Լրահոս
2022-05-30
-
ՀասարակականՁեռնաշղթաներ հագցրել, գնում-գալիս՝ խփում էին. քաղաքացին՝ ոստիկանների գործողությունների մասինYerkir.am-ը գրում է․ Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի առջեւից ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Քաղաքացիներից շատերը ոստիկանության բաժիններից տեղափոխվել են հիվանդանոցներ՝ մարմնական տարբեր վնասվածքներով։ Միքայելյան հիվանդանոց տեղափոխված «Դիմադրություն» շարժման ակտիվիստ Արթուր Ազիզյանը պատմում է, որ իրեն բերման ենթարկելու ժամանակ ձեռնաշղթաներ են հագցրել, գցել են գետնին ու հարվածել։ «Ոստիկանները անցնում-դառնում՝ խփում էին։ Հետո տարան Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ասացի՝ ինձ օգնություն է պետք, 35 րոպե շտապօգնությունը կանգնած էր, թույլ չէին տալիս, որ բժիշկները օգնություն ցուցաբերեն»,- պատմում է քաղաքացին։ Նա այս պահին գտնվում է Միքայելյան հիվանդանոցում։ Ըստ քաղաքացու՝ կողոսկրերի կոտրվածք է ստացել։Ավելին20:2030.05.22 -
ՀասարակականԱյս պահին մտավորականների կոչին միացել են 323 մտավորականներ․ Լիլիթ Գալստյան320․Գայանե Հակոբյան- Բանասիրական գիտությունների թեկնածու , դոցենտԱվելին20:1030.05.22 -
ԻրավականԱվետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ նրա կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը հետաձգվել է՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Նիստը կշարունակվի վաղը՝ 31.05.2022թ-ին, ժամը 13:30, վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։Ավելին20:0030.05.22 -
ՀասարակականCHINVAN 804 մակնիշի տրակտորը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. վարորդը մահացել էԱյսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, CHINVAN 804 մակնիշի տրակտորը կողաշրջվել է և մեջը մահացած քաղաքացի կա: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/30/1214594/Ավելին19:5330.05.22 -
Քաղաքական«Իշխանությունը քաղաքացիական բախումների է տանում». ահազանգում է Դիմադրության շարժումըԳիշերը սադրիչներ են շրջել Ֆրանսիայի հրապարակում: «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը երկու դեպքի մասին է նշել: Ըստ նրա՝ սադրիչները հայաստանցի-արցախցի բաժանարար գծերի վտանգավոր թեզով են գնացել Դիմադրության շարժման հրապարակ, հայհոյել այնտեղ գտնվողներին, ապա լայվ մտել այն պահին, երբ երիտասարդները անկոչ հյուրերի ասածների համար պատասխան են պահանջել նրանցից: Ոստիկանների միջամտությունից հետո է միայն իրավիճակը հանդարտվել:Ավելին19:4530.05.22 -
ՄշակույթԽորանաշատում 800-ամյա ավետարանով օրհնել են աշխարհի 4 կողմերը. պատարագ՝ 5 տարի ընդմիջումից հետո5 տարվա ընդմիջումից հետո Խորանաշատ վանական համալիրում եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել համալիրի 800-ամյակի առթիվ: Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը: Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցուց օրհնվել են աշխարհի 4 կողմերը: Տավուշի թեմի առաջնորդը արարողության ժամանակ պատվաբեր խաղաղության պատգամ է հնչեցրել:Ավելին19:3030.05.22 -
ՀասարակականԲախվել են Մալիշկա գյուղի բնակիչների КамАЗ-ները. մեկը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է. կա վիրավորԱյսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 36-ամյա Արսեն Խ.-ն իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը և հետընթաց շարժվելով, բախվել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 42-ամյա Նվեր Ա.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/30/1214596/Ավելին19:2230.05.22 -
Հասարակական«Էս զզվանքներին որտեղից են ճարում». ոստիկանը` ցուցարարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԿառավարության 3-րդ մասնաշենքի մոտ այսօր «Դիմադրություն» շարժման ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը նայում ցուցարարների ուղղությամբ և ասում․ «Էս զզվանքներին որտեղից եք ճարում»։Ավելին19:1530.05.22 -
ՀասարակականՈստիկանները, առանց բացատրություն ներկայացնելու, ուժով բերման են ենթարկել Արթուր Վանեցյանի որդունՈստիկանության ծառայողները բիրտ ուժ են գործադրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի նկատմամբ ու բերման ենթարկել։ Ոստիկանական բռնությունների հետեւանքով Արտյոմն ստացել է վնասվածքներ, ժամեր շարունակ ապօրինի պահվել ոստիկանության բաժնում, հայտնում է «Փաստինֆո»-ն։ Ազատ արձակվելուց հետո Արտյոմ Վանեցյանը հայտարարել է, որ այդպես էլ չի իմացել՝ ինչի համար է բերման ենթարկվել, քանի որ իրեն որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։Ավելին19:0030.05.22 -
ԻրավականՈստիկանների բոլոր հանցագործությունները դրվագ առ դրվագ արձանագրվել են, համապատասխան զեկույցներով կներկայացվեն նաև միջազգային գործընկերներին. Թագուհի ԹովմասյանՈստիկանների բոլոր հանցագործությունները դրվագ առ դրվագ արձանագրվել են, համապատասխան զեկույցներով կներկայացվեն նաև միջազգային գործընկերներին. Թագուհի ԹովմասյանԱվելին18:4530.05.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Արյան հետքեր՝ քաղաքացիների հագուստի վրա. ոստիկանությունն աննախադեպ ուժ է կիրառելԱվելին18:3030.05.22 -
ԱշխարհԼյուբով Ուսպենսկայային կարող են դատի տալ հարևանուհու շանը ծեծելու համար68-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայային մեղադրել են հարևանի բուլդոգի վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտնում է Starhit-ը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երգչուհին դստեր՝ Տատյանայի և իր յորքշիրյան տերիերի հետ զբոսնելիս է եղել: Այդ ժամանակ նրանց ընդառաջ է դուրս վազել երեք ամսական ֆրանսիական բուլդոգը։ Դրանից հետո, ըստ ականատեսների, Ուսպենսկայան հարձակվել է քոթոթի վրա։ Շանը հալածելով՝ նա վազել է հարևան տան տարածք, որտեղ մեկ այլ ֆրանսիական բուլդոգ կար։ Միջադեպի ականատեսներից մեկը պատմել է, որ Ուսպենսկայան «սկսել է թոկից բռնակով հարվածել շան գլխին», որից հետո երգչուհին սկսել է վիրավորել հարևանուհուն։ Բացատրելով իր արարքը՝ երգչուհին հայտարարել է, որ բուլդոգը կծել է իր ոտքը և իր ընտանի կենդանուն։ Տուժած կենդանու տերն արդեն դիմել է փաստաբանի օգնությանը։ Նա մտադիր է դատի տալ Ուսպենսկայային։Ավելին18:2830.05.22 -
ՔաղաքականՔաղաքացուն դաժանորեն գետնին տապալելուց հետո ոստիկանը արգելում է նրան օգնելԱվելին18:2330.05.22 -
ՄիջազգայինՄելիտոպոլում մեքենա է պայթել մարդասիրական օգնություն բաժանելու ժամանակՎաղ առավոտյան ուկրաինական Մելիտոպոլ քաղաքի կենտրոնում ավտոմեքենա է պայթել: «Ռիա Նովոստին» հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել մարդասիրական օգնություն բաժանելու ժամանակ: Նախնական տվյալով՝ 2 կամավոր է վիրավորվել:Ավելին18:1530.05.22 -
ԻրավականԳյումրիում դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, մի խումբ երիտասարդներ, Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով, ավտոերթով Երևան քաղաքից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: ՔՊ-ից նշում են, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալներից հինգը կալանավորվել են: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:Ավելին18:0730.05.22 -
ՀայաստանՍկանդալ՝ Բռնցքամարտի Եվրոպայի երևանյան առաջնությունում. Փաշինյանն այցելել է դահլիճԵրևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերին հետևելու է գնացել Նիկոլ Փաշինյանը կնոջ ու երկու երեխաների հետ: Փաշինյանների դահլիճ մտնելուց հետո անվտանգության աշխատակիցները սկսել են հանդիսատեսի մոտից հավաքել շշերը:Ավելին18:0030.05.22 -
ՀասարակականԱյգավան գյուղում տրակտորը շրջվել է քաղաքացու վրաՄայիսի 30-ին, ժամը 15։42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգավան գյուղի հողատարածքներից մեկում տրակտորը շրջվել է քաղաքացու վրա:Ավելին17:5230.05.22 -
Իրավական«Պետական դավաճանության» գործով դատական նիստը 30 րոպե է տևել. զոհվածների ծնողները գնացել են ԲԴԽԱյսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է պետական դավաճանության գործով նիստը, բայց տևել է ընդամենը 30 րոպե, փաստաբանն անգամ չի հասցրել միջնորդություն ներկայացնել, որպեսզի նախորդ շաբաթվանից, դատարանի որոշմամբ, դռնփակ անցկացվող նիստին նորից կարողանան մասնակցել զոհված զինծառայողների հարազատները: Նրանք, դժգոհ դատավոր Բիշարյանի որոշումից, գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ:Ավելին17:4530.05.22 -
ՀասարակականՈստիկանության Էրեբունու բաժին շտապ օգնության մեքենաներ են եկելՈստիկանության Էրեբունու բաժնի մուտքն է: Վառ վկայությունն է այսօր ոստիկանների կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունների, գրել է :Ավելին17:4130.05.22