Լրահոս
Հասարակական
11:10
16.04.26
98

Բախվել են «Mercedes-Benz»-ը և «BMW»-ն․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է

Img default alt hy

Ապրիլի 15-ին, ժամը 18։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արտաշավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։  ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։