Լրահոս

2026-03-14
2026-03-13
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել առանց ռուսական գազի և նավթի․ Օրբան
    Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ առանց ռուսական գազի և նավթի հնարավոր չի լինի հաղթահարել Եվրոպայում տիրող ներկայիս էներգետիկ ճգնաժամը, իսկ Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված ԵՄ ռազմավարությունը ձախողվել է։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք նա հայտնել է գերմանական Welt am Sonntag թերթի համար գրված հոդվածում։ «Ամերիկան արդեն բանակցում է Ռուսաստանի հետ և կրկին թույլ է տվել Հնդկաստանին ռուսական նավթ ներկրել։ Բրյուսելը, ընդհակառակը, չի էլ ուզում լսել ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցների կասեցման մասին»,- նշել է Օրբանը։ «Սակայն առանց շահավետ ռուսական նավթի և գազի մենք չենք կարողանա հաղթահարել այս ճգնաժամը»,- համոզված է նա։ «Ակնհայտ է, որ Ռուսաստանին մեկուսացնելու և անընդհատ նոր պատժամիջոցներ ընդունելով տնտեսապես ծնկի բերելու հայեցակարգը չհանգեցրեց [Ուկրաինայում] մարտական գործողությունների դադարեցմանը»,- մատնանշել է Հունգարիայի վարչապետը։ Նա հիշեցրել է, որ «այս եվրոպական ռազմավարության իրականացումը, որն ուղեկցվում էր Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից հրաժարմամբ», շարունակվել է նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, դադարեցրեց Կիևին ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ «Այս եվրոպական ռազմավարության ձախողումը պետք է շատ հարցեր առաջացնի, հատկապես հիմա, երբ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո իրավիճակը սրվել է, և մեր եվրոպական մրցունակությունը կրկին զգալիորեն տուժում է»,- շարունակել է Օրբանը։ Նա զգուշացրել է Եվրոպայում «միլիոնավոր աշխատատեղերի» կորստի վտանգի մասին։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ եվրոպական երկրների քաղաքացիներն արդեն չորս տարի է՝ համակերպվում են այս իրավիճակի հետ։ «Նրանք հանդուրժում են էներգակիրների գների աճը, հանդուրժում են բենզինի և դիզելային վառելիքի մշտապես աճող գները և հանդուրժում են, երբ անհնարին հաղթանակով պատերազմի զոհասեղանին կործանվում է Եվրոպայի երբեմնի հզոր արդյունաբերությունը»,- գրում է նա իր հոդվածում։
    23:50
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը խստորեն քննադատել է համաշխարհային տերությունների անտարբերությունը Մերձավոր Արևելքի տառապանքների նկատմամբ
    Թուրք առաջնորդի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում սպանվել է ավելի քան 1120 խաղաղ պաղեստինցի։ 2025 թվականի հոկտեմբերի 10-ից ի վեր անմիջապես Գազայում զոհվածների թիվը կազմել է 640 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ «Ի՞նչ տարբերություն՝ ծովերը կապույտ են, թե ոչ, մի աշխարհում, որտեղ վեցամյա աղջիկները զոհվում են 335 փամփուշտից։ Ի՞նչ տարբերություն՝ ծովերը կապույտ են, թե ոչ, այնտեղ, որտեղ խաղալիքները արյունոտված են, իսկ երեխաների երազանքները՝ փշրված»,— ասել է Թուրքիայի առաջնորդը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Ստամբուլում։ Նրա խոսքով՝ նմանատիպ հումանիտար աղետներ են նկատվում ամենուր՝ հարևան Իրանից մինչև Եմեն և Սոմալի։ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան միջոցներ է ձեռնարկում իր օդային տարածքին սպառնացող ցանկացած վտանգի դեմ, որպեսզի չընկնի Մերձավոր Արևելքի ճգնաժամի թակարդները։ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված հարձակման։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ է հայտնվել հանրապետության հարավում գտնվող աղջիկների դպրոցը։ Զոհվել է 168 դպրոցական, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն աղջիկների դպրոցին հարվածել է Tomahawk թևավոր հրթիռներով։
    23:43
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Երևանի թիվ 39 մանկապարտեզում. կա համաճարակի վտանգ
    Վերջերս Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով, ինչը մանկապարտեզների աշխատակիցները ուրախությամբ ընդունեցին։ Բայց արի ու տես, որ մայրաքաղաքում կան մանկապարտեզներ, որտեղ երևի քարե դարը ավելի հարմարավետ է, քան 21-րդ դարը։
    23:37
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «համերաշխության այցը» Բեյրութ. Լիբանանին կհատկացվի 308 մլն դոլարի օգնություն
    «Խոսքերով արտահայտված համերաշխությունը պետք է ամրապնդվի գործնական համերաշխությամբ»,- ընդգծել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական գործողությունների հետևանքով տեղահանվածների թիվն անցել է 800 հազարը, ինչը կազմում է Լիբանանի բնակչության մեկ յոթերորդ մասը։
    23:25
    13.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ձեր սերը մեր վարկերը չի մարի. շանտաժ ու խայտառակություն, նախարարը չի ուզում լսել բժիշկներին
    Առողջապահության նախարարը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն այսօր չեն գնացել Ազգային ժողով՝ ապահովագրության խնդիրների մասին ընդդիամդիր «Հայաստան» խմբակցության կազմակերպած քննարկմանը, որին հրավիրված են եղել ապահովագրական համակարգից դժգոհ բժիշկները: Այս ամիս աննախադեպ ցածր՝ մինչև անգամ 5 հազար դրամ աշխատավարձ ստացած բուժաշխատողների պնդմամբ՝ նախարարությունից իրենց շանտաժ են անում, թե կազատեն աշխատանքից, եթե բարձրաձայնեն ապահովագրության ներդրումից հետո հիվանդանոցներում առաջացած խնդիրների մասին:
    23:15
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանական համազգեստով անհայտ անձինք գետնին են պառկեցրել ու բռնության են ենթարկել 70-ամյա վարորդին
    Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Ն․-ն փորձում է հասկանալ, թե վերջիվերջո ովքեր են երեկ՝ մարտի 12-ի  երեկոյան իր հայրիկին մեքենայից իջեցրել, պառկեցրել գետնին և փորձել ձերբակալել։
    23:02
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ. Նարեկ Կարապետյան
    Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
    22:58
    13.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Ամերիկան՝ պատերազմի ճահճի մեջ. Իրանն այլ ճակատներ բացելու մասին է ակնարկում
    Նոբելյան խաղաղության մրցանակին հավակնող Թրամփը, շատ վերլուծաբանների կարծիքով, մերձավորարևելյան տարածաշրջանը տասնամյակներով ներքաշում է պատերազմի ճահճի մեջ: Իրանում իրավիճակը նման չէ Մերձավոր Արևելքի այլ հակամարտություններին, որովհետև իրանահայ վերլուծաբանների պնդմամբ՝ ամերիկա-իսրայելական ուժերը բախվել են Իրանի աննախադեպ դիմադրությանը:
    22:45
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանի ղեկավարությունը դուրս է եկել փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից. թյուրքագետ
    «Իրանական պետության և հանրության միասնականությունն ու դիմադրությունը ոչ միայն ապահովել են պետական համակարգի դժվար, բայց անխափան աշխատանքը, այլև փոխել են պատերազմական հաշվարկները ողջ տարածաշրջանում»։
    22:35
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է․ Արտակ Բեգլարյան
    Գիտակցելով, որ մեր վերադարձն այս ներքին ու արտաքին ժամանակավոր պայմաններում դեռևս անիրատեսական է՝ մենք ունենք մի քանի կոնկրետ ու միջնաժամկետ խնդիր լուծելու՝ մինչև վաղ թե ուշ վերադարձի պայմանների ապահովումը, մասնավորապես՝
    22:27
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ե՞րբ կհրապարակվի Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը
    Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր  Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։
    22:18
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Աղավնաձորում տեղի ունեցած վթարից
    Մարտի 13-ին, ժամը 17։23-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    22:08
    13.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Լուրջ վնասվել է ԱՄՆ հանրահայտ ավիակիրը. ջախջախիչ պատասխաններ է խոստանում Իրանը
    Թեհրանում պայթյուններ են որոտացել մարդաշատ երթի ժամանակ: Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռամադանի ավարտին՝ Ղոդսի օրվան նվիրված երթին հազարավոր իրանցիներ են մասնակցել, որի ժամանակ պայթյուններ են եղել: Զոհերի մասին տվյալներ չի հարդում Թեհրանը: Մերձավոր Արևելքում իրանական դրոնները ոչնչացնելու գործողություններին միացել են Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը: Իրաքում ամերիկյան ինքնաթիռ լիցքավորող օդանավ է կործանվել:
    21:58
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսրայելին և «Հեզբոլլահին» անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա Լիբանանին վերականգնել իր լիակատար անկախությունն ու ինքնիշխանությունը։
    21:48
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աղավնաձորում բախվել են «Toyota Alphard»-ը և «BMW»-ն․ 3 վիրավորներից մեկն անչափահաս է
    Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Կամո Ա․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Գոռ Հ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
    21:40
    13.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Խիստ զբաղված է Հայաստանի «անվտանգության երաշխավորը». թանձր մառախուղ է պատել TRIPP-ը
    Իրանի դիմադրողությունը խառնել է Թրամփի խաղաքարտերը Սյունիքում՝ շատ վերլուծաբանների կարծիքով: Իրանի դեմ ամերիկյան պլացդարմ դառնալու վատ հեռանկարից ենք փրկվել, համոզված են փորձագետները: Շատերի կարծիքով Իրանում բլից կրիգ նախատեսած ԱՄՆ նախագահի վարչակազմը, Մերձավոր Արևելքի դրությունով խիստ զբաղված, առժամանակ TRIPP-ը հանել է առաջնահերթությունների իր ցուցակից:
    21:30
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը
    Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 773-ի։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 2-ից մեկնարկած ագրեսիայի հետևանքով կա նաև 1933 վիրավոր։
    21:15
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բայրամովը Ֆիդանի հետ զրույցում խստորեն դատապարտել է Թուրքիայի ուղղությամբ արձակված վերջին հրթիռային հարվածը
    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
    21:05
    13.03.26
    Ավելին