Լրահոս

2026-02-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո’չ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ո’չ էլ իմ ազատությունը․ Բագրատ Սրբազան
    Դատական նիստում իր ելույթի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
    16:38
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Խնդրում ենք անհապաղ լքել Իրանը և ոչ մի պարագայում չմեկնել այդ երկիր. Լեհաստանի վարչապետ
    Տուսկը նախազգուշացրել է, որ հնարավոր զինված հակամարտության վտանգի պատճառով առաջիկա ժամերին տարհանումը կարող է անհնարին դառնալ։
    16:30
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մարթա Կոսը կայցելի Հայաստան
    «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և վերահաստատելով երկկողմ համագործակցությունը հիմնական ռազմավարական առաջնահերթությունների շուրջ առաջ մղելու ամուր և փոխադարձ հանձնառությունը։ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցին և ԵՄ–ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը, որը ծառայեց ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացի գնահատման նպատակին: Նշված ռազմավարական օրակարգը հիմնված է երկարաժամկետ համագործակցության հիմք հանդիսացող ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա:
    16:24
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գյուղացին ոչ մի բանի կարիք չպետք է ունենա․ «Ուժեղ Հայաստան»
    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է հայ գյուղացիներին ու նրանց մտավախությունները:
    16:15
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը․ Գառնիկ Դանիելյան
    Վերջին տարիներին հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվը շեշտակի աճել է։ Ռազբորկաներն ավարտվում են կամ դանակահարությամբ, կամ կրակոցներով։ Վիճակագրական տվյալներն ահազանգում են, որ ոլորտը բարձիթողի վիճակում է։ Ունենք ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ։
    16:00
    19.02.26
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանը տեղ չի տալիս Եվրոպային Ուկրաինայի հետ բանակցային սեղանի շուրջ. մանրամասներ՝ Ժնևից
    Միացյալ Նահանգների միջնորդությամբ ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունը, ըստ Զելենսկիի, էլի տեղի կունանա այս ամիս՝ Շվեյցարիայում: Ուկրաինայի նախագահը փորձում է փոխել բանակցային ձևաչափը՝ նաև Եվրոպային ներգրավելով, բայց Ռուսաստանը կտրականապես դեմ է դրան: Նախօրեին Ժնևում բանակցային առաջընթաց չի գրանցվել:
    15:52
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Քարֆուր»-ի հրուշակեղենի արտադրամասում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սի Ար Էֆ Ռիթեյլ» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ «Քարֆուր») պատկանող հացաբուլկեղենի, ալրային հրուշակեղենի, կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք․ Երևան, Արշակունյաց պողոտա) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Կրուասան կրեմով», «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» և «Նուտելայով տորթ» արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այսպես. «Կրուասան կրեմով» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՆՄՔ), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «S.aureus», իսկ «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կրուասան կրեմով» և «Դոնաթ (փքաբլիթ) նուտելայով» արտադրատեսակների արտադրու թյունը, կասեցվել է: Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
    15:45
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տիկին Լիդա, Ձեր ձեռքերը համբուրելով եմ ասում՝ խաղաղ մնացեք. Բագրատ Սրբազանը միջամտեց
    Իրավիճակը լարվեց Բագրատ Սրբազանի գործով նիստին։
    15:40
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուբեն Վարդանյանի Բաքվի դատավճիռը Հաջիևը որակել է՝ 30-ամյա հակամարտության ավարտ
    Բաքվի դատարանի որոշումը օլիգարխ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ներկայացնում է ոչ միայն արդարադատության իրականացում, այլև վերջին գրեթե 30-ամյա հակամարտության խորհրդանշական և տրամաբանական ավարտը, որը չափազանց մեծ տառապանքներ պատճառեց ադրբեջանցի ժողովրդին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Առաջ մղելով հակամարտության լուծման ուրույն ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետհակամարտային խաղաղության օրակարգ՝ Ադրբեջանը նաև ապահովել է պատասխանատվություն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց համար, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց։ Խոջալուի ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին այս դատական որոշումների կայացումը խորին հարգանքի տուրք է այդ ողբերգության և ընդհանուր առմամբ հակամարտության անմեղ զոհերի հիշատակին։ Մենք ակնկալում էինք, որ կստեղծվեն միջազգային դատարաններ կամ տրիբունալներ, ինչպիսիք են Նյուրնբերգյան դատավարությունը, Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային քրեական տրիբունալը կամ Ռուանդայի հարցով միջազգային քրեական տրիբունալը։ Սակայն այսօրվա անարդար միջազգային միջավայրում նույնիսկ օրենքի կիրառումը դարձել է գնալով ավելի քաղաքականացված և ենթակա է երկակի ստանդարտների։ Հետևաբար, Ադրբեջանը կազմակերպեց բաց դատական վարույթներ և ապահովեց արդարադատություն սեփական իրավական համակարգի միջոցով՝ օրինակ ծառայելով միջազգային հանրության համար։ Այնուամենայնիվ, միանգամայն անբարոյական և անէթիկական է, որ որոշ շրջանակներ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի որոշ անդամներ և այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է Amnesty International-ը, կոչ են անում ազատ արձակել ծանր պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց։ Ինչպես նշել է նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված իր հարցազրույցում. «Պատկերացրեք Նյուրնբերգյան դատավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և երկու ամիս անց, երբ նացիստական բոլոր առաջնորդները դատապարտվել են մահապատժի, ինչ-որ մեկը գալիս և խնդրում է նրանց ազատ արձակել… Նրանց հանցագործությունները նույնիսկ ավելի սարսափելի էին, քան այն, ինչ նացիստներն արեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»։ Այնտեղ, որտեղ կա հանցագործություն, պետք է լինի պատասխանատվություն, և արդարադատությունը լիովին ապահովված է։ Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձին արդարացնելը հավասարազոր է այդ հանցագործությունների օրինականացմանը և մեղսակից դառնալուն պատասխանատվության սկզբունքի խաթարմանը։ Կայուն խաղաղություն և էթնիկ հաշտեցում հնարավոր չէ ձեռք բերել առանց արդարադատության։ Ադրբեջանը կշարունակի իր հաստատակամ ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման և ամրապնդման ուղղությամբ»,- X-ի իր էջում գրել է նա։ 
    15:33
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Իրանի դեմ պատերազմի կոնկրետ օր են նշում միջազգային լրատվամիջոցները
    Հայլուր 15։30 Իրանի դեմ պատերազմի կոնկրետ օր են նշում միջազգային լրատվամիջոցները
    15:30
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինչո՞վ եք տարբերվում թուրքից. Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը՝ դատախազներին
    Այսօր քննարկվելու է որոշ մեղադրյալների խափանման միջոցը փոխելու հարցը։
    15:28
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Բագրատ Սրբազանի կալանքը
    Տեղի է ունենում դատական նիստ՝ Բագրատ Սրբազանի և մյուս 17 քաղբանտարկյալների և քաղհալածյալների վերաբերյալ քրեական գործով։
    15:25
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անտառապետը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին
    Ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները: Նրանք փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյուլագարակի անտառպետության անտառապետի տան բակում կայանված երկու «ԳԱԶ -53» բեռնատարները բեռնված են ապօրինի փայտանյութով։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ իրականացված ուսումնասիրության արդյունքում անտառպետության տարածքում հայտնաբերվել է 5 խմ վառելափայտ, ինչի վերաբերյալ 46-ամյա տղամարդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ «Նրա տան բակում կայանված բեռնատարների թափքում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 6 խմ բոխի և հաճարենի տեսակի փայտանյութ, որոնց վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել բեռնատարների թափքում առկա փայտանյութի ծավալին և տեսակին։ Անտառապետը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում:
    15:16
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրավապահ մարմինները մտել են Աջափնյակ, բնակարաններ են խուզարկում․ աղմկահարույց կրակոցների հետքերով․ Armlur
    ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
    15:05
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Վատ մշակված որոշում է․ Շոյգուն՝ ՀՀ-ի երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին
    Շոյգուն նաև ընդգծել է՝ շուրջ 20 տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարել է կոնցեսիոն պայմանագրի դրույթները, այդ թվում՝ ներդրումային պարտավորությունները։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային համակարգում, ներառյալ շարժակազմը, գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։
    14:59
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    4 Սրբազանների կալանքի որոշումները տվել են 2 դատավորներ. Սերգեյ Հարությունյան
    Լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
    14:55
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կարաչիում գազի բալոնի պայթյունից բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր
    Ոստիկանության հաղորդած տեղեկություններով՝ գազի բալոնը պայթել է բազմահարկ շենքի առաջին հարկում։ Գործողություններ են իրականացվում պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
    14:48
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնը կսկսի բազմաշերտ ռազմական գործողություն Թեհրանի դեմ․ Արմեն Պետրոսյան
    Իսկ կանխատեսվող ռազմագործողության առաջին փուլը կարող է ենթադրել թիրախային հարվածներ Իրանի կրոնական, քաղաքական իշխանությունների ենթակառուցվածքների, ինչպես նաև ռազմական օբյեկտների դեմ։ Դրան զուգահեռ` տարբեր գործակալական ցանցերի կողմից կարող են խրախուսվել/հրահրվել վարչակարգի դեմ բողոքի գործողություններ արդեն երկրի ներսում։
    14:41
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկ անգամ ևս հիշենք՝ Հայ Եկեղեցին բացառիկ հզոր արտաքին ցանցի տիրապետող եզակի ինստիտուտ է․ Գևորգ Դանիելյան
    Վստահ եմ, որ դրանց չեն հավատում նաև ադրբեջանցի ու թուրք գործիչները, ուղղակի հրճվում են: Ցավալին այս դեպքում այլ է, մասնավորապես մտահոգողը ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, այլև Երկրի միջազգային վարկի աննախադեպ անկման, ընդհանրապես կենսունակությունը իսպառ կորցնելու ճանապարհ հարթելն է: Սա արհեստական բախում է, որը բացառում է հաղթող՝ Երկրի ներսում, բայց երաշխավորում է համազգային շահի պարտություն:
    14:30
    19.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում
    Փետրվարի 19-ին ժամը 03:17-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող սննդի կետերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սննդի կետի նկուղային հարկում (մոտ 60 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:42-ին, մարվել՝ 04:09-ին: Այրվել են կախովի առաստաղը, 2 սառնարան, 1 օդորակիչ, 1 դուռ և էլեկտրական լարեր։
    14:19
    19.02.26
    Ավելին