Լրահոս
2026-04-14
-
ՏարածաշրջանԿարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԻրանԸստ կազմակերպության հաղորդագրության՝ սա վերջին վեց շաբաթվա ընթացքում արտերկրից ուղարկված առաջին նմանատիպ խմբաքանակն է: 14 բեռնատարներից բաղկացած շարասյունը տեղ հասած օգնությունը տեղափոխել է Հորդանանի պահեստներից։ Այն նախատեսված է շուրջ 25 հազար մարդու համար և ներառում է առաջին անհրաժեշտության պարագաներ՝ սննդից մինչև արևային լամպեր ու հիգիենայի հավաքածուներ։ Բացի այդ, Իրանի Կարմիր մահիկի ընկերությանը նվիրաբերվել է 200 գեներատոր և 100 էլեկտրական պոմպ՝ փրկարարական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։Ավելին23:5614.04.26 -
ՄիջազգայինԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին․ Թրամփ«Ձեզ իսկապես արժե մնալ այնտեղ, քանի որ առաջիկա մի քանի օրերին կարող է ինչ-որ բան տեղի ունենալ։ Եվ մենք ավելի շատ հակված ենք մեկնելու այնտեղ»,- ասել է ամերիկյան առաջնորդը The New York Post թերթին՝ նկատի ունենալով Պակիստանի մայրաքաղաքը և Վաշինգտոնի ու Թեհրանի հնարավոր նոր շփումները։ Միևնույն ժամանակ, Թրամփը բարձր է գնահատել Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի ավանդը ամերիկա-իրանական բանակցությունների նախորդ փուլում։ «Նա հիանալի է, և, հետևաբար, ավելի հավանական է, որ մենք կվերադառնանք այնտեղ։ Ինչո՞ւ պետք է մեկնենք մեկ այլ երկիր, որը սրա հետ ոչ մի կապ չունի»,- նշել է Թրամփը։ Նա չի հստակեցրել, թե ովքեր կարող են ընդգրկվել ամերիկյան պատվիրակության կազմում, սակայն հաստատել է, որ ինքն անձամբ չի պատրաստվում մեկնել այդ հավանական բանակցություններին։ Բացի այդ, նախագահն իր դժգոհությունն է հայտնել մամուլում հայտնված այն տեղեկությունների վերաբերյալ, թե Վաշինգտոնը պատրաստ է համաձայնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման շուրջ մոտ 20-ամյա մորատորիումին (կասեցմանը): «Ես ասել եմ, որ նրանք չպետք է միջուկային զենք ունենան: Ուստի ինձ դուր չի գալիս 20 տարվա հիշատակումը: Ես չեմ ուզում, որ նրանք (իրանցիները - խմբ.) իրենց հաղթանակած զգան»,- ընդգծել է Թրամփը: ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանն ու ԱՄՆ-ն անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանն ու Վաշինգտոնը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ Դեռևս հայտնի չէ՝ կկայանա՞ խորհրդակցությունների նոր փուլ, թե՞ ոչ։ Ապրիլի 13-ից ԱՄՆ-ն սկսել է Իրանի ծովային շրջափակումը։Ավելին23:4514.04.26 -
ՄիջազգայինԻսրայելն ու Լիբանանը սկսում են ուղիղ բանակցություններ. Պենտագոնի հաստատումըՈրպես խրախուսում՝ Միացյալ Նահանգները խոստացել է Լիբանանին հատկացնել զգալի ֆինանսական միջոցներ, պայմանով, որ բանակցային գործընթացը հաջող ավարտ կունենա։Ավելին23:3414.04.26 -
ՄիջազգայինԹուրքիան մտադիր է զարգացնել ռազմավարական գործընկերությունը Հունգարիայի հետ․ Էրդողան«Առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերությունների ապագան, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Թուրքիայի նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների ամրությունը հիմնված է ընդհանուր պատմության ու մշակույթի վրա, և վստահություն է հայտնել, որ նրանց համագործակցությունը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ միջազգային հարթակներում կզարգանա ավելի ակտիվորեն։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ձգտում է խորացված ռազմավարական գործընկերություն զարգացնել Հունգարիայի հետ՝ հավելելով, որ երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին նպաստում է տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը»,- հայտնել է Թուրքիայի առաջնորդի հաղորդակցության վարչությունը՝ կայացած զրույցի արդյունքներով։ Ապրիլի 12-ին Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել Պետեր Մադյարի գլխավորած «Տիսա» ընդդիմադիր կուսակցությունը՝ ստանալով Պետական ժողովի (միապալատ խորհրդարան) 199 տեղերից 138-ը. հայտնել է երկրի ազգային ընտրական բյուրոն։ Վարչապետ Վիկտոր Օրբանը ընդունել է իր «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության պարտությունը։Ավելին23:3014.04.26 -
ՄիջազգայինԹրամփը քննադատել է Իտալիայի վարչապետին Հռոմի պապի վերաբերյալ դիրքորոշման համարԱՄՆ նախագահը նաև դժգոհություն է հայտնել, որ իտալական իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում Իրանի միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ջանքերին աջակցելու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շատ կարևոր է Իտալիայի համար, և Հռոմը պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ցուցաբերի։Ավելին23:1514.04.26 -
ԻրավականՀանրային դժգոհությունը ու հանրային պարսավանքը շատ ավելի են օգնում, քան հարյուր գրագետ բողոք ու միջնորդություն․ փաստաբանՔաղաքական հետապնդումների դեմ պայքարում հաջողության հասնելու բանալին ոչ բարձր իրավաբանությունն է, ոչ էլ իրավապահների մոտ ապրումակցման կամ խղճի նշույլների փնտրտուքը: Աշխատում է միայն ագրեսորի, օկուպանտի դեմ պայքարի գործիքը` հնարավորինս բարձրացնել իր հարձակման, ապօրինության գինը: Այս մասին գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։Ավելին23:0014.04.26 -
ՀայաստանՑավ, հիշողություն, պահանջ. ապրիլի 23-ին ջահերով երթ կլինի՝ «պայքարը շարունակվում է» կարգախոսով«Պայքարը շարունակվում է». այս կարգախոսով ջահակիրները Հանրապետության հրապարակից երթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են գնալու ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին: ՀՅԴ ներկայացուցիչները որոշել են, որ միջոցառումը այս տարի կունենա «Մե՛կ դատ, մե՛կ պայքար» խորագիրը:Ավելին22:4914.04.26 -
ԻրավականԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԱպրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:Ավելին22:4514.04.26 -
ՏարածաշրջանՖիդանն ու Արաղչին քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը․ ՏԱՍՍ«Հեռախոսազրույցը կայացել է այսօր։ Նախարար Ֆիդանը Իրանի գործընկերոջ հետ քննարկել է Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացը»,- նշել է աղբյուրը։ Ապրիլի 11-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանն ու ԱՄՆ-ն անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ տեղեկացրել են երկու կողմերը, մի շարք հակասությունների պատճառով նրանց չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության հետագա հեռանկարները մնում են անորոշ։Ավելին22:3914.04.26 -
Զինված ուժերՀՀ ՊՆ-ն հաստատում է զինծառայողի մահվան լուրըԱպրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը, հայտնում են ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։Ավելին22:3214.04.26 -
ՄիջազգայինԼիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերաբերում են ոչ միայն հրադադարին, այլև ավելի լայն համաձայնագրերին․ ՌուբիոԸստ պետքարտուղարի՝ բանակցությունների օրակարգը դուրս է սովորական հրադադարի շրջանակներից և ներառում է ավելի լայն համաձայնություններ, որոնք ենթադրում են նաև Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցում։ Այսօր Վաշինգտոնում մեկնարկել են Լիբանան-Իսրայել պատմական՝ առաջին ուղիղ բանակցությունները։Ավելին22:2514.04.26 -
ԻրավականԱռաջնային քննել Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու հարցը. փաստաբանների միջնորդությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմն այսօր դիմում-միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որ դատավոր Վահե Դոլմազյանը առաջնահերթության կարգով քննի Կարապետյանի խափանման միջոցի հարցը: Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ուզում են, որ բարերարը կարողա մասնակցել իր գլխավորած ուժի՝ առաջիկա համագումարին:Ավելին22:1514.04.26 -
ԻրավականՁերբակալվել է դանшկի uպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդըԱպրիլի14-ին՝ 14։40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։Ավելին22:0014.04.26 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում․ հետիոտնը հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ ապրիլի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաննարում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60 կմ հատվածում, Հարթավան-Շենավան խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Հայկ Զ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Ջուլիետա Խ․-ին։Ավելին21:4714.04.26 -
ՄիջազգայինԻրան-Չինաստան մեծ դիմադրություն՝ Հորմուզի ԱՄՆ շրջափակմանը. Թրամփը մտահոգում է նաև դաշնակիցներինՀորմուզի նեղուցը փակելով՝ Իրանը «տնտեսական ահաբեկչություն» է իրականացնում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը՝ ժամեր անց այն բանից հետո, երբ ուժի մեջ մտավ ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը: Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ իր հերթին շրջափակում հաստատելով՝ Թրամփը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն կարող է նույնկերպ հակադարձել Իրանի ցանկացած գործողության:Ավելին21:3814.04.26 -
ՔաղաքականՄիրզոյանը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջԱպրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան։ Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ՀՀ արձանագրած նշանակալի առաջընթացը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը համագործակցության նոր տեսլական և հնարավորություններ են ձևավորել։ Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։Ավելին21:2714.04.26 -
Իրավական«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել էԱվելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հայտնել էին կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի ձերբակալության մասին։Ավելին21:2114.04.26 -
ՔաղաքականԿատաստրոֆա. հայ-ռուսական լարվածության մասին հարցերը հունից հանում են իշխանականներինՀայ-ռուսական հարաբերությունների լարվածության մասին պարզ հարցերից հունից դուրս է գալիս խորհրդարանի ՔՊ-ական ղեկավարությունը: Լրագրողների վրա կատաղի գրոհի ընթացքում անպատասխան են մնում հարցերը, թե տնտեսական որևէ վտանգ սպառնու՞մ է մեր երկրին՝ Փաշինյան-Պուտին սկանդալային զրույցից հետո:Ավելին21:1714.04.26 -
ԻրավականՄահապատիժն է միակ միջոցը՝ չեզոքացնելու իմ ազդեցությունը. դատարանը մերժել է դատախազի միջնորդությունըՎերաքննիչ դատարանի որոշմամբ՝ եռամսյա կալանքից հետո ազատության մեջ հայտնված մեկ այլ սրբազանի՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական այսօրվա նիստին դատախազը կալանքի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է: Արշակ Սրբազանը հայտարարել է, որ ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա են իրեն մեղադրանք առաջադրել:Ավելին21:0014.04.26