Լրահոս
2026-02-19
-
Արտաքին քաղաքականությունԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբԿարտհայզերի նամակին ի պատասխան՝ Կայա Կալլասի գրասենյակից նշել են, որ ԵՄ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դատավարություններին։Ավելին14:0819.02.26 -
ԻրավականԳագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվում․ փաստաբանԸստ նրա՝ քրեական գործը որևէ առնչություն չունի Ծառուկյանի հետ, այլ հարուցվել է դեռ 2020 թվականին, վերաբերում է Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց։Ավելին13:5919.02.26 -
ԱռողջապահականՀայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպքՀՀ-ում փետրվարի 18-ին արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք։ Հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից։ Հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։Ավելին13:4919.02.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հարավարևմտյան`4- 8մ/վ, փետրվարի 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 16-19մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։Ավելին13:4519.02.26 -
ԻրավականԱռգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանաՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իրացման նպատակով ձեռք է բերելու մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված խոշոր չափերի թմրանյութ։ Տեղեկությունն իրացվեց փետրվարի 11-ին։ Համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ձերբակալեցին 29-ամյա աբովյանցուն և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդը հայտնեց, որ իր վերցրած թմրամիջոցի փաթեթը մեքենայի մեջ է։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում «Օպելի» խուզարկությամբ հայտնաբերվեց մեկ կիլոգրամ 150 գրամ մարիխուանա։ Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:3419.02.26 -
ԱշխարհՊայթյուն՝ Մոսկվայի մետրոյի «Բիտցևսկի պարկ» կայարանումԿատարվածի հանգամանքները ճշտվում են։Ավելին13:2619.02.26 -
ՔաղաքականԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների տվյալներըԿենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են, ըստ 2022 թվականին իրականացված մարդահամարի տվյալների՝ Եզդի՝ 31 հազար 79 Ռուս՝ 14 հազար 76 Ասորի՝ 2 հազար 755 Քուրդ՝ 1 հազար 663 Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե: Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որտեղ կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում: Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում:Ավելին13:1519.02.26 -
ՔաղաքականԵրկրի նախագահը հարկատուների հաշվին պահվող ու շրջագայող «դեկորատիվ» միավոր չէ․ Հակոբ ԲադալյանՀայաստանի նախագահի աշխատակազմին 2026 թվականի բյուջեով հատկացված է ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամ, բայց Հայաստանի նախագահը փաստորեն չունի համապատասխան արարողակարգային ծառայության աջակցություն, որը պաշտոնական ճաշի կամ ընթրիքի ժամանակ նրան կհուշի արարողակարգը, նախատեսված ելույթների հերթականությունը, որպեսզի չստեղծվեն այնպիսի հիմար վիճակներ, ինչպես Հունաստանում: Տեսանյութը հավանաբար դիտել եք արդեն բոլորդ: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։Ավելին13:0019.02.26 -
ՄիջազգայինԻրան-ԱՄՆ բանակցությունը կշարունակվի՞, թե՞ բախումն անխուսափելի էԱյն փաստը, որ երկու երկրների շփումը դիվանագիտական սեղանից դուրս չի եկել ռազմական դաշտ, կարելի է դրական համարել` հատկապես հաշվի առնելով ներկայացուցիչների գնահատականները։ Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ նախորդ հանդիպման համեմատ այս հանդիպումը ավելի կառուցողական կարելի է համարել։ Կողմերը պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ, արդեն քննարկելու և փոխանակելու որոշակի գաղափարներ, որոնք նախապես պետք է մշակեն։ Ժնևում տեղի ուենցած վերջին բանակցություններից հետո ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարրարել էր. «Հիմա ավելի ակնհայտ է, որ ուղղություններով և ուղեցույցերով պետք է աշխատել»։ Սակայն հարկ է նշել, որ թեպետ բանակցային զարգացումների դրական դինամիկային, երկու կողմերն էլ վստահության առումով որոշակի անհանգստություն ունեն միմյանց նկատմամբ։ Թեհրանը հայտարարել էր, որ իրենք պետք է վստահ լինեն, որ Վաշինգտոնը կպահի օրակարգը։ Միաժամանակ Վաշինգտոնից հայտնում են, որ ԱՄՆ նախագահը սահմանել է որոշակի կարմիր գծեր, որոնք Իրանը դեռ պատրաստ չէ ընդունել։ Ամերիկյան կողմը նշում է, որ միջուկային զենքի ձեռքբերումը ամենակարևոր հարցերից է համարում, ի հեճուկս Իրանի բազմիցս արած հայտարարությունների, որ Իրանը միջուկային զենքի ո՛չ ձեռքբերմանը, ո՛չ էլ ստեղծմանը չի ձգտում։ Բացի այդ, ԱՄՆ դեռ շարունակում է պնդել, որ Իրանն աջակցում է ահաբեկչական խմբավորումներին։ Բանակցություններին դրական է արձագանքել ՄԱԿ-ը: Մինչդեռ Իսրայելը հայտարարել է, որ համաձայնությունը պետք է լինի նաև Իրանի բալիստիկ հրթիռների վերաբերյալ, սակայն Իրանը շարունակաբար նշել է, որ բանակցային օրակարգում միայն միջուկային ծրագիրն է։ Անկախ կողմերի արած հայտարարություններից, դեռ վերջնական համաձայնության չեն եկել բանակցողները, նրանք դեռ կշարունակեն քննարկել, սակայն դժվար է գուշակել, թե ինչ կլինի բանակցությունների ձախողման դեպքում։ Դժվար է ասել` կողմերը կգնա՞ն ռազմական լուրջ գործողությունների, թե՞ ամեն դեպքում լարվածությունը կշարունակվի հռետորաբանության դաշտում։ Կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակը կպահպանվի, մինչև կողմերը միմյանց նկատմամբ ունեցած պահանջների շրջանակներում զիջումների չգնան։ Ինչ վերաբերում է Հայաստանին՝ հարկ է նշել, որ ամերիկյան ռազմական առկայությունը Սյունիքում Իրանի կողմից կընկալվի որպես Իրանի հյուսիս-արևմուտքից սպառնալիքի աղբյուր: Ավելորդ է նշել, որ լայնամասշտաբ գործողությունների դեպքում Հայաստանի տարածքը կդառնա լոկ իրադարձությունների թատերաբեմ։Ավելին12:5519.02.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի ռազմաօդային շարժը Մերձավոր Արևելքում աճել էԱտլանտյան օվկիանոսի վրայով շարունակվում են վառելիք լցնող և կործանիչ ինքնաթիռների ինտենսիվ թռիչքները, ինչը վկայում է տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության մեծացման մասին։Ավելին12:5019.02.26 -
ՀասարակականՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կան ձերբակալվածներՓետրվարի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրևանդ փողոց 102 հասցեում գտնվող «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com-ը:Ավելին12:4019.02.26 -
ՔաղաքականՇաբաթ օրը, ժամը 12։00-ին կհանդիպենք Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում․ Իշխան ՍաղաթելյանԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ավելին12:3519.02.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Արյան վրեժ չէ, աղջկա հա՞րց է. Աջափնյակում սարսափելի ողբերգության նոր վարկածՀայլուր 12։30 Արյան վրեժ չէ, աղջկա հա՞րց է. Աջափնյակում սարսափելի ողբերգության նոր վարկածԱվելին12:3019.02.26 -
ՀասարակականԵս իրավունք չունեմ որևէ մեկին ճանաչելու կամ չճանաչելու Եկեղեցու ղեկավար. Անահիտ ՄանասյանԼրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։Ավելին12:2519.02.26 -
ՀասարակականՆման միջադեպերը չեն կարող նորմալ լինել, շատ դեպքում դա կրթության ու մշակույթի խնդիր է. Անահիտ Մանասյանը՝ Աջափնյակի կրակոցների մասինՓետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։Ավելին12:1919.02.26 -
ՀասարակականՊացիենտների վիճակը ծանր է, վիրահատություններ են արվել. Անահիտ ԱվանեսյանՆշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։Ավելին12:1419.02.26 -
Արտաքին քաղաքականությունՎրաստանը դրական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ճանապարհների կառուցումըՎրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին İmedi լրատվականին տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը դրական իրադարձություն է տարածաշրջանի համար և միայն կմեծացնի դրա կապող նշանակությունը: Ըստ նախարարի՝ Թբիլիսին այդ երթուղիները չի դիտարկում որպես մրցակից Վրաստանով անցնող ճանապարհներին, քանի որ նոր ուղղությունների հայտնվելը չի կարող նվազեցնել Վրաստանի յուրահատուկ դերն ու գործառույթը:Ավելին12:0419.02.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 19.02.2026Մամուլի տեսություն 19.02.2026Ավելին12:0319.02.26 -
Միջազգային«Իրանի վրա հարձակումը կհանգեցնի ծանր հետևանքների»․ ՌուսաստանAl-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Իրանին հասցվելիք հնարավոր ռազմական հարվածը կարող է ունենալ անցանկալի և լուրջ հետևանքներ։Ավելին11:5919.02.26 -
Հասարակական«Մեղավորներին ապաշխարության կանչելու» կարգ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցումԹող այս շրջանը յուրաքանչյուր քրիստոնեայի համար դառնա ապաշխարության, հույսի և հոգու նորոգության ճանապարհ, քայլենք Քրիստոսի հետ, որպեսզի կարողանանք դիմավորել Նրան:Ավելին11:5319.02.26