Լրահոս
2022-05-31
-
ՀայաստանԴիմադրության շարժման երթը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԴիմադրության շարժման երթը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԱվելին12:4831.05.22 -
ՀասարակականՑավով եմ ասում, բայց էսօր սահման պահող զինվորի մասին մտածող չկա․ Արամ ԳևորգյանՑավով եմ ասում, բայց էսօր սահման պահող զինվորի մասին մտածող չկա․ Արամ ԳևորգյանԱվելին12:3931.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Իրավունք չունեմ ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». ՀՀ ԱԺ նախագահՀայլուր 12:30 «Իրավունք չունեմ ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». ՀՀ ԱԺ նախագահԱվելին12:3031.05.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ է ոտքից վիրավոր զինվորը մահացել. Կարին ՏոնոյանԻնչո՞ւ է ոտքից վիրավոր զինվորը մահացել. Կարին ՏոնոյանԱվելին12:2031.05.22 -
ՏնտեսականՌուբլու և դոլարի փոխարժեքն այսօրԵրևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6.10 դրամով, առավելագույնը՝ 6.88 դրամով, միջինը՝ 6.50 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 7.10 դրամով, առավելագույնը՝ 7.70 դրամով, միջինը՝ 7.48 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 442 դրամով, առավելագույնը՝ 446 դրամով, միջինը՝ 442.76 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 451 դրամով, առավելագույնը՝ 460, միջինը՝ 452.71:Ավելին12:1031.05.22 -
ՄիջազգայինԹուրքիան և Ադրբեջանը մտադիր են համատեղ տեխնոպարկ ստեղծելԹուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ տեխնոպարկ են հիմնելու։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: «Հուսով եմ, որ այն կստեղծվի հաջորդ TEKNOFEST-ում, մենք միասին շատ նոր նախագծեր ենք իրականացնելու»: Քաջըրը հիշեցրել է, որ TEKNOFEST-ն առաջին անգամ անցկացվել է Ադրբեջանում։ Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են նաև տիեզերական ոլորտում նոր համագործակցությունների, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու շուրջ: Ըստ այդմ՝ Ադրբեջանում նախատեսվում է նոր տեխնոպարկի հիմնում: Գործակցության այս շրջանակներում կողմերը հայտարարել են նաև բազմաթիվ նոր համատեղ նախագծերի մասին:Ավելին12:0031.05.22 -
ԻրավականԿառավարության շենքի մոտ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել «զանգվածային անկարգություններ» հոդվածով. ձերբակալվել է 8 անձԿառավարության շենքի մոտ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել «զանգվածային անկարգություններ» հոդվածով. ձերբակալվել է 8 անձԱվելին11:5031.05.22 -
ՀայաստանԴիմադրության շարժման երթը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԴիմադրության շարժման երթը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջովԱվելին11:4131.05.22 -
ՔաղաքականԱրբանյակը վարձել ենք Booking-ի նման, ինչպես հյուրանոցային համար ես բրոնյա անում«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ. -Հաղորդագրություն եղավ հայկական արբանյակի արձակման մասին՝ Space-X ընկերության կողմից: Սա որակվում է որպես նոր դարաշրջան Հայաստանի պատմության մեջ: Սրա հետ կապված՝ ի՞նչ կարող եք ասել:Ավելին11:3531.05.22 -
ԱրցախԱրցախի գոյությունը տարածաշրջանային և համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոն է. Դավիթ ԲաբայանԱրցախը, նրա գոյությունը տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնն է։ Այս մասին ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով (աշխարհառազմավարական հակակշիռների համակարգ և այլն) գործնականում անհնար կլինի։ «Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման։ Իսկ ի՞նչ կարող է լինել, երբ անհնար է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել ավանդական միջոցներով, և երբ համաշխարհային և տարածաշրջանային մեծ տերությունները բացահայտ հակադրվելու են միմյանց։ Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել միջուկային պատերազմի շեմին»,-նշել է նախարարը գրառման մեջ:Ավելին11:2631.05.22 -
ՔաղաքականԱվետիք Չալաբյանը երախտագիտություն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համարՄայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանը փաստաբանների միջոցով իր խորին երախտագիտությունն է հայտնել այս օրերին իրեն աջակցելու և բարոյապես սատարելու համար:Ավելին11:1831.05.22 -
ԻրավականԱրցախյան պատերազմի համար նախատեսված զենք-զինամթերքն ապօրինի Հայաստան տեղափոխելու և շրջանառելու համար դատի է տրվել 54 անձ, 32-ը դատապարտվել էՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված, մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում և դրանից հետո ռազմական գործողությունների շրջանններից զենք-զինամթերք առերևույթ ապօրինի կերպով ձեռք բերելու, հափշտակելու, ՀՀ տեղափոխելու, ապօրինի կերպով պահելու, շրջանառելու դեպքերով իրականացված քննությունների շարժընթացը 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ:Ավելին11:0931.05.22 -
ՔաղաքականՀոգով, սրտով և մտքով Երևանի Ֆրանսիայի հրապարակում եմ․ ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որ մասնակցում է Ռոտերդամում անցկացվող ԵԺԿ Քաղաքական համաժողովի աշխատանքներին, գրել է. «Հոգով, սրտով և մտքով Երևանի Ֆրանսիայի հրապարակում եմ, իմ պայքարի ընկերների և տասնյակ հազարավոր իմ հայրենակիցների հետ։ Ռոտերդամում ընթացող քաղաքական խոշորագույն իրադարձության ընթացքում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության եռօրյա հավաքին, արդեն հասցրել եմ ելույթով հանդես գալ և խոսել հայ ժողովրդի արդար պայքարի մասին, Արցախի մասին, նիկոլական բռնաճնշումների և վայրագությունների մասին, եվրոպական կրկնակի ստանդարտների մասին։ Միամիտ չեմ, որ կարծեմ, թե աշխարհը մեզ կօգնի, երբ մենք ինքներս մեզ դեռ չենք օգնել։ Բայց իրատես եմ հասկանալու համար, որ երբ հայ ազգը որոշեց նորից գործոն դառնալ, իր հետ շատերը հաշվի կնստեն, և կվերադառնա երբեմնի հարգանքն ու գնահատանքը մեր հանդեպ։ Ոստիկանական այսօրվա բռնությունները ֆիզիկապես զգացել եմ ինձ վրա, վրաններում ձեր մռնչոցները իմն են, իմն են նաև ձեր ազգային միասնականությունն ու ոգին։ Երբե’ք ինձ այսքան միաձուլված չեմ զգացել իմ հողին, իմ ժողովրդին և նրա ճակատագրին, քան արյունալի պատերազմի, հետո՝ ընդհանուր վշտի, կուռ պայքարի և համազգային ցասման օրերին։ Վստահ եղեք, ձեր միասնական ձայնն այսօր լսելի էր եվրոպական քաղաքական հարթակում»։Ավելին10:5631.05.22 -
ՀասարակականՀրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհներըՄայիսի 27-ից 31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 4 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:Ավելին10:4831.05.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար` Արմավիրի մարզումshamshyan.com-ը գրել է․ Երեկ՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 16-ամյա Կարեն Խ.-ն մահացած վիճակում տեղափոխվել է «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:Ավելին10:3931.05.22 -
ՀասարակականԻնչ որոշումների հիման վրա է վրանը տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.Ավելին10:3031.05.22 -
ՀասարակականՓրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերինՄայիսի 29-ից 31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Սպիտակ, Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 լորտու, 1 սահնօձ, 2 իժ, 2 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին10:2031.05.22 -
ՔաղաքականԳագիկ Ջհանգիրյանը կատարում է խոստումը«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, տեսնելով, որ Ռուբեն Վարդազարյանը մերժում է իր առաջարկը՝ ինքնակամ հրաժարական տալու մասին, որոշել է նրա դեմ կարգապահական վարույթ հարուցել՝ լրատվամիջոցներից մեկին տված մի հարցազրույցի հիման վրա, որով, իբրև թե, Վարդազարյանը խախտել է դատավորի չեզոքության սկզբունքը։ Տևական ժամանակ այս տեղեկությունը կար, սակայն ԲԴԽ-ից ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում, որ նման գործընթաց են նախաձեռնում։ Նշենք, որ ԲԴԽ-ն կարող է այդպիսի գործընթաց նախաձեռնել, եթե նման միջնորդության տակ ԲԴԽ 3 անդամի ստորագրություն լինի։ Երեկ այդ 3 անդամը գտնվեց, 3-ն էլ ԲԴԽ-ի գիտնական կոչվող անդամներն են՝ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, իսկ երրորդը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, Հայաստանում «Բաց հասարակություններ հիմնադրամ-Հայաստան»-ի կամ, այսպես կոչված, «Սորոսի հիմնադրամի» տնօրենների խորհրդի նախկին նախագահը։ Ռուբեն Վարդազարյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, ԲԴԽ անդամների հետ էլ խոսել չհաջողվեց, նրանցից ոմանք կա՛մ երկրում չէին, կա՛մ անհասանելի էին, կա՛մ մասնակցում էին դատավորներից մեկի հոգեհանգստի արարողությանը։ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն էլ ասաց, թե տեղյակ է, որ վարույթ է հարուցվել, սակայն մանրամասներին ծանոթ չէ, թե ինչ հիմքով են հարուցել։ Հարցին, թե ինչպես է գնահատում ԲԴԽ անդամների այս քայլը, Ազարյանն ասաց․ «Ես ի՞նչ իրավունք ունեմ գնահատական տալ, իրենց լիազորությունների սահմաններում են գործել ԲԴԽ-ի անդամ գիտնականները»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։Ավելին10:1031.05.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին10:0031.05.22