Լրահոս
2026-04-13
-
ՄիջազգայինԻրանի շրջափակումն ընդգրկելու է Օմանի ծոցը և Արաբական ծովը․ ReutersԸստ տեղեկության՝ շրջափակումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին։ «Ցանկացած նավ, որն առանց թույլտվության կմտնի շրջափակման գոտի կամ դուրս կգա այնտեղից, ենթակա է կասեցման, կուրսից շեղման և առգրավման», - ասված է հաղորդագրության մեջ։ CENTCOM-ը հստակեցրել է, որ շրջափակումն ընդգրկելու է «Իրանի ողջ առափնյա գիծը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով նավահանգիստներով և նավթային տերմինալներով»։ Միևնույն ժամանակ, հրամանատարությունն ընդգծել է, որ հումանիտար բեռների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների փոխադրումը կթույլատրվի՝ նավերի կողմից ստուգում անցնելու պայմանով։ Ապրիլի 11-ին Իրանը և ԱՄՆ-ը Իսլամաբադում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Թեհրանն ու Վաշինգտոնը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունն ավելի ուշ հայտարարեց, որ ամերիկյան զինվորականները ապրիլի 13-ին կսկսեն Իրանի ծովային շրջափակումը։Ավելին17:0513.04.26 -
ՄիջազգայինԻսրայել-Լիբանան ուղիղ բանակցություն է սկսվում՝ «Հըզբոլահ»-ՑԱՀԱԼ ուժգին հարվածների ֆոնինԻրան-Միացյալ Նահանգներ տապալված բանակցությունից ժամեր անց հայտնի է դարձել Վաշինգտոնում վաղը կայանալիք Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունների մասին: «Հըզբոլահ»-ն արդեն քննադատել է Լիբանանի կառավարությանը՝ Իսրայելի հետ բանակցային նույն սեղանի շուրջ նստելու որոշման համար: Հրադադարի շուրջ խոսակցությունների ֆոնին՝ Իսրայելական բանակը հայտարարել է առաջիկա օրերին Լիբանանի Բինթ Ջբեյլ հարավային քաղաքն ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելու մասին՝ պատճառաբանելով, թե հենց այդտեղից է «Հըզբոլահ»-ը հարձակվում Իսրայելի հյուսիսային շրջանների վրա:Ավելին17:0013.04.26 -
ԻրավականԱպօրինի ծառահատման դեպք է բացահայտվել. պատճառվել է 290 հազար դրամի վնասԱպրիլի 7-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղին հարակից անտառածածկ տարածքում ապօրինի ծառահատում է կատարվում։ Ստուգման ժամանակ նշված վայրում հայտնաբերվել է հատված մեկ հաճարենի և արմատախիլ եղած մեկ բոխի։ Նավուրի բնակիչ 39-ամյա տղամարդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ բենզասղոցով ինքն է հատել հաճարենին և վառելափայտը պատրաստել՝ իր տուն տեղափոխելու նպատակով։ Ըստ նախնական տվյալների՝ բնությանը և պետությանը պատճառվել է 290 հազար դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին16:5213.04.26 -
Հասարակական43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԵրեկ՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհից դեպի Ճամբարակ համայնք տանող հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Լիանա Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։Ավելին16:4213.04.26 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը և Լիտվայի ԱԳ փոխնախարարը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացըԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:Ավելին16:3113.04.26 -
ՔաղաքականՄիայն կարողանում են քանդել, հանձնել, սպառնալ սեփական ժողովրդին, տուգանել ու կալանավորել․ Գառնիկ ԴանիելյանՏպավորություն է, որ սրանք ամեն ինչ անում են հանրային տրանսպորտում լարվածություն և բախումներ ստեղծելու, մարդկանց իրար դեմ հանելու համար։Ավելին16:2313.04.26 -
ՄիջազգայինՌուսաստանը նպատակաուղղված է հասնել իր նպատակներին Ուկրաինայի հետ կապված իրավիճակում. ՊեսկովԱյս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Ավելին16:1513.04.26 -
ԻրավականՎաղը մեր երեխան կարող է հայտնվել էս վիճակում. նստացույց՝ Դավիթի կալանքը վերացնելու պահանջով18 տարեկան Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու պահանջով մի խումբ մայրեր նստացույց են սկսել գլխավոր դատախազության դիմաց՝ ակնկալելով, որ կալանավորված, բայց այս պահին հիվանդանոցում գտնվող տղային թույլ կտան գոնե տնային կալանքում շարունակել բուժումը: Ավելի վաղ 150 ստորագրությամբ նամակ էր փոխանցվել դատախազին՝ Դավիթին ազատ արձակելու կամ գոնե տնային կալանք նշանակելու խնդրանքով, բայց դատախազությունը մերժել էր միջնորդել դատարանին այդ հարցով:Ավելին16:1013.04.26 -
ՀասարակականՓրկարարները հեռացրել են մոտ 50 տոննա ջուրԱպրիլի 13-ին, ժամը 10։46-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվում է Ծաղկահովիտ գյուղի Բժշկյան փողոցում գտնվող տանը կից օժանդակ շինությունը․ ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտոպոմպի միջոցով նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր։Ավելին16:0013.04.26 -
ՀայաստանԿարգալույծ հռչակված նախկին հոգևորականը չի կարող ներկայացնել Եկեղեցին. Մայր Աթոռի արձագանքը վարչապետի որոշմանըՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ «Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այս քայլը հերթական ոտնձգությունն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։ Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրությունում։Ավելին15:4613.04.26 -
ՔաղաքականԱնձնական ամբիցիաներն ու քաղաքական հաշվեհարդարը բարձր է դասվում մեր երկրի հեղինակությունից․ Էլինար ՎարդանյանՀայաստանում ստեղծված կառավարման նոր պրակտիկայով դատարաններով են ամեն ինչ որոշում։ Դատարաններով Սրբազան են նշանակում, դատարաններով թեմի առաջնորդ են նշանակում, դատարաններով կարգալույծ եղած հոգևորականներին են վերականգնում, հիմա էլ դատարաններով սպորտն են կառավարում։ Հերթական աբսուրդ իրավական գործընթացն է տեղի ունենում, գրել է ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։Ավելին15:3513.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ադրբեջանից վերադարձած հայերը ի՞նչ են պատմում. սպառնալից խաղաղությունՀայլուր 15։30 Ադրբեջանից վերադարձած հայերը ի՞նչ են պատմում. սպառնալից խաղաղությունԱվելին15:3013.04.26 -
ԱշխարհՀռոմի պապը հայտարարել է, որ չի վախենում ԹրամփիցԱվելի վաղ Թրամփը քննադատության էր ենթարկել Հռոմի պապին՝ հայտարարելով, որ իրեն պետք չէ մի քահանայապետ, որը դեմ է հանդես գալիս իր քաղաքականությանը։ Թրամփի խոսքով՝ «Լևոնը Վատիկանում չէր լինի», եթե ինքը չլիներ Սպիտակ տանը։ «Ես չեմ վախենում Թրամփի վարչակազմից, ես խոսում եմ Ավետարանի մասին և կշարունակեմ բարձրաձայն արտահայտվել պատերազմի դեմ»,- հայտարարել է Լևոն XIV-ը լրագրողներին՝ Ալժիր ուղևորվող ինքնաթիռի բորտում։ Քահանայապետն ընդգծել է, որ մտադիր չէ բանավեճի մեջ մտնել ԱՄՆ նախագահի հետ, գրում է Messaggero-ն։ Ինչպես նշում է Corriere della Sera-ն, վատիկանյան լրագրողների հետ շփման ընթացքում Լևոնը հայտարարել է, որ իր միակ ուղերձը խաղաղությանը նպաստելն է։ «Ես սա ասում եմ աշխարհի բոլոր առաջնորդների համար, և ոչ միայն նրա... Չափազանց շատ անմեղ մարդիկ են զոհվել, և ես կարծում եմ, որ ինչ-որ մեկը պետք է կանգնի ու ասի, որ կա ավելի լավ ելք», - ասել է պապը: Լևոն պապն ավելի վաղ բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները Իրանում: Մասնավորապես, նա անընդունելի էր անվանել իրանցի ժողովրդին ուղղված ԱՄՆ սպառնալիքները: Ապրիլի սկզբին, ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի՝ զինծառայողների համար աղոթելու կոչից հետո, նա իր քարոզում հայտարարել էր, որ տիրելու (դոմինանտության) ձգտումը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն: Նախկինում Լևոն պապը հարց էր բարձրացրել՝ արդյո՞ք զինված հակամարտությունների սկսման համար պատասխանատու քրիստոնյա քաղաքական գործիչները խոստովանության գնալու քաջություն ունեն:Ավելին15:1513.04.26 -
ՔաղաքականԵրկրին ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք. Գևորգ ԴանիելյանԼավ հայը նա է, ով իր Երկրի համար անխոս գործեր է անում, հանրաճանաչ դարձնում իր ազգը, անխաթար դարձնում նրա բարի համբավը։ Մայրենիին լավ չէր տիրապետում Շարլ Ազնավուրը, Արամ Խաչատուրյանն ընդհանրապես չէր տիրապետում, Հրանտ Մաթևոսյանը հրաշալի տիրապետում էր գրավոր խոսքին, բայց բանավոր խոսքը այն չէր։Ավելին15:0013.04.26 -
ՀասարակականԿասեցվել է «Վանանդ Կաթ»-ի արտադրամասի արտադրական գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանանդ Կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք․ Արմավիր): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։ Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝ -արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու, արտադրական մակերևույթներին կոնդենսատի և բորբոսի առաջացման կանխարգելումը, ինչպես նաև սննդամթերքի պահպանման պայմանները, -սննդամթերքի պատրաստման հատվածներում՝ տարաների լվացման տեղամասի հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, - առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը և չի նպաստել խոնավության խտացման նվազեցմանը, - արտադրամասից դեպի պանրի աղաջրային տարողություններով տեղամաս տանող դուռը պատրաստված չի եղել չներծծող նյութերից, - սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։Ավելին14:5213.04.26 -
Իրավական«Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը. ՊԵԿՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ: ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները զննության արդյունքում, տարբեր թաքստոցներից` վարորդի գլխավերևի դարակներից, բեռնատարի կցորդիչի պահեստամասերի համար նախատեսված աջ և ձախ պահոցներից, բեռնատարում առկա ներքնակից, հայտնաբերել են 18520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք: Չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը կանխվել է: Հայտնաբերված ծխախոտները առգրավվել են: ՀՀ քաղաքացի Է.Վ-ի նկատմամբ, «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Հետագա ընթացքն ապահովելու նպատակով դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման անօրինական գործողություններից և խուսափել չհայտարարագրված ապրանքների տեղափոխումից՝ պահպանելով մաքսային կանոնները և օրենքով սահմանված պահանջները։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին14:4913.04.26 -
ԻրավականՀամայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ ապօրինի ձեռք բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ապրիլի 6-ին 39-ամյա տղամարդը Հալաբյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով ութ փաթեթ։ Տղամարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով՝ իրացնելու նպատակով։ Քննչական գործողության ընթացքում հայտնաբերվեց արդեն տեղադրված ևս երկու փաթեթ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին14:4513.04.26 -
ԻրավականՓաստաբանն ահազանգում է. քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերըԺամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը, այն սահմանելով այսօր մինչև ժամը 14:00–ն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո 2 ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի փաստաբան լուսինե Մարտիրոսյանը։Ավելին14:3013.04.26 -
ԻրավականՎեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու որոշումն ի կատար չի ածվում. դատախազությունը բողոք կներկայացնիԴատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման:Ավելին14:1513.04.26 -
ՄիջազգայինԿիևի միլիտարիստական ձգտումների սնումը չի նպաստում խաղաղ կարգավորմանը․ Պեսկով«Մենք կարծում ենք, որ ցանկացած գործողություն, որն ուղղված է կիևյան վարչակարգի միլիտարիստական և պատերազմամետ ձգտումների հետագա սնմանը, այնպիսի քայլեր են, որոնք չեն նպաստում խաղաղ կարգավորման որոնմանը», - լրագրողներին ասել է Պեսկովը:Ավելին14:0613.04.26