Լրահոս

2026-03-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ ենք ներգրավել Իսրայելի ՀՕՊ նախկին հրամանատարին. Նարեկ Կարապետյանը պարզաբանում է
    Որովհետև 2020 թվականին, մենք հիշում ենք, որ ամենամեծ կորուստներն ունեցանք օդային պաշտպանության անկատարության պատճառով, այսինքն՝ մեզ այս պահին հարց բարձրացնողները, թե ինչու ենք հրավիրել, երբ որ քո որդին լինի սահմանին, դիրքերում ու բայրաքթարն իր գլխի վերևը լինի, դու կասես՝ ինչո՞ւ ես իսրայելցի բերել, որ այդ բայրաքթարը խոցելու տարբերակներ առաջարկի մեր երկրին, թե՞ կասես՝ ճիշտ ես արել: Դուք ձեր որդիների, եղբայրների վրա օրինակը վերցրեք»,-նշել է նա:
    15:19
    19.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Իրանական զայրույթի ու վրեժի հրթիռներ՝ Իսրայելի քաղաքների վրա. Թել Ավիվը կրակի տակ է պահում Լիբանանը
    Իսրայելի մի քանի քաղաք գիշերը Իրանի ինտենսիվ հրթիռակոծության տակ է եղել: Զոհված առաջնորդների վրեժի համար սկսած «Ակն ընդ ական» ռազմական օպերացիան նոր թափով է շարունակում Թեհրանը: Իսրայելը զոհերի մասին է հայտնում:
    15:16
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. գլխավոր դատախազություն
    Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։
    15:05
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վանաձորցի եղբայրների ստեղծած հանցավոր խմբավորումը վնասազերծվել է. բացահայտվել են նոր մանրամասներ
    Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մոտ մեկ ամիս առաջ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերը և արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել և կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Մարտի 3-ին, հերթական հանցանքը կատարելուց հետո վերադառնալիս, Լոռու քրեական ոստիկանները կանգնեցրել էին «Ռենո» և «Շևրոլե» մակնիշի մեքենաներ, որոցում գտնվող կազմակերպիչ եղբայրներն ու ևս հինգ հոգի բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել էին Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր Արջհովիտ գյուղի մի տնից հափշտակած գողոնը։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որ արտերկրում բնակվող, քրեական ենթամշակույթ կրող մեկը, օգտագործելով վանաձորցի եղբայրների ունեցած ազդեցությունը, նրանց միջոցով դիմել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի մի բնակչի, որ վերադարձնի իրեն պարտք 300 հազար ռուսական ռուբլին կամ ավտոմեքենան։ Եղբայրներն էլ գործել են քրեական ենթամշակույթում ձևավորված վարքագծի համաձայն․ պարտք գումարի 50 տոկոսը իրենց վերցնելու դիմաց կազմակերպել են հավաք և խնդրի շուրջ ծավալել պարզաբանումներ։ Այս դեպքի առթիվ ևս Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հատկանիշներով։ Վանաձորցի եղբայրները կալանավորված են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
    14:56
    19.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը ցավակցել է Կոբախիձեին՝ Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Վարչապետ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ևս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի Կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և զորակցության համար:
    14:47
    19.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Աստված թող անիծի նրանց. իրանցիները վրեժ են պահանջում Լարիջանիի մահվան համար
    Թեհրանը երեկ հրաժեշտ է տվել երեքշաբթի սպանված Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեղինակավոր հրամանատարներից Ռեզա Սոլեյմանիին: Տասնյակ հազարավոր իրանցիներ Էնգելբա հրապարակում անեծքներ են տվել Իրանի իշխանությունը գլխատողներին:
    14:35
    19.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Ռեստորանի մենեջերը ոստիկաններին հայտնել է, որ հարակից շենքի բնակիչները ձվեր են նետում հաճախորդների վրա
    Մարտի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 33-ամյա Դիանա Հ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 14։10-ի սահմաններում նշված շենքի երկրորդ հարկի բնակիչները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Փարպեցի 9 հասցեում գտնվող «Թրի» ռեստորանում հաճախորդների գտնվելու ժամանակ, ջուր են բաց թողնում, իսկ դուրս գալիս հավկիթներ նետում նրանց ուղղությամբ, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 44-ամյա Դավիթ Շ․-ն։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով՝ Դիանա Հ․-ն «Թրի» ռեստորանի մենեջերն է։
    14:26
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԱԾ երկարամյա աշխատակիցը դատի է տվել ԱԱԾ-ին և պահանջում է կեսաթոշակ
    Փաստորեն ամեն օր թոշակները 10 հազար դրամով բարձրացման մասին խոսող իշխանությունները ԱԱԾ զինվորականին հրաժարվում են երկարամյա ծառայության թոշակ վճարել և նա փորձում է դատական կարգով իր իրավունքները պաշտպանել:
    14:19
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի վրա հարձակումները և պատասխան հարվածները սրել են իրավիճակը տարածաշրջանում․ Էրդողան
    «Փետրվարի 28-ին մեր հարևան Իրանի դեմ Իսրայելի նախաձեռնությամբ իրականացված հարձակումները, ինչպես նաև դրան հաջորդած Իրանի հրթիռային և անօդաչու պատասխան հարվածները երրորդ երկրների ուղղությամբ է՛լ ավելի են սրել լարվածությունը մեր տարածաշրջանում։ Առերեսվելով այս տագնապալի իրավիճակին և գիտակցելով մեր 86 միլիոն քաղաքացիների առջև ստանձնած պատասխանատվությունը՝ մենք երբեք չենք կորցնում զգոնությունը և ցուցաբերում ենք զգուշավորություն։ Մենք շատ վճռական դիրքորոշում ունենք մեր օդային տարածքը խախտող գործողությունների նկատմամբ և շարունակում ենք քայլեր ձեռնարկել մեր երկրի խաղաղության ու անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- տեսաուղերձում հայտարարել է նախագահը։ Անդրադառնալով Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ Էրդողանը նշել է, որ չնայած տոնին՝ «Իսրայելը շարունակում է հարձակվել հատվածի վրա՝ խախտելով հրադադարի ռեժիմի պայմանները»։ «Օկուպացիայի և ավերածությունների քաղաքականությունը ողջ թափով շարունակվում է Պաղեստինի տարբեր հատվածներում, հատկապես՝ Արևելյան Երուսաղեմում, Հորդանան գետի արևմտյան ափին, ինչպես նաև հարավային Լիբանանում»,- ասել է նա»։ Անդրադառնալով Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների դեմ պայքարի թեմային՝ Էրդողանը հայտարարել է, որ «Սիրիայի հյուսիսում հարցի խաղաղ կարգավորման շնորհիվ Թուրքիայի անվտանգային մտահոգությունները փարատվել են, իսկ Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ պահպանվել»։ Խոսքը սիրիական քրդական կազմավորումների մասին է, որոնց Անկարան համարում է սպառնալիք ազգային անվտանգությանը։ Խոսելով Թուրքիան «ահաբեկչությունից ազատելու» գործընթացի մասին՝ նախագահը հիշեցրել է, որ խորհրդարանում այս հարցով «գործողությունների համապարփակ պլան է ներկայացված»։ Նաև, նրա խոսքով, «անհապաղ քայլեր կձեռնարկվեն» Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) լուծարման ուղղությամբ։ Բացի այդ, Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նավթի և բնական գազի գների չափազանց մեծ աճը չխոչընդոտի գնաճի (ինֆլյացիայի) դեմ պայքարին։
    14:15
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը կղեկավարի «Ուժեղ Հայաստանի» անվտանգության թիմը
    Արժանացել է բազմաթիվ պարգևների և մեդալների, որոնց թվում են երկրորդ աստիճանի Մարտական խաչը, Արցախի և Հայաստանի Հանրապետության արիության մեդալները, Մարտական ծառայության առաջին և երկրորդ աստիճանի մեդալները։ 
    14:09
    19.03.26
    Ավելին
  • Աշխարհ
    ԱՄՆ-ի պետական ​​պարտքն առաջին անգամ գերազանցել է 39 տրիլիոն դոլարը
    38 տրիլիոն դոլարի մակարդակը հաղթահարվել է մոտավորապես հինգ ամիս առաջ՝ 2025 թ. հոկտեմբերի վերջին, նշում են ամերիկյան լրատվամիջոցները։ 37 տրիլիոն դոլարի նշագիծը գերազանցվել է 2025 թ. օգոստոսի կեսերին։
    14:00
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը
    Մարտի 18-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ժամը 16:30-17:00-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկի ծառայողները 4-րդ կորպուսում կանխել են դատապարտյալի ինքնասպանության փորձը և ծառայության ընթացքում հսկիչը դիտանցքից նկատել է, որ կալանավորը կախվել է։ Անմիջապես հսկիչը իր գործընկերների հետ բացել են դուռը, մտել են ներս ու կարողացել են փրկել նրա կյանքը։ Կայքի տեղեկություններով ինքնասպանության փորձ կատարող տղամարդը սփյուռքահայ է։ Դեպքի մասին քրեակատարողական հիմնարկից տեղեկությունը փոխանցել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ հերթապահ խումբը ժամանել է քրեակատարողական հիմնարկ ու դեպքի մասին փաստաթղթեր են կազմել ու այն փոխանցել ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    13:51
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
    Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
    13:45
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն «Էյեմ ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան): Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: «Մասնավորապես՝ արտադրական շինության որոշ հատվածներում պատերի մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին: Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:
    13:30
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե գտնենք, որ Իրանին օգնություն պետք է, կօգնենք. Նիկոլ Փաշինյան
    Եթե գտնենք, որ Իրանին օգնություն պետք է, կօգնենք: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    13:19
    19.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Սաուդյան Արաբիան հաստատել է Յանբու նավահանգստի SAMREF նավթավերամշակման գործարանին անօդաչուի հասցրած հարվածը
    Այսօր անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կարմիր ծովի ափին գտնվող սաուդյան Յանբու նավահանգստային քաղաքի SAMREF նավթավերամշակման գործարանի վրա. այս մասին ասված է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Իրականացվում է վնասի գնահատում: Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ գործարանին հասցված հարվածի հետևանքները նվազագույն են եղել: SAMREF-ը սաուդյան նավթային հսկա Saudi Aramco-ի և ամերիկյան ExxonMobil-ի համատեղ ձեռնարկությունն է, որն օրական վերամշակում է ավելի քան 400,000 բարել արաբական թեթև նավթ:
    13:15
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հարցազրույցը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը
    Անդրադարձել է «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառմանը, որի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարվեց վարչապետի թեկնածու, հնչեցված թեզերին, երկրում իրավիճակին և այդ իրավիճակից դուրս գալու անհրաժեշտությանը։
    13:06
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռը պարզաբանում է Իլիա Բ-ի հուղարկավորությանը Հայ Եկեղեցու մասնակցության հարցը
    Ավելի վաղ հայտնել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով:
    12:53
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում տան տանիք է այրվել
    Մարտի 19-ին, ժամը 07։50-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 08։48-ին։ Այրվել են տան տանիքի (մոտ 80 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 25 քմ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։
    12:47
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չե՞ք պատրաստվում մի հրաժարականի դիմում էլ Դուք գրել. լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
    Ճեպազրույցի ժամանակ լրագրողի դիպուկ հարցը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
    12:43
    19.03.26
    Ավելին