Լրահոս

2026-03-14
  • Img default alt hy
    Միջազգային
    Մերցը և եվրոպական առաջնորդները պահանջում են արգելել ՀՌԳ մարտիկների մուտքը ԵՄ․ DPA
    Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտային ուղղված նամակում նրանք պնդել են, թե ՀՌԳ մարտիկների հնարավոր գտնվելը Շենգենյան գոտում իբր «լուրջ վտանգներ է ներկայացնում ներքին անվտանգության համար»։ Փաստաթղթում նշվում է, որ այս թեմային պետք է քաղաքական ուշադրություն դարձնել «ամենաբարձր մակարդակով», և որ այն պահանջում է համաձայնեցված եվրոպական արձագանք։ Նրանք առաջարկել են հարցը քննարկել արդեն ԵՄ հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա մարտի 19-ին։ Նամակը Մերցից բացի ստորագրել են Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Էստոնիայի պետությունների ու կառավարությունների ղեկավարները։ Ավելի վաղ Եվրոպա ՀՌԳ մարտիկների մուտքն արգելելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը։
    11:38
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վաշինգտոնն ու Կարակասը քննարկում են Մադուրոյի զինակցի արտահանձնումը․ Bloomberg
    ԱՄՆ-ի և Վենեսուելայի իշխանությունները քննարկում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրոք արդյունաբերության նախկին նախարար Ալեքս Սաաբի հնարավոր արտահանձնումը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ նրանց տվյալների՝ Մայամիի դատախազությունը Սաաբի դեմ մեղադրանքներ է նախապատրաստում՝ ենթադրաբար փողերի լվացման համար։ Ինչպես նշում է գործակալությունը. «Անկախ այն բանից՝ նա կտեղափոխվի ԱՄՆ, թե ոչ, ամերիկացի քննիչներին անհրաժեշտ են Սաաբի ցուցմունքները՝ Մադուրոյի դեմ մեղադրանքը հիմնավորելու համար»։ Եթե Կարակասը Սաաբին հանձնի ԱՄՆ-ին, ապա դա կդառնա երկու երկրների միջև վերջին շրջանի «իրավական հարցերով համագործակցության ամենաէական օրինակը» և կարող է քննչական «նոր ճակատ» բացել առևանգված նախագահի զինակիցների դեմ, գրում է գործակալությունը։ Ահա թարգմանությունը՝ լրատվական և վերլուծական ճշգրիտ ձևակերպումներով. Գործակալությունը հիշեցնում է, որ Սաաբը զրկվել էր Վենեսուելայի կառավարությունում իր պոստից և կալանավորվել էր այն բանից կարճ ժամանակ անց, երբ ԱՄՆ-ն առևանգել էր Մադուրոյին և տեղափոխել Նյու Յորք: Երկրի իշխանությունները նրա դեմ մեղադրանքներ չեն հնչեցրել: Բացի Սաաբից, ամերիկյան իշխանությունները ձգտում են ևս «տասնյակ» ֆինանսիստների, քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների արտահանձնմանը: Ընդ որում, ըստ սահմանադրության, Վենեսուելան չի կարող արտահանձնել սեփական քաղաքացիներին: Գործակալության տվյալներով՝ այս հանգամանքից ելնելով, ծագումով կոլումբացի Սաաբին իբր կարող են զրկել Վենեսուելայի քաղաքացիությունից։ 2020 թվականին Սաաբը, ունենալով հատուկ բանագնացի կարգավիճակ, ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել էր Կաբո Վերդեում, որտեղ նրա ինքնաթիռը տեխնիկական վայրէջք էր կատարել։ 2021 թվականին նա արտահանձնվել էր ԱՄՆ. ամերիկյան իշխանությունները նրան մեղադրում էին տեղական բանկերում 350 միլիոն դոլար լվանալու մեջ։ 2023 թվականին նա ներման էր արժանացել նախագահ Ջո Բայդենի կողմից և վերադարձել Վենեսուելա՝ կալանավորների փոխադարձ ազատ արձակման պայմանավորվածության շրջանակներում։
    11:28
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք. 1-ամյա երեխան եռացրած ջուրը լցրել է վրան, ստացված այրվածքներից մահացել է
    Մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքային հիվանդություն, այրվածքային շոկ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով կարճ ժամանակ անց մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 1-ամյա Ավետ Ն․-ն էր, ում հայրը հայտնել է, որ մարտի 11-ին ժամը 09։00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում որդին եղել է իր գրկում, որի ընթացքում քաշել է սեղանի վրա դրված էլեկտրական թեյնիկով եռացրած ջուրը և լցրել իր վրա՝ ստանալով այրվածքներ։
    11:20
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը, վստահ չլինելով իր ուժերի վրա, ցանկանում է ընտրություններում պայքարել միայն Կարապետյանի նկարի դեմ․ Նարեկ Կարապետյան
    Բայց չնայած դրան նա անգամ այս կռիվն է պարտվելու: Մոտակա օրերին կներկայացնենք մեր հետագա քայլերը:
    11:10
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․75 դրամ:
    11:00
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ընտրախախտների որսը ՔՊ-ում շարունակվում է․ «Հրապարակ»
    Իշխող «Քաղպայմանագրում» զեղծարարների որսը շարունակվում է․ խոսքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը ձեւավորելու նպատակով անցկացված ներկուսակցական ընտրությունների ժամանակ կատարված խախտումների մասին է: Հիշեցնենք, որ կուսակցության առաջնորդն արգելել էր քարոզարշավ անել եւ ուղղորդել ՔՊ ընտրիչներին, որոնք հիմնականում շարքային կուսակցականներ էին` 1000 հոգի: Սակայն ընտրություններից հետո պարզվեց, որ որոշ թեկնածուներ չեն ենթարկվել` ուղղորդել են պատվիրակներին, եւ նրանց հաջողվել է բարձր ձայներ հավաքել ու ցուցակի բարձր տեղերում՝ 50-յակում հանգրվանել։
    10:45
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
    Մարտի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
    10:30
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման
    Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցչին։ Դեսպանատան տարածքում ծուխ է բարձրանում։ «ԱԹՍ-ն հարվածել է դեսպանատանը»,- հայտնել է անվտանգության աշխատակիցը, իսկ մեկ այլ աղբյուր հաստատել է, որ հարձակումն ուղղված է եղել հենց Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության դեմ։ Միջադեպից հետո իրաքյան ուժերն ամբողջությամբ փակել են «կանաչ գոտին»՝ Բաղդադի կենտրոնում գտնվող հատուկ պահպանվող շրջանը, որտեղ տեղակայված են պետական հիմնարկներն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։ ԱՄՆ դեսպանատան կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն ստացվել։
    10:15
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից. Բագրատ Սրբազանը` Փաշինյանին
    Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր Տիրոջ օրինակին, շատ կուզեի ասել. «Ետիս գնա’, սատանայ» (Մատթ. Դ։10), բայց դա էլ եմ քեզ շատ համարում… 
    10:08
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»
    Հայաստանում ընտրություններին ընդառաջ ընտրողի վարքագիծը հնարավոր չէ հասկանալ միայն քաղաքական ծրագրերի կամ նախընտրական խոստումների միջոցով։ Հայաստանի ընտրողը ձևավորվել է պատմության, պատերազմների, սոցիալական փորձի և ազգային հիշողության երկար շղթայի մեջ։ Այդ պատճառով նրա ընտրությունը հաճախ դառնում է ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգեբանական, արժեքային և նույնիսկ էութաբանական որոշում։ Մարդիկ ընտրության պահին հազվադեպ են առաջնորդվում միայն սառը հաշվարկով. նրանք առաջնորդվում են իրենց հիշողություններով, վախերով, հույսերով և այն պատկերով, թե ինչպիսին պետք է լինի իրենց պետությունը։
    10:01
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել. «Հրապարակ»
    Փաստաբանական համայնքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հայաստանում էլեկտրոնային «բռասլետների» կրիզիս է այժմ: Խոսքն այլընտրանքային խափանման միջոցների կիրառության մասին է, որը գործում է 2023 թ. հունվարի 1-ից․ տնային կալանքում եւ վարչական վերահսկողության ռեժիմում գտնվողների ոտքին նման «բռասլետներ» են անցկացնում՝ վերահսկելու համար:
    09:58
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի. «Հրապարակ»
    Կառավարությունը ողջ կազմով եկող շաբաթ կգրոհի Ազգային ժողովը։ ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, եւ քանի որ 3 ամսից ընտրություններ են, իշխանությունն այդ քննարկումները վերածելու է նախընտրական քարոզարշավի եւ համաշխարհային մասշտաբի լապշաներ է կախելու ընտրողների ականջներից։
    09:54
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից․ «Ուժեղ Հայաստան»
    «Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն)։
    09:47
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»
    Այս համատեքստում հաճախ հիշատակվում են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Միխեիլ Սաակաշվիլին, Վոլոդիմիր Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը, Մայա Սանդուն, Սալոմե Զուաբիշվիլին։ Ինչպես նկատեցիք, այս մարդկանց միավորում է միայն իրենց երկրի շահերը աշխարհաքաղաքական խոշոր ուժերի զոհասեղանին դնելը և Արևմուտքի հանձնարարականները կուրորեն կատարելը։ Այնինչ, եվրոպական քաղաքական հարթակներում այս առաջնորդները հաճախ ներկայացվում են որպես ժողովրդավարական փոփոխությունների խորհրդանիշներ, և նրանք ստանում են եվրաչինովնիկների քաղաքական աջակցությունն ու հրապարակային դրվատանքը։ Պատահական չէ, որ նրանց ելույթները, օրինակ՝ Եվրոպական խորհրդարանում բուռն ծափերի են արժանանում։
    09:42
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. «Հրապարակ»
    Որոշ տեղեկություններով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին եւ ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությանը՝ «ռեյդ» իրականացնել զինվորականների շրջանում, պարզել՝ արդյոք բոլորն ունե՞ն վարորդական իրավունք, թե՞ կան մարդիկ, որ, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց վարորդական իրավունքի։
    09:38
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը կոչ է արել ակտիվանալ և առաջիկա ամիսներին անխնա շահարկել քարոզչական այդ կեղծ թեզը․ «Փաստ»
    Գործող իշխանությունները մտադիր են մաքսիմալ օգտագործել Արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի օրոք ստեղծված ծառայությունը, չնշելով կոնկրետ երկրի անունը, օրերս հայտնել էր, թե իբր հետախուզական տեղեկություններ է ստանում, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերի աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։
    09:34
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    25 տարի նույն գյուղի ղեկավար, 8 հողամաս նույն համայնքում․ Շիրակի փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ»
    Հայտարարագրի համաձայն՝ Ալբերտ Այվազյանն ունի 8 անշարժ գույք, որոնցից 7-ը հողամաս են, մեկը՝ բնակելի տուն տնտեսական շինություններով։ Գույքի զգալի մասը ձեռք է բերվել վերջին տարիներին՝ 2018-2020 թվականներին։
    09:25
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»
    Մեր տեղեկություններով, առաջիկա շաբաթներին Հայաստանի մարզերում նախատեսվում է յուրահատուկ ձևաչափով հանրային հանդիպումների շարք, որի նախաձեռնողը հայտնի պրոդյուսեր, դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։
    09:20
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»
    Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն բոլորից լավ է տեսնում ու հասկանում, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր արշավը բոլոր առումներով տապալվել է: Ավելի ստույգ՝ ժողովուրդը ամուր կանգնեց իր Եկեղեցու թիկունքին: Դա են ապացուցում առկա փաստերը, իրողությունները: Նույնիսկ «պրոիշխանական» հարցումների տվյալները փաստում են Հայ առաքելական եկեղեցու մեծ հեղինակությունն ու Եկեղեցու հանդեպ ժողովրդի վստահությունը: Այն բոլորից բարձր է, ավելին՝ գնալով ավելի է բարձրանում:
    09:15
    14.03.26
    Ավելին