Լրահոս
2026-02-19
-
ԻրավականԱրա Ռոստոմյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը մնաց անփոփոխ՝ առանց էլեկտրոնային հսկողությանՆա ևս անցնում է Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով։Ավելին18:2419.02.26 -
ԻրավականՆարեկ Սամսոնյանի բանտային կալանքը փոխվել է տնային կալանքով․ փաստաբան«Դատարանում Բագրատ Սրբազանի այսօրվա խոսքը պարզապես հիանալի էր։ Զորեղ ու Արժանապատիվ։ Մեր Մայր Եկեղեցու հազարամյա ողջ իմաստությունն էր, որ հնչում էր դատարանի դահլիճում՝ որպես աներևույթ մի օրհնություն։Ավելին18:1519.02.26 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևը ոտքի վրա զրուցել են ՎաշինգտոնումԶրույցին ներկա էր նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։Ավելին18:0419.02.26 -
ԻրավականԻգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց«Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց։Ավելին17:5519.02.26 -
ԻրավականՄարդ պիտի հոգեպես ազատ լինի, ես ազատ եմ, ես պայքարել եմ իմ հայրենիքի, իմ ազգի, Աստծո և մեր Եկեղեցու համար. Իգոր ՍարգսյանԴատարանում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը։Ավելին17:4519.02.26 -
ԻրավականՀոգևորականի կողմից մանկապղծության որևէ դեպքով քրեական վարույթ չկաՀոգևորականի կողմից մանկապղծություն կատարելու դեպքով որևէ քրեական գործի վերաբերյալ տեղեկություն առկա չէ: Այս մասին «News.5tv.am»-ին հայտնում են գլխավոր դատախազությունից՝ մեր հարցմանն ի պատասխան։ Գլխավոր դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ»: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հարցին ի պատասխան ասել էր. «Եթե որևէ երկրում, պարզվի, որ եկեղեցում բարձր դիրք զբաղեցնող անձը, մանկապիղծ է, և դրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ քաղաքական գործիչ քննադատի մանկապղծությունը, դա կլինի՞ հարձակում եկեղեցու վրա։ Չի կարելի թաքնվել այդ սև սքեմի տակ և մտածել, թե իրենց կարելի է անել ամեն ինչ, իսկ երբ քո հետևից գան, ասես, թե դա հարձակում է եկեղեցու վրա»: Հարցին, թե ո՞ւմ է վերաբերում դա, Սիմոնյանը ասել էր, թե եկեղեցում 4-5 հոգևորական կա, ովքեր «թաթախված են նման իրավիճակներում»:Ավելին17:4219.02.26 -
ՀասարակականԱղքատությունը հաղթահարելու ուղիղ ճանապարհն է ցույց տալիս «Ուժեղ Հայաստանը»՝ ՆոյեմբերյանումԱղքատությունը հաղթահարելու ուղիղ ճանապարհն է ցույց տալիս «Ուժեղ Հայաստանը»՝ ՆոյեմբերյանումԱվելին17:3619.02.26 -
ԻրավականՓաշինյանի պատարագների «դպիրը» դատի է տվել ազատամարտիկինՆիկոլ Փաշինյանի պատարագներին դպրություն անող Ռաֆայել Ջուլհակյանը, ով հայտնի է որպես «տատույով դպիր» կամ «կեղծ դպիր», դատի է տվել ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Հայցադիմումում կարդում ենք. «Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1 հոդվածներով՝ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԴԱՏԱՐԱՆԻՆ՝ 1. Ճանաչել, որ պատասխանողների կողմից տարածված «կեղծ դպիր» տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը։ 2. Պարտավորեցնել քաղաքացի Սեյրան Չիլինգարյանին հրապարակային կերպով հերքել տարածված տեղեկությունները նույն կամ համարժեք հրապարակային եղանակով։ 3. Պարտավորեցնել Ֆրոնտ Թիվի-ին՝ հեռացնել զրպարտչական հրապարակումը (տեսանյութը և դրան կից տեքստային նյութերը), հրապարակել դատարանի կողմից սահմանված հերքում նույն սոցիալական հարթակում, ապահովել, որ հերքման տեղեկատվությունը տեղադրվի նույն կամ ոչ պակաս տեսանելիությամբ, քան սկզբնական հրապարակումը, ամրակցել (p հերքման հրապարակումը էջի վերևում, ապահովել, որ հերքման տեղեկատվությունը մնա հրապարակված և տեսանելի անընդմեջ առնվազն 1 (մեկ) ամիս ժամկետով։ 4. Պարտավորեցնել քաղաքացի Սեյրան Չիլինգարյանին և Ֆրոնտ Թիվի-ին հրապարակայնորեն ներողություն խնդրել ինձանից նույն սոցիալական հարթակում, նույն կամ համարժեք տեսանելիությամբ, որտեղ տարածվել է զրպարտչական տեղեկությունը, դատարանի կողմից սահմանված ձևակերպմամբ։ 5. Պարտավորեցնել պատասխանողներին համապարտ կարգով ինձ վճարել 4,000,000 (չորս միլիոն) ՀՀ դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում։ 6. Պարտավորեցնել պատասխանողներին փոխհատուցել դատական ծախսերը»:Ավելին17:2719.02.26 -
ԻրավականԴուք մարդկանց կյանքից խլում եք. Բագրատ Սրբազանի ու դատավոր Ֆարխոյանին միջև բանավեճ ծավալվեցԲագրատ Սրբազանի ու դատավոր Ֆարխոյանին միջև բանավեճ ծավալվեց։Ավելին17:2319.02.26 -
ՄիջազգայինԿինը և կայսրը. ջախջախիչ հաղթանակից հետո Տակաիչին ուզում է փոխել ՃապոնիանՃապոնիայում առաջին անգամ կին է ստանձնել ղեկավարի պաշտոնը: Սանաե Տակաիչին մտադիր է փոխել սահմանադրությունն ու «Կայսերական ընտանիքի մասին» օրենքը՝ սահմանադրական հիմք ստեղծելով բանակ ունենալու համար և հնարավորություն տալով իգական սեռի ներկայացուցիչներին դառնալ գահաժառանգ:Ավելին17:1919.02.26 -
ԻրավականԻ՞նչ հիմքով եք մարդկանց պահում կալանքի տակ, էդ կարճ խոսքը Ձեզ բավարա՞ր էր. Բագրատ Սրբազանը՝ դատարանինՔիչ առաջ դատարանը Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամիս ժամկետով։Ավելին17:1019.02.26 -
ԻրավականԲագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեցԱյսօր՝ փետրվարի 19-ին, կայացավ Բագրատ Սրբազանի և 17 աջակցի գործով դատական նիստը:Ավելին17:0019.02.26 -
ԻրավականԵս այտեղից կամ ոտքով եմ դուրս գալու, կամ պատգարակով. Բագրատ ՍրբազանՔննչական կոմիտեն հրապարակել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները: 2025 թվականի հունիսի 25-ին քննչական կոմիտեից հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:Ավելին16:5019.02.26 -
ԻրավականՄեր Վեհափառ Հայրապետը կանգուն է, տեղում է, ու Եկեղեցին հաղթելու է. Միհրան ՄախսուդյանԴատական նիստին ասաց գնդապետ Միհրան Մախսուդյանը։Ավելին16:4519.02.26 -
ՀասարակականՈ’չ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ո’չ էլ իմ ազատությունը․ Բագրատ ՍրբազանԴատական նիստում իր ելույթի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։Ավելին16:3819.02.26 -
ՄիջազգայինԽնդրում ենք անհապաղ լքել Իրանը և ոչ մի պարագայում չմեկնել այդ երկիր. Լեհաստանի վարչապետՏուսկը նախազգուշացրել է, որ հնարավոր զինված հակամարտության վտանգի պատճառով առաջիկա ժամերին տարհանումը կարող է անհնարին դառնալ։Ավելին16:3019.02.26 -
Արտաքին քաղաքականությունՄարթա Կոսը կայցելի Հայաստան«Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և վերահաստատելով երկկողմ համագործակցությունը հիմնական ռազմավարական առաջնահերթությունների շուրջ առաջ մղելու ամուր և փոխադարձ հանձնառությունը։ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցին և ԵՄ–ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը, որը ծառայեց ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացի գնահատման նպատակին: Նշված ռազմավարական օրակարգը հիմնված է երկարաժամկետ համագործակցության հիմք հանդիսացող ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա:Ավելին16:2419.02.26 -
ՔաղաքականԳյուղացին ոչ մի բանի կարիք չպետք է ունենա․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է հայ գյուղացիներին ու նրանց մտավախությունները:Ավելին16:1519.02.26 -
ՔաղաքականՍա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը․ Գառնիկ ԴանիելյանՎերջին տարիներին հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվը շեշտակի աճել է։ Ռազբորկաներն ավարտվում են կամ դանակահարությամբ, կամ կրակոցներով։ Վիճակագրական տվյալներն ահազանգում են, որ ոլորտը բարձիթողի վիճակում է։ Ունենք ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ։Ավելին16:0019.02.26 -
ՄիջազգայինՌուսաստանը տեղ չի տալիս Եվրոպային Ուկրաինայի հետ բանակցային սեղանի շուրջ. մանրամասներ՝ ԺնևիցՄիացյալ Նահանգների միջնորդությամբ ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունը, ըստ Զելենսկիի, էլի տեղի կունանա այս ամիս՝ Շվեյցարիայում: Ուկրաինայի նախագահը փորձում է փոխել բանակցային ձևաչափը՝ նաև Եվրոպային ներգրավելով, բայց Ռուսաստանը կտրականապես դեմ է դրան: Նախօրեին Ժնևում բանակցային առաջընթաց չի գրանցվել:Ավելին15:5219.02.26