Լրահոս

2026-03-19
  • Img default alt hy
    Միջազգային
    ՑԱԽԱԼ-ը մեկ օրում «Հեզբոլլահի» 20 անդամ է ոչնչացրել. լարվածությունը Լիբանանի հարավում աճում է
    «Անցած օրվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 20 ահաբեկիչ, իսկ զորքերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահին» պատկանող տասնյակ ռազմական կառույցների»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: Զինվորականները հստակեցրել են, որ չորեքշաբթի օրը երկու առանձին միջադեպերի ժամանակ իսրայելական զորքերը հայտնաբերել են «Հեզբոլլահի» զինված ջոկատներ: Դրանցից մեկի ժամանակ հակառակորդը փորձել է հակատանկային հրթիռ արձակել իսրայելական ուժերի դիրքերի ուղղությամբ: Մարտի սկզբին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը վերսկսել է ակտիվ մարտական գործողություններն Իսրայելի դեմ՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո: Ի պատասխան՝ իսրայելական բանակը սկսել է ինտենսիվ հարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձաններին և Լիբանանի հարավում ու արևելքում գտնվող տասնյակ քաղաքների ու բնակավայրերի: Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց Լիբանանի հարավում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Ըստ «Հեզբոլլահի» հայտարարությունների՝ սահմանամերձ բնակավայրերում ընթանում են կատաղի մարտեր։
    12:39
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկախության հռչակագրից հրաժարվելը մեզ է պետք, այն կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան
    Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    12:35
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Իրանը կատաղի հարվածներ է անդադար հասցրել Իսրայելին, Ծոցի գազային կարևոր օբյեկտի
    Հայլուր 12։30 Իրանը կատաղի հարվածներ է անդադար հասցրել Իսրայելին, Ծոցի գազային կարևոր օբյեկտի
    12:30
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարդիկ հետապնդվում են ֆեյսբուքյան մեկնաբանությունների համար. փաստաբանն ահազանգում է
    Հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք լսարան ունեն,  հետապնդվում են ՀՀ քր. օր-ի 422-րդ հոդվածով , իսկ սովորական քաղաքացիները՝ 330-ով:
    12:26
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Արաղչին քննադատել է Մակրոնին՝ Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումների վերաբերյալ դիրքորոշման համար
    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խիստ քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների վերաբերյալ վերջինիս դիրքորոշման պատճառով։ «Մակրոնը ոչ մի բառով չդատապարտեց Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի։ Նա չդատապարտեց Իսրայելին, երբ վերջինս պայթեցրեց Թեհրանի վառելիքի պահեստարանները՝ միլիոնավոր մարդկանց ենթարկելով տոքսինների ազդեցությանը,- X սոցիալական ցանցում գրել է Արաղչին։- Նրա ներկայիս «մտահոգությունը» պայմանավորված է ոչ թե մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմամբ, այլ մեր պատասխան գործողություններով։ Եվ սա ցավալի է»։ Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ քննարկել է Կատարի գազային ենթակառուցվածքներին հասցված իրանական հարվածները՝ հայտարարելով քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու նկատմամբ մորատորիում սահմանելու անհրաժեշտության մասին։ Մարտի 18-ին Իրանի Բուշեր նահանգի Ասալույե շրջանի վարչակազմի ղեկավարը հայտնել էր, որ «Հարավային Փարս» հանքավայրի մի քանի օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս կապակցությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Կատարի նավթագազային ոլորտի օբյեկտների վրա հարձակվելու մտադրության մասին։
    12:19
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:15
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձե՞ռ եք առել, ՊԵԿ նախարարին բլոտով կրեք. Փաշինյան
    Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    12:10
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը
    Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)։ Ինչպես հայտնում են ՇՎՏՄ-ից, ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
    12:02
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ է ԱՄՆ-ին մտահոգում ՀՀ Սահմանադրության հարցը
    «Բնորոշ է, հատկապես՝ Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջի վերլուծությունը. «Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա մեկնաբանում է իբրև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող դրույթ։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքը երաշխավորված չէ»:
    11:52
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
    «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
    11:45
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանամետ խմբավորումներն Իրաքում դադարեցրել են հարձակումները ԱՄՆ դեսպանատան վրա
    Իրաքում գործող շիա զինված խմբավորումները հայտարարել են Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումների ժամանակավոր դադարեցման մասին։ «Իրաքյան «Քաթայիբ Հեզբոլլահ» բրիգադները հայտարարել են ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումների հնգօրյա դադարի մասին՝ որպես պայման առաջադրելով Իսրայելի կողմից լիբանանցիների տեղահանման դադարեցումը երկրի հարավից և Բաղդադի բնակելի թաղամասերի ռմբակոծությունների բացառումը»,- հայտնում է Al Hadath հեռուստաալիքը X սոցիալական ցանցում։ Զինադադարի մասին որոշումը համընկնում է մուսուլմանական Իդ ալ-Ֆիտր (Ուրազա Բայրամ) տոնի մեկնարկի հետ, որը նշանավորում է սուրբ Ռամադան ամսվա ավարտը։
    11:39
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բրյուսելի և Բուդապեշտի դիմակայությունը. ԵՄ-ն Օրբանի դեմ իրավական գործընթաց է նախապատրաստում
    Եվրամիությունը պատրաստվում է լուրջ դիմակայության Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ Կիևին Եվրահանձնաժողովի կողմից 90 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորման հատկացումը Բուդապեշտի կողմից արգելափակելու պատճառով։ Մասնավորապես, հնարավոր է դատական հայց ներկայացվի հունգարացի առաջնորդի դեմ։ Այս մասին հայտնել է Politico թերթը։ Հրատարակության պնդմամբ՝ միությունը մինչ օրս խուսափել է Հունգարիայի ղեկավարության հետ «խոշոր առճակատումից», սակայն այդ «զգուշավոր հաշվարկը» կարող է լիովին փոխվել ապրիլի 12-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ Օրբանի վերանշանակման դեպքում։ Բուդապեշտի դեմ վճռական միջոցներ ձեռնարկելու հավանականությանն է մատնանշել, մասնավորապես, Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսիկա Ռուսենկրանցը։ Պատասխանելով Politico-ի հարցին՝ Ստոկհոլմի կողմից Հունգարիայի դեմ իրավական գործիքների կիրառման հնարավորության մասին (ներառյալ ԵՄ պայմանագրի 7-րդ հոդվածի կիրառումը՝ Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու համար), նա հայտարարել է. «Անշուշտ, մենք բաց ենք դրա համար»։ Եթե Օրբանը վերընտրվի, «մի խումբ երկրների միջև լուրջ խոսակցություն տեղի կունենա այն մասին, թե ինչպես գործել ապագայում», տեղեկացրել է եվրոպացի դիվանագետներից մեկը։ Նրա մյուս գործընկերների խոսքով՝ արդեն իսկ դիտարկվում են նաև այլ իրավական տարբերակներ, ինչպիսիք են ԵՄ ֆինանսավորման կապումը իրավունքի գերակայության պահպանման է՛լ ավելի խիստ պայմանների հետ, ինչպես նաև դատական հայցի ներկայացումն ընդդեմ Օրբանի՝ Ուկրաինային վարկի տրամադրմանը «խոչընդոտելու համար»»։ «ԵՄ-ի կողմից 2026 և 2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի հատկացումը (60 միլիարդը՝ զենքի, իսկ 30 միլիարդը՝ բյուջետային կարիքների համար) համաձայնեցվել էր միության գագաթնաժողովում 2025 թվականի դեկտեմբերին։ Այս ծրագիրը պատրաստվել էր որպես այլընտրանք ռուսական շուրջ 200 միլիարդ եվրոյի ակտիվների բռնագրավման և դրանք Ուկրաինայում հակամարտության ֆինանսավորման համար օգտագործելու ձախողված մտադրությանը։ Բուդապեշտը և Բրատիսլավան փետրվարին արգելափակեցին Կիևի ֆինանսավորումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը։ Մինչ այդ Եվրահանձնաժողովը չորս շաբաթ հրաժարվում էր քայլեր ձեռնարկել՝ ստիպելու Ուկրաինային վերսկսել ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» նավթամուղով դեպի Հունգարիա և Սլովակիա։ Կիևը դադարեցրել էր տարանցումը հունվարի 27-ին՝ պնդելով, թե խողովակաշարը իբր վնասվել է անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Հունգարիան և Սլովակիան հրապարակավ մեղադրեցին Ուկրաինային ստելու մեջ։ Հունգարիայի վարչապետը հավաստիացրել է, որ վետոն չի չեղարկվի, և ինքը թույլ չի տա Ուկրաինային «ռազմական վարկ» տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի վերսկսել ռուսական նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով։ «Մենք մեկնում ենք Բրյուսել, որտեղ ստիպված ենք լինելու դաժան պայքար մղել, քանի որ եվրոպացիները ցանկանում են ուկրաինացիներին 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել, ինչի հետ մենք չենք համաձայնի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ստացել այն, ինչ մեզ հասնում է»,-տեսաուղերձում նշել է Օրբանը։
    11:28
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը պատրաստ է տևական պատերազմի. Թեհրանն անվտանգության երաշխիքներ է պահանջում Վաշինգտոնից և Թել Ավիվից
    Ըստ նրանց տվյալների՝ Իրանի իշխանությունները հակամարտությունը դիտարկում են որպես էկզիստենցիալ (գոյաբանական) սպառնալիք և պատրաստ չեն դադարեցնել մարտական գործողությունները՝ առանց անվտանգության հաստատուն երաշխիքների և պատժամիջոցների մեղմացման։ Իրանական կողմը գտնում է, որ առանց նման պայմանների համաձայնագիրը կարող է հանգեցնել հարձակումների վերսկսման։ Ինչպես նշում են աղբյուրները, Թեհրանը խաղադրույք է կատարում տևական դիմակայության ռազմավարության վրա՝ ձգտելով բարձրացնել հնարավոր ապագա հարվածների գինն իր հակառակորդների համար։ Միևնույն ժամանակ, երկրում թույլ են տալիս հակամարտության շարունակությունը երկար ժամանակով, պնդում է թերթը։ ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր ռազմական գործողություններն ավարտելու պատրաստակամության մասին, սակայն, ինչպես ընդգծում են փորձագետները, հակամարտության դադարեցումը կախված կլինի ոչ միայն Վաշինգտոնի դիրքորոշումից, այլև այն պայմաններից, որոնք պնդում է Թեհրանը։ FT-ի զրուցակիցները նաև նշում են, որ նույնիսկ մարտական գործողությունների ինտենսիվության նվազման դեպքում Իրանը կարող է պահպանել ճնշումը Իսրայելի և տարածաշրջանի վրա, ներառյալ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման սպառնալիքները»։
    11:23
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․46 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․57 դրամ:
    11:16
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամներն այցելել են Սարդարապատի հուշահամալիր
    Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի ներկայացումից հետո այցելել են Սարդարապատի հուշահամալիր։
    11:04
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը Իրանի հարցում չի տիրապետել ամբողջական տեղեկատվությանը․ ԱՄՆ հետախուզության նախկին պաշտոնյա
    «Նրա շուրջը շատ քիչ մարդիկ կային, և կարծում եմ՝ նրանք բոլորը միաձայն էին երգում։ Կարծում եմ՝ իրավիճակն այժմ այլ կլիներ, եթե մենք [այն ժամանակ] իրականում քննարկեինք այն պատկերը, որը ձևավորվում էր հետախուզական տվյալներից»,- ասել է նա ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։
    10:54
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
    10:46
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի
    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրեց Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը՝ հիմնված հետևյալ վեց առանցքային ուղղությունների վրա՝ ուժեղ դիվանագիտություն, ժամանակակից ու մարտունակ բանակ, պաշտպանված երկինք, խելացի սահմաններ, արժանապատիվ զինծառայություն և զարգացած տեղական ռազմարդյունաբերություն։ Այս մոտեցումները ներառված են ռազմավարական փոփոխությունների համապարփակ ծրագրում, որը կուսակցությունը նախատեսում է կյանքի կոչել հունիսի 7-ին՝ ժողովրդի վստահության քվեն ստանալու դեպքում։
    10:41
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան. Սուրենյան
    Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    10:30
    19.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»
    Սպասվող ընտրությունների շեմին, ի թիվս այլ «մեթոդների», Նիկոլ Փաշինյանը կիրառում է նաև «քարոզչական» առնվազն երկու գործիք: Առաջինը վերաբերում է նրան, որ այս կամ այն անձի նկատմամբ շինծու «գործերով» նպատակ է հետապնդվում հնարավորինս ավելի շատ «անցանկալի» անձանց լռեցնել, «աչքը վախեցնել», մի խոսքով՝ հեռու պահել ակտիվությունից:
    10:19
    19.03.26
    Ավելին