Լրահոս

2026-03-19
  • Քաղաքական
    Ալիևի «կատոկի տակ» չհայտնվելու վախից Արցախ չասե՞նք. Փաշինյանը ստորացնում է Անկախության հռչակագիրը
    Նվաստացնում, ստորացնում է Փաշինյանը Անկախության հռչակագիրը՝ ըստ ընդդիմության: Արդեն 5 օր է պատրաստ է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը, բայց իշխանությունն այդպես էլ չի պատասխանում շատ պարզ հարցի, թե արդյոք նոր նախագծով նախատեսվում է Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին: Փոխարենը Փաշինյանը շարունակում է անհաշտ կռիվը Անկախության հռչակագրի դեմ՝ այն անվանելով կոնֆլիկտի հռչակագիր:
    19:02
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն առաջին անգամ Գյումրի է այցելել
    Այցը հագեցած էր կարևոր հանդիպումներով։ Առաջին կանգառը ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակն էր, որի ընթացքում Դեյվիդ Ալենն ընդգծեց ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի իրավապահ համակարգի բարեփոխումներին և ավելի անվտանգ համայնքներ ձևավորելու ընդհանուր նպատակին։ Հաջորդիվ նա այցելեց ԹՈՒՄՕ և ծանոթացավ երիտասարդների զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Տեղի ունեցավ նաև ջերմ հանդիպում ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ, ովքեր ծրագրի ընթացում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու փորձը շարունակաբար կիրառում են համայնքի զարգացման նպատակով։
    18:50
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչապետը փողոցային բառապաշարով է հարցնում՝ որն է մեր ուժը, մինչդեռ մեր ուժը բանակի վերափոխումն է․ Նարեկ Կարապետյան
    Իսկ ո՞րն է քո ուժը, բնավորություն ես սարքել ՀՀ քաղաքացիների հետ «արա»-ով խոսել։ «Արա»-ով մի խոսա, ոնց որ երաժշտությունը թարգում ես, գողական գնա՞ս, «արա»-յով մի՛ խոսա»,-նշել է նա։
    18:45
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ծեծելով ու հայհոյելով վռնդել են Շենգավիթի թաղապետարանից. մաքրուհու վկայությունը
    Հայլուր 18։30 Ծեծելով ու հայհոյելով վռնդել են Շենգավիթի թաղապետարանից. մաքրուհու վկայությունը
    18:30
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի բարեփոխումների քաղաքական կամքը. Մարթա Կոսը՝ Փաշինյանին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է տիկին Կոսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ՀՀ–ԵՄ համագործակցության հարուստ օրակարգը, որը հետևողականորեն շարունակում է ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօրվա հանդիպմանը ցանկանում է լսել նաև տիկին Կոսի տպավորությունները երկկողմ գործընթացների վերաբերյալ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։ Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, ամրապնդելու օրենքի գերակայությունը և զարգացնելու ինստիտուցիոնալ կարողությունները։ Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և դրանց ուղղությամբ դրսևորվող քաղաքական կամքը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ համագործակցության, մասնավորապես, բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղհասարակությանն ու ԶԼՄ–ներին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին: Կողմերը կարևորել են շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը և համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի հետևողականությունը։
    18:15
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իմ հավատարմությունը Հայ Եկեղեցուն է, այլ ոչ քաղաքական հարթակներին. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան
    «Մենք մեր ազգի և մեր Եկեղեցու համար խորը փորձության ժամանակաշրջանում են գտնվում: Մայր Աթոռի և աշխարհիկ իշխանությունների միջև սրվող անհամաձայնությունը պարզապես «անհամաձայնություն» չէ. դա բեռ է, որը ծանր է Եկեղեցու յուրաքանչյուր ճշմարիտ ծառայի սրտի վրա: Այս հակամարտությունը խորապես և անձամբ ազդել է ինձ վրա:
    18:00
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը կորցրել է իր սոլիդությունը․ Հակոբ Բադալյան
    Այո, գուցե վերջին տարիներին Արարատ Միրզոյանը դրոշ է բարձրացրել այդ դեսպանությունների նոր շենքերում, բայց այդ դեպքում պետք է պարզապես գրել «նոր շենքերի», ոչ թե «նոր դեսպանությունների» մասին: Նոր դեսպանություն նշանակում է, որ այդ երկրում Հայաստանը մինչ այդ չի ունեցել դեսպանություն և բացվել է նոր, ու առաջին անգամ բարձրացվել է Հայաստանի դրոշը:
    17:45
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուրախ ավտոբուսը» կրկին ճանապարհ է ընկնելու. ո՞ր մարզ է գնալու Փաշինյանը․ ArmLur
    Փաստացի, խոսքը ոչ թե պարզապես աշխատանքային այցերի, այլ ակնհայտ ներկուսակցական մոբիլիզացիայի մասին է, որտեղ վարչական ռեսուրսի կիրառման կասկածներն ավելի ու ավելի են խորանում։
    17:30
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
    Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»:
    17:15
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին
    Մարթա Կոսը շեշտեց, որ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանը ԵՄ-ի համար հուսալի գործընկեր է Հարավային Կովկասում։ Նա առանձնակի կարևորեց ընթացիկ տարին՝ մատնանշելով երկու առանցքային իրադարձություն.
    17:09
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը նսեմացնում է Անկախության հռչակագիրը, իսկ TRIPP-ը չի ճեղքում շրջափակումը. Արթուր Խաչատրյանի ելույթը ԵԽ-ում
    «Անդրադարձել եմ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ-ի Անկախության հռչակագրի և հանրաքվեի նսեմացման քաղաքականությանը։ Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն անկախություն ստացավ ոչ թե որովհետև ընդունեց Անկախության հռչակագիրը, ոչ թե որովհետև ամբողջ ժողովուրդը գնաց ընտրատեղամասեր և քվեարկեց անկախության օգտին, այլ երբ ՀՀ-ն միացավ Անկախ պետությունների համագործակցությանը՝ Ալմաթայի հռչակագիրը ստորագրելով և վավերացնելով Բելովեժյան արձանագրությունը։ Այսինքն՝ եթե չլիներ Անկախ պետությունների համագործակցությունը, ՀՀ-ն անկախություն չէր ունենալու»,- ասաց նա։
    17:00
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    RT-ի օպերատոր Ալի Ռիդան հայտնել է, որ ողջ է մնացել Լիբանանում Իսրայելի հարձակումից հետո
    «Տղերք, մենք լավ ենք։ Պարզվում է՝ երբ հրթիռը թռչում է քո ուղղությամբ, այն լսվում է», - մեջբերված են նրա խոսքերը հաղորդագրության մեջ։ «Բժիշկներն արդեն հեռացրել են բեկորը, որը դիպել էր հեռուստաալիքի Լիբանանի բյուրոյի ղեկավար Սթիվ Սուինիին, ով նույնպես տուժել էր հարձակման հետևանքով։ Նա գտնվում է հիվանդանոցում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
    16:45
    19.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Հուժկու հարվածներ՝ գազային կարևոր օբյեկտների. Ծոցի երկրներից կոշտ սպառնալիքներ է ստանում Իրանը
    Ընդլայնվում է Իրան-Իսրայել-Միացյալ Նահանգներ ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Պատերազմի 20 օրերի ընթացքում առաջին անգամ ՑԱՀԱԼ-ը թիրախավորել է Կասպից ծովի ափին իրանական Բենդեր-Էնզելի նավահանգիստը, նախնական տեղեկություններով՝ իրանական չորս ռազմանավ է հրդեհվել:
    16:35
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    3-ամյա երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով վարույթ է նախաձեռնվել․ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել․ News.am
    Երևանում 3–ամյա երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը՝ անչափահասի նկատմամբ, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։ Ավելի վաղ, shamshyan.com–ը հայտնել էր՝ մարտի 12-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծի է ենթարկել իր 3-ամյա որդուն, մահճակալից վայր գցել, քարշ տվել սենյակում։ Երեխան վնասվածքներով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ տուժած 3-ամյա տղան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35–ամյա մայրը։
    16:25
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանը խեղաթյուրում է կալանավորվածների կարգավիճակը․ Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահին
    Վերջում ցանկանում եմ դիմել ձեզ ոչ միայն պարզապես պաշտոնական նամակի ձևով, այլև խորապես անձնական բնույթի կոչով՝ որպես մի կազմակերպության, որի առաքելությունը միշտ եղել է մարդու կյանքը, արժանապատվությունն ու արդարությունը ձևականություններից ու քաղաքական նկատառումներից վեր դասելը։ Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ ոգին կուղղորդի ձեզ՝ ուշադրություն դարձնել Ռուբեն Վարդանյանի և կալանավորված մյուս հայերի հետ կատարվողին։
    16:17
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը
    Կասեցվել է «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
    16:06
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ապացուցեց, որ ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին․ Արմինե Օհանյան
    Երկրորդը՝ ինձ Քննչական կոմիտեում ասել են՝ մեկուկես տարի քննություն ենք իրականացրել, փորձաքննություն ենք նշանակել, հակված ենք կարճելու, բայց դատախազությունը պետք է որոշի այս վարույթի վերջնական ելքը եւ ստորագրել են տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին թուղթ։ Հարցրել եմ՝ լրագրողները հետաքրքրվում են՝ կարո՞ղ եմ ինչ որ մանրամասներ հայտնել, օրինակ, թե՝ իմ որ հրապարակման համար եք հարուցել, կամ ինչ եզրակացություն են տվել փորձագետները։ Ասել են՝ ոչ, կարող եք միայն քրեական վարույթի հարուցման հոդվածը՝ ՔրՕր-ի հոդվածը հրապարակել եւ, թե ինչ կարգավիճակ ունեք այս պահին։ Նաեւ խոստացել են, որ 10 օրում եզրակացություն կլինի, կուղարկեն ինձ՝ դրանից հետո կարող եմ խոսել։ Այնպես չէ, որ ես հակված էի աղմուկ բարձրացնելու, իմ լրագրող գործընկերներն են ավելի շատ այդ աղմուկի հեղինակները, որովհետեւ բոլորը հասկանում են, որ սա զոնդաժ է՝ ստուգում են՝ կարո՞ղ են արդյոք լրագրողների դեմ քրեական գործեր հարուցելու մեկնարկը տալ։
    15:58
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը խուճապի մեջ է․ Մարիաննա Ղահրամանյան
    Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտարարությունների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասախան` մենք լիովին հասկանում ենք իրեն: Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում ու գիտակցում է, թե ինչ է կատարվում: Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նա շուտով` 2 ամսից, լքելու է պաշտոնը: Նրա արձագանքը շատ բնական է. Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը... Եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել։
    15:45
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի դեմ պատերազմն անօրինական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Իսպանիայի վարչապետ
    Ինչպես նշել է վարչապետը ԵՄ գագաթնաժողով ժամանելուն պես, անհրաժեշտ է «փորձել գտնել հակամարտության դիվանագիտական լուծում», որին «Եվրոպայում ոչ ոք չէր սպասում»։ «Իսպանիայի կառավարությունը և, ես կասեի, ողջ իսպանական հասարակությունը հենց առաջին րոպեից դատապարտել են պատերազմը, որը մենք չենք սատարում, համարում ենք անօրինական և որի [հետևանքները], ցավոք, ոչ միայն մարդկային զոհերի, տեղահանվածների և փախստականների առումով, այլև մեր համաքաղաքացիների բարեկեցության տեսանկյունից արդեն սկսում ենք զգալ», - նշել է Սանչեսը: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում: Իսպանիան ի սկզբանե դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությանը։ Մադրիդը նաև թույլ չի տվել Միացյալ Նահանգներին այդ նպատակով օգտագործել թագավորության տարածքում գտնվող ռազմաբազաները։ Այս դիրքորոշումն արժանացել է ԱՄՆ-ի քննադատությանը, որը սպառնացել է խզել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։
    15:35
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Փաշինյանը պատերազմով է սպառնում ժողովրդին. բացահայտ շանտաժ
    Հայլուր 15։30 Փաշինյանը պատերազմով է սպառնում ժողովրդին. բացահայտ շանտաժ
    15:30
    19.03.26
    Ավելին