Լրահոս

2026-04-15
2026-04-14
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
    Ըստ կազմակերպության հաղորդագրության՝ սա վերջին վեց շաբաթվա ընթացքում արտերկրից ուղարկված առաջին նմանատիպ խմբաքանակն է: 14 բեռնատարներից բաղկացած շարասյունը տեղ հասած օգնությունը տեղափոխել է Հորդանանի պահեստներից։ Այն նախատեսված է շուրջ 25 հազար մարդու համար և ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ՝ սննդից մինչև արևային լամպեր ու հիգիենայի հավաքածուներ։ Բացի այդ, Իրանի Կարմիր մահիկի ընկերությանը նվիրաբերվել է 200 գեներատոր և 100 էլեկտրական պոմպ՝ փրկարարական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։
    23:56
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին․ Թրամփ
    «Ձեզ իսկապես արժե մնալ այնտեղ, քանի որ առաջիկա մի քանի օրերին կարող է ինչ-որ բան տեղի ունենալ։ Եվ մենք ավելի շատ հակված ենք մեկնելու այնտեղ»,- ասել է ամերիկյան առաջնորդը The New York Post թերթին՝ նկատի ունենալով Պակիստանի մայրաքաղաքը և Վաշինգտոնի ու Թեհրանի հնարավոր նոր շփումները։ Միևնույն ժամանակ, Թրամփը բարձր է գնահատել Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի ավանդը ամերիկա-իրանական բանակցությունների նախորդ փուլում։ «Նա հիանալի է, և, հետևաբար, ավելի հավանական է, որ մենք կվերադառնանք այնտեղ։ Ինչո՞ւ պետք է մեկնենք մեկ այլ երկիր, որը սրա հետ ոչ մի կապ չունի»,- նշել է Թրամփը։ Նա չի հստակեցրել, թե ովքեր կարող են ընդգրկվել ամերիկյան պատվիրակության կազմում, սակայն հաստատել է, որ ինքն անձամբ չի պատրաստվում մեկնել այդ հավանական բանակցություններին։ Բացի այդ, նախագահն իր դժգոհությունն է հայտնել մամուլում հայտնված այն տեղեկությունների վերաբերյալ, թե Վաշինգտոնը պատրաստ է համաձայնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման շուրջ մոտ 20-ամյա մորատորիումին (կասեցմանը): «Ես ասել եմ, որ նրանք չպետք է միջուկային զենք ունենան: Ուստի ինձ դուր չի գալիս 20 տարվա հիշատակումը: Ես չեմ ուզում, որ նրանք (իրանցիները - խմբ.) իրենց հաղթանակած զգան»,- ընդգծել է Թրամփը: ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանն ու ԱՄՆ-ն անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանն ու Վաշինգտոնը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ Դեռևս հայտնի չէ՝ կկայանա՞ խորհրդակցությունների նոր փուլ, թե՞ ոչ։ Ապրիլի 13-ից ԱՄՆ-ն սկսել է Իրանի ծովային շրջափակումը։
    23:45
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելն ու Լիբանանը սկսում են ուղիղ բանակցություններ. Պենտագոնի հաստատումը
    Որպես խրախուսում՝ Միացյալ Նահանգները խոստացել է Լիբանանին հատկացնել զգալի ֆինանսական միջոցներ, պայմանով, որ բանակցային գործընթացը հաջող ավարտ կունենա։
    23:34
    14.04.26
    Ավելին