Լրահոս

2026-04-13
  • Հայաստան
    Ինքը հային տանում է այնտեղ, որտեղ հայ չկա, Հայաստանն էլ լինելու է թուրքահայաստան. Լևոն Ջավախյան
    Ինքը հային տանում է այնտեղ, որտեղ հայ չկա, Հայաստանն էլ լինելու է թուրքահայաստան. Լևոն Ջավախյան
    14:00
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան
    Իմ այս քայլը թելադրված է բացառապես հայրենիքին ծառայելու և մեր պետականության հիմքերն ամրապնդելու անկեղծ մղումով։
    13:48
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն ու Իրանը հրադադարի հարցում անկեղծորեն են տրամադրված․ Ֆիդան
    «Բանակցությունների ժամանակ կողմերն, ըստ էության, ներկայացրել են իրենց ելակետային դիրքորոշումները։ Դա նորմալ է, քանի որ սկզբնական դիրքորոշումները միշտ խնդիրներ են առաջացնում։ Այնուհետև, միջնորդների աջակցությամբ, նրանք կփորձեն ինչ-որ պահի մոտեցնել դրանք. կարևորն այն է, որ դա օգնի հասնել հրադադարի և պահպանել այն։ Որքան տեսնում եմ, այս պահին երկու կողմերն էլ անկեղծորեն տրամադրված են զինադադարին», - ասել է Ֆիդանը Anadolu գործակալությանը։ Նա չի բացառել ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարն ավելի երկար ժամկետով երկարաձգելու մասին պայմանավորվածության ձեռքբերումը։ «Եթե կողմերը գործեն կառուցողական, օրակարգ կարող է բերվել լրացուցիչ հրադադար՝ 45 կամ 60 օրով, որպեսզի բանակցությունները կարողանան շարունակվել, և այդ ընթացքում կողմերը կարողանան լուծել ծագած խնդիրները», - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանն ու ԱՄՆ-ը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանում և Վաշինգտոնում, մի շարք հակասությունների պատճառով կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները դեռևս անհայտ են։
    13:34
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։
    13:26
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտը
    Ապրիլի 4-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի աջակողմյան հատվածում կազմակերպվում է շնամարտ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածում, որը վերնագրված է՝ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ի թիվս այլ ձևակերպումների, որպես դաժան վերաբերմունքի դրսևորում նշված է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Չնայած այս պարզ ձևակերպմանը՝ ապրիլի 4-ի ահազանգը բոլորովին էլ եզակի դեպք չէր։ Ի դեպ, շնամարտ կազմակերպողներն իրենց արարքն արդարացնելու համար այդ մարտերը կոչում են թեստավորում։ «Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ կենդանին վնասվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, և երբ կազմակերպիչներն ասում են, որ սրանք մարտեր չեն, այլ թեստավորում՝ իրականության հետ ոչ մի կապ չունի։ 2025 թվականին արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 31 դեպք, ու սրանց մեջ կան նաև շնամարտի կազմակերպման դեպքեր։ Նույն ժամանակահատվածում բացահայտվել է 14 դեպք։ Իսկ այս տարի, մինչև ապրիլի 7-ը, երբ պատրաստվում էր տեսանյութը, համայնքային ոստիկաններն արդեն իսկ արձագանքել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին 32 ահազանգի։ Սա նշանակում է, որ աճել է ոչ թե դաժան վերաբերմունքի, այլ այդ մասին ահազանգող մտահոգ քաղաքացիների թիվը։ Նաև ակտիվացել է խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և իրավապահ մարմինների համագործակցությունը։ «Այսօր ՀՀ-ում գործում են մի շարք ՀԿ-ներ, որոնք զբաղվում են տնային կենդանիների պաշտպանությամբ։ Եվ գրեթե բոլոր ՀԿ-ների կանոնադրություններում կա առանձին կետ, որ կենդանիների նկատմամբ դաժան դեպքեր հայտնաբերելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, պետք է տեղեկացնեն պատկան մարմիններին և միջոցներ ձեռնարկեն նմանատիպ դեպքերը բացառելու և կանխելու նպատակով»,-ասում է «Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը։ Վերադառնանք ապրիլի 4-ի դեպքին, որն էականորեն տարբերվում էր նմանատիպ այլ դեպքերից, քանի որ քրեական վարույթ նախաձեռնվեց ոչ միայն 307-րդ, այլև Քրեական օրենսգրքի երկու այլ հոդվածների հատկանիշներով։ «Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը մանրամասնում է․ ««Ադել» տնային կենդանիների ՀԿ-ն, ապրիլի 2-ին ստանալով տեղեկություն, որ Լոռու մարզում՝ Սպիտակ քաղաքի հարակից տարածքում, պետք է իրականացվի շնամարտ՝ տարբեր ՀԿ-ներից ստեղծել է աշխատանքային խումբ և մեկնել է Սպիտակ»։ Հասարակական կազմակերպությունների անդամները տեղ հասնելով՝ համոզվեցին, որ իսկապես կազմակերպվել է շնամարտ։ Հասարակական կազմակերպությունների կանոնադրության պահանջների համաձայն՝ կենդանասեր-կենդանապաշտպաններն ահազանգեցին 112 ծառայություն։ «Դոգ-մա» ՀԿ համանախագահ Գոհար Տեր-Անտոնյանը նշում է․ «Ոստիկանությանն ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ ահազանգից 4 րոպե հետո եղել է տեղում։ Եվ բացի նրանից, որ միանգամից դադարեցվել է շնամարտը, Ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ շնամարտ կազմակերպողները չկարողացան փախուստի դիմել»։ «Ոստիկանության ծառայողները, հասնելով նշված վայր, ձերբակալել են շնամարտի կազմակերպիչներից երեքին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին տրանսպորտային միջոցների և ութ շների հետ միասին»,- ասում է ՀՈԳՎ ավագ տեսուչ Դավիթ Դիպլոշյանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ոչ միայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այլև խուլիգանության ու ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ-ից հիշեցնում են, որ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ չխախտել օրենքի պահանջը և դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից։
    13:16
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արշակ Սրբազանի գործով ապրիլի 14-ին հրավիրված է 1-ին դատական նիստը․ Արսեն Բաբայան
    Այս քաղաքական հետապնդման հետեւանքով Սրբազանը շուրջ 3 ամիս եղել է բանտարկված
    13:04
    13.04.26
    Ավելին
  • Երևան
    Աղետալի հեղեղումներ՝ ամբողջ Երևանում. խորտակված մեքենաներ և խցանված խողովակներ
    Հորդառատ անձրևներից գիշերը Երևանը նորից ջրի տակ էր հայտնվել: Տասնյակ փողոցներ հեղեղվել էին, մեքենաներ՝ արգելափակվել: Ջրահեռացման համակարգը կրկին չէր գործում մայրաքաղաքում: Օգտատերերը սոցցանցերում ոչ միայն տեսանյութեր են տարածում, այլև սուր քննադատում քաղաքային իշխանությանը՝ արձանագրելով՝ Երևանը կրկին մնաց իր խնդիրների հետ՝ ջրախեղդ եղած խոստումների տակ:
    13:00
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա խաղում ես «Երկրի հակառակ կողմը», բայց ես չեմ հասկանում «Երկրի ո՞ր կողմը» կամ «Ո՞ր երկրի կողմը»․ Աշոտ Մինասյանը՝ Փաշինյանին
    Նա, մասնավորապես, նշել է. «Հետո փորձեցիր խաղալ Ֆիդել Կաստրոյի ու Չե Գևարայի համատեղ կերպարները որպես հեղափոխական և պատերազմական հաղթողի՝ չստացվեց։ Այնուհետև քեզ նմանեցրիր վիրավոր Մոնթե Մելքոնյանին՝ չեղավ։ Հետո եկավ ժամանակ, որ քեզ դրեցիր Թոմաս Կրոմվելի տեղը և ցանկացար կործանել եկեղեցին, որպեսզի տիրանաս եկեղեցու տարածքներին ու գանձերին։ Բայց փառք ու պատիվ մեր հավատավոր ժողովրդին․․․ Այս պահին ընտրել ես Միխայիլ Գորբաչովի ցիլոյով կերպարը, որ բացում է սահմանները և ժողովրդին ազատություն տալիս։
    12:54
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկել է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի հայտերի ընդունումը․ ԿԸՀ
    ՀՀ ԿԸՀ-ն այսօրվանից սկսած՝ ընդունում է հունիսի 7-ին նշանակված ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների՝ կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Քաղաքական ուժերը պետք է մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ն, հանձնաժողով ներկայացնեն օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նաև պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները:
    12:46
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հայտնաբերվել է տղամարդու մարմին
    Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վաղարշյան-Քոչար փողոցների խաչմերուկում դի կա։ Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Էդուարդ Հ.-ի մարմինը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
    12:39
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ջրախեղդ եղած Երևանը. խայտառակ վիճակ՝ մայրաքաղաքի խորտակվող փողոցներում
    Հայլուր 12։30 Ջրախեղդ եղած Երևանը. խայտառակ վիճակ՝ մայրաքաղաքի խորտակվող փողոցներում
    12:30
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը ԱԺ կգա. ի՞նչ է սպասվում. Armlur
    Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը պետք է ԱԺ ամբիոնից ներկայացնի ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման արդյունքների մասին զեկույց:
    12:16
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24 ժամ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:06
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեկ շաբաթ նստացույց կլինի դատախազության շենքի դիմաց՝ ժամը 11-ից մինչև 20:00
    Մի խումբ մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով:
    11:56
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չի կարելի մարդկանց սադրանքի ենթարկել. նստացույց դատախազության շենքի դիմաց՝ հաջակցություն Դավիթ Մինասյանի
    Նստացույց դատախազության շենքի դիմաց՝ հաջակցություն Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանի։
    11:45
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շիրակում ողբերգական վթարից տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ «Sputnik Արմենիա»
    Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
    11:39
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին. կան վիրավորներ
    Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի H17 ավտոճանապարհի Արագած-Գետափ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ բախվել ծառին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 3 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
    11:29
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Աջից հուկ»․ Զախարովան ծիծաղով մեկնաբանել է Մակրոնի և նրա կնոջ միջև տեղի ունեցած միջադեպը
    Նախորդ տարվա մայիսին Ֆրանսիայի առաջնորդը կնոջ հետ ժամանել էր Վիետնամ։ Լրագրողները, ովքեր նկարահանում էին նախագահի՝ ինքնաթիռից դուրս գալու պահը, ֆիքսել են այն դրվագը, երբ Մակրոնը հարված է ստանում դեմքին իր տիկնոջից. տեսանյութում Բրիջիտն ամբողջությամբ չի երևում, բայց նկատելի է, թե ինչպես են նրա ձեռքերը բավականին ուժգին հրում նախագահին ուղիղ կզակին։
    11:23
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ:
    11:15
    13.04.26
    Ավելին