Լրահոս

2026-04-16
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ:
    16:00
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
    Ինչպես հայտնում է ԱԶԵՐԹԱՋ-ը, Անթալիայի միջազգային օդանավակայանում նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Անթալիա քաղաքի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնյաներ։
    15:52
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կարճ շփում է ունեցել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
    Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Հայտնում են Ազգային ժողովից։ ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել նաեւ այլ երկրների գործընկերների հետ: Տարածված պաշտոնական լուսանկարներում երևում է, որ Սիմոնյանը կարճ շփում է ունեցել նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
    15:45
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանն ու Ռումինիայի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
    Անդրադարձ է կատարել նաև մայիսի սկզբին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին մասնակցության հարցերին։
    15:37
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Ճնշումը սաստկանում է «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ. բերման ենթարկվածներ, խուզարկություն
    Հայլուր 15։30 Ճնշումը սաստկանում է «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ. բերման ենթարկվածներ, խուզարկություն
    15:30
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խոշոր հրդեհ՝ Ավստրալիայի նավթավերամշակման գործարաններից մեկում
    Ձեռնարկությունը արտադրում է երկրի վառելիքի շուրջ 10%-ը, և իշխանություններն արդեն կանխատեսում են բենզինի և ավիացիոն կերոսինի պակաս։
    15:25
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
    15:15
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության քարոզարշավի «մեխը» ծռվել է, բովանդակային քննարկում չկա․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հերթական փոդքասթի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային սրացումներին՝ նշելով, որ Իրանը զգացել է իր ուժը, իր հնարավորությունը, և ցույց է տվել, որ այո, ինքը պատրաստ է իր պետականության համար պայքարել։
    15:00
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի «խաղաղությունը»՝ սողացող կապիտուլյացիայի քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց
    «Ազգային ժողովում՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների համատեքստում, Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ընդդիմության կողմից հնչեցվող «վերաբանակցման» գաղափարին՝ այն ներկայացնելով որպես ռիսկային և անորոշ քայլ։ «Ո՞վ կարող է ապացուցել, որ վերաբանակցման արդյունքում փաստաթուղթն ավելի լավը կդառնա»,- հայտարարել է նա՝ միաժամանակ ընդդիմադիր ուժերին որակելով որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։
    14:48
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը չի հավատում բանակցությունների հաջողությանը
    Այս մասին հայտնել է Խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Վահիդ Ահմադին։ «Այժմ ԱՄՆ-ն պետք է որոշի՝ կարո՞ղ է ընդունել Իրանի պահանջները։ Եթե ոչ, ապա Իսլամական Հանրապետությունն առանց վարանելու կշարունակի իր ուղին և պատերազմը»,- հայտարարել է նա։
    14:37
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ-ը հերքում է տարածված լուրը․ «Սպուտնիկ Արմենիա»
    Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել էին, թե Ադրբեջանն այս տարվա մարտին առաջին անգամ ապրանքներ է ներկրել Հայաստանից։ Ընդ որում, ներմուծման գումարը, ըստ հրապարակումների, կազմել է ընդամենը 960 դոլար։
    14:30
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե
    Ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին արգելանքի են վերցրել և տեղափոխել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն նրանց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ «Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում Պաշտպանի հաստատություն դիմած փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել գործընթացին և հարկ է համարում կրկին ընդգծել իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի առանցքային բնույթն ու դրա պատշաճ երաշխավորման կարևորությունը ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովման տեսանկյունից»,-նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
    14:27
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ
    Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։
    14:18
    16.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսական հարձակումների խոշոր ալիք՝ Ուկրաինայի վրա և դրոնային հարվածներ՝ Ռուսաստանին
    Մոսկվան ու Կիևը զոհերի մասին են հայտնում: Տուապսե նավահանգստի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել: Օդեսայում և Կիևում էլ ռուսական հարվածների հետևանքով 15 մարդու մահվան մասին է հայտնի դարձել:
    14:06
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
    Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
    13:57
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանը երեք տարում 250 անգամ ավելացրել է ԱԹՍ-ների արտադրության և գնման ծախսերը
    «2023 թվականին Լեհաստանն անօդաչու համակարգերի վրա ծախսել է մոտ 100 մլն զլոտի (շուրջ 27,7 մլն դոլար), սակայն արդեն 2026 թվականին, նաև SAFE ծրագրի միջոցների շնորհիվ, մենք 25 մլրդ զլոտիի (շուրջ 6,9 մլրդ դոլար) պայմանագրեր ենք կնքում մեր երկրի համար ԱԹՍ-ների և հակաանօդաչու համակարգերի ձեռքբերման նպատակով», - Տոմչիկի խոսքերն է մեջբերում Defence24 ինտերնետային պորտալը։
    13:49
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի. փաստաբանը մանրամասներ է հայտնել
    Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի մեղադրանք է առաջադրվել։ Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական վարույթը վերաբերում է «Մեր ձևով» բարեգործական ՀԿ-ի իրականացրած ծրագրերին։ Վարույթ իրականացնող մարմինը ներգրավված անձանց վճարված աշխատավարձերը որակել է որպես ընտրակաշառք, մինչդեռ փաստաբանն ընդգծում է, որ դրանք եղել են կատարված աշխատանքի դիմաց օրինական վճարումներ։
    13:38
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանությունը վախեցած է. Մարիաննա Ղահրամանյան
    Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    13:25
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը ցանկանում է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին երկրի ղեկավարության սպանության համար
    «Մենք պետք է դա անենք։ Եվ կարծում եմ՝ ոչ միայն Իրանը, այլև ողջ միջազգային հանրությունն է պահանջում պատասխանատվության ենթարկել։ Որովհետև այն, ինչ արել են ԱՄՆ-ն և Իսրայելը, հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ։ Դա ռազմական հանցագործություն է, հանցագործություն մարդկության դեմ»,- ասել է Բաղային։ Նրա խոսքով՝ համաձայն 1-ին հոդվածի (ընդհանուր 1949 թվականի Ժնևի բոլոր չորս կոնվենցիաների համար - խմբ.), բոլոր պետությունները պարտավորվում են պահպանել և ստիպել պահպանել միջազգային հումանիտար իրավունքը։ «Քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված վայրագությունները խախտում են այս սկզբունքները, ես կարծում եմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է կոչ անեն պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին»,- հավելել է նա։ «Ինչ վերաբերում է Իրանին, ապա սա կլինի բոլոր իրանցիների մշտական պահանջը, և մենք կօգտագործենք մեր ողջ ներքին համակարգը, ինչպես նաև միջազգային իրավունքը, որպեսզի նրանք պատասխան տան այն սարսափելի հանցագործությունների համար, որոնք իրականացրել են իրանցի ժողովրդի դեմ»,- ընդգծել է նա։ «ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին: Հարձակման հենց առաջին օրը սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Հակամարտության ընթացքում զոհվել է Իրանի ռազմական և քաղաքական վերնախավը, մասնավորապես՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ինչպես նաև Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին»:
    13:15
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Իշխանությունները պարզապես «վերմակը քաշել են իրենց վրա»՝ սեփականացնելով նախկին ծրագրերը»․ Վահագն Սարոյան
    Կառավարության 2021–2026թթ. ծրագրով նախատեսված «300 դպրոց և 500 մանկապարտեզի» կառուցումն ու վերանորոգումը վաղուց պետք է ավարտված լիներ։ Սակայն այսօր տեսնում ենք, որ ծրագիրը ոչ միայն ամբողջությամբ չի իրականացվել, այլ ներկայացվում է որպես ձեռքբերում այն, ինչ իրականում տարիներ առաջ սկսված տարբեր ծրագրերի շարունակությունն է։
    13:02
    16.04.26
    Ավելին