտրական PR քայլ է «Ուժեղ Հայաստան»-ը անվանում՝ ՀԷՑ նոր բաժանորդների համար սակագինը 40 տոկոսով նվազեցնելու` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Երեկ էր ՀԷՑ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը սակագինը նվազեցնելու նախագիծ տարել ՀԾԿՀ՝ վստահեցնելով, որ խնայողությունների հաշվին են իջեցնում գինը:
    16:20
    23.04.26
    Ավելին