Լրահոս
2026-04-13
-
ՔաղաքականԱրևմտյան Արդբեջանի թեզը բլեֆ էԱսուլիսի ժամանակ ասաց Ադրբեջան գնացած «քաղհասարակության ներկայացուցիչ»-ը։Ավելին11:0513.04.26 -
ՀասարակականԻշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Հայր ԻսահակՀատկանշական է Օգոստինոս Ավրելիոսի՝ «Աստծո քաղաքը» աշխատությունը, որը առանձնացնում է երկու քաղաք՝ երկրային և աստվածային։ Երկրային քաղաքը, որը կառուցված է ինքնասիրության վրա, անխուսափելիորեն ենթակա է խեղաթյուրումների, այդ թվում՝ իշխանության անփութությանը։ Իսկ աստվածային քաղաքը մնում է իդեալ, որը երբեք ամբողջությամբ չի իրականանում պատմության մեջ։ Այս տեսանկյունից ցանկացած քաղաքական կառուցվածք դատապարտված է լինել անկատար՝ անկախ իր մտադրություններից։ Այս միտքը հետագայում խորացնում է Սյորեն Կյերկեգորը, ով շեշտում է անհատի ներքին պատասխանատվությունը Աստծու առաջ։ Իշխանության խնդիրը, այս տեսանկյունից, չի սահմանափակվում ինստիտուցիոնալ մակարդակով․ այն յուրաքանչյուր որոշման մեջ ներառում է գոյաբանական ընտրություն։ Անփութությունը այստեղ դառնում է ոչ միայն սխալ, այլ նաև մի տեսակ «հոգևոր թմբիր», երբ մարդը խուսափում է իր ընտրության ամբողջ ծանրությունից։Ավելին10:5513.04.26 -
ՄիջազգայինՀունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցությունը չի բացառում երկխոսությունը Մոսկվայի հետNépszava թերթին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ երկրի բնակիչները ցանկանում են, որ իրենց կառավարությունը լինի «հունգարամետ», այլ ոչ թե «ուկրաինամետ»։ «Լավ կլիներ ունենալ մի կառավարություն, որը զբաղվում է հունգար ժողովրդի իրական խնդիրներով։ Իհարկե, եթե դա տեղի ունենա, ստիպված կլինենք նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր Պուտինի] հետ»,- նշել է նա։ Մադյարը հավելել է, որ «ոչ Ռուսաստանի, ոչ Հունգարիայի աշխարհագրական դիրքը չի փոխվի»։ Բացի այդ, դեռ որոշ ժամանակ կպահպանվի Հունգարիայի «էներգետիկ կախվածությունը» Ռուսաստանից։ «Եթե անհրաժեշտ լինի, մենք բանակցություններ կվարենք, բայց ընկերներ չենք դառնա»,- մատնանշել է կուսակցության առաջնորդը։ Ավելի վաղ Հունգարիայի Ազգային ընտրական բյուրոն հայտնել էր, որ ապրիլի 12-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը՝ Պետական ժողովում (միապալատ խորհրդարան) ստանալով 199 տեղից 138-ը։Ավելին10:4513.04.26 -
ՔաղաքականԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարի հետԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետ:Ավելին10:3013.04.26 -
ԱշխարհԹրամփը լուսանկար է հրապարակել, որտեղ իրեն ներկայացրել է բժշկողի կերպարովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որտեղ նա ներկայացված է «բժշկողի» կերպարով։ Այն հիշեցնում է Հիսուս Քրիստոսի կերպարը։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված նկարում Թրամփը պատկերված է բաց գույնի հագուստով և կարմիր թիկնոցով՝ ձեռքը դրած հիվանդանոցային մահճակալին պառկած մարդու վրա։ Նրան շրջապատում են մարդիկ, այդ թվում՝ աղոթող կին, զինվորական և բուժաշխատող։ Ֆոնին երևում են ամերիկյան դրոշը, Ազատության արձանը, Կապիտոլիումը, ռազմական ինքնաթիռներ և արծիվներ։ Հրապարակումն արված է կրոնական և հայրենասիրական մոտիվները համադրող ոճով։ Թրամփը պատկերին կից որևէ մանրամասն մեկնաբանություն չի թողել։ Դրանից անմիջապես հետո ամերիկյան առաջնորդը հրապարակել է ևս մեկ նկար, որտեղ պատկերված է իր անունը կրող աշտարակը (Trump)՝ Լուսնի մակերևույթը հիշեցնող մի վայրում։Ավելին10:1513.04.26 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին10:0013.04.26 -
ՀասարակականԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում. մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերումԱպրիլի 12-ին, ժամը 23։40-ից սկսած ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն անձրևաջրերից դուրս են բերել տրանսպորտային միջոցները։Ավելին09:4913.04.26 -
ՄիջազգայինՕրբանը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին. Հունգարիայում հաղթել է ընդդիմությունըՀունգարիայում քաղաքական մեծ փոփոխություններ են. Պետեր Մադյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթել է ընտրություններում, այլև հավակնում է խորհրդարանում ստանալ սահմանադրական մեծամասնություն: Ինչպես հայտնում է BBC-ն, վարչապետ Վիկտոր Օրբանը, ով 16 տարի շարունակ ղեկավարում էր երկիրը, արդեն ընդունել է իր «Ֆիդես» կուսակցության պարտությունը։ Նա նշել է, որ պատրաստ է շարունակել քաղաքական գործունեությունը որպես ընդդիմություն։ Ըստ նախնական տվյալների՝ «Ֆիդեսը» կստանա 54 մանդատ, իսկ ծայրահեղ աջակողմյան «Մեր հայրենիք» (Mi Hazánk) կուսակցությունը՝ 6 մանդատ։ Հունգարիայի խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։Ավելին09:3813.04.26 -
ՄիջազգայինԹրամփին չի անհանգստացնում Իրանի հետ բանակցությունների ձախողումը«Ինձ չի հուզում՝ նրանք կվերադառնան բանակցությունների սեղան, թե ոչ։ Եթե չվերադառնան, դա ինձ կգոհացնի», - ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայում վայրէջք կատարելուց հետո։ Նախագահը պատասխանում էր այն հարցին, թե, իր կարծիքով, երբ Իրանը կհամաձայնի վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության կարգավորման շուրջ։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ «Իրանը շատ վատ վիճակում է» և հուսահատ կացության մեջ է։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանում և Վաշինգտոնում, որոշ հակասությունների պատճառով կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները դեռևս անհայտ են մնում։Ավելին09:3513.04.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3013.04.26
2026-04-12
-
ՀասարակականՀերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք, երբ իշխող քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրում ներառեց Հայ Եկեղեցուն վերաբերող մերժելի դրույթներ. ԿաթողիկոսԱպրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի տարբեր թեմերից ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած շուրջ 650 եկեղեցասեր երիտասարդների` առաջնորդությամբ իրենց հոգևոր հովիվների։Ավելին23:2912.04.26 -
ՀասարակականԻնչպե՞ս Ադրբեջանին մեծ լծակ չտալ Հայաստան-Ռուսաստան ճանապարհին. աբխազական փրկօղակՄերձավորարևելյան օդային մարտերի առաջին օրերին էին հայ փորձագետները նկատում, որ ցավալի իրադարձությունները Իրանում փաստացի հետաձգում են TRIPP ուղին կյանքի կոչելու Թրամփի մտադրությունը՝ այդպես կանխելով մի գործընթաց, որ այսպես թե այնպես վնասելու է հայ-իրանական հարաբերություններին: Շատ վերլուծաբաններ մնում են այն կարծիքին, որ TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, որ աննախադեպ տնտեսական կախվածության մեջ է դնելու Հայաստանը այդ տանդեմից: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ TRIPP ուղին Հայաստանի շահերին ծառայեցնելու առնվազն 2 առաջարկ էր արել, առաջինն էր, որ խոսեց նաև աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորության մասին՝ շեշտելով, որ այդ ուղին կարող է այլընտրանք դառնալ ձմռանը դժվարանցանելի դարձող Վերին Լարսին, Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներին: Ավելի ուշ պարզվեց՝ Հարավային Կովկասը Ռուսաստանին կապող երկաթուղուն նոր կյանք տալու մասին մտքեր կան և՛ Ռուսաստանում, և՛ Աբխազիայում:Ավելին23:0312.04.26 -
ՀասարակականԳառնիկը Իջևանում ծնունդ առած և Տավուշի բնությունն իր հոգում պահող մարդ է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել«Գառնիկը Իջևանում ծնունդ առած և Տավուշի բնությունն իր հոգում պահող մարդ է: Նրա սրտացավությունը իր ծննդավայրի ու մարդկանց հանդեպ հաստատ շատերդ եք նկատել»,- գրել է նա։Ավելին22:3012.04.26 -
ՔաղաքականՄեզ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել մեր Սփյուռքի հնարավորությունները. Քրիստինե ՎարդանյանՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Հայաստանն իրոք այլ հնարավորությունների երկիր է՝ հայկական Սփյուռքով ու առանց դրա։Ավելին22:1612.04.26 -
ՏարածաշրջանԱմերիկան խաբեության զոհ է դարձել. բացառիկ հարցազրույց Իրանի դեսպանի հետԱմերիկան խաբեության զոհ է դարձել. բացառիկ հարցազրույց Իրանի դեսպանի հետԱվելին22:0112.04.26 -
Քաղաքական40 հազար մարդ՝ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին և իշխանական հազար ու մի սպառնալիք՝ «Ուժեղ Հայաստանին»Մոսկվայի, Վաշինգոտնի, Լոնդոնի, Պեկինի` ամբողջ աշխարհի հետ ուժեղ դիրքից բանակցելու նախընտրական խոստում է տալիս «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նախօրեին են նրա թիմակիցներն ու աջակիցները մեծ հանրահավաք ու երթ արել, որին, ըստ «Փաստ» թերթի, մասնակցել է 40 հազար մարդ:Ավելին21:5412.04.26 -
ՀասարակականՓոփոխության երթը․ «Ուժեղ Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել երեկվա երթիցՈւժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել երեկվա երթից՝ փոփոխության երթը գրառմամբ։Ավելին21:2112.04.26 -
ՄիջազգայինՈչ մի համաձայնություն՝ Վաշինգտոն-Թեհրան 21-ժամյա բանակցությունից հետո. իրանական պատերազմը կվերսկսվի՞Վերջին 5 տասնամյակի ամենաբարձր մակարդակի բանակցություններն են անցակացրել Միացյալ Նահանգներն ու Իրանը Իսլամաբադում: Մոտ 21 ժամ շարունակված քննարկման վերջում Ջեյ Դի Վենսի և Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունները բանակցային սենյակից դուրս են եկել առանց որևէ համաձայնության։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Բաղային հայտարարել է, որ 2-3 առանցքային հարցերում կողմերի դիրքորոշումները սկզբունքորեն հակադիր են: Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի խոսքով՝ համաձայնության գալ չի հաջողվել հատկապես միջուկային հարցում։ Իրանում միայն 7 հազար երեխայի ու կնոջ կյանք խլած 40-օրյա պատերազմից հետո վերլուծաբանները չէին էլ ակնկալում, թե արագ արդյունք կտան բանակցությունները:Ավելին21:0512.04.26 -
ՀասարակականԱվտովթարի 4 զոհերին հուղարկավորել են Ջրառատում. ողբաձայն լացն է խախտում գյուղի ծանր լռությունըՋրառատում այսօր հուղարկավորել են Խչեյանների ընտանիքի՝ ավտովթարից զոհված 4 անդամներին: Ամբողջ գյուղն է հրաժեշտ տվել 2 լույս փոքրիներին, նրանց հորն ու տատին: Թաղման թափորի մեջ չի եղել ընտանիքի մայրը՝ իր ողջ մնացած 3 երեխաների հետ: Մոր վիճակը դեռ ծայրահեղ ծանր է, ինքնուրույն շնչել դեռ չի կարողանում:Ավելին20:3812.04.26