Լրահոս

2026-03-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում օտարերկրացի մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ նա տեղափոխվել է հիվանդանոց
    Մարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է և նրան հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար խնդրել Է ոստիկան մոտենա։
    10:15
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
    Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, մարտի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արմենակ Արմենակյան փողոցում:Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների հետադարձը կարգելվի:
    10:10
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ»
    Ամենասկանդալայինը պետական մարմինների հակասական պատասխաններն են։ ՀՀ ոստիկանությունը պնդում է, թե նման տեղեկանք Քննչական կոմիտեին չի տվել, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ այն ստացել է հենց ՆԳՆ համակարգից։
    10:05
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մասիսը հեռացվում է բոլոր սիմվոլներից. «Հրապարակ»
    Փաշինյանը դեռ տարիներ առաջ սկսեց պայքարել Արարատ սարի դեմ` որպես սիմվոլի, եւ առաջ քաշեց Արագածի պաշտամունքը` որպես այլընտրանք: Հիմա նա արգելում է «Արցախ» բառն արտասանել, խոսել ցեղասպանության մասին: Այդ ամենը որակում է որպես պատերազմի կոչ եւ սպառնալիք եւ այդ քաղաքականությունը կամաց ներդնում է երկրում: Սկզբում Մասիս սարի պատկերը հանեցին Հայաստան մուտքի կնիքներից, իսկ երեկ մեր աղբյուրը պատմեց, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպը, որի վրա պատկերված են Մասիս եւ Սիս սարերը, նույնպես հրահանգված է փոխարինել այլ լոգոտիպով, որտեղ Արարատ լեռան փոխարեն այլ պատկեր կլինի:
    10:02
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»
    «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքն առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ: Օրինակ՝ հաշվի առնելով, որ որոշ պետություններում անհրաժեշտություն է առաջանում դեսպանության փոխարեն ստեղծել դիվանագիտական գրասենյակ և օրենքում անհրաժեշտ իրավակարգավորումների բացակայությամբ պայմանավորված հնարավոր չի լինում իրականացնել այդ գործընթացը, առաջարկվում է սահմանել, որ օտարերկրյա պետության հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված դեսպանի ընդհանուր ղեկավարությամբ, անհրաժեշտության դեպքում կարող է գործել դիվանագիտական գրասենյակ, որը կստեղծվի և կլուծարվի վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա:
    09:59
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
    Ըստ հայտարարագրի՝ Թովմասյանը ունի ընդհանուր առմամբ 4 միավոր անշարժ գույք՝ դրանցից երեքը բազմամյա տնկիներ են Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում, իսկ մեկը՝ Երևանում գտնվող անհատական բնակելի տուն։ Սուրեն Թովմասյանը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
    09:56
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գյուլնազ տատի հեքիաթներին մի հավատացեք. «Հրապարակ»
    Չնայած ՔՊ-ական «ուրախ ավտոբուսի պասաժիրները», մեկը մյուսին հերթ չտալով, մեկ կենտրոնից իջած հրահանգով մարզային այցերի մասին Գյուլնազ տատի հեքիաթներն են պատմում, թե մարզերում, համայնքներում ժողովուրդն իրենց գրկաբաց ընդունում է, որ ունեն հանրային լայն աջակցություն եւ հունիսի 7-ին ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021 թվականին են ստացել, սակայն իրականում ՔՊ-ի ներսում տագնապած են եւ բոլորովին այլ բան են ասում: Մասնավորապես այն, որ այդ այցերն ավելի շատ վկայեցին ժողովրդի` իրենց նկատմամբ անտարբերության ու բացասական վերաբերմունքի մասին:
    09:53
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն հետաքրքրությունները Կոմիտեն ստուգում է. «Ժողովուրդ»
    Այս երկակիությունը՝ «վարույթ չկա, բայց ստուգում կա», իրավական տեսանկյունից գուցե բացատրելի է, սակայն հանրային ընկալման մակարդակում ստեղծում է հակասական պատկեր։ Եթե հիմքեր չկան՝ ինչո՞ւ են իրականացվում ստուգումներ։ Իսկ եթե ստուգումները շարունակվում են՝ արդյո՞ք վաղ չէ խոսել հիմքերի բացակայության մասին։
    09:49
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. «Հրապարակ»
    Զրոյից վերանորոգած գրասենյակում, պարզվում է՝ կապի խլացուցիչներ են նաեւ տեղադրել եւ հարկ եղած դեպքում միացնում են դրանք ու այդ ընթացքում շենքում եւ մոտակա հատվածներում խլացնում բջջային կապը։ Հավանաբար, շարքային կուսակցականները վախենում են, որ իրենց էլ կգաղտնալսեն իրենց հեռախոսների միջոցով։
    09:46
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգերին. «Հրապարակ»
    Վերջինս ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր է, գործարար, միեւնույն ժամանակ՝ բլոգեր, IBC Group-ի հիմնադիրը։ Նա հայտնի է դարձել X հարթակում համաշխարհային առաջնորդների հետ (օրինակ՝ Իլոն Մասկի, Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ այլոց) իր հարցազրույցների շնորհիվ։
    09:42
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. «Ժողովուրդ»
    «Կա ընկերություն, որը Ադրբեջանից բենզին է բերում, եվրոպականի անվան տակ վաճառում։ Իրեն խիստ զգուշացվել է․ կամ դու կհայտարարես, որ ադրբեջանական բենզին ես բերում և փողը փոխանցում ես Ադրբեջանին, կամ չես կարողանալու վաճառել այդ բենզինը։ Թույլ չենք տալու սուտի հայրենասեր խաղան, սպառողներին խաբեն», — ասաց նախարարը։
    09:38
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս 7 վագոն
    Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, բեռի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա:
    09:34
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե. «Ժողովուրդ»
    Այս թանկարժեք հեծանիվի արժեքը ուշագրավ է այնքանով, որ Armstatի հրապարակած 2024 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 21.7%-ը ապրել է ազգային աղքատության գծից ներքև։ Որոշ մարզերում պատկերը շատ ավելի ծանր է․ Շիրակում աղքատությունը կազմել է 43.0%, Տավուշում՝ 39.9%, Վայոց ձորում՝ 30.3%։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն․ դրանք տասնյակ հազարավոր ընտանիքների առօրյա ընտրությունն են՝ դեղորա՞յք, սնո՞ւնդ, թե՞ կոմունալ վճար։ Իսկ սոցիալական հարցերի նախարարը գերթանկարժեք հեծանիվ է վարում։
    09:25
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»
    Եվրամիության կողմից Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային արագ արձագանքման խմբի ուղարկման նախաձեռնությունը միանգամից բացում է մի շարք խորքային և քաղաքական, ինստիտուցիոնալ, տեղեկատվական ու աշխարհաքաղաքական շերտեր ընդգրկող հարցադրումներ։ Այս երևույթը, առաջին հայացքից ձևակերպվելով իբրև աջակցություն՝ նպատակաուղղված Հայաստանի ընտրական մեխանիզմների և տեղեկատվական անվտանգության ամրապնդմանը, ներառում է դրսից ներգործության, արտաքին վեկտորների բախման ու վստահության սահմանները վերասահմանող հանգույց։
    09:20
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»
    Հեծանիվ հորինելու բան չկա. թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական շատ գործիչներ բազմիցս են նշել, որ առաջիկա ընտրություններում առաջնային նշանակություն է ստանալու ընդդիմադիր դաշտի պահվածքը: Խոսքը, հասկանալի է, իրապես ընդդիմադիր ուժերի մասին է, այն ուժերի, որոնք հստակ հայտարարում են, որ դեմ են փաշինյանական իշխանությանը:
    09:15
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի ԱԱԽ քարտուղար Լարիջանիի մահվան կապակցությամբ
    Պուտինը ցավակցություն է հայտնել Մոջթաբա Խամենեիին՝ Լարիջանիի զոհվելու կապակցությամբ։
    00:02
    19.03.26
    Ավելին
2026-03-18