Լրահոս
2026-04-16
-
ՀասարակականԲախվել են «Mercedes-Benz»-ը և «BMW»-ն․ 5 քաղաքացի հոսպիտալացվել էԱպրիլի 15-ին, ժամը 18։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արտաշավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին11:1016.04.26 -
ՀասարակականՈստիկանությունը պետության ողնաշարն է․ ՆԳ նախարարի ուղերձըԱյս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, սկզբունքայնություն և անձնական պատասխանատվություն։ Հենց այս համադրությունն է, որ ապահովում է հանրային վստահության շարունակական աճը և անվստահության մակարդակի նվազումը։Ավելին11:0116.04.26 -
ՔաղաքականՄեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ ևս 2 հանգամանք կա. Գոհար ՄելոյանԱյդպես էլ ի հայտ չեկան երբեմնի ֆեմինիստները, կանանց իրավունքների պաշտպանները։ Ֆեյքային գրոհների հիմնական թեզերը՝ կա’մ կոնկրետ սեռով պայմանավորված վիրավորանքներն էին, կա՛մ կնոջ դերի նվաստացումը։Ավելին10:4816.04.26 -
Հասարակական18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ պարզվել է, որ ոսկին կեղծ էԱպրիլի 8-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է դիմել Երևանի բնակիչ 62-ամյա Լևոն Մ․-ն և հայտնել, որ մարտի 2-ին «Հայ Էկոնոմ» բանկի Իսահակյան փողոց 12 հասցեում գտնվող մասնաճյուղում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Արտաշես Ա․-ն ձևակերպել է ոսկու գրավով վարկ։Ավելին10:4016.04.26 -
ՏնտեսականԱդրբեջանը Հայաստանից ներմուծել է 960 դոլարի ապրանքներՄիևնույն ժամանակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Ադրբեջանից Հայաստան արտահանման ծավալը կազմել է 5 մլն 757 հազար դոլար, որից միայն 1 մլն 537 հազարը բաժին է ընկել մարտ ամսին։Ավելին10:3416.04.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:2316.04.26 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդների բանակցությունները կկայանան այսօրԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն ապրիլի 16-ին։ «Երկար ժամանակ է անցել այն պահից, երբ այս երկու երկրների առաջնորդները վերջին անգամ խոսել են միմյանց հետ, ավելի ստույգ՝ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը։ Հիանալի է»,- գրել է նա Truth Social-ում։Ավելին10:1816.04.26 -
ՄիջազգայինԼոնդոնում ձերբակալվել են սինագոգը հրկիզելու փորձ կատարած անձինքԼոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է երկու հոգու՝ քաղաքի հյուսիսային մասում՝ Ֆինչլի թաղամասում, սինագոգը հրկիզելու փորձի կասկածանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 15-ին և դիտարկվում է որպես հակասեմական ատելության հողի վրա կատարված հանցագործություն։ Ոստիկանության տվյալներով՝ Ուոթֆորդ քաղաքում ձերբակալվել են 46-ամյա տղամարդ և 47-ամյա կին՝ «կյանքին սպառնացող հրկիզման» կասկածանքով։ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարձակումը «բացահայտում է այն դաժան իրականությունը, որին բախվում են հրեաները Բրիտանիայում», և կոչ է արել բրիտանական իշխանություններին ուժեղացնել պայքարը հակասեմականության դեմ՝ ընդգծելով, որ նման արարքները «չի կարելի հանդուրժել և նորմալացնել»։Ավելին10:0216.04.26 -
Մամուլի տեսություն«Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. «Փաստ»Բազմաթիվ փորձագետներ Փաշինյանի իշխանության կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու «քաղաքականությունը» որակում են արկածախնդրական: Ընդ որում՝ որակում են փաստերով: Փաշինյանն ինքն էլ հրաշալի հասկանում է, որ «նստել երկու աթոռի վրա» չի ստացվի: Բայց համառորեն շարունակում է իր արկածախնդրական «գիծը», որն ում ասես ձեռնտու է, միայն թե ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին:Ավելին09:5916.04.26 -
Մամուլի տեսությունՔանի ընտրող կա ՀՀ-ում. «Ժողովուրդ»Պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանքն ըստ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների» կցվում է գրությանը։Ավելին09:5616.04.26 -
Մամուլի տեսությունԿԳՄՍ նախկին պաշտոնյաները հաղթել են նախարարի դեմ դատը․ «Հրապարակ»Անցած տարվա հոկտեմբերին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անակնկալ կերպով աշխատանքից ազատել էր մասնագիտական կրթության եւ ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին:Ավելին09:5216.04.26 -
Մամուլի տեսություն«Թալանի» 11% է ընդամենը վերականգնվել. «Ժողովուրդ»Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի մասին զեկույցում զետեղված պաշտոնական թվերը ցույց են տալիս ոչ այնքան հաջողություն, որքան խոր խնդիր. պետությանը պատճառված միլիարդավոր վնասի ֆոնին իրավապահներին հաջողվել է վերականգնել դրա միայն չնչին մասը։ Եթե թվերը դնենք կողք կողքի, կստացվի, որ 2025 թվականի ընթացքում արձանագրված 7,9 մլրդ դրամ վնասից փաստացի վերադարձվել է ընդամենը 895 մլն դրամ, այսինքն՝ մոտ 11,3 տոկոսը։ Մնացած գրեթե 88,7 տոկոսը դեռ չի վերականգնվել։Ավելին09:4816.04.26 -
Մամուլի տեսությունԶատիկն էլ անցավ, բայց եկեղեցին պատրաստ չէ․ «Հրապարակ»Այդ ժամանակ հայտարարվեց, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թ. դեկտեմբերին: Իսկ դեկտեմբերի 6-ին Փաշինյանը կրկին Կիրանց էր մեկնել՝ քաղաքացիների 50 հոգանոց խումբ էր էքսկուրսիա տարել, նաեւ ծանոթացրել եկեղեցու վերականգնման աշխատանքներին։Ավելին09:4516.04.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը խախտում է արդար մրցակցության սկզբունքը. «Փաստ»Երբ մեկուկես ամիս առաջ Փաշինյանն սկսեց իր ավտոբուսային «սննդաերթերը», դա իշխանական քարոզչությունը փաթեթավորեց որպես ՔՊ ներկուսակցական ընտրությունների հետ կապված քարոզարշավ: Դա, իհարկե, այդպես չէր, քանի որ թե՛ այցերը, թե՛ շփումները զուտ ներկուսակցական չէին: Բայց համարենք, որ այդ «պատճառաբանությունը» ինչ-որ տեղ կարող էր «կյանքի իրավունք» ունենալ:Ավելին09:4116.04.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում․ «Հրապարակ»Եվ չնայած ընդդիմադիր կանանց փաստաբանները հայտարարում են, որ շինծու վարույթ է, սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունը միտումնավոր նման աղմուկ բարձրացրեց եւ առաջիկայում էլ պատրաստվում է կրկնել դա, որ կարողանա հիմքեր ստեղծել «Ուժեղ Հայաստանին» չգրանցելու համար։Ավելին09:3816.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԵվրոպական երկրների ղեկավարների, ինչպես նաև եվրոպացի այլ քաղաքական գործիչների համար այլևս գաղտնիք չէ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի աղետալի անկումը, ուստի՝ բացահայտ չեն սատարի:Ավելին09:3416.04.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին09:3016.04.26 -
Մամուլի տեսությունՈ՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 13-ից սկսել է հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը։ Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն ներկայացնեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները։ Դրանք կամ առնվազն դրանց առաջին երեք տասնյակը հաստատում է կուսակցության համագումարը:Ավելին09:2516.04.26 -
Մամուլի տեսությունԵվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»Նախ՝ Վիկտոր Օրբանի հետ կապված սկանդալներից հետո եվրոպական էլիտաները զգուշանում են՝ չցանկանալով կրկնել Թրամփի գործոնի հետ կապված սխալները, երբ չափազանցված միակողմանի աջակցությունը հանգեցնում է քաղաքական հակազդեցության։ Մյուս կողմից՝ եվրոպական առաջնորդները հասկանում են, որ Փաշինյանին սատարելով՝ իրենք կարող են կորցնել իրենց իսկ երկրների հայ համայնքների վստահությունը, իսկ խոսքը բավական լուրջ ընտրազանգվածի մասին է։ Չմոռանանք, որ Սփյուռքի մեծ մասը դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, առավել ևս Հայ եկեղեցուն հայտարարած պատերազմին:Ավելին09:2016.04.26