Լրահոս
2026-03-13
-
ՀասարակականԱղավնաձորում բախվել են «Toyota Alphard»-ը և «BMW»-ն․ 3 վիրավորներից մեկն անչափահաս էԱյսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Կամո Ա․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Գոռ Հ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին21:4013.03.26 -
ՔաղաքականԽիստ զբաղված է Հայաստանի «անվտանգության երաշխավորը». թանձր մառախուղ է պատել TRIPP-ըԻրանի դիմադրողությունը խառնել է Թրամփի խաղաքարտերը Սյունիքում՝ շատ վերլուծաբանների կարծիքով: Իրանի դեմ ամերիկյան պլացդարմ դառնալու վատ հեռանկարից ենք փրկվել, համոզված են փորձագետները: Շատերի կարծիքով Իրանում բլից կրիգ նախատեսած ԱՄՆ նախագահի վարչակազմը, Մերձավոր Արևելքի դրությունով խիստ զբաղված, առժամանակ TRIPP-ը հանել է առաջնահերթությունների իր ցուցակից:Ավելին21:3013.03.26 -
ՄիջազգայինԼիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ըԼիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 773-ի։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 2-ից մեկնարկած ագրեսիայի հետևանքով կա նաև 1933 վիրավոր։Ավելին21:1513.03.26 -
ՏարածաշրջանԲայրամովը Ֆիդանի հետ զրույցում խստորեն դատապարտել է Թուրքիայի ուղղությամբ արձակված վերջին հրթիռային հարվածըԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։Ավելին21:0513.03.26 -
ՔաղաքականԻնչպես վարչապետը ասի, այնպես էլ Թաշչյանը կանի. սկանդալային հրաժարականից հետո հնազանդության խոստումՑեղասպանության թանգարան-ինստիտուտից սկանդալով հեռացած Էդիտա Գզոյանի փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հրաչյա Թաշչյանը խոստանում է ոչ մի միլիմետրով չշեղվել Արցախը արտաքին քաղաքականությունից դուրս թողած Փաշինյանի որդեգրած ուղուց: Թաշչյանը խոստանում է «բծախնդրորեն» հետևել վարչապետի գծին, եթե անգամ հարցը Ծիծեռնակաբերդի բարձունքում հանգչող արցախցիներին առնչվի:Ավելին21:0013.03.26 -
ՄիջազգայինՄերցը կոչ է արել ԱՄՆ-ին «համոզիչ ծրագիր» մշակել Իրանի հետ հակամարտությունն ավարտելու համարԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին մշակել Իրանի հետ հակամարտության ավարտի ռազմավարություն և կրկին զգուշացրել է Իսլամական Հանրապետության պետականության կործանման վտանգի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նորվեգիա կատարած այցի ժամանակ նա հայտարարել է, որ «պատերազմի յուրաքանչյուր օրվա հետ ավելի շատ հարցեր են առաջանում, քան տրվում են պատասխաններ»: «Նախևառաջ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ է համոզիչ պլան: Անհրաժեշտ է ռազմավարություն՝ ինչպես ավարտել այս պատերազմը»,- նրա խոսքերն է մեջբերում «DPA» գործակալությունը: «Մենք շահագրգռված չենք անվերջ պատերազմով»,- պնդել է կանցլերը: «Իրանի տարածքային ամբողջականության, պետականության և տնտեսական կենսունակության կործանումը ամենալուրջ հետևանքները կունենար նաև մեզ համար»,- նշել է նա: Միևնույն ժամանակ, Մերցը կրկին դատապարտել է հարևան երկրների օբյեկտներին Իրանի հասցրած հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման, ինչպես նաև զգուշացումները Հորմուզի նեղուցի հնարավոր փակման վերաբերյալ: «Մենք դա դատապարտում ենք ամենախիստ կերպով»,— ասել է նա: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը: Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները: Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում: Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր:Ավելին20:4613.03.26 -
ՔաղաքականԻրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան«Մենք Հայաստանի իշխանությունների հետ կապի մեջ ենք նաև քաղաքական ոլորտին առնչվող հարցերով, ներկայացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը այս ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իրանի ինքնապաշտպանության մասով»,– ասաց Շիրղոլամին։Ավելին20:4013.03.26 -
ՏարածաշրջանՆավթի գները ապագայում կաճեն. Իրանի ԱԳ նախարար«Հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի վարած քաղաքականությունը՝ լիովին հավանական է, որ գները կշարունակեն բարձրանալ նաև ապագայում»,- Արաղչիի խոսքերն է մեջբերում թուրքական պետական «Anadolu» գործակալությունը։Ավելին20:3513.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սամվել Կարապետյանը ազատ կարձակվի՞ տնային կալանքից. լարված սպասում՝ դատարանի բակումՀայլուր 20։30 Սամվել Կարապետյանը ազատ կարձակվի՞ տնային կալանքից. լարված սպասում՝ դատարանի բակումԱվելին20:3013.03.26 -
ՔաղաքականԵթե պшտերազմի հետևանքով Իրանում հաստատվի ԱՄՆ-ի խամաճիկ իշխանություն, ապա «TRIPP» ուղին կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար․ իրանագետՀայաստանի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների մասին շատ են խոսել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։Ավելին20:1513.03.26 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանի համար առաջնահերթությունն ազգի բարեկեցությունն է․ Նարեկ ԿարապետյանԳործարար և բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց դիմել է հավաքված քաղաքացիներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց տևական աջակցության և ժամեր շարունակ դատարանի բակում մնալու համար։ «Արդեն 5-6 ժամ է՝ դուք այստեղ եք, ինչը մեր հայրենիքի հզորացմանն ուղղված քայլ է։ Դատարանը շուտով որոշում կկայացնի, որն, ամենայն հավանականությամբ, թելադրված կլինի իշխանությունների կողմից։ Նրանք վախենում են և փորձում են ամեն կերպ թույլ չտալ, որ Սամվել Կարապետյանը հաղորդակցվի հանրության հետ»,– նշել է Նարեկ Կարապետյանը։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ քաղաքական պայքարի մեջ մտնելու դրդապատճառներին, նա ընդգծել է, որ այդ որոշումը պայմանավորված է երկրի օրհասական վիճակով։ «Սամվել Կարապետյանն այս պայքարը նախաձեռնեց, քանի որ Հայաստանում չկար մեկը, ով ի զորու կլիներ կանգնեցնել այս անկումը։ Նրա համար առաջնահերթությունն ազգի բարեկեցությունն է, քանի որ անհնար է քեզ լավ զգալ, երբ ժողովուրդդ անդունդի եզրին է։ Մենք պատրաստ ենք լինել այս պայքարի առաջնագծում և կրել ողջ պատասխանատվությունն ու ծանրությունը, քանի որ հստակ գիտակցում ենք մեր նպատակը»,– հավելել է նա։Ավելին20:0513.03.26 -
Հասարակական«Nissan Tiida»-ն բшխվել է հողաթմբին, ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բшխվել «Mercedes»-ին․ կան վիրшվորներԱյսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Բազում գյուղում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բախվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներն են 18-ամյա Պրեդա Ա․-ն և 14-ամյա Բոբա Լ․-ն։Ավելին20:0113.03.26 -
ԻրավականՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստըԱյս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:Ավելին19:5713.03.26 -
Զինված ուժերՍուրեն Պապիկյանը և ԵՄ ռшզմական կոմիտեի նախագահը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերՄարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:Ավելին19:5313.03.26 -
ՔաղաքականՊատերազմն Իրանում շարունակվում է, էսկալացիան՝ խորանում․ քաղաքագետՔաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շարունակվում են Իրանի զանգվածային ռմբակոծությունները, հարվածի տակ են հայտնվում նավահանգիստներ, նավեր և քաղաքացիական օբյեկտներ։ 12 օրվա ընթացքում Իրանում սպանվել է 1350 մարդ։ Նավթավերամշակման գործարանների ռմբակոծման հետևանքով տեղի է ունեցել օդի, ջրի և սննդամթերքի քիմիական աղտոտում։ Առողջության համար վնասակար թանձր ծուխն ու մուրը տարածվում են Թեհրանում։ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Լիբանանում և Իրանում կիրառվում է «կրկնակի հարվածի» (double tap) ռազմավարությունը, երբ առաջին հարվածից հետո, որին զոհ են գնում առաջին տուժածները, երկրորդ հարվածն է հասցվում նրանց, ովքեր գալիս են օգնության։ Պենտագոնը հայտնում է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ ուժերը հարվածել են մոտ 6000 թիրախի Իրանում և վնասել կամ ոչնչացրել են 90 իրանական նավ (ավելի քան 60 նավ և ավելի քան 30 ականակիր)։ Նոր գերագույն առաջնորդը վիրավորվել է Ալի Խամենեիի ընտանիքի դեմ իրականացված նախնական հարձակման ժամանակ։ Նոր առաջնորդն արձակել է իր առաջին ֆեթվան (կրոնական հրամանագիրը)՝ հաստատելով պայքարը շարունակելու Իրանի վճռականությունը և սպառնալով էսկալացիայով, հատուցմամբ և պատերազմը տարածաշրջանի այլ երկրներ, ինչպիսիք են Եմենը, Իրաքը և Լիբանանը, տեղափոխելով։ Պարսից ծոցում հարվածների են ենթարկվում նավթավերամշակման գործարաններ, լցանավեր, օդանավակայաններ և քաղաքացիական օբյեկտներ։ Հարվածների են ենթարկվել Բահրեյնի և Քուվեյթի օդանավակայանները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի նավթահանքերը, երկու պայթյուն է գրանցվել Դուբայում և հարձակում՝ Օմանի վրա։ Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմաբազաները նույնպես թիրախավորվում են. հաղորդվում է վիրավոր ֆրանսիացի և ամերիկացի զինծառայողների մասին։ Իրաքի օդային տարածքում ամերիկյան լիցքավորիչ ինքնաթիռ է խոցվել։ Պատերազմի առաջին 6 օրերն արժեցել են 11,3 միլիարդ դոլար՝ օրական մոտ 2 միլիարդ, չհաշված զորքերի տեղակայման ծախսերը։ Պենտագոնի հետաքննությունը հաստատել է ԱՄՆ-ի պատասխանատվությունը Մինաբի դպրոցում 168 երեխայի և 14 ուսուցչի սպանության համար, ինչի վերաբերյալ Թրամփը ստել էր։ 46 դեմոկրատ սենատորներ նամակ են հղել Փիթ Հեգսեթին՝ պահանջելով հետաքննություն անցկացնել և կոչ անելով պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Դպրոցի շենքը թիրախների ցանկում է եղել. ԱՄՆ-ն և Իսրայելն ամբողջ Իրանում հազարավոր թիրախներ ընտրելու համար ապավինում են ծրագրային ապահովմանը։ Իսրայելը շարունակում է Լիբանանի ռմբակոծությունները. սպանվել է 630 մարդ, որոնցից 90-ը՝ երեխա։ Լիբանանում արդեն 816,000 փախստական է հաշվառվել։ Իսրայելը ռմբակոծել է Լիբանանի Կարմիր մահիկի բուժեղբայրներին, որոնք եկել էին մարդկանց օգնության, և սպանել նրանցից մեկին։ Այս մարտավարությունը կոչվում է «կրկնակի հարված»։ Գազայում շարունակվում են պաղեստինցիների սպանությունները, Իսրայելը հարվածում է փախստականների ճամբարներին։ Իրանի և «Հեզբոլլահի» հարձակումներն Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ պետությունների վրա նույնպես շարունակվում են։ Միջազգային էներգետիկ գործակալությունը ռազմավարական պահուստից 400 միլիարդ բարել նավթ է բաց թողել շուկա։ ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը) հայտարարել է. սպասեք նավթի գնի՝ 200 դոլար մեկ բարելի դիմաց, ոչ մի լիտր նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով։ Նյու Հեմփշիրում նահանգի Ներկայացուցիչների պալատի լրացուցիչ ընտրություններում դեմոկրատ թեկնածուն հաղթել է հանրապետականին։ Արդեն 26 ընտրատեղամասերում դեմոկրատները հաղթում են հանրապետականներին։ Սա նշան է առ այն, որ հանրապետականները կարող են հսկայական կորուստներ կրել 2026 թվականի աշնանը կայանալիք միջանկյալ ընտրություններում»:Ավելին19:4513.03.26 -
ՀասարակականՍամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժինՀակակոռուպցիոն դատարանի դիմացից ոստիկանության աշխատակիցները Սամվել Կարապետյանի մի խումբ աջակիցների բերման են ենթարկել ՆԳՆ Արաբկիրի բաժին: Դատարանի շենքի մոտ մեծաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց զորակցությունը հայտնելու Սամվել Կարապետյանին: Նրանց թվում են Կարեն Կարապետյանը (Սամվել Կարապետյանի եղբայրը), որդին՝ Սարգիս Կարապետյանը, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս պահին դատարանը քննարկում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը, երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը: Տարածքում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված:Ավելին19:3413.03.26 -
Իրավական41-ամյա տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկՁեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութով պարկը հայտնաբերվեց։ Քրեական ոստիկանների կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն։Ավելին19:2913.03.26 -
ՀասարակականԱյսպես է իրականացվում ցեղասպանությունը․ Արարատ քահանա ՊողոսյանՀասարակական կամ գիտական շրջանակներում այս բառերի գործածությունը հաճախ հանգեցրել է դատական հետապնդումների կամ քաղաքական բռնաճնշումների և հալածանքների։ Հատկապես հայտնի է Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ 2005 թ․ ուժի մեջ մտած 301-րդ հոդվածը, որը պատիժ է սահմանում «թրքության» վարկաբեկման համար (ի դեպ, այս հոդվածով դատապարտվել են բազմաթիվ մտավորականներ և լրագրողներ, որոնք օգտագործել են «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը)։Ավելին19:2313.03.26 -
ՔաղաքականՄիրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ընդգծվել է քաղաքացիական օբյեկտների թիրախավորման բացառման անհրաժեշտության հարցում սկզբունքային մոտեցումը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար իրավիճակին և հնարավոր քայլերին։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող թռիչքի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։Ավելին19:1713.03.26 -
ԻրավականՍա ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ ՎարդևանյանՓաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը մեկնարկել է ժամը 12:00-ին, սակայն դատարանն ընդմիջում է հայտարարել մինչև 20:00-ն: Վարդևանյանի խոսքով՝ ներկայացված միջնորդության հիմնավորումները նույնությամբ կրկնում են նախկինում կալանքի համար ներկայացված փաստարկները՝ միայն «կալանք» բառը փոխարինելով «տնային կալանքով»: Փաստաբանն ընդգծեց, որ թե՛ նախորդ յոթ ամիսների կալանավորումը, թե՛ երկամսյա տնային կալանքը զուրկ են որևէ իրավական հիմքից:Ավելին19:0813.03.26