Լրահոս
2026-03-19
-
ՀասարակականԳարեգին Բ-ին թույլ չեն տալիս լքել Հայաստանը. նա ցանկանում է մեկնել Վրաստան՝ Իլիա II-ի հուղարկավորությանըԱխալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլիի խոսքով՝ Պատրիարքարանը հրավեր է ուղարկել աշխարհի Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին՝ մասնակցելու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը։ Մետրոպոլիտի խոսքով՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գալ Վրաստան։ «Չեմ կարող ասել, թե ով կգա։ Մենք հրավեր ենք ուղարկել Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին։ Ինչպես կանոնն ու կարգն է։ Մեզ հետ կապ են հաստատում նաև ոչ միայն ուղղափառ եկեղեցիները։ Օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան` կգա», — TV Pirveli-ին ասել է Փաչուաշվիլին։ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում կիրակի օրը՝ մայիսի 22-ին։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 17-ի երեկոյան։Ավելին22:1919.03.26 -
ՀասարակականԻնձ ծեծել են, վերջին հայհոյանքները տվել. խայտառակություն՝ Շենգավիթի թաղապետարանումՆոր սկանդալ է դուրս եկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակից: Վարչական շրջանի կոմունալ վարչության ղեկավարը հայհոյելով ու ծեծելով Սարգիս Սարգսյանի աշխատասենյակից դուրս է հանել իր աշխատավարձը պահանջող բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանին: Նրա խոսքով՝ կառավարության մոտ ակցիային մասնակցելու համար են իրեն զրկել վարձատրությունից:Ավելին22:1519.03.26 -
Քաղաքական«Հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է». Ալիկ Ալեքսանյանի կոչը Նիկոլ ՓաշինյանինԳիտեք, կյանքը այդպես է դասավորված, լինում են թույլեր, լինում են ուժեղներ։ Թույլերի համար ուժեղների հետ մի քիչ բարդ է լինում, տեսեք, 2 ամիս բան է մնացել։ Մի քիչ համբերեք, հետո կունենաք շատ ազատ ժամանակ։ Օրինակ, ձեր «բրեմենյան երաժիշտներով» կարող եք շրջագայել, այդ ժամանակ մենք արդեն զբաղված կլինենք ուժեղ Հայաստանի կառուցմամբ։Ավելին22:0019.03.26 -
ՄիջազգայինՇատ չէի ցանկանում այդ «էքսկուրսիան». Թրամփն անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողությանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե ինքը շատ չէր ցանկանում հակամարտության մեջ մտնել Իրանի հետ, սակայն իբր այլ ընտրություն չի ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ես տեսա, թե ինչ է կատարվում Իրանում, և ասացի՝ ես շատ չեմ ցանկանում այդ «էքսկուրսիան» (Իրանի դեմ գործողություն սկսել - խմբ.), բայց մենք ստիպված կլինենք դա անել», - ասել Է Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիի հետ հանդիպման ժամանակ։ Վերջին օրերին Թրամփը հայտարարում էր, որ Իրանի հետ առճակատումը թևակոխում է եզրափակիչ փուլ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ հակամարտությունը մոտ է հանգուցալուծմանը և վերջնականապես կկարգավորվի ամենամոտ ժամանակներս։ Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասի: Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարաշածրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին: Ռազմական գործողության մեկնարկը Վաշինգտոնը և Թել Ավիվը բացատրել են կանխարգելիչ հարվածով և Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով իբր առկա սպառնալիքներով։ Սակայն այժմ նրանք արդեն չեն թաքցնում, որ կցանկանային Իրանում իշխանափոխություն տեսնել։Ավելին21:4519.03.26 -
ՄիջազգայինՊատերազմի կրակը Հարավային Կովկա՞ս է հասնում Մերձավոր Արևելքից. Իսրայելը «կռիվ է կանչում» ԱդրբեջանինԸնդլայնվում է Իրան-Իսրայել-Միացյալ Նահանգներ ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Պատերազմի 20 օրերի ընթացքում առաջին անգամ ՑԱՀԱԼ-ը թիրախավորել է Կասպից ծովի ափին իրանական Բենդեր-Էնզելի նավահանգիստը, նախնական տեղեկություններով՝ իրանական չորս ռազմանավ է հրդեհվել:Ավելին21:3019.03.26 -
ՔաղաքականԴիվանագիտական խորհրդակցություններ Մասկատում. օրակարգում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն էՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները: Կայացել է մտքերի փոխանակում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:Ավելին21:1919.03.26 -
ՔաղաքականՈւժեղ Հայաստան՝ հզոր բանակով. անվտանգային առաջատար փորձագետներ են հավաքվել Սամվել Կարապետյանի շուրջը«Ուժեղ Հայաստան, հզոր բանակով». սա է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի անվտանագային ծրագրի անկյունաքարը: Այդ ծրագրի մշակման համար անվտանգային առաջատար փորձագետներ է հավաքել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:Ավելին21:1519.03.26 -
ՀասարակականՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակինՄարտի 19-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի ծննդյան օրը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին և ծաղիկներ խոնարհել կիսանդրուն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից:Ավելին21:0819.03.26 -
ՔաղաքականՍատանայի պար՝ ընդդեմ պետականության կամ Փաշինյանի «պատերազմը»՝ Արարատի դեմԱրարատի դեմ Փաշինյանի պատերազմը հասել է Պոլիտեխնիկ համալսարա՞ն: Պետական սահմանի ելքի ու մուտքի կնիքից Արարատի պատկերը հանելուց հետո տեղեկություն է տարածվել, որ հիմա էլ ուսումնական հաստատությունների տարբերանշաններից են ջնջվում ազգային խորհրդանիշները:Ավելին21:0019.03.26 -
Քաղաքական«Պետք է համախմբվենք և խիզախ գործենք». Գորիսի նախկին փոխհամայնքապետը միացել է Սամվել Կարապետյանի թիմին«Սիրելի հայրենակիցներ, կայացրել եմ մի որոշում, որն իմ անցած տարիների բնական շարունակությունն է։ Գորիս համայնքում իմ աշխատանքային վերջին տարիները անցել են տարածաշրջանային բարդ խնդիրների կիզակետը։ Ես ապրել եմ հազարավոր ընտանիքների հոգսերով, լսել եմ նրանց ձայնը և կիսել այդ պատասխանատվությունը։ Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, սա ժամանակ է, երբ չպետք է պարզապես արձանագրենք խնդիրները և մեկուսանանք, պետք է համախմբվենք, ուժեղանանք և խիզախ գործենք։Ավելին20:4819.03.26 -
ՔաղաքականԻրանը փորձում է վերաձևավորել հետպատերազմական տարածաշրջանը. իրանագետի վերլուծությունըՏարածաշրջանում դեռևս դժվար է ընկալվում այն իրողությունը, որ Իրանում այժմ իշխող միասնական ռազմաքաղաքական թիմը ոչ միայն իրականացնում է ընթացիկ պատերազմի օպերատիվ կառավարում, այլ փորձում է ստեղծել նախադրյալներ հետպատերազմական տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու առումով։ Որքանով դա կստացվի, ցույց կտան առաջիկա շաբաթները և ամիսները, սակայն այն, որ Իրանը հենց հիմա գնում է դրան, անկասկած է»,-գրել է նա։Ավելին20:3719.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ինչո՞ւ է ուժեղ հիստերիայի մեջ ընկել Փաշինյանը. նա նորից «արա»-ով է խոսումՀայլուր 20։30 Ինչո՞ւ է ուժեղ հիստերիայի մեջ ընկել Փաշինյանը. նա նորից «արա»-ով է խոսումԱվելին20:3019.03.26 -
ՀասարակականԹիվ 46 ավտոբուսից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նա կանգառում մահացել էՔիչ առաջ ցավալիդեպք է տեղի ունեցել։ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ–ից հայտնել են, որ թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։Ավելին20:1919.03.26 -
ՀասարակականԱյդ կինը միշտ խփում էր իր տղային, դրա համար երեխան չի խոսում. դաժան ծեծի հետքերովՆորից երեխայի են ծեծել Երևանում: 5 օրում երեխայի նկատմամբ բռնության երկրորդ դեպքն է եղել: Իր 3-ամյա տղային մարմնական վնասվածքներ հասցրած մայրը, սակայն, չի ձերբակալվել: Նա Իրաքի քաղաքացի է ու, ըստ հարևանների, նախկինում էլի է ձեռք բարձրացրել որդու վրա:Ավելին20:1519.03.26 -
ՔաղաքականՀայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ քաղաքագետՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը ինձ համար ունի բացառապես քննարկման մեկ ասպեկտ՝ ՀՀ ինքնիշխանության, սուվերենության և տարածքային ամբողջականության ասպեկտում պետք է դիտարկել Ադրբեջանի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցը։Ավելին20:0019.03.26 -
Իրավական«Հերթական սուտն էր տարածվում». փաստաբանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի տեսաուղերձի արգելքին«Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր:Ավելին19:4519.03.26 -
ՍփյուռքՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը չի կարող կոտրել Հայ Եկեղեցին․ Եզրաս արքեպիսկոպոսԻ՞նչ խնդիրներ են ծառացած Հայ Առաքելական Եկեղեցու առջև Հայաստանի իշխանությունների հետ հակամարտության պայմաններում։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում Հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոսը։Ավելին19:3819.03.26 -
ՔաղաքականՇանտաժ և սպառնալիքներ. ժողովրդին վախեցնելու համար «պատերազմի կուսակցություն» է հորինել ՓաշինյանըՀայաստանի իշխող ուժի ղեկավարը ընտրություններից 2 ու կես ամիս առաջ ոչ թե ՔՊ-ի ծրագրերից է խոսում, ոչ թե խոստումներ է շռայլում, այլ, ըստ վերլուծաբանների, շանտաժ է անում ժողովրդին, թե եթե ինքը չվերընտրվի, պատերազմ կլինի: Այսօր անգամ պատերազմի ժամկետներ է նշել Փաշինյանը:Ավելին19:3019.03.26 -
ԻրավականԱպօրինի զենքի կամավոր հանձնում. հայտնաբերվել են ինքնաձիգ, ատրճանակներ և փամփուշտներԱպօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 10-ին Կոտայքի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Հրազդանի Կաքավաձոր թաղամասում։ Նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան, երկու ատրճանակ, մոտ 600 փամփուշտ և զինամթերք։ Մարտի 13-ին Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում 112 զանգած քաղաքացին տեղեկացրել է, որ զենք-զինամթերք է թողել Երազգավորս-Գետք ավտոճանապարհին։ Հայտնաբերվել է ատրճանակ, տարատեսակ 71 փամփուշտ և զինամթերք։ Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:1919.03.26 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու Մարթա Կոսը նոր համաձայնագրեր են ստորագրելՄարտի 19-ին Երևանում կայացած հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ խորացնելու գործընկերությունը՝ ս․թ․ մայիսի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ առաջին, պատմական գագաթնաժողովին ընդառաջ, որը կհաջորդի Հայաստանում հյուրընկալվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Առաջիկա գագաթնաժողովը կնշանավորի քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության և ոլորտային ինտեգրման ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության խթանման համատեղ հանձնառությունը։ Հանձնակատար Կոսը ողջունեց վերջին ամիսներին Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում գրանցված զգալի առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի շարունակական ջանքերը՝ նպաստելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: ԵՄ-ն մեծապես աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային ներառական կապակցվածության և դրա լիակատար բացման հարցում՝ տարածաշրջանն ամուր խաղաղության, կայունության և բարգավաճման մոտեցնելու նպատակով։ Հանձնակատար Կոսի այս երկրորդ այցելությունը` առաջինից ուղիղ 6 ամիս անց, տեղի է ունենում ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումից հետո, ինչը նշանակալի քայլ էր Հայաստանի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ։ Այդ օրակարգը հիմնված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա: 2024 թվականի ապրիլին Նախագահ ֆոն դեր Լեյենի կողմից հայտարարված` Հայաստանի համար 270 միլիոն եվրոյի Դիմակայունության և աճի պլանը կարևոր դեր ունի ժողովրդի համար կոնկրետ արդյունքների ապահովման գործում։ ԵՄ աջակցությունն ամրապնդում է Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմադրողականությունը, խթանում արտահանման դիվերսիֆիկացիան, նպաստում քաղաքացիական հասարակության առաջխաղացմանը և աջակցում վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Գրիգորյանի և հանձնակատար Կոսի ներկայությամբ ստորագրվեց 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։ Այս կարևոր քայլը թույլ է տալիս իրացնել Դիմակայունության և աճի պլանի ներքո մնացած ֆինանսական միջոցները և նպաստել Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Կողմերը մտքեր փոխանակեցին Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում միջոցների բաշխման վերաբերյալ։ Քննարկումներում ընդգծվեցին էներգետիկ, թվային և տրանսպորտային կապակցվածության ոլորտներում ընդհանուր նպատակները: Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն աշխատել համատեղ՝ համաձայն ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի, որն ապահովում է Եվրոպայի կապը Կենտրոնական Ասիայի հետ՝ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով: «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ընդգծում է Հայաստանի դերը տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման գործում, այս համատեքստում հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային երթուղուն։ Կայուն աճին և խաղաղությանը նպաստելու նպատակով Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն համագործակցությունը «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում միջազգային ֆինանսական գործընկեր հաստատությունների հետ համատեղ՝ էներգետիկայի, տրանսպորտի և թվային կապակցվածության ոլորտներում առաջնահերթ ներդրումները խթանելու ուղղությամբ: Քննարկումները կենտրոնացան նաև տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին Հայաստանի հաստատուն ինտեգրումն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ TEN-T հետագա ընդլայնումը զարգացնելու միջոցով: Վիզաների ազատականացման վերաբերյալ կողմերն արձանագրեցին, որ Հայաստանը միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ակտիվ երկխոսություն է վարում վիզայի ազատականացման շուրջ: Հանձնակատար Բրունների ս.թ. մարտի 12-ի այցը կենտրոնացած էր Հայաստանի կողմից մինչ օրս ձեռնարկված քայլերի վրա՝ ՀՀ իշխանություններին դեռևս 2025 թվականի նոյեմբերին ներկայացված վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ներառված չափանիշներին հասնելու համար։ Հանձնակատար Կոսը ողջունեց Հայաստանի իշխանությունների՝ բարեփոխումներն իրականացնելու հաստատուն հանձնառությունը։ Հայաստանը և ԵՄ-ն վերահաստատեցին նաև իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին, իսկ ԵՄ-ն էլ իր հերթին վերահաստատեց իր հանձնառությունը՝ շարունակական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումներին, ժողովրդավարական դիմակայունության ավելացմանն ուղղված նրա ջանքերին։ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հանձնակատար Կոսն ընդգծեց աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին՝ պաշտպանելու ընտրությունների օրինավորությունը և ապահովելու քվեարկողների ազատ ընտրության կարողությունը։Ավելին19:1519.03.26